15:49 14.11.2018
ՌԴ-ի «Ռոմիր» հետազոտական կենտրոնը հարցում է իրականացրել ռուսաստանցիների շրջանում աշխատանքի տեղավորվելու հնարավորությունների և ըստ այդմ՝ բնակության վայրը փոխելու մտադրությունների վերաբերյալ: «Արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում փոխել բնակության վայրը նոր աշխատատեղ գտնելու համար: 18% -ն էլ նշել է, որ համաձայն է լավ աշխատանք ունենալու պայմանով տեղափոխվել բնակության ՌԴ-ի որևէ այլ շրջան: Եվս […]
14:25 14.11.2018
Ավստրալական Մելբուրն քաղաքի բնակիչները տագնապի մեջ են: Պարբերաբար նրանք մրգերի մեջ ասեղներ են հայտնաբերում: Օրերս ձերբակալվեց մի կին, որը մեղադրվում է ելակների մեջ ասեղներ դնելու համար, սակայն նրա ձերբակալությունն իրավիճակ չփոխեց: Հիմա էլ ավստրալացիներն ասեղներ են գտնում այլ հատապտուղների ու մրգերի մեջ: Վերջին անգամ ասեղներ հայտնաբերվել են տանձերի մեջ, իսկ մինչ այդ՝ բանանի և խնձորի: […]
14:05 14.11.2018
Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Իրանի հարցում Դոնալդ Թրամփի և Թերեզա Մեյի միջև սուր հեռախոսազրույցի պատճառ է դարձել: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: ԱՄՆ նախագահը սկսել է մեղադրել Մեծ Բրիտանիայի վարչապետին, թե ինչու իր երկիրը բավարար ջանքեր չի գործադրում Իրանին զսպելու համար: Աղբյուրը հիշատակում է, որ զանգը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ, սակայն բոլորովին այլ […]
11:57 14.11.2018
ՌԴ Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանի դերի կարևորության մասին, նշել է, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ այդպիսի սպառնալիք կարող են հանդիսանալ Թուրքիան և Ադրբեջանը: «Դա կարող է լինել, օրինակ, Լեռնային […]
18:44 13.11.2018
Ռուսական People Talk հրատարակչությունը հրապարակել է «Ռուսաստանի 15 ամենացանկալի հարսնացուների ցանկը», որում տեղ է գտել նաև ազգությամբ հայ հայտնի գործարար Ալբերտ Ավդոլյանի 22-ամյա դուստրը՝ Էլվիրան: Աղբյուրը նշում է, որ Էլվիրա Ավդոլյանը Instagram-ի իսկական աստղ է: Նրա սելֆիները հազարավոր մեկնաբանություններ են հավաքում: People Talk-ը նաև զգուշացնում է, որ Էլվիրայի հետ ծանոթանալը շատ դժվար կլինի, քանի, որ […]
18:23 13.11.2018
Ամերիկացի հայտնի դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի անձնական իրերը կհանվեն աճուրդի: Այս մասին տեղեկացրել է Sotheby’s աճուրդի տան պաշտոնական կայքը: Նշվում է, որ աճուրդի կհանվեն նաև Սինատրայի տիկնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Ընդհանուր առմամբ՝ աճուրդի կդրվի 120 իր, այդ թվում՝ Ֆրենկի և Բարբարայի ամուսնական մատանին: Իրերի ընդհանուր աճուրդային արժեքը գերազանցում է 3 միլիոն դոլարը: Ֆրենկ Սինատրան 20-րդ […]
17:48 13.11.2018
Հնդկաստանում ընթանում է Tata Steel Chess India Blitz 2018 շախմատային մրցաշարը, որին, Լևոն Արոնյանից բացի, մասնակցում են ևս մի քանի առաջատար շախմատիստներ, մասնավորապես՝ Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Պենթալա Հարիկրիշնան: Մրցաշարը կտևի երկու օր: Յուրաքանչյուր օր անցկացվում է արագ շախմատի 9 պարտիա: Այսօր տեղի են ունեցել առաջին 9 պարտիաները, որոնցից 3-ում Լևոն […]
23:27 12.11.2018
Դոնալդ Թրամփը Բալթյան երկրները շփոթել է Բալկանների հետ: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է Լատվիային, Լիտվային և Էստոնիային այն բանի համար, որ այդ երկրները պատերազմ են հրահրել անցած դարի 90-ականների սկզբներին, ինչն էլ հանգեցրել է Հարավսլավիայի փլուզմանը: Այս մասին տեղեկացնում է Newsweek պարբերականը` հղում անելով ֆրանսիական Le Monde-ին: Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Թրամփը սխալը թույլ է տվել ապրիլին […]
