«Ալ Հիլյալը» 9 գնդակ է ուղարկել Սելարայանի նախկին թիմի դարպասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+34.09 oC

«Ալ Հիլյալը» 9 գնդակ է ուղարկել Սելարայանի նախկին թիմի դարպասը

20:30 17.01.2025

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 15-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ Հիլյալը» տանը 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին», որի կազմում մինչև հունվար հանդես էր գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը:

Հեթ-տրիկի հեղինակ է դարձել բրազիլացի հարձակվող Մարկոս Լեոնարդոն: Նրա հայրենակիցներ Ռենան Լոդին, Մալկոմը, սերբ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սենեգալցի Կալիդու Կուլիբալին, սաուդցի Աբդուլահ Ալ-Հաամդանը մեկական գոլ են խփել: Նաև մեկ ինքնագոլ է գրանցվել:

Ժորժե Ժեզուշի թիմը 40 միավորով առաջին տեղում է, «Ալ Ֆաթեհը»` 6 միավորով 18-րդը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

16:33 10.08.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

16:19 10.08.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը

Օգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել […] ...

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

15:54 10.08.2025

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ ՓԾ-ի հետ, իրականացնում է հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել […] ...

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

15:33 10.08.2025

Սպիտակ տունը դեռևս որոշում չի կայացրել Զելենսկուն Ալյասկա հրավիրելու վերաբերյալ

Ամերիկյան վարչակազմը դեռևս քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ալյասկա հրավիրելու հարցը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև այնտեղ կայանալիք հանդիպմանը, հաղորդում է NewsNation հեռուստաալիքը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «անհասկանալի է, թե արդյոք Զելենսկին կմասնակցի երկու առաջնորդների հետ հանդիպմանը, քանի որ դրա մանրամասները դեռևս […] ...

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

15:17 10.08.2025

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

14:49 10.08.2025

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...

BACK_TO_TOP