TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Իսրայելական բանակը հարված է հասցրել «Համաս» խմբավորման դիրքերին

21:35 24.10.2018

Իսրայելական բանակը հայտարարել է Գազայում «Համաս» խմբավորման դիրքերի վրա հարձակում կատարելու մասին:  Այս մասին նշվում է Իսրայելի զինուժի թվիթերյան պաշտոնական էջում: Միևնույն ժամանակ, նշվում է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը հարված են հասցրել՝ ի պատասխան հակառակորդի գործողությունների:  Ավելի վաղ իսրայելական կողմը հաղորդել էր, որ Գազայի հատվածից այրվող նյութերով օդապարիկներ են արձակվել:    

̰
Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ16 առաջնության միանձնյա առաջատարն է

19:34 24.10.2018

Հունաստանում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնություններում ընթանում են 6-րդ տուրի պարտիաները: Մինչև 16 տարեկան պատանիների ենթախմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն առաջին կես միավորն է կորցրել՝ ոչ-ոքի խաղալով Ուզբեկստանը ներկայացնող Նոդիրբեկ Յակուբոևի հետ: Նախորդ բոլոր 5 պարտիաներում Շանթը հաղթանակներ էր տարել: Այժմ էլ Շանթը 5.5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է: Այս ենթախմբում հաջող են հանդես գալիս […]

̰
ՌԴ Տուափսե քաղաքում արտակարգ դրություն է

19:19 24.10.2018

ՌԴ Կրասնոդարի շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ Տուափսե քաղաքում որոշում է կայացվել սահմանել արտակարգ դրություն: Պատճառը հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով քաղաքի մի շարք թաղամասեր են հեղեղվել: Ինչպես նշում են քաղաքային իշխանությունները, մի քանի թաղամասերից բնակչությունը տարհանվել է: Ներկայումս իրավիճակը վերահսկելի է: Ավելի վաղ հայտնել էինք, որ հորդառատ անձրևների պատճառով Տուափսե քաղաքում փողոցները […]

̰
Քեյթ Միդլթոնի զգեստը քննադատությունների թիրախում է հայտնվել

18:32 24.10.2018

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի նոր զգեստը սոցցանցերի օգտատերերը համարել են իր կրած զգեստներից վատագույնը: Այդ նոր զգեստով Միդլթոնն իր ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ դիմավորել է Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին ու նրա տիկնոջը: Հանդիսավոր երեկոն անցել է Բուքինգհեմյան պալատում: Որոշ օգտատերերի կարծիքով՝ Միդլթոնի զգեստը նման է հարսնացուի ընկերուհու կամ ավարտական հանդեսի զգեստի: Այս ամենին բրիտանական հանրության արձագանքը […]

̰
Նիժնի Նովգորոդում վերամբարձ կռունկն ընկել է մանկապարտեզի վրա

17:58 24.10.2018

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում վերամբարձ կռունկն ընկել է մանկապարտեզի շինություններից մեկի վրա: Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը, քաղաքի Կանավինսկի շրջանում: Մասնաշենքը, որի վրա ընկել է շինարարական կռունկը, նախատեսված է եղել մանկապարտեզի մսուրային խմբի սաների համար, բարեբախտաբար, դեպքի պահին շենքում մարդ չի եղել: Տուժածներ չկան: Կռունկը նախատեսված է եղել մանկապարտեզի հարևանությամբ գտնվող բնակելի շենքի վերանորոգման […]

̰
Երկար ժամանակ սմարթֆոնից օգտվելուց հետո չինուհու մատներն անշարժացել են

17:38 24.10.2018

Չինաստանի Չանշա քաղաքի մի բնակչուհի, ով մի շաբաթ շարունակ ձեռքից բաց չի թողել սմարթֆոնը, հանկարծ զգացել է, որ չի կարողանում ծալել մատները: Չինուհին գտնվել է արձակուրդի մեջ և օրեր շարունակ «դուրս չի եկել» հեռախոսից: Որոշ ժամանակ անց նա ցավեր է զգացել աջ ձեռքի դաստակի շրջանում, ապա անզգայացել են մատները: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են տենոսինովիտ […]

