ՊՍԺ-ի ֆանտաստիկ հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ. ՉԼ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

ՊՍԺ-ի ֆանտաստիկ հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ. ՉԼ

11:00 23.01.2025

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին` 7-րդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հույժ կարևոր խաղում ընդունել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին» և հաղթել է 4-2 հաշվով:

Անգլիայի չեմպիոնը 50 և 53-րդ րոպեներին խփած գոլերից հետո հաղթում էր 2-0 հաշվով, սակայն փարիզյան ակումբի ֆուտբոլիստները հետագայում չորս անգամ գրավեցին մրցակցի դարպասը:

Լուիս Էնրիկեի թիմը 10 միավորով բարձրացավ 1/16 եզրափակչի ուղեգիր պարգևող 22-րդ տեղ, իսկ Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթին» 8 միավորով 25-րդն է և այսօրվա դրությամբ փլեյ-օֆֆի գոտում չէ: Վերջին տուրում անգլիական թիմին միայն հաղթանակ է հարկավոր, որոշիչ կլինեն նաև «Մանչեսթեր Սիթիի» մոտակայքում գտնվող թիմերի արդյունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

17:40 09.08.2025

Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Իսպանիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիայի ինքնավար համայնքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11:30-ին: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և մարել վթարից հետո առաջացած հրդեհը: Վթարի պատճառը հայտնի չէ։ Քաղաքացիական գվարդիան կանցկացնի միջադեպի հետաքննություն։ ...

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

17:28 09.08.2025

Ֆրանսիայում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտի հրշեջ ծառայությունը, որտեղ մի քանի օր է, ինչ մոլեգնում է խոշոր անտառային հրդեհ, չի կարողանա այն վերահսկողության տակ վերցնել մինչև օգոստոսի 10-ի երեկոն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ծառայության ղեկավար, գնդապետ Քրիստոֆ Մանին, որի ելույթը հեռարձակվել է BFMTV հեռուստաալիքով: «Հրդեհը վերահսկողության տակ չի լինի մինչև կիրակի երեկո»,-ասել է նա։ […] ...

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

17:12 09.08.2025

Լիբանանում զինամթերքի պայթյունի հետևանքով վեց զինվոր է զոհվել․ ԶԼՄ

Լիբանանի բանակի առնվազն վեց զինծառայող է զոհվել երկրի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում զինամթերքի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը ՝ հղում անելով ռազմական հրամանատարության աղբյուրներին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինժեներական զորքերի ստորաբաժանումը գործողություն էր իրականացնում շիական «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստի ապամոնտաժման համար։ Հաստատությունը գտնվում էր Վադի Զիբկին շրջանում […] ...

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

16:58 09.08.2025

Կոտայքի մարզում Toyota Land Cruiser-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

16:46 09.08.2025

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կիպրոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Կիպրոսը ջերմորեն ողջունում է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Այս պատմական համաձայնագիրը լավ պահ և մեծ հեռանկարներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության և իրական զարգացման համար՝ ամբողջությամբ հարգելով Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը և հիմնված միմյանց սուվերենության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության […] ...

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

16:33 09.08.2025

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը․ ՆԱՏՕ-ի խոսնակ

ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը. «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացը և շնորհակալություն ենք հայտնում ԱՄՆ նախագահին խաղաղության մեջ ներդրում ունենալու համար։ Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել մեր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,-X-ում […] ...

BACK_TO_TOP