13:00 25.11.2018
Եվրախորհրդի քարտուղար Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիության արտահերթ գագաթնաժողովի կարգախոսը կլինի բրիտանական հայտնի Queen ռոք-խմբի Friends Will Be Friends (Ընկերները կմնան ընկերներ) երգը: Արտահերթ գագաթնաժողովը նվիրված կլինի «Բրեքզիթի» թեմային: «Մեր հավաքի խորհրդանիշը կլինի ուղիղ 27 տարի առաջ կյանքից հեռացած Ֆրեդի Մերկուրիի «Ընկերները կմնան ընկերներ» երգը,- Թվիթերի իր էջում գրել է Տուսկը: Հիշեցնենք, […]
14:19 23.11.2018
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել և հասել է 61,64 դոլարի, ինչն այս տարվա ամենացածր ցուցանիշն է: Այս մասին փաստել են բրիտանական ICE բորսայի առևտրային ցուցանիշները: Տարվա նվազագույն ցուցանիշը թարմացրել է նաև WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը: Այն հասել է 52,95 դոլարի: Վերջին երկու շաբաթների ընթացքում նավթն էժանացել է ավելի քան 10 դոլարով: Ըստ […]
13:59 23.11.2018
«Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակը 2008 թվականից սկսած առաջին անգամ նոր հասցեատեր կունենա: Բանն այն է, որ վերջին 10 տարիների ընթացքում այդ մրցանակը շնորհվել է ընդամենը երկու ֆուտբոլիստի՝ կա՛մ Կրիշտիանու Ռոնալդուին, կա՛մ Լիոնել Մեսսիին, իսկ այս տարի նրանցից ոչ մեկը լավագույն ֆուտբոլիստների եզրափակչի մասնակիցների եռյակում չի հայտնվի: Լավագույնի համար պայքարը կծավալվի Ռաֆայել Վարանի, Կիլիան Մբապպեի և […]
13:41 23.11.2018
84 տարեկանում մահացել է բրիտանացի հայտնի գիտնական, հայագետ Ռոբերտ Ուիլյան Թոմսոնը: Տասնյակ տարիներ նա համարվում էր ԱՄՆ-ում և Եվրոպայում հայոց պատմության ամենահայտնի մասնագետներից մեկը: 1992 թվականից Թոմսոնը ղեկավարել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնը, որը բացվել էր հայ բարերար Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի աջակցությամբ: Թոմսոնը հանդիսանում էր նաև հայագետ-հետազոտողների միջազգային միության հիմնադիրը: Իր երկար տարիների գործունեության ընթացքում […]
12:51 23.11.2018
2018 թվականի հոկտեմբերին ռուսական հատուկ ծառայությունները կանխել են դպրոցների վրա հարձակման մի քանի փորձեր: Այդ մասին, հղում անելով հատուկ ծառայություններին, հայտնել է«Ինտերֆաքս» գործակալությունը: Հատկանշական է, որ ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքերով՝ նախապատրաստված հարձակումներից ոչ մեկը կապված չի եղել միջազգային ահաբեկչության հետ: Այս տարվա ընթացքում ՌԴ-ի դպրոցներում 4 խոշոր միջադեպ է գրանցվել: Պերմ քաղաքում զանգվածային դանակահարությունների […]
11:39 23.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա տոնական երեկոն անցկացրել է ընտանիքի անդամների հետ Ֆլորիդայի Մարա-Լագո նստավայրում: Տոնական սեղանին եղել են «Ցեզար» աղցան, լոլիկներ՝ մոցարելլա պանրով, հունական աղցաններ, լցոնած հավկիթներ, «բադ-պրոշուտտո», սեխ, ֆլորիդական ծովախեցգետին, «Ջամբո» ոստրեներ, խեցգետիններ, կարտոֆիլի պյուրե, քաղցր կարտոֆիլ, բանջարեղեն, հնդկահավ, հորթի միս, ոչխարի միս, սաղմոն, չիլիական սիբաս ձուկ, կարմիր վահանաձուկ, շոգեխաշած կողիկներ: Գոհաբանության […]
11:26 23.11.2018
Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք՝ այն անցկացվում է 50-ից բարձր և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 4 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 5 տուրից հետո Կարեն Մովսիսյանը մրցաշարի առաջատարն է: Հինգերորդ տուրում հայ գրոսմայստերը առավելության է […]
10:34 23.11.2018