23:00 12.11.2018
ԵԱՏՄ տարածքում, այսինքն նաև Հայաստանում, նոյեմբերի 11-ից ուժի մեջ են մտել մեքենաների շահագործման նոր կանոններ: Մասնավորապես ձմեռային շրջանի համար սահմանվել է այն մեքենաների շահագործման սահմանափակում, որոնք չունեն ձմեռային անվադողեր: Իսկ բեռնատարները և ավտոբուսները պետք է նաև անվաշղթաներ ունենան, որոնք էականորեն նվազեցնում են անվադողերի սահքը սառույցի կամ ձյան հետ շփման ժամանակ: Այս մասին ԵԱՏՄ լրատվական ծառայությունից […]
10:30 10.11.2018
Հնդկաստանում շարունակվում է Tata Steel India Rapid Chess 2018 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Կայացել են արդեն առաջին երեք տուրի հանդիպումները: 3 հնարավորից Լևոն Արոնյանը վաստակել է 2 միավոր և Պենթալա Հարիկրիշնայի ու Շահրիյար Մամեդյարովի հետ կիսում է 1-3 տեղերը: Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Հիկարու Նակամուրայի և Վիշվանաթան […]
15:39 09.11.2018
Լիտվայի առողջարանային Պալանգա քաղաքում բացվել է բաղնիք, որն ամբողջությամբ սաթից է: Հատակը, առաստաղը, պատերը, անգամ նստելատեղերն ու պառկելատեղերն այստեղ ամբողջությամբ սաթից են: 22 քառակուսի մետր մակերեսով սենյակը կահավորելու համար օգտագործվել է երեք տոննա սաթ: Այս ամենը ոչ միայն աննկարագրելի գեղեցիկ է, այլև առողջարար: Պարզվում է՝ որոշակի ջերմաստիճանի հասած սաթը սկսում է արտադրել թթու, որը նպաստում է […]
14:33 09.11.2018
18-ամյա Անդրես Պերեսը դուրս է թռել 40 մետր բարձրությամբ կարուսելից և ողջ է մնացել: Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի այգիներից մեկում: 40 մետրանոց կարուսելի վրա ամրացված է ձող, որի ծայրերին նստատեղերն են, և որը պտտվում է 360 աստիճան: Անդրեսն ընթացքի ժամանակ դուրս է թռել և երջանիկ պատահականությամբ ողջ է մնացել: Բանն այն է, որ նա […]
14:19 09.11.2018
Կուբացի ձկնորս Օսվալդո Լոպես Ռոմերոն ձկնորսության ժամանակ գտել է յուրատեսակ մի կենդանու, որն ունի երկու գլուխ, երկու պոչ և երկու սերտաճած մարմին: Պարզվել է, որ դա նոր ձվից դուրս եկած կրիա է: Արտասովոր կենդանուն անվանել են «սիամական երկվորյակ կրիա»: Օսվալդոն հարցուփորձ է արել հին ձկնորսներին, սակայն վերջիններս խոստովանել են, որ երբեք նման բան չեն տեսել: […]
14:09 09.11.2018
ԱՄՆ-ում ավարտվել են Embattled («Պաշարվածը») ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորը Ռուսաստանում ապրող հայազգի Նիկոլայ Սարկիսովն է: «Ֆիլմի ժանրը սպորտային դրամա է: Սյուժեն մի տաղանդավոր ձյուդոիստի և նրա վրա մեծ ազդեցություն և հեղինակություն ունեցող հոր մասին է, որը եղել է չեմպիոն: Սա կլինի Սարկիսովի հոլիվուդյան դեբյուտը»,- rusarminfo.ru-ին փոխանցել են «Блиц Фильм» ընկերության լրատվական ծառայությունից: Ֆիլմի գլխավոր դերակատարը […]
11:34 09.11.2018
Հայ ծանրորդուհիներն ավարտեցին ելույթները Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնությունում: Վերջինն այսօր առավոտյան մրցահարթակ դուրս եկավ գերծանրքաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը: Նա հանդես եկավ C խմբում և զբաղեցրեց 3-րդ տեղը: Արփինեի ցուցանիշն էր 239 կգ (101+138): B և A խմբերում մրցապայքարի ավարտից հետո Արփինեն լավագույն դեպքում տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակի երկրորդ տասնյակի վերջում: Հիշեցնենք, որ մեր […]
