23:43 05.06.2022
Ղազախստանի սահմանադրության փոփոխություններին, ըստ exit poll-ի, կողմ է քվեարկել ընտրողների ավելի քան 70 տոկոսը։
Այսպես, «Հասարակական կարծիք» ինստիտուտի տեղեկություններով՝ հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու օգտին քվեարկել է ընտրողների 74,8 տոկոսը։ Միաժամանակ, ըստ Սոցիս-Ա ինստիտուտի տվյալների, այս ցուցանիշը կազմում է 76,4 տոկոս, իսկ Ժողովրդավարության ինստիտուտի տվյալներով՝ 79,4 տոկոս։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ սահմանադրական հանրաքվեին մասնակցությունը հանրապետությունում տեղակայված բոլոր ընտրատեղամասերի փակումից հետո կազմել է 68,44 տոկոս։ Համաձայն տեղական օրենսդրության՝ այն վավեր է համարվում, եթե քվեարկությանը մասնակցել է պլեբիսցիտին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների կեսից ավելին։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ 2022 թվականի հունվարին տեղի ունեցած հեղաշրջման փորձը հաստատել է երկրի վաղաժամ քաղաքական արդիականացման անհրաժեշտությունը, որից հետո հիմնական օրենքի փոփոխությունները դրվել են հանրաքվեի։
Դրանք կոչված են համախմբելու վերջնական անցումը «սուպերնախագահական» կառավարման ձևից նախագահական հանրապետության՝ ազդեցիկ խորհրդարանով և հաշվետու կառավարությունով: Այդ նպատակով փոփոխությունները նվազեցնում են նախագահական լիազորությունների չափազանց մեծ կենտրոնացումը։ Այսպիսով՝ կրճատվում է պետության ղեկավարի մասնակցությունը խորհրդարանի վերին պալատի ձևավորմանը, սահմանափակվում է նրա ազդեցությունը տեղական ներկայացուցչական և գործադիր մարմինների վրա։
Բացի այդ, արգելվում է նախագահի՝ իշխանության ղեկին գտնվելու ժամանակահատվածում անդամակցությունը քաղաքական կուսակցություններին։ Նման պահանջներ կկիրառվեն ԿԸՀ նախագահների և անդամների, հաշվիչ հանձնաժողովի, մարզերի ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ։ Փոփոխությունները նաև արգելում են նախագահի մերձավոր ազգականներին ղեկավար պաշտոններ զբաղեցնել պետական և քվազիպետական կառույցներում։
Որոշ փոփոխություններ ուղղված են քաղաքացիների իրավունքների և ազատությունների հարգմանը, այդ թվում՝ սահմանադրական դատարանի ստեղծումը, սահմանադրական մակարդակում օմբուդսմենի կարգավիճակի ամրապնդումը և մահապատժի անվերապահ արգելքը։ Բացի այդ, նորացված սահմանադրությունից կհանվեն հղումները երկրի առաջին նախագահի կարգավիճակին, լիազորություններին և արտոնություններին։
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...