Նիգերիայում գրոհայինները շուրջ 100 զինվորի են սպանել ռազմաբազայի վրա հարձակման ժամանակ: Մեծ թվով զինվորականներ անհետ կորած են համարվում: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը: Բազան գտնվում է Բորնո նահանգում, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալում ծայրահեղական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը: Զինվորականներից մեկը պատմել է, որ մի քանի մարդ էլ սպանվել է այն ժամանակ, երբ բանակայինները փորձել են […]
00:40 23.11.2018
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կին պատգամավորները ֆուտբոլ են խաղացել հենց խորհրդարանի նիստերի դահլիճում, ինչի համար նկատողություն են ստացել խորհրդարանի խոսնակ Ջոն Բերկոուից: Նշվում է, որ 5 խորհրդարանականներ պետք է կանանց հավաքականի կազմում հանդես գային, սակայն չեն կարողացել մասնակցել խաղին, քանի որ խաղի ժամանակ ինչ-որ օրինագծի քվեարկություն է եղել: Խաղը հետաձգել են, իսկ Բերկոուն թույլ է տվել, որ […]
21:08 22.11.2018
Բելգիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և բողոքում են բենզինի թանկացման դեմ: Բողոքի ակցիան վերածվել է ոստիկանների հետ բախումների: Ցուցարարները քարեր և «Մոլոտովի կոկտեյլ» դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կոտրել են մեքենաների ապակիներ: Այնուհետ ցուցարարները փակել են Բրյուսել տանող գլխավոր մայրուղիներից մեկը: Ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ, ձերբակալվել է մոտ 30 […]
16:20 22.11.2018
Գեղասահքի հայտնի մարզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ռաֆայել Հարությունյանը պատմել է, թե ինչպես են մարզվում իր մոտ ամերիկացի գեղասահորդները: «ԱՄՆ-ում գեղասահորդները սիրում են իրենց մարզիչներին նրա համար, որ վերջիններս գովաբանում են իրենց: Իսկ ինձանով ավելի շատ վախեցնում են: Երբ դառնում են 18-19 տարեկան, գալիս են ու ասում` «փրկիր ինձ»: Ինձ էլ ոչինչ չի մնում անել: Հարցնում եմ` […]
15:29 22.11.2018
Շուրջ 500 կիլոմետր երկարությամբ ձգվող ավազե փոթորիկը ծածկել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը: Այս մասին հայտնել է CNN-ը: Նահանգի մայրաքաղաք Սիդնեյի իշխանությունները փոթորկի նախազգուշացում են արել և հրահանգել, որպեսզի մարդիկ, հատկապես տարեցները, երեխաներն ու շնչառական հիվանդություններ ունեցողները դուրս չգան տներից: Ըստ օդերևութաբանների՝ ավազե փոթորկի պատճառն աննախադեպ երաշտն է, որը հսկայական վնաս է հասցրել երկրի […]
14:29 22.11.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին: «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի կողմերի միջև պայմանավորվածության, ինչն էլ ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»,- նշել է Զախարովան: Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այն կայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսված է […]
13:22 22.11.2018
Ազգային ժողովում այսօր բանավեճ ծավալվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մի առաջարկ է եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից: Աշոտյանն առաջարկել է, […]
12:03 22.11.2018
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանը: Վերջին նիստը տևել է մոտ կես ժամ: Խորհրդարանը սկզբում քվեարկության է դրել նախորդ օրը քննարկած երկու օրինագծերը, այնուհետ քվեարկության է դրվել 2019 թվականի բյուջեն: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ընդունվել է: Քվեարկությունից առաջ մի քանի հանրապետական պատգամավորներ նշել են, որ դեմ են քվեարկելու, չնայած այն հանգամանքին, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու: […]