22:54 08.11.2018
Ինչպես հաղորդում է rusarminfo.ru լրատվականը, օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հերթական այցը կկատարի Մոսկվա: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը հումանիտար ոլորտի նախագծերի շուրջ մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանում: Մասնավորապես նշվում է, որ Աննա Հակոբյանը մտադրություն ունի հանդիպել խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղված են սոցիալական բնույթի նախագծերով: Հանդիպումների նպատակը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնված «Իմ […]
21:49 08.11.2018
Իտալիայում անցկացվել է խառը մենապայքարային ձևերի աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են նաև Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկներ: Նրանցից երեքը դարձել են աշխարհի չեմպիոն: Պատանիների տարբեր տարիքային խմբերում չեմպիոններ են դարձել Գրիգոր Հակոբյանը և Աշոտ Սարգսյանը: Մխիթար Ավետիսյանը հաղթել է 18-ից բարձր տարիքի մարզիկների առաջնությունում: Աշխարհի առաջնությանը մասնակցել է մոտ 6000 մարզիկ 103 երկրից:
21:41 08.11.2018
Համաներման արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված Հրաչյա Հարությունյանը հարցազրույց է տվել ռուսական Russia Today լրատվականին: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսին Պոդոլսկում Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ 2017-ին տեղափոխվել էր Հայաստան՝ […]
18:00 08.11.2018
Թուրքմենստանում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանը անհաջող ելույթ ունեցավ այսօր Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը: Տաթևը հանդես էր գալիս մինչև 81 կգ քաշային մարզուհիների A խմբում և, ըստ պատվիրված նախնական քաշերի՝ հավակնում էր մրցանակային տեղերի: Տաթևը, սակայն, ձախողեց պոկում վարժությունում բոլոր մոտեցումները: Նա երեք մոտեցումների ժամանակ էլ չկարողացավ բարձրացնել 104 կգ կշռող ծանրաձողը: Անհաջող մրցելույթից հետո […]
12:50 08.11.2018
ԱԺ-ում ընթանում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հրանտ Թադևոսյանը շուրջ 20 րոպե ներկայացրել է գազի համակարգում տիրող ընդհանուր վիճակը և անցած տարիների ընթացքում ընկերության ներդրումային ծրագրերը: Այնուհետ տնօրենին հարցեր են ուղղել քննիչ հանձնաժողովի անդամները: […]
18:11 07.11.2018
Այովայի համալսարանի ուսանողների համար կտեղադրվեն ուլտրամանուշակագույն հատուկ լամպեր, որոնք նրանց կպաշտպանեն սեզոնային փոփոխությունների հետ կապված խանգարումներից: Ջերմություն արձակող լամպերը նախատեսված են արտաքին լուսավորության իմիտացիայի համար, ինչը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի և տրամադրության վրա: Լուսային թերապիայի գաղափարը հեղինակի մոտ առաջացել է Հայաստան այցելելուց հետո: «Ես հետազոտություններ էի կատարում Հայաստանում, որտեղ գրեթե ամբողջ տարին արև […]
14:30 07.11.2018
Numbeo հետազոտական կայքը հրապարակել է 102 երկրների վարկանիշն ըստ էկոլոգիական աղտոտվածության ցուցանիշի: Ուսումնասիրությունների հիմքում առաջին հերթին օդի և ջրի աղտոտվածության ցուցանիշներն են: Առաջին տեղում, այսինքն՝ աշխարհի ամենաաղտոտված երկիր է համարվել Մոնղոլիան, երկրորդ տեղում Աֆղանստանն է, ապա Մյանմարը, Բանգլադեշը, Նիգերիան: Ցուցակի ամենավերջին տեղում, այսինքն՝ ամենամաքուր երկիր է համարվել Ֆինլանդիան, որին նախորդում են Իսլանդիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան: […]