̰
Isle of Man մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց, Մելքումյանը պարտվեց

10:44 23.10.2018

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է  է Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում է 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում են Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: Մասնակիցների թվում է նաև ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը: Առաջին երկու տուրերում մեր երկու շախմատիստներն էլ, Սամուել Սևյանն էլ հաղթանակներ […]

̰
Ո՞ր գյուղում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել ընդամենը 12 մարդ, և անցած ընտրությունների մյուս ուշագրավ արդյունքները

17:21 22.10.2018

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, ընդ որում՝ 4 քաղաքներում ընտրել են քաղաքապետի: Ընտրությունները լարված ու հետաքրքիր են անցել հատկապես 4 քաղաքներում՝ Էջմիածին, Արմավիր, Հրազդան, Կապան: Ի դեպ, առաջին 3-ում բավականին ցածր մասնակցություն է եղել՝ 34-ից 37 տոկոս, և միայն կապանցիներն են ակտիվ եղել: Այստեղ քվեարկել […]

̰
Էգ առյուծը խեղդել է զուգընկերոջը, որի հետ ապրել է 8 տարի

14:01 22.10.2018

12  տարեկան էգ առյուծը խեղդել է զուգընկերոջը, 10 տարեկան Նյակ անունով արուին, որի հետ ապրել է 8 տարի: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Միննեապոլիս քաղաքի կենդանաբանական այգում: Տեղի աշխատակիցները նշել են, որ նման դեպքեր խիստ հազվադեպ կարող են լինել: Այս զույգն ապրել է համատեղ 8 տարի,  սերունդ է տվել: Թե ինչը կարող էր ագրեսիայի պատճառ դառնալ, […]

̰
Ի՞նչ է նվիրել Քանյե Ուեսթը կնոջը ծննդյան օրվա կապակցությամբ

12:15 22.10.2018

Տարեդարձի օրվա կապակցությամբ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն օրիգինալ նվեր է մատուցել կնոջը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին: Նա Քիմին նվիրել է ծաղիկներ և հրամցրել կենդանի երաժշտություն, բայց շատ անսովոր կերպով: Քանյեն նվերը մատուցել է Կալիֆոռնիայում գտնվող իրենց առանձնատանը, իսկ տեսանյութը Քիմ Քարդաշյանը հետո տեղադրել է համացանցում: Առաստաղից կախված էկզոտիկ ծաղիկների և փետուրների ներքո հայտնի երաժիշտներից մեկը […]

̰
Հորդառատ անձրևները հեղեղել են Հռոմի մետրոկայարանները

11:58 22.10.2018

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են Հռոմի կենտրոնական փողոցներն ու մետրոպոլիտենի մի քանի կայարաններ:    Երեկ երեկոյան տեղացած անձրևներից հետո Հռոմի փողոցները բառացիորեն վերածվել են գետերի: Իշխանությունները ստիպված են եղել փակել ջրածածկ մետրոկայարանները: Ջուրը հասել է նաև քաղաքի հին շինություններին: Սուրբ Սեբաստիանի տաճարում ջրի մակարդակը հասել է 1.5 մետրի: Մինչ այս անձրևը, հզոր փոթորիկներ են գրանցվել […]

̰
Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը կբացվի դեկտեմբերի 10-ին. Իլոն Մասկ

11:30 22.10.2018

Կանադա-ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող և գյուտարար Իլոն Մասկը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին կբացվի Լոս Անջելեսի ստորգետնյա թունելը: Այս թունելը լինելու է մետրոյի և վերգետնյա տրանսպորտի այլընտրանքը: Այս մասին միլիարդատերը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում: Մասկը նաև հրապարակել է վակուումային թունելի պարկուճներով երթևեկելու արժեքը: Ստորգետնյա ճանապարհից օգտվելու վճարը կկազմի մեկ դոլար:

̰
Սահմանին ստեղծված իրավիճակը դեմոկրատների խայտառակությունն է. Դոնալդ Թրամփ

10:22 22.10.2018

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե սահմանին ստեղծված իրավիճակը խայտառակություն է դեմոկրատների համար: Բանն այն է, որ ներկայումս 4.5-5 հազար միգրանտներ են կուտակված Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանին, իսկ օրերս նրանց մի մասը փորձել է ապօրինի հատել սահմանը: Ընդհարումների ժամանակ մի քանի մեքսիկացի ոստիկան է վիրավորվել: «Սահմանին կուտակված միգրանտների քարավանները դեմոկրատների խայտառակությունն են: Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները»,- Twitter […]

̰
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Խաշըգջիի գործը

10:14 22.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփը քննարկել են սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի գործը: Հիշեցնենք, որ մինչ այդ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները, հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը, տեղեկություն էին տարածել, որ լրագրողը մահացած է, և իբր, ըստ նախնական տվյալների՝ մահը վրա է հասել հյուպատոսարանի աշխատակիցների հետ «չծրագրված վեճի» հետևանքով: Այդ գործով ձերբակալվել […]

̰
«Միսս աշխարհ»-ի լիբանանցի գեղեցկուհին տիտղոսից զրկվել է իսրայելցի մասնակցի հետ լուսանկարի պատճառով

16:38 19.10.2018

«Միսս աշխարհ» մրցույթի մասնակից, լիբանանուհի Սալվա Աքարին զրկել են տիտղոսից այն բանի համար, որ եզրափակիչ փուլի ժամանակ նա լուսանկարվել է Իսրայելը ներկայացնող մասնակցի՝ Դանա Զրեյքի հետ: Տարածված լուսանկարում երևում է, որ մրցույթի մասնակիցները կանգնած են կողք-կողքի և ձեռքերով ցույց են տալիս  հաղթանակի հայտնի նշանը: Նկարը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո լիբանանյան կողմը նշել է, որ չի […]

̰
Ռուս մուլտիպլիկատորները պատրաստվում են էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը

15:24 19.10.2018

Ռուս մուլտիպլիկատորները պատրաստվում են էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը: Դա կլինի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, բայց փոփոխված վերնագրով: Այն կկոչվի «Իմ սիրտը»: «Մուլտֆիլմը իմաստության, կամքի ուժի և մարդկային երազանքների մասին է»,- նշել են հեղինակները: Նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռ մի քանի տարի առաջ: Նկարահանումների մեծ մասն արդեն ավարտվել է: Հեղինակները նշել են նաև, որ […]

̰
Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը կանցկացվի Ստամբուլում

14:36 19.10.2018

Սիրիայի հարցով հերթական քառակողմ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին՝ Ստամբուլում: Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովներին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը: Հաղորդվում է նաև, որ այս գագաթնաժողովին կողմերի ուշադրության կենտրոնում կլինի Իդլիբում ստեղծված իրավիճակի կարգավորումը:

̰
Despacito-ն Գինեսի ռեկորդների գրքում 7 տիտղոսի է արժանացել

14:29 19.10.2018

Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի հայտնի Despacito ստեղծագործությունը Գինեսի ռեկորդների գրքում միանգամից յոթ տիտղոսի է արժանացել, որոնցից մեկը՝ «Աշխարհում ամենաշատ լսված երգը» անվանակարգում: Despacito-ն նաև համացանցում ամենամեծ թվով դիտումներն է գրանցել, ապա համարվել է ամենաշատ հավանությունների արժանացած կատարումը: Գինեսի գրքի հավաստագրերի պաշտոնական հանձնումը տեղի է ունեցել Մայամիում:      

̰
Կասպից ծովում իրանցի երեք նավաստի է մահացել

14:26 19.10.2018

Կասպից ծովում գտնվող իրանական «Նազմեհր» նավի վրա զանգվածային թունավորման դեպք է գրանցվել: Նավի ամբողջ անձնակազմին տեղափոխել են Ադրբեջանի հիվանդանոցներից մեկը, որտեղ ավելի ուշ նավաստիներից երեքը մահացել է: Նավը ուղևորվում էր Ակտաուից Բաքու: Երբ Ադրբեջանի առափնյա ծառայությունների աշխատակիցները հասել են օգնության ազդանշան արձակող նավին, անձնակազմի 7 անդամներին հայտնաբերել են ծանր վիճակում: Այնուհետև դեպքի վայր է կանչվել բժիշկների խումբ: […]

