14:43 18.10.2018
Չինաստանի Չանդու քաղաքում մտադիր են մի արբանյակ ուղարկել տիեզերք, որը կփոխարինի Լուսնին և կծառայի գիշերային լուսավորության համար: Արհեստական Լուսինը նախատեսվում է տիեզերք ուղարկել 2020 թվականին: Ըստ գիտնականների՝ այն լրացնելու է Լուսնի լուսավորությունը գիշերային ժամերին, սակայն այն կլինի իրական Լուսնից 8 անգամ ավելի պայծառ: Արհեստական Լուսինը կկարողանա լուսավորել մինչև 80 կմ տրամագծով տարածքներ: Գիտական խմբի ղեկավար […]
13:19 18.10.2018
Եվրամիությունը մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանն աջակցելու համար: ԵՄ արտաքին կապերի հարցերով ներկայացուցիչ Թոմաս Մայր-Հարթինգը նշել է, որ Հայաստանին կտրամադրվի 3 միլիոն եվրո: «Դեկտեմբերին մենք սպասում ենք ազատ և արդար ընտրություններ, և ինչպես նախկինում, կաջակցենք ընտրությունների անցկացմանը»,- նշել է եվրոպացի դիվանագետը: Թոմաս Մայր-Հարթինգը նաև հիշեցրել է, որ հետագայում […]
11:41 18.10.2018
Չինաստանում աշխարհի ամենամեծ անօդաչու ինքնաթիռի փորձարկումները հաջող են ավարտվել: Մինչ այժմ նախագծվածներից ամենամեծը համարվող «Ֆեյհուն 98» անօդաչուն կշռում է 2,5 տոննա և կարող է մինչև 1,5 տոննա բեռ տեղափոխել: Թռիչքի առավելագույն բարձրությունը 4,5 կիլոմետր է, հիմնական (կրեյսերական) արագությունը՝ 180 կմ/ժ:
11:30 18.10.2018
The Washington Post-ը հերթական հոդվածն է հրապարակել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի անհետացման և նրա գործունեության մասին: «Նա արաբական աշխարհում ազատամարտիկներից մեկն էր և ազատության համար էլ զոհաբերեց իր կյանքը: Արաբական աշխարհում չկա իրական ազատություն՝ ո՛չ մարդու, ո՛չ խոսքի: Իշխանական վերահսկողությունը շատ խիստ է, ճնշվում է ազատության ամեն մի դրսևորում»,- գրված է հոդվածում: Հոդվածագիրը նաև […]
20:02 17.10.2018
Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն հաղթեց 4։0 հաշվով: Հաղթանակը, որը մի կողմից՝ անհրաժեշտ էր գոնե հավաքականի արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու համար, մյուս կողմից՝ չի հավակնում լուծել այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր մեր ընտրանու առջև Ազգերի լիգայի մրցաշարից առաջ: Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց նման մրցաշար անցկացնել, Հայաստանում և Հայաստանի պես ֆուտբոլ ու ֆուտբոլային հավակնություններ ունեցող երկրներում այն […]
19:44 17.10.2018
YouTube-ում ուշագրավ տեսանյութ է հրապարակվել այն մասին, թե ինչպես են «երգում» Անտարկտիկայի սառույցները: Ինչպես բացատրել են գիտնականները, տարբեր մակարդակների ձյունածածկ բարձունքների վրայով սահող քամիները ստիպում են հսկա սառցաբեկորներին մշտապես ենթարկվել առաձգական մարմնի տատանողական շարժմանը (վիբրացիայի), ինչի արդյունքում էլ անընդհատ ձայնարձակում է տեղի ունենում: Սառցաբեկորները «երգում են» ցածր հաճախականությունների տիրույթում և որպեսզի ձայնը հասանելի լինի մարդու ականջին, […]
18:32 17.10.2018
Ֆրանսիացի հայտնի սոմելյե (գինու մասնագետ) Ֆիլիպ Ֆորե-Բրաշը, որը 1992 թվականին աշխարհի լավագույն սոմելյե է ճանաչվել, բացել է 20 տարի առաջ շանսոնյե Շառլ Ազնավուրից նվեր ստացած հայկական գինին: Ֆիլիպ Ֆորե-Բրաշը նշել է, որ գինին բացել է Ազնավուրի հիշատակին: «Ես հանդիպեցի Ազնավուրին Փարիզում՝ 20 տարի առաջ: Նա հարցրեց, թե ես ունե՞մ արդյոք հայկական գինի: Ես չունեի ու […]
18:00 17.10.2018
Թուրքիայի ուղղափառ եկեղեցին դիմել է Ստամբուլի դատարան և պահանջել քրեական գործ հարուցել Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի դեմ: Ուղղափառները մեղադրում են պատրիարքարանին Թուրքիայի օրենսդրությունը խախտելու և ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև նոր կոնֆլիկտ հրահրելու մեջ: «Կոնստանդնուպոլսի գործունեությունը դուրս է գալիս կրոնական պարտականությունների շրջանակից և խախտում 1923 թվականին կնքված Լոզանի համաձայնագիրը, համաձայն որի՝ պատրիարքարանը պետք է բավարարի հունական փոքրամասնության կրոնական […]
15:33 17.10.2018
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է հայտնի ռուս կանանց այցն Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտի: Նախարարությունը նախ հիշեցրել է, որ այցը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում: Հաղորդագրությունում նշված է, որ այդ ակցիայի նախաձեռնողները ՌԴ ԱԳՆ չեն դիմել, դրա համար էլ իրենց դժվար է այդ նախաձեռնության նպատակներին օբյեկտիվ բացատրություն տալը: […]
23:52 16.10.2018
«Աուդի» ընկերությունը, որը «Wolkswagen» ավտոկոնցեռնի դուստր ձեռնարկությունն է, կվճարի 800 միլիոն եվրո տուգանք՝ արտանետվող գազերի մակարդակի վերաբերյալ տեղեկատվությունը կեղծելու համար: Ի դեպ, այս մասին նշված է հենց ընկերության պաշտոնական կայքում: Ավելին՝ ընկերությունը նույնիսկ չի պատրաստվում բողոքարկել որոշումը և պատրաստ է գումարը վճարել ամբողջությամբ և սահմանված ժամկետներում: Ընկերությունն ընդունել է իր մեղավորությունը: Նշենք, որ նման տուգանք՝ […]
22:27 16.10.2018
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական կապերի բացակայությունը չպետք է խանգարի Լուգարա լաբորատորիայի հետ կապված խնդրին համատեղ լուծումներ գտնելուն: Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ տվյալներով՝ Վրաստանի տարածքում գտնվող Ալեքսեևկա գյուղում հիմնված Լուգարա լաբորատորիայում իբր բուժման պատրվակով տեղացիների վրա փորձարկել են քիմիական տոքսիկ նյութեր: ՌԴ ՊՆ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության […]
21:47 16.10.2018
Ախթալայի ավագանու 7 անդամներ հանդես են եկել առաջարկով` ի հիշատակ Շարլ Ազնավուրի անվանակոչել քաղաքը: Ավելի վաղ նման մտադրություն էին հայտնել Ախթալայի մի խումբ մտավորականներ և այդ մասին նամակով տեղեկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավագանու անդամները նշել են, որ միանում են մտավորականների նախաձեռնությանը և առաջարկում են խոշորացված Ախթալա համայնքը վերանվանել Ազնավուր:
20:45 16.10.2018
Եվրամիության առաջիկա գագաթնաժողովի օրակարգում նաև ԵՄ անդամ երկրների կիբերանվտանգության մակարդակի բարձրացման հարցն է: «Պետք է նախ՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կխոչընդոտեն հնարավոր միջամտությունը Եվրախորհրդարանի ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարվա մայիսին: Մյուս կողմից՝ մենք պետք է միասին գործելու սկզբունքներ մշակենք այն երկրների դեմ, որոնք ցանցահենային միջոցներն օգտագործում են այլ երկրների վրա ազդեցություն գործելու համար»,- նշել […]
18:43 16.10.2018
Ամերիկյան Google ընկերությունը բոյկոտելու է Սաուդյան Արաբիայում անցկացվելիք Future Investment Initiative տնտեսական ֆորումը: Պատճառը The Washington Post թերթի լրագրող Ջեմալ Խաշըգջիի անհետացումն է: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Google-ի գլխավոր տնօրեն Դիանա Գրինը չի մեկնի Սաուդյան Արաբիա: Նշենք, սակայն, որ Google-ը միակ ընկերությունը չէ, որը բոյկոտել է տնտեսական համաժողովը: Ավելի վաղ համաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել էին […]
18:20 16.10.2018
Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ ֆոտոմոդել Պոլինա Դիբրովան, Instagram-ում պատմել է Հայաստան կատարած ուղևորությունից ստացած տպավորությունների մասին: Դիբրովի ընտանիքը եղել է մի քանի տեսարժան վայրում և բազմաթիվ լուսանկարներ հրապարակել: «Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք եղանք Հայաստանի մի քանի կարևոր վայրերում, իհարկե, այցելեցինք նաև Գառնի և Գեղարդ: Դրանք շատ հզոր տեղեր էին: Ես […]
17:26 16.10.2018
ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 19-ի, իսկ Ֆլորիդայում 1000-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Տասնյակ հազար ամերիկացիներ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը: Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ ուղղաթիռով այցելել է աղետից տուժած շրջաններ: Հիշեցնենք, որ «Մայքլ» մրրիկը ԱՄՆ-ի հարավային ափերին է հասել հոկտեմբերի 8-ին: Այդ ժամանակ […]
11:52 16.10.2018
«Կարմիր գծերն ավելի շատ վնասներ են հասցրել, քան օգուտ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը: Նրա խոսքերով՝ տարեկան այդ վնասը կազմում է շուրջ 100 միլիոն դրամ, նախատեսված վճարման գումարների մոտ կեսը չի հավաքագրվում: Մարդիկ չեն վճարում ոչ թե գումարի չափից դժգոհելով, այլ նրա համար, որ վճարի դիմաց ծառայություն չեն […]
10:24 15.10.2018
Կանադան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը վստահ հաղթանակ է տարել Ֆրենսի Նտետուի նկատմամբ: Մոնրեալում կայացած չեմպիոնական մենամարտի 6-րդ ռաունդում նա մրցակցին ենթարկել է նոկաուտի: Բազինյանը WBO վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոն է, իսկ հաղթանակից հետո նա նվաճեց նաև WBA վարկածով չեմպիոնական գոտին: Բազինյանը ծնվել է 1995 թվականին Երևանում, իսկ 2011-ին ընտանիքով տեղափոխվել է Կանադա: Առայժմ Բազինյանն իր […]
16:16 14.10.2018
Վատիկանը սրբադասել է Հռոմի Պապ Պողոս VI-ին (Ջովաննի Բատիստա Մոնտինի), ով Սուրբ գահին եղել է 1963 – 1978 թվականներին, և Սան-Սալվադորի արքեպիսկոպոս Օսկար Առնուլֆո Ռոմերոյին, ով սպանվել է 1980 թվականին՝ եկեղեցական ծեսի ժամանակ: Սրբադասումը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, ինչը հրապարակի կաթոլիկ հավատացյալները ողջունել են բարձր ծափահարություններով: Հիշեցնենք, որ վերջերս Վատիկանը կաթոլիկ եկեղեցու […]
15:39 14.10.2018
Աֆղանստանի Տահար նահանգում նախընտրական հավաքի ժամանակ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով`զոհվել է 22 մարդ, ևս 36-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցների տեղեկություններով պայթել է մոտոցիկլետ, որն ամբողջությամբ լցված է եղել պայթուցիկ նյութերով: Ահաբեկչությունն ուղղված է եղել նախընտրական պայքարում ներգրավված Նազիֆ Բեգի դեմ: Զոհերի թվում նաև անվտանգության ուժերի 2 ներկայացուցիչ կա: Երկրի նախագահ Աշրաֆ Գանին նշել է, […]
14:59 14.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը մոտ է եղել Մերձավոր Արևելքում գերիշխող դերակատարում ունենալուն, սակայն հիմա իրավիճակը փոխվել է: «Նրանց մոտ հիմա փոքր-ինչ աղետալի վիճակ է՝ ազգային արժույթն անկում է ապրում, մարդիկ դժգոհ են, դուրս են գալիս փողոցներ: Եվ հեռու չէ ժամանակը, որ նրանք գան ու ասեն, որ ուզում են նոր գործարք կնքել: […]
14:54 14.10.2018
Ճապոնացի գիտնականների խումբը Գոբի անապատում պեղումների ժամանակ հսկայական (զաուրոպոդ խմբի) դինոզավրի կմախք է հայտնաբերել: Ոսկրերն ուսումնասիրելով՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ դինոզավրն ապրել է մոտ 70 միլիոն տարի առաջ: Նման բուսակեր դինոզավրեր ապրել են Յուրյան դարաշրջանում՝ Երկիր մոլորակի բոլոր մայրցամաքների վրա: Նրանց մարմնի երկարությունը հասել է մինչև 20 մետրի, իսկ քաշը կազմել […]
14:02 14.10.2018
ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք նիստում հաստատելու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը: Այն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից՝ ի պատասխան Սիրիայում և Սոլսբերիում իրականացված քիմիական հարձակումների: Նոր պատժամիջոցները ենթադրում են ԵՄ տարածք ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների մուտքի սահմանափակում և արտասահմանյան հաշիվների սառեցում: Բրիտանիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ այդ քաղաքացիների ցուցակն արդեն […]
21:56 12.10.2018
Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի գիտնականները՝ Կլաուս Հելլեբրանդի գլխավորությամբ, գարեջրի բաղադրության մեջ երկու նյութ են հայտնաբերել, որոնք դրական ազդեցություն են գործում մարդու առողջության վրա: Խոսքը քսանտոգումոլ միացության և իզո-ալֆա դառը թթուների մասին է: Գիտնականների խոսքերով՝ քսանտոգումոլը կանխարգելում է ճարպային հեպատոզը, այսինքն՝ լյարդի ճարպակալումը, նաև պայքարում է քաղցկեղային բջիջների և քաշի ավելացման դեմ: Իսկ իզո-ալֆա թթուների խումբը դրական […]
20:09 12.10.2018
Օտարերկրա աշխատուժի համար լավագույն երկիր է համարվել Սինգապուրը: Հետազոտությունը կատարել է HSBC բանկը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա աշխատուժի եկամուտների առումով Սինգապուրը ընդամենը 5-րդն է: Միջին աշխատավարձը արտասահմանցի մասնագետների համար կազմում է տարեկան 162 հազար դոլար, իսկ ամենաշատը վճարում են Շվեյցարիայում՝ տարեկան միջինը 202 հազար դոլար: Ապա հաջորդում են ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Չինաստանը: Սինգապուրն առաջին տեղում է կյանքի […]
15:14 12.10.2018
Այսուհետ Եվրամիության տարածքի բոլոր ավտոլիցքավորման կայաններում կգործի մակնշման միասնական համակարգ: Վառելիքի տեսակները կբաժանվեն երեք խմբի: Բոլոր տեսակի բենզինները կնշվեն շրջանագծով, դիզելը՝ քառակուսիով, իսկ գազը՝ շեղանկյունով: Տառերով և թվերով կնշվեն վառելիքի կոնցենտրացիաների չափերը: Նոր նշագրումները թույլ կտան վարորդներին ավելի հստակ պատկերացում կազմել վառելիքի որակի և էկոլոգիական ցուցիչների մասին:
14:11 12.10.2018
ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոն հետ է կանչել իր աշխատակիցներին անբարո վարքի համար: Խոսքը վերաբերում է ասիական մի քանի երկրներում աշխատող ամերիկյան հետախույզներին: Ըստ կառույցի տեղեկությունների՝ նրանք մասնակցում են բազմաթիվ երեկույթների և կապեր ունեն մարմնավաճառների հետ: Այս տեղեկությունը հաստատվելուն պես Հետախուզությունների դաշնային բյուրոն ձեռնամուխ է եղել, որ աշխատակիցների մի մասին վերադարձնի Նահանգներ, իսկ ոմանց պարագայում փոխի աշխատանքի […]
10:45 12.10.2018
Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարն ասել է, թե աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: «Այո՜, ես հիմա լավագույնն եմ աշխարհում (ծիծաղում է), բայց միշտ կարելի է ավելի լավը դառնալ: Օրինակ, կարելի է ավելի շատ գոլ խփել: Ես հիմա լավ մարզավիճակում եմ և կարծում եմ՝ դեռ երկար կմնամ այս մարզավիճակում»,- Բելգիայի հավաքականի թվիթերյան պաշտոնական էջը մեջբերել […]
16:41 11.10.2018
«Մեգաֆոն» ընկերության տնօրենների խորհուրդը գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրել և հաստատել է Գևորգ Վերմիշյանի թեկնածությունը: Վերմիշյանը 2011 թվականից զբաղեցրել է ընկերության ֆինանսական տնօրենի, իսկ 2017-ից՝ գործադիր տնօրենի պաշտոնները: Նոր պաշտոնում Վերմիշյանը փոխարինելու է Սերգեյ Սոլդատենկովին: Գևորգ Վերմիշյանը ծնվել է 1978 թվականին՝ Երևանում: 2000 թվականին ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը: […]
16:35 11.10.2018
Հայտնի մեդիամենեջեր Արթուր Ջանիբեկյանը հեռացել է «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից: Հիշեցնենք, որ «Գազպրոմ մեդիա ժամանցային հեռուստատեսություն» ընկերության կազմի մեջ են մտնում ТНТ, «Пятница», «Матч ТВ» և մի շարք այլ հեռուստաալիքներ: Հաղորդվում է, որ ընկերության գործադիր տնօրենի լիազորությունները կփոխանցվեն «Գազպրոմ-մեդիա» հոլդինգին, որը տնօրինում է Դմիտրի Չերնիշենկոն: Իսկ Ջանիբեկյանը կզբաղեցնի հոլդինգի գլխավոր տնօրենի առաջին […]