11:35 06.11.2018
Աշխաբադում շարունակվում է Ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգան Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ: Նախ, կանանց՝ մինչև 71 կգ քաշայինների կարգում հանդես կգա Լիանա Գյուրջյանը: Մեր մարզուհին կմասնակցի B խմբի մրցումներին: Լիանան չի հավակնում մեդալների, սակայն հաջող մրցելույթի դեպքում կարող է օլիմպիական վարկանիշային միավորներ բերել հավաքականին: Իսկ Հակոբ Մկրտչյանից սպասելիքներ կան: 21-ամյա գյումրեցի ծանրորդն ընդգրկված […]
22:00 05.11.2018
ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող հայազգի Արման Ադամյանը դարձել է ձյուդո ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: 100 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է Գերմանիան ներկայացնող Դոմենիկ Շոենեֆելդին: Իսկ մինչ այդ, կիսաեզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել ավստրիացի Աարոն Ֆարոյի նկատմամբ, որին պարտվել էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում:
21:25 05.11.2018
Չորս հայազգի մարզիկներ կներկայացնեն ՌԴ հավաքականը ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը: Թիմի գլխավոր մարզիչ Ալան Խուգուևը հրապարակել է հավաքականի կազմը: ՌԴ դրոշի տակ հանդես կգան Արթուր Պետրոսյանը՝ (63 կգ), Ալեն Միրզոյանը (67 կգ), Նարեկ Օհանյանը (72 կգ) և Վահագն Մարգարյանը (82 կգ): Աշխարհի մինչև 23 տարեկանների ընմբշամարտի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 12-ին, Բուխարեստում: Ավելի վաղ նշել էինք, որ ՌԴ-ն […]
20:10 05.11.2018
Խանտի-Մանսիյսկում ավարտվել են շախմատի Աշխարհի կանանց առաջնության 1/32 եզրափակիչ փուլի պարտիաները: Հայաստանը ներկայացնող երկու մարզուհիներն էլ դուրս են մնացել հենց մեկնարկային փուլից: Լիլիթ Մկրտչյանը երկու պարտիաներում պարտվել է Աննա Ուշենինային՝ 0.5-1.5 հաշվով, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է ավարտել մեկնարկային պարտիաները, սակայն հետո թայ-բրեյքում նույն 0.5-1.5 հաշվով պարտվել է Հոան Թան Թրանին: Այսպիսով, մեր երկու շախմատիստուհիներն էլ […]
17:31 05.11.2018
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակում այսօր պայքարի մեջ մտավ Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկն անհաջող ելույթ ունեցավ մինչև 81 կգ քաշայինների կարգում: Անդրանիկը պոկում վարժությունում պատվիրել էր ամենամեծ նախնական քաշը՝ 171 կգ: Սակայն իր երեք մոտեցումներն էլ Անդրանիկը ձախողեց և դուրս մնաց մեդալների համար պայքարից, մինչդեռ նա մեր հավաքականի ամենամեծ հավակնություններ ունեցող մարզիկներից […]
17:15 05.11.2018
Մանչեսթերի համալսարանի գիտնականները ստեղծել են աշխարհի ամենամեծ նեյրոմորֆ սուպերհամակարգիչը, որն աշխատում է մարդու ուղեղի աշխատանքի սկզբունքով: Համակարգչի պրոցեսորն ունի մեկ միլիոն միջուկ և կարող է մեկ վայրկյանում 200 միլիոնից ավելի գործողություն կատարել: Ըստ համալսարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ համակարգչի մշակման համար պահանջվել է մոտ 20 տարի ու ևս 10 տարի՝ այն հավաքելու համար: Համակարգչի ստեղծման […]
16:47 05.11.2018
Ֆրանսիայի դատարանը Սիրիայի հատուկ ծառայությունների երեք բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալության որոշում է կայացրել: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Monde պարբերականը: Ըստ թերթի հրապարակած տեղեկությունների՝ Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները մեղադրվում են խոշտանգումների և մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկը գեներալ Ալի Մամլյուքն է, որը նաև հայտնի է Աբու Այհամ անունով: Մամլյուքը տարիներ շարունակ […]
16:36 05.11.2018
Հնդկաստանի Քաշմիր նահանգում կայծակի հարվածից 107 այծ ու ոչխար է սատկել, հայտնում է NDTV-ն: Դեպքը տեղի է ունեցել նահանգի բարձր լեռնային Ռաջուրի բնակավայրում: Տեղացիների խոսքերով՝ կայծակի հարվածից կենդանիների անկման դեպքեր այս հատվածում հաճախակի են լինում, սակայն նման ծավալով երբեք չէր եղել:
14:32 05.11.2018
Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, այսօր հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ են Ադրբեջանի դիրքորոշմանը: «Կարծում ենք, որ միջազգային հանրության բազմակողմանի աջակցությունը ակնկալելու լավագույն ճանապարհը միջազգային նորմերի պահպանումն է, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- մեջբերում է Մալիքիի խոսքերն ադրբեջանական Trend գործակալությունը: Պաղեստինի արտգործնախարարի կարծիքով՝ խնդրի […]
13:49 05.11.2018
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկը կմրցի մինչև 81 կգ քաշայինների կարգում: Ա խմբում հայտագրված է 11 մարզիկ: Առավելագույն՝ 370 կգ քաշ մրցումներից առաջ պատվիրել է 5 մարզիկ, այդ թվում՝ Անդրանիկ Կարապետյանը: Թեժ և լարված մրցապայքար է սպասվում: Անդրանիկի հետ մրցակցում են և նույն քաշն են […]
12:38 05.11.2018
«Ամեն բան սկսում ենք սպիտակ թղթից: Հիմա զրոյական վիճակ է»,- այս խոսքերով այսօր մամուլի ասուլիսը սկսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա վերահաստատեց, որ կուսակցությունը երկար քննարկումներից հետո է որոշել գնալ ընտրությունների՝ իր առանձին ցուցակով: Հարցին՝ ո՞րը դարձավ ջրբաժանը, Մարուքյանը պատասխանեց, որ ԱԺ-ն լուծարված է, ԵԼՔ դաշինք էլ գոյություն չունի: Դաշինքն իր առաքելությունն իրականացրել է: […]
16:19 04.11.2018
Հետագայում ռոբոտների կիրառումը պետք է հարկվի: Հարկերը պետք է մեծ լինեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել աշխատատեղեր նաև մարդկանց համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը: «Հարկերի համակարգը պետք է այնպիսին լինի, որ գործատուն նաև մարդկային աշխատուժը դիտարկելու տարբերակ ունենա: Մինչդեռ հիմա ռոբոտների ներդրման գաղափարը մեզ տանում է դեպի հակառակ ուղղություն»,- […]
15:55 04.11.2018
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի բնակիչները տեսանկարահանել են երկնաքարի ընկնելու պահը: Երկնային մարմինն ընկել է նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան: Կադրերում երեում է, թե ինչպես է երկնաքարն ընկնելու ժամանակ պայծառ լույս արձակում: Ըստ մասնագետների՝ այս երկնային մարմինն այսպես կոչվող «տիեզերական քար է», որը հայտնվել է մթնոլորտում Երկրի գրավիտացիոն ուժերի ազդեցության արդյունքում: Video of meteor seen from Batesville Arkansas […]
15:32 04.11.2018
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ևս մի հսկայական արձան տեղադրել, որը կլինի իր բարձրությամբ երկրորդն աշխարհում: Հիշեցնենք, բոլորովին վերջերս Հնդկաստանում տեղադրվեց աշխարհի ամենաբարձր արձանը, որը նվիրված է ազգային ազատագրական պայքարի հայտնի հնդիկ գործիչ Վալլաբհաի Փաթելին: Նրա արձանի բարձրությունը 182 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 240 մետր: Այժմ հնդիկները մտադիր են տեղադրել Ռամ աստծո արձանը, որի բարձրությունը […]
14:52 04.11.2018
Անցած գիշեր կես ժամվա ընթացքում Հունաստանի ափերի մոտ երեք երկրաշարժ է գրանցվել։ Դրանք եղել են 3,5, 4,7 և 4,9 մագնիտուդներով: Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվում է Աթենքից 253 կմ հեռու, երկրորդինը՝ 285 կմ հեռու: Ամենաուժեղը եղել է երրորդ ցնցումը, որի օջախը մոտ է գտնվել Զակինֆոս կղզուն և գտնվում է մոտ 10 կմ խորության վրա: Ավերածությունների և […]
14:13 04.11.2018
Ուգանդայում Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպած ընդունելությանը հունական դիցաբանության աստվածների հանդերձանքով ներկայացած Թուրքիայի դեսպանը և փոխդեսպանը հետ են կանչվել Անկարա։ Որոշումը կայացվել է մամուլում լուսանկարների և տեսանյութի հայտնվելուց հետո: Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը զայրացել են, որ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։ Ի դեպ, դեսպանը ներկայացել էր Զևսի […]
13:55 04.11.2018
Ճանապարհային տեսախցիկներն արձանագրել են 6 մարդու մահվան պատճառ դարձած վթարը, որը տեղի է ունեցել այսօր լուսադեմին Իսրայելի՝ Հորդանանի հովիտ կոչվող հատվածում՝ Մեռյալ ծովից ոչ հեռու: Կադրերում երևում է թե ինչպես է բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց գոտի, հետո փորձում է ուղղել դիրքը: Այդ ընթացքում հանդիպակաց ընթացող երթուղային միկրոավտոբուսի վարորդը փորձում է մանևրել՝ վթարից խուսափելու համար: Մեքենաները բախվում […]
23:20 02.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի մարմնամարզիկ, 22 -ամյա Արթուր Դալալոյանին, որն այսօր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կատարում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը: «Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին», որը չենք ունեցել շուրջ 20 տարի: Սա շատ մեծ ու նշանավոր իրադարձություն է Ռուսաստանի մարմնամարզության դպրոցի և ընդհանրապես մարզաշխարհի համար»,- գրված է Վլադիմիր Պուտինի […]
23:00 02.11.2018
Ադրբեջանցի բռնցքամարտիկ Ֆարիզ Մամեդովը մեծ ցանկություն ունի մենամարտել Դավիթ Ավանեսյանի հետ: Ի դեպ, Մամեդովը դեռ երկու տարի առաջ է ավարտել բռնցքամարտիկի կարիերան և հիմա ցանկություն ունի վերադառնալ մեծ ռինգ ու առաջին մենամարտն անցկացնել հենց Դավիթի հետ: «Ֆարիզ Մամեդովը ցանկանում է մրցել Դավիթ Ավանեսյանի հետ, քանի որ նրանք պայմանավորվել են միմյանց հետ մրցել, սակայն ինչ-որ պատճառներով […]
14:53 02.11.2018
2013 թվականից հետո առաջին անգամ ԱՄՆ-ում կալանավորին մահվան են դատապարտել էլեկտրական աթոռի միջոցով: Մահավճիռն իրականացրել են Թեննեսի նահանգի բանտերից մեկում: Մահվան դատապարտվածը Էդմունդ Զագորսկին է, որը 35 տարի առաջ՝ 1983 թվականին սպանել էր երկու մարդու, որոնք ցանկացել էին նրանից թմրանյութ գնել: Մահապատիժը դեռ գործում է ԱՄՆ-ի 31 նահանգներում:
14:33 02.11.2018
Չինաստանում ավտոբուսի վարորդի և ուղևորուհու վեճը 13 մարդու մահվան պատճառ է դարձել: Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորուհիներից մեկը վիճաբանում վարորդի հետ, ապա սկսում է հարվածել նրա գլխին: Ոստիկանությունը պարզել է, որ ուղևորուհին 48 տարեկան կին է, որը սկսել է վիճել վարորդի հետ այն պատճառով, որ չի հասցրել իջնել իր կանգառում: Վարորդը սկսել է […]
11:42 02.11.2018
ԱՄՆ-ի իշխանությունները եվրոպական երկրների ճնշման ներքո հնարավոր է մեղմացնեն դիրքորոշումը Իրանի հանդեպ, ինչը թույլ կտա «Իսլամական պետությանը» խուսափել մի շարք տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon հրատարակչությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների իր աղբյուրներին: Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյին արդեն համոզել են թուլացնել ճնշումն Իրանի հանդեպ, մասնավորապես թույլ տալ, որ մի քանի […]
11:25 02.11.2018
Բրիտանացի հայտնի գրող-հրապարակախոս Քրիս Մաքնաբը նոր գիրք է հրատարակել «Քաղաք-ուրվական» վերնագրով: Այն նվիրված է համաշխարհային պատմությունից ամենահայտնի քաղաքներին, որոնք այսօր ավերակների են վերածված: Գրքի գլուխներից մեկը նվիրված է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիին: Մանրամասն նկարագրությունների մեջ հեղինակը մեծ տեղ է հատկացրել Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Մաքնաբը հատուկ ընդգծել է, որ տաճարի արևելյան հատվածը, որը կառուցվել է […]
10:43 02.11.2018
«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին «Союз МС-10» տիեզերանավի վթարը տեղի է ունեցել Բայկոնուր կայանում տիեզերանավի հավաքման ժամանակ թույլ տրված սխալի պատճառով: Մասնավորապես, պարզվել է, որ կողային հատվածը սխալ է միացվել նավին, ինչը հանգեցրել է էլեկտրոնային տվիչների սխալ աշխատանքին: Այս դեպքից հետո որոշվել է ուժեղացնել տիեզերանավերի հավաքման գործընթացի վերահսկողությունը, ինչպես նաև անցկացնել […]
00:23 02.11.2018
Ռուսական «Культурология.РФ»-ն կանանց անունների վերաբերյալ նյութ է հրապարակել, որում անդրադարձ կա նաև հայկական Լիլիթ անվանմանը: «Երբ աղջիկը ներկայանում է այս անունով՝ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի բնակիչը մտածում է, թե իր առջև վհուկ է, կամ ֆեմինիստուհի, որն այդքան հնչեղ անուն է կրում: Իրականում այդպես չէ, Լիլիթ անունը շատ տարածված է Հայաստանում՝ շնորհիվ գրական գլուխգործոցի: Լիլիթ անունը […]
23:38 01.11.2018
Ինչպես գրում է rusarminfo.ru լրատվական կայքը, համացանցում գնալով մեծ տարածում է ստանում այն տեսանյութը, որում մի գյումրեցի Երևանից ինքնաթիռով թռչում է Մոսկվա, ընդ որում, ինքնաթիռում նա բացարձակ մենակ է: «Դուք երբևէ նման բան տեսե՞լ եք: Ես մենակ եմ ինքնաթիռում: Բորտուղեկցորդուհիները քնած են: Այսպիսի բան միայն ինձ հետ կարող էր պատահել: Ոչ ոք չի հավատա»,- տեսանյութում […]
23:13 01.11.2018
Հովհաննես Այվազովսկու հայտնի ստեղծագործություններից մեկը նոյեմբերի 26-ին վաճառքի կհանվի Լոնդոնի «Christie’s» աճուրդում: «Մայրամուտը Վենեցիայում» կտավը գնահատվել է 515-775 հազար ամերիկյան դոլար: Այվազովսկին այն նկարել է 1873-ին: Նկարը վերջին շրջանում գտնվել է հայտնի կոլեկցիոներ Ջոն Կլյուգեի հավաքածուում: Նոյեմբերի 26-ին աճուրդի կհանվեն 268 լոտեր, այդ թվում՝ հանրահայտ գեղանկարչական գործեր: Սակայն, ըստ մասնագետների, ամենաթանկն այս աճուրդում Այվազովսկու ստեղծագործությունը […]
22:45 01.11.2018
Ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթը հոդված է հրապարակել հետևյալ վերնագրով՝ «Հայաստանը վերջին կղզյակն է, որտեղ դեռ սիրում են ռուսներին»: «Իրավամբ, Հայաստանը երևի աշխարհում միակ վայրն է, որտեղ սիրում են ռուսներին և գնահատում: Հայերն ուղղակի բացում են ռուսների առջև իրենց հոգիները՝ առանց հետին մտքերի: Ոչ մի տեղ ես այսքան ջերմություն, բարություն ու հոգատարություն չեմ զգացել, որքան Հայաստանում: […]
22:33 01.11.2018
Ռուսական «КоммерсантЪ»-ը հոդված է հրապարակել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումների մասին: «Նոր վարչապետի մոտեցումները Հայաստանի դիրքորոշումը դարձրել են ավելի կոշտ, այդ թվում՝ Ղարաբաղի պատմական՝ Արցախ անվան կիրառումը, երբ Փաշինյանը մեկնաբանում էր Ջոն Բոլթոնի հայտարարությունները: Փաշինյանը նշեց, որ չի կարող լինել խնդրի այնպիսի լուծում, որը ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար: Օգտագործելով […]
21:20 01.11.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը հայտարարություն է տարածել նոյեմբերին Երևանում նախատեսված ԼԳԲՏ ֆորումի վերաբերյալ: «Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանում արվամոլների նախաձեռնությամբ ֆորում անցկացնելու մասին լուրերով: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա […]