12:59 05.06.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը շրջակա միջավայրի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր շրջակա միջավայրի միջազգային օրն է։
«Միայն մեկ Երկիր մոլորակ». այսպիսին է 2022-ի շրջակա միջավայրի միջազգային օրվա կարգախոսը։ Այն հնչել է 50 տարի առաջ՝ Ստոկհոլմում, երբ ընդունվեց Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագիրը։
Էկոհամակարգերի քայքայումը, կենսաբազմազանության կորուստը, հողի և օդի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունը ոչ միայն վնասում են մեզ շրջապատող բնությանը, այլև սպառնում են մեր բարեկեցությանը:
Բնապահպանական աղետների բեռը բաշխվում է անհամաչափ, և այս արհավիրքից ամենաշատը տուժում են աղքատ և զարգացող երկրները։
Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլորիս ջանքերը։
Շրջակա միջավայրի նախարարության ջանքերի շնորհիվ այսօր անհամեմատ բարեփոխվել է շրջակա միջավայրին վերաբերող օրենսդրական դաշտը։
Կառավարության բարձր հովանու ներքո և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ ընթացող աշխատանքներն ուղղված են կենսառեսուրսների արդյունավետ կառավարմանը, անտառպահպանությանը, կենսաբազմազանության ու էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնության հանդեպ վերաբերմունքի վերարժևորմանն ու մեր հայրենակիցների մեջ պատասխանատու վարքի ձևավորմանն ու ամրապնդմանը։
Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանը զարգացող երկրների շարքից դասվի զարգացած երկրների շարքին։
Շնորհավորում եմ նախարարության աշխատակիցներին, իմ հարգելի գործընկերներին և յուրաքանչյուրիս:
Այս օրը հիանալի առիթ է խորհրդածելու այն մասին, թե որքան կարևոր է շրջակա միջավայրը և ինչպես կարելի է այն դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ, հոգ տանել բնության մասին, դրսևորել պատասխանատվություն՝ այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու համար, քանի որ մոլորակը մեկն է»:
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...