11:34 22.11.2018
Սլովենիայում շարունակվում է վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Առաջնությունն անցկացվում է երկու՝ 50-ից բարձր և 65-ից բարձր տարիքայինների խմբում: 50-ից բարձր տարիքայինների խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը տարել է 3 հաղթանակ և 1 պարտիա ավարտել ոչ-ոքի: 4 տուրից հետո Կարեն Մովսիսյանը 3.5 միավորով երկրորդն է: Առաջնությունը, որին մասնակցում է […]
20:34 21.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները: Այսպիսով, թեկնածուների գրանցումն ավարտված է, և խորհրդարանական մանդատների համար կպայքարեն քաղաքական 11 ուժեր: Ովքե՞ր են այդ ուժերի առաջին դեմքերը: Քվեաթերթիկներում կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են ոչ թե ըստ այբբենական կարգի, այլ վիճակահանությամբ: Ճիշտ […]
20:16 21.11.2018
«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոյին: «Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի […]
12:43 21.11.2018
Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ Brexit-ի հարցով հանրաքվեից հետո բժիշկներն ավելի հաճախակի են սկսել դուրս գրել հակադեպրեսանտներ: Դրանց օգտագործումն ավելացել է միանգամից 14 տոկոսով: Գիտնականները կարծում են, որ սթրեսը բրիտանացիների մոտ ապագայի հանդեպ անորոշության հետևանք է: Ըստ որոշ կանխատեսումների՝ հանրաքվեից հետո Բրիտանիայում կնկատվի կենսամակարդակի անկում, աշխատատեղերի կրճատում և ազգային արժույթի՝ ֆունտ սթերլինգի արժեզրկում: […]
11:50 21.11.2018
Ինդոնեզիայի ափերից մեկում՝ Վակատոբի ազգային պարկի տարածքում, սատկած կաշալոտ է հայտնաբերվել: Կենդանու անկման պատճառը որոշել են պարզել Վայրի բնության միջազգային կազմակերպության (WWF) մասնագետները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կաշալոտը սատկել է թունավորման հետևանքով, իսկ թունավորումն առաջացել է կենդանու ստամոքսում հայտնաբերված մեծ քանակությամբ պլաստիկե իրերում առկա վտանգավոր միացություններից: Պարզվել է, որ կաշալոտը սննդի հետ զգալի քանակությամբ […]
20:45 19.11.2018
Ստամբուլում Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը տեսակապի միջոցով մասնակցել են «Թուրքական հոսք» նախագծի ծովային հատվածի ավարտական աշխատանքների միջոցառմանը: «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է նախագահներին, որ աշխատանքները նախատեսվածից արագ են ընթանում: Նախատեսված էր ծովային հատվածի կառուցումն ավարտել դեկտեմբերին, սակայն դա տեղի ունեցավ մի ամիս շուտ: Ստորջրյա հատվածի երկարությունը կազմում է ավելի քան 900 կիլոմետր: Թուրքիայի […]
16:15 19.11.2018
Այսօր բռնցքամարտի արտահերթ համաժողովից հետո ֆեդերացիայի նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախկինում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող Արթուր Գևորգյանը վերահաստատել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: «Չեմ մասնակցելու: Ոչ վաղ անցյալում ես դուրս եմ եկել ՀՀԿ-ից և ՀՀԿ Խմբակցությունից և ինձ պատիվ չի բերում հիմա մեկ այլ կուսակցությունով առաջադրվելը: Մի քիչ ավելի սպորտային կյանքով կապրեմ, ավելի […]
15:58 19.11.2018
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ներկայացրել է ԱԻԲԱ-ի՝ Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի կոնգրեսի ժամանակ ընդունված նոր որոշումները: Օրինակ՝ բռնցքամարտի քաշային կարգերը կփոխվեն և կպակասեն: Նախկին 10-ի փոխարեն կլինի 8 քաշային կարգ: Արթուր Գևորգյանի խոսքերով՝ դա նշանակում է, որ լուրջ մրցակցություն կսպասվի մեր առաջատար բռնցքամարտիկների, մասնավորապես գյումրեցի Հովհաննես […]
12:07 19.11.2018
Ռուսաստանում ամենահայտնի սափրող, վարսահարդար-ոճաբաններից մեկը համարվում է Անդրանիկ Ստեփանյանը: Նա Նիդերլանդներից է և վերջին 4 տարում ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի դեմքերի վարսահարդարն է համարվում: Նրան ուղղակի Անդո են ասում: Իր առաջին քայլերը հայազգի ոճաբանը սկսել է դեռ Երևանում, 17 տարեկանում: Զբաղմունքը սկզբում սիրողական էր: Հասարակ մկրատով կտրում-հարդարում էր ընկերների մազերը: Իսկ Նիդերլանդներ տեղափոխվելուց հետո սիրողական զբաղմունքը […]
11:25 19.11.2018
Մոսկվաբնակ Կարոլինա Սարգսյանը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում քթի պլաստիկ վիրահատությունից հետո: Այժմ բժիշկները պայքարում են 25-ամյա Կարոլինայի կյանքը փրկելու համար: «Վիրահատությունը հաջող է անցել, սակայն դրանից հետո Կարոլինան շատ անհանգիստ էր և չէր կարողանում քնել: Բուժքույրը նրան քնեցնող երկու հաբ տվեց, հետո՝ ևս երկուսը»,- տեղեկացնում է Life․ru-ն: Դեղահաբերից հետո աղջկա ինքնազգացողությունն ավելի է վատացել: Նա […]
13:58 16.11.2018
Մոսկվայի Խամովնիչյան դատարանը պաշտոնապես հաստատել է հայտնի դերասաններ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ապահարզանը: «Դատարանը վերջապես բավարարեց ապահարզանի մասին մեր պահանջը, չնայած այն բանին, որ Ստեպանենկոն անընդհատ փորձում էր երկարաձգել պրոցեսը»,- նշել է Պետրոսյանի փաստաբանը: Փաստաբանը նաև նշել է, որ այդ պահից սկսած՝ Եվգենի Պետրոսյանը պաշտոնապես դարձել է ամուրի:
13:37 16.11.2018
Հոր սպանության մեջ մեղադրվող քույրերից կրտսերը՝ Մարիա Խաչատուրյանը, սկսել է նորից դպրոց հաճախել: Նա հաճախում է դպրոց ընդհանուր հիմունքներով, առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկացրել է Մարիա Խաչատուրյանի փաստաբանը: Հիշեցնենք, որ քույրերը գտնվում են տնային կալանքի տակ, քրեական գործի քննությունն առայժմ ավարտված չէ, և քույրերին առայժմ արգելված է օգտվել կապի միջոցներից: Ավելի վաղ տեղեկություն էր […]
19:00 15.11.2018
Եվ այսպես, ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակները հայտնի են: Հայտնի ու նոր-նոր հայտնի դառնալու փորձեր անող քաղաքական ուժերի ցուցակներում մարդիկ էլ են հայտնի ու անհայտ կամ հայտնի դառնալու բացահայտ ու անհայտ հավակնություններով: Ամեն ինչ կախված է քաղաքական ուժի ներկայիս վարկանիշից և ցուցակում թեկնածուի ընթացիկ դիրքից: Ցուցակներում հետաքրքիր է ոչ միայն թեկնածուների այդ դիրքը, այլ ոմանց […]
19:26 14.11.2018
Անցնող մարզական տարին է ամփոփել այսօր ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նա նախ՝ խոսել է աշխարհի անցած առաջնության մասին, մասնավորապես անդրադարձել Անդրանիկ Կարապետյանի անհաջողության պատճառներին: Ալավերդյանն ասել է, որ դա բոլորի համար հանելուկ էր, սակայն, իր կարծիքով, մարզիկի մոտ բարձր ճնշում է գրանցվել նախավարժանքի ժամանակ, քանի որ քթից արյուն է հոսել: Այդ պահին, […]
18:33 14.11.2018
Հնդկաստանում ավարտվեց Tata Steel Chess India Blitz 2018 շախմատային մրցաշարը, որին, Լևոն Արոնյանից բացի, մասնակցում էին ևս մի քանի առաջատար շախմատիստներ, մասնավորապես՝ Վիշվանաթան Անանդը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Պենթալա Հարիկրիշնան: Մրցաշարը տևեց երկու օր: Յուրաքանչյուր օր անցկացվեցին արագ շախմատի 9 պարտիաներ: Առաջին օրվա 9 պարտիաներից 3-ում Լևոն Արոնյանը հաղթեց, մեկում պարտվեց, մյուս 5 […]