TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+15.09 oC
editor

editor

Լոս Անջելեսի քաղաքապետը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

12:53 04.01.2023

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: «Ես կանգնած եմ Լոս Անջելեսի հայկական համայնքի կողքին՝ կոչ անելով դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը: Մենք պետք ցույց տանք մեր նվիրվածությունն ազատությանը՝ օգնելով Արցախի ժողովրդին: Սա ճգնաժամ է, և անգործության դեպքում այդ ճգնաժամն ավելի է սրվելու: Կյանքեր են վտանգված»,-թվիթերյան  իր միկրոբլոգում գրել է Բասը:

̰
Մարտի  26-ին Սիսիան համայնքում կանցկացվեն արտահերթ ընտրություններ

12:46 04.01.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։ Հարցը զեկուցեց ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացվեն 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ի ժամը 18:00-ն:

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ անընդմեջ չի կարողացել նոր խոսնակ ընտրել

12:41 04.01.2023

Այսօր Կոնգրեսի պատգամավոր Քևին Մաքքարթին (Կալիֆորնիա) չկարողացավ ապահովել հանրապետականների անհրաժեշտ ձայները Ներկայացուցիչների պալատի խոսնակ դառնալու համար՝ սա առաջին դեպքն է, երբ մեծամասնական կուսակցության թեկնածուն տապալվում է առաջին քվեարկության ժամանակ վերջին մեկ դարում: Քվեարկությունը հարված էր Մաքքարթիի համար, ով շաբաթներ անցկացրեց զիջումներ անելով հանրապետականների շարքերում կոշտ աջերին՝ ձայներ ապահովելու հույսով: Մաքքարթիի հաջորդ քայլը անհասկանալի էր, բայց […]

̰
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս

12:38 04.01.2023

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: «Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում […]

̰
Հունվարի 5-ին գազանջատումներ կլինեն Արարատի մարզում

12:32 04.01.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այգավան գյուղի Գայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

̰
Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին

12:09 04.01.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է մաքսային ծառայողներին, որոմ մասնավորապես ասված է՝ Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության պաշտպանության և առևտրի դյուրինացման ոլորտներում մաքսային ծառայության դերն առանցքային նշանակություն ունի: Համակարգի առջև դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար անկյունաքարային նշանակություն ունեն ենթակառուցվածքների արդիականացումը, վարչարարության […]

̰
SHANTNEWS

12:00 04.01.2023

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի 4-ին

12:00 04.01.2023

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արևաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Արցախում մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում.Դավիթ Բաբայան

11:41 04.01.2023

Արցախում հումանիտար ճգնաժամը կանխելու համար դատապարտող հայտարարություններից զատ, անհրաժեշտ է, որ միջազգային կառույցները կոնկրետ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Սա ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին։ Որովհետև մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում։ Ուրիշ երկրներում պարում են, Ձմեռ պապից […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 12-ին քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը

11:33 04.01.2023

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իշիկեն, ով Ճապոնիայի մշտական ​​ներկայացուցիչն է և հունվարին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։ Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք ուկրաինական հարցը կբարձրացվի՞ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակացույցի […]

̰
Էրդողանը մտադիր է Պուտինի և Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հարցի կարգավորումը

11:17 04.01.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է չորեքշաբթի օրը հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։ «Վաղը մեր նախագահը նախատեսում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկու հետ»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։ Կալինի խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի […]

̰
Արցախից երկու հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ

11:06 04.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին Արցախի բժիշկների հսկողության տակ։ Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և […]

̰
Հրդեհ «Ճապկուտ» կոչվող հանդամասում

11:03 04.01.2023

Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող։ Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, ժամը 10։42-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին հարակից անտառի «Ճապկուտ» կոչվող հանդամասում կան ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հորդորում է բացել Լաչինի միջանցքը

10:55 04.01.2023

Արցախի ՄԻՊ  Գեղամ Ստեփանյանը իր թվիթերյան էջում գրառմամբ է հանդես եկել , որում ասվում է՝ Ինչպես մյուս բոլոր երեխաները, արցախցի երեխաները նույնպես արժանի են սիրո և աջակցության, սննդի, անվտանգության և ապահովության: ԲԱՅՑ!!! Ադրբեջանի կողմից արցախյան շրջափակման պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ բաժանված են, իսկ երեխաները գրեթե 24 օր չեն տեսել իրենց ծնողներին։ ԲԱՑԵ՜Ք ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ! Like […]

̰

10:52 04.01.2023

Հունվարի 4-ին, ժամը 00։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի 2-րդ փողոցում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տան բնակիչը հոսպիտալացվել է […]

̰
ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի

10:41 04.01.2023

 Այսօր՝ 12։00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարելու է արտահերթ նիստ, օրակարգում՝ Սիսիան համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը։ Նիստն ուղիղ եթերով հեռարձակվելու է, բաց է նաև տեղում լուսաբանման համար։  

̰
Մասիս քաղաքում բախվել են ավտոմեքենաներ

10:39 04.01.2023

Հունվարի 3-ին, ժամը 22։29-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Կ. Օ., ծնված 1999 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Ե․, ծնված 1999 […]

̰
ՃՏՊ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում

10:24 04.01.2023

Հունվարի 3-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, գազատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ZIL» մակնիշի գազատար (բեռնված 50 կգ հեղուկ գազով) ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը սկսեց աշխատել Բայդենի կողմից չվերահսկվող կազմով

10:08 04.01.2023

ԱՄՆ Կոնգրեսը սկսել է աշխատել նոր կազմով՝ ստորին պալատի հետ՝ նախագահ Ջո Բայդենի հանրապետական ​​հակառակորդների վերահսկողության ներքո։ Կոնգրեսականներն իրենց առաջին աշխատանքային օրը սկսել են  հավաքական աղոթքով։ Նոյեմբերի ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատն ունի 222 հանրապետական ​​և 212 դեմոկրատ։ Սենատում, որը նոյեմբերի ընտրությունների արդյունքներով նորացվել է մեկ երրորդով, դեմոկրատները ոչ միայն պահպանեցին, այլեւ մեծամասնությունը ընդլայնեցին՝ հասնելով 51-ի՝ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:07 04.01.2023

Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում և Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

10:00 04.01.2023

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին […]

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

23:57 18.12.2022

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 18-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է […]

̰
Պուտինը կարծում է, որ այժմ տեղի ունեցող մեծ փոփոխությունները դեպի լավն են տանում

23:34 18.12.2022

Մեծ փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում, դեպի լավն են  տանում , կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ -ը։ «Մեծ փոփոխություններ են տեղի ունենում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, փոխվում է ողջ աշխարհը: Ես կարծում եմ, որ դրանք դեպի լավը փոփոխություններ են»,- ասել է նա կիրակի օրը […]

̰
Եվրոպան նոր սերնդի օդերևութաբանական արբանյակ է արձակել

23:18 18.12.2022

Ֆրանսիական Գվիանայի եվրոպական տիեզերակայանից Ariane հրթիռը երկինք բարձրացրեց նոր եվրոպական օդերեւութաբանական Meteosat-12 արբանյակը: Այն պետք է մեծապես ընդլայնի գիտնականների կարողությունը՝ կանխատեսելու հանկարծակի ուժեղ փոթորիկները: Արբանյակը վերահսկելու է եղանակը Եվրոպայում , Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Սա եղանակի դիտման նոր բազմամիլիարդ եվրոյի նոր համակարգի առաջին տիեզերանավն է և, թերևս, տարվա ամենակարևոր եվրոպական տիեզերական արձակումը. Meteosat-12-ը կփոխարինի ավելի […]

̰
Բեկում Ալցհեյմերի բուժման մեջ. Այո, եթե  այն վաղ ախտորոշվի

22:48 18.12.2022

Գիտնականները հեղափոխական են անվանել առաջին դեղամիջոցը, որը դանդաղեցնում է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ ուղեղի քայքայումը,գրում է ԲԻ ԲԻ Սի-ն։ Հետազոտության բեկումը վերջ դրեց տասնամյակների ձախողմանը և ցույց տվեց, որ հնարավոր է Ալցհեյմերի հիվանդության բուժման համար դեղամիջոցների նոր դարաշրջանը, որը համարվում է դեմենցիայի ամենատարածված ձևը: Այնուամենայնիվ, լեկանեմաբ կոչվող նոր դեղամիջոցը միայն մասամբ է արդյունավետ, և դրա արդյունավետությունը […]

̰
Առանձնացված սնուցում. քաշի կորստի և երիտասարդ մնալու համար բժիշկը խորհուրդ է տալիս հետևել սննդամթերքի համատեղելիությանը

22:35 18.12.2022

Առանձնացված սնուցումը սննդային համակարգ է, որը հիմնված է սննդամթերքի համատեղելիության և անհամատեղելիության տեսության վրա: Դիետան ակտիվորեն օգտագործում են այն կանայք, ովքեր ցանկանում են նիհարել, իսկ դրա խթանողները պնդում են, որ սնվելու այս եղանակը երկար տարիներ կերկարացնի երիտասարդությունն ու առողջությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Սննդամթերքի համատեղելիության վրա հիմնված սննդային համակարգը առաջին անգամ բարձրաձայնել է ամերիկացի վիրաբույժ […]

̰
ԱՄՆ-ի գիտնականներն առաջին անգամ ջերմամիջուկային միաձուլումից ավելի շատ էներգիա են ստացել, քան ծախսել դրա վրա

22:16 18.12.2022

Ամերիկացի գիտնականները հայտարարել են ջերմամիջուկային էլեկտրակայանների ստեղծման ճանապարհին կարևորագույն հաջողության մասին։ Նրանք պնդում են, որ առաջին անգամ իրենց հաջողվել է ջերմամիջուկային ռեակտորից ավելի շատ էներգիա ստանալ, քան ծախսվել է դրա աշխատանքը պահպանելու համար։ Այսպիսով, հետազոտողներն ասում են, որ նրանց հաջողվել է հաղթահարել տեխնոլոգիայի վրա աշխատելու ամենակարևոր խոչընդոտը, որը տեսականորեն կարող է մարդկությանը տալ մաքուր էներգիայի […]

̰
Արգենտինայի հավաքականը  Ֆրանսիայի դեմ պայքարում դարձավ աշխարհի չեմպիոն

21:57 18.12.2022

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում  Ֆրանսիա – Արգենտինա խաղում հաղթեց Արգենտինայի հավաքականը և դարձավ աշիարհի չեմպիոն։ 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին Անխել Դի Մարիայի նկատմամբ խախտման համար 11 մետրանոցով բացեց հանդիպման հաշիվը, իսկ ինքը՝ Դի Մարիան՝ 36-րդ րոպեին։ Մեսսիի համար այս գոլը վեցերորդն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում, նա մրցաշարի լավագույն ռմբարկուն է։ Առաջին խաղակեսում ֆրանսիացիները […]

̰
Անվանվել է կարմիր ձկնկիթի առողջությանը չվնասող չափաբաժինը

21:55 18.12.2022

Դիետոլոգ, սննդաբան Միխայիլ Գինզբուրգը անվանել է կարմիր ձկնկիթի  մի բաժին, որն անվտանգ է առողջության համար։ Այս մասին հայտնում է «Вечерняя Москва»-ն։ Նրա խոսքով՝ ձկնկիթը պարունակում է խոլին, սելեն, ֆոսֆոր, ֆոլաթթու, B12, E և D վիտամիններ, հակաօքսիդանտներ։ «Այս տարրերն անհրաժեշտ են իմունային համակարգի ամրապնդման, սրտանոթային և նյարդային համակարգերի պատշաճ գործունեության համար։ Խավիարն օգտակար է նաև մաշկի […]

̰
Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը

21:31 18.12.2022

Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը, հայտնում է Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը։ «Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը […]

̰
BACK_TO_TOP