̰
Ֆիլիպինյան ծովում ամերիկյան ուղղաթիռն ընկել է ավիակրի վրա

14:13 19.10.2018

Ֆիլիպինյան ծովում ամերիկյան MH-60 Seahawk ուղղաթիռն ընկել է «Ռոնալդ Ռեյգան» ավիակրի վրա: Հաղորդվում է, որ կան տուժածներ, նրանց վիճակը կայուն է: Ամերիկյան աղբյուրները հայտնում են, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է տարվում: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավիակիրը չի վնասվել և պատրաստ է հետագա առաջադրանքների կատարմանը:  

̰
Facebook-ը խաբել է օգտատերերին` արհեստականորեն ավելացնելով դիտումների թիվը. ԱՄՆ մարքեթինգային գործակալություններ

11:42 19.10.2018

ԱՄՆ մարքեթինգային գործակալությունները կոլեկտիվ հայց են ներկայացրել Facebook-ի դեմ`վերջինիս մեղադրելով տեսանյութերի դիտումների թիվն արհեստականորեն ավելացնելու մեջ: Ըստ գործակալությունների` Facebook-ի շուրջ 80 հազար ներքին փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ դիտումների թիվն ավելացել է 150-900%-ով: Արդյունքում՝ գործակալությունները լրացուցիչ վճարներ են կատարել գովազդի համար, իսկ մեդիա ընկերությունները թյուրիմացաբար գերագնահատել են Facebook-ի հնարավորությունները: Առաջին անգամ նման կասկածներ ի հայտ եկան […]

̰
Կանադայում մարիխուանայի օգտագործումն օրինականացնելուց հետո խանութներում հսկայական հերթեր են առաջացել

11:20 19.10.2018

Կանադան օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը և անմիջապես հայտնվել խնդիրների առաջ: Օրենքն ուժի մեջ է մտել ընդամենը երկու օր առաջ, սակայն շատերը մոռացել են հաշվի առնել սահմանափակումները: Բանն այն է, որ մարիխուանայի օգտագործումը խիստ սահմանափակ վայրերում է թույլատրելի: Կանադայի ոստիկանները մեկ օրում բազմաթիվ օրինախախտների են հայտնաբերել և խոշոր չափերի տուգանքների ենթարկել նրանց: Վիննիպեգի մի բնակիչ, օրինակ, […]

̰
Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը կավելանա 2.2 միլիարդով

21:29 18.10.2018

Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը կավելանա 2.2 միլիարդով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` ժողովրդագրության վերաբերյալ 2018-ի զեկույցում: Աշխարհի բնակչությունը կաճի հիմնականում Աֆրիկայի հաշվին:  Աշխարհում 43 երկիր կա, որտեղ միջինացված հաշվարկով ամեն մի կին ծննդաբերում է 4 և ավելի երեխա, իսկ այդ երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում: Եթե ներկայումս աշխարհի բնակչության 17 տոկոսն է կազմում […]

̰
Կերչում խուզարկություններ են կատարվում Պոլիտեխնիկական քոլեջից հեռացված նախկին ուսանողների բնակարաններում

20:01 18.10.2018

Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կերչում խուզարկություններ են սկսվել բոլոր այն բնակարաններում, որտեղ ապրում են Պոլիտեխնիկական քոլեջից հեռացված նախկին ուսանողները: Այս միջոցառումներն իրականացվում են՝ հայտնաբերելու անձանց, ովքեր հնարավոր է՝ առնչություն ունենան երեկ տեղի ունեցած արյունալի միջադեպի և այն իրականացնողի հետ: Արդյունքների մասին, սակայն, առայժմ լրատվամիջոցներն ու ոստիկանական աղբյուրները տեղեկություններ չեն հաղորդում:  

̰
Ադրբեջանի Մեջլիսը ռուս հայտնի կանանց` Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել ՌԴ Պետդումային