11:56 07.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ, Մեսսին` 6-րդը, իսկ «Ոսկե գնդակի» գործող մրցանակակիրը՝ Ռոնալդուն, նույնիսկ տասնյակում չի հայտնվել: Հետազոտությունն անցկացրել է CIES Football Observatory հետազոտական կենտրոնը: 19-ամյա ֆրանսիացին գնահատվել է 216.5 մլն եվրո: Երկրորդը «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարրի Քեյնն է (197․3 մլն […]
10:41 07.11.2018
Լուիզիանայի համալսարանի աղջիկների թիմն ԱՄՆ-ի ֆուտբոլի ուսանողական առաջնության չեմպիոն է դարձել: Եզրափակիչ խաղում նրանք հաղթել են Արկանզասի թիմին: Լուիզիանայի թիմը խաղավարտից դեռ 19 րոպե առաջ պարտվելիս է եղել 0-1 հաշվով: Հաշիվը հավասարեցրել է Շենոն Կուկը: 35 մետր հեռավորությունից խփված գոլն անհավանական գեղեցիկ է ստացվել: Երբ գոլից հետո թիմակիցները վազել են նրան շնորհավորելու, Կուկն անընդհատ բացականչել […]
18:06 06.11.2018
Հոկտեմբերի 29-ին բրազիլական ԶԼՄ-ները հայտնեցին 24-ամյա Դանիել Ֆրեյտասի դաժան սպանության մասին: Նրա մարմինը հայտնաբերել էին թփերի մեջ՝ կտտանքների բազմաթիվ հետքերով: Ֆուտբոլիստի գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից, կտրված է եղել նաև սեռական օրգանը: Օրեր անց քննիչները երեք կասկածյալի անուն տվեցին՝ 38-ամյա գործարար Էդիսոն Բրիտտես Ջունիորին, նրա տիկնոջը՝ Քրիստինային և նրանց 18-ամյա աղջկան՝ Ալլանային, ձերբակալեցին: Էդիսոնը […]
17:25 06.11.2018
Մի խումբ ցանցահեններ, Twitter-ի միկրոբլոգներում ներկայանալով որպես Space X ընկերության սեփականատեր Իլոն Մասկ, օգտատերերից խաբեությամբ կարողացել է կորզել մեծ քանակի կրիպտոարժույթ: Չարագործները կարողացել են ներթափանցել Pathe UK կինոընկերության, Matalan հանրախանութների ցանցի և ամերիկյան Pantheon Books հրատարակչության օգտահաշիվներ: Ընդհանուր առմամբ հաջողվել է կորզել 150 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Սա առաջին դեպքը չէ, երբ ցանցահենները ներկայանում […]
16:28 06.11.2018
Սևաստոպոլում հայերի պարը զայրացրել է տեղացիներին: Սոցցանցերում ակտիվ քննարկումներ են ընթանում տեղի ունեցածի շուրջ: Միջադեպը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ: Մի խումբ տեղացի հայ երիտասարդներ ուշ երեկոյան սկսել են երգել ու պարել ակումբի մոտ: Նրանք երգել են Արարատ լեռան մասին ( Արարատը մեր լեռն ա): Տեղացի ռուսներին ու այլազգիներին, սակայն, ավելի է նյարդայնացրել […]
16:13 06.11.2018
Գելենջիկում անցկացվող առագաստանավերի մրցույթի ժամանակ, որին մասնակցում են երեխաներ ՌԴ-ից, Հայաստանից և Բելառուսից, ուժեղ քամիները բաց ծով են քշել 35 նավակներ: «Մրցումներին մասնակցել է շուրջ 600 երեխա, այդ թվում նաև Հայաստանից ու Բելառուսից: 2 մետրանոց շուրջ 400 առագաստանավ է դուրս եկել ծով: Բոլոր երեխաները եղել են համապատասխան հանդերձանքով, որն ապահովում է նրանց անվտանգությունը: Բարեբախտաբար, ոչ […]
15:42 06.11.2018
49-ամյա իտալացի բռնցքամարտիկ Քրիստիան Դագիոն մահացել է մենամարտի ժամանակ գլխին ստացած հարվածներից հետո: Ճակատագրական մրցամարտում նրա մրցակիցը թաիլանդցի Դոն Պարեուանգն էր: 12-րդ ռաունդում Պարեուանգը մի քանի հուժկու հարվածներ է հասցրել Դագիոյի գլխին, որից հետո իտալացին ընկել է: Վայրկյաններ անց նա վերականգնվել է և նորից է բարձրացել, սակայն նորից մի քանի հուժկու հարվածներ է բաց թողել: […]
14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]