18:32 18.10.2018

Ադրբեջանի խորհրդարանի (Մեջլիս) պատգամավորները ռուս հայտնի կանանց՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա են հղել ՌԴ Պետդումայի ղեկավարությանը: Բողոքի նամակի տակ ստորագրել են ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին և Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինը: Հիշեցնենք, որ ՌԴ-ում հայտնի կին հասարակական գործիչների խումբը Արցախ էր այցելել հոկտեմբերի 7-ին, և սահմանային հատվածում տեղի ունեցած միջոցառման ժամանակ […]

̰
Դոնալդ Թրամփը սպառնում է փակել ԱՄՆ-ի հարավային սահմանները

17:50 18.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մեքսիկայի հետ սահման, եթե այս երկիրը չկանգնեցնի ներգաղթյալների հոսքը կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ նախագահը մեղադրել է նաև Սալվադորի, Գվատեմալայի և Հոնդուրասի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս առանց համապատասխան ստուգումների և ընթացակարգերի թույլատրում են նրանց հասնել ԱՄՆ-ի սահմաններ: Թրամփը այս ամենի համար քննադատել է նաև դեմոկրատներին: «Գվատեմալայի, Հոնդուրասի […]

̰
Էր-Ռիադը հասարակական ճնշման ներքո պատրաստվում է փոխարինել արքայազնին

17:18 18.10.2018

Էր-Ռիադի վրա շարունակվող ճնշումները, կապված ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի անհետացման հետ, շարունակվում են: Ինչպես հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը, թագավորական ընտանիքը այժմ ժառանգակիր արքայազն Մուհամմեդ Բեն Սալման Ալ Սաուդի համար փոխարինող է փնտրում: Արդեն մի քանի օր է՝ թագավորական ընտանիքն իր մերձավոր շրջապատի հետ փակ խորհրդակցություններ է անցկացնում: Նշվում է, որ արքայազնին կարող է […]

̰
Ճապոնիայում մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային գագաթնաժողովը

16:49 18.10.2018

Ճապոնիայում հոկտեմբերի 17-ին մեկնարկել է Ռոբոտների համաշխարհային ժողովը, որը կշարունակվի 5 օր: Համաժողովի նպատակն է մարդկությանը ներկայացնել մարդու և ռոբոտների համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները: Համաժողովի շրջանակներում բացվել է նաև մեծ ցուցահանդես, որին մասնակցում են համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 90 ընկերություններ: Ցուցադրվել են 1700-ից ավելի ռոբոտներ և մեքենայացված այլ սարքեր, որոնք գործնական կիրառում ունեն ձեռնարկություններում, հիվանդանոցներում, […]

̰
ԱՄՆ-ում «Մայքլ» մրրիկի զոհերի թիվը հասել է 33-ի

15:51 18.10.2018

ԱՄՆ-ի հարավարևելյան ափերին պատուհասած «Մայքլ» մրրիկի զոհերի թիվը հասել է 33-ի: Առավել մեծ թվով զոհեր (23) գրանցվել են Ֆլորիդա նահանգում: Մյուս զոհերը Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա և Վիրջինիա նահանգներից են: Նշվում է, որ մրրիկն ամբողջությամբ ավերել է 4 հազար տուն, 15 հազար տուն մասնակի վնասվել է: Աղետի շրջաններից տարհանվել է 16 հազար մարդ: Հիշեցնենք, որ «Մայքլ« […]

̰
Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դիմել Եվրադատարան

15:25 18.10.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր փաստաբանների՝  Մարդու իրավունքների եվրոպական դատարան  (ՄԻԵԴ) դիմելու մտադրության մասին: Այս կերպ Քոչարյանը պատասխանում է սահմանադրական կարգը տապալելու իրեն ուղղված ՀՀ իշխանությունների մեղադրանքներին: «Ես անպայման կդիմեմ Եվրոպական դատարան, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Խնդիրն այն է , որ դրա համար պետք է անցնել նախ բոլոր ներքին ընթացակարգերը»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP