15:35 05.02.2023
Կոլագենն այլևս միայն կնճիռների դեմ միջոց չէ։ Կոլագեն պարունակող սնունդը, մաշկի քսուքները, դեղահաբերն ու փոշիներն առաջարկում են որպես առողջ, կենսունակ մարմնին ունենալու գրավական: Բայց արդյո՞ք կոլագենով հարուստ այս ապրանքներն արժեն ձեր գումարը և արդյոք անհրաժեշտ են ձեզ: «Ձեր մարմինը ձեր ամբողջ կյանքում կոլագեն է արտադրում», – ասում է Քլիվլենդի կլինիկայի ֆունկցիոնալ բժշկության կենտրոնի բժիշկ և […]
23:23 02.02.2023
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը կոչ է անում առողջապահական ծառայություններ մատուցողներին և սպառողներին դադարեցնել EzriCare արհեստական արցունքների օգտագործումը: Կենտրոնը հետաքննություն է անցկացնում 12 նահանգներում առնվազն 55 վարակի վերաբերյալ, որոնք հանգեցրել են տեսողության մշտական կորստի, հոսպիտալացման և մեկ մահվան դեպքի: Վարակված մարդկանց մեծամասնությունը հայտնել է, որ օգտագործել է արհեստական արցունքների ավելի քան 10 ապրանքանիշերից առնվազն […]
21:19 02.02.2023
ԵՄ-ն մինչև փետրվարի 24-ը կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը և կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 30.000 զինծառայող։ Հաագայում ռուսական ագրեսիայի ապացույցների հավաքագրման կենտրոն կստեղծվի. Բրյուսելը Կիևին կօգնի վերականգնել էներգետիկ ենթակառուցվածքները։ Եվրամիությունը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Մինչև փետրվարի 24-ը՝ ռուսական ներխուժման տարելիցը, մենք կպատրաստենք պատժամիջոցների տասներորդ փաթեթը», – հինգշաբթի՝ փետրվարի 2-ին, Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […]
15:57 30.01.2023
Այս րոպեներին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ընթանում են Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատի լսումները: Հայաստանը պահանջել է հրատապ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Մասնավորապես պահանջ է դրվել. դադարեցնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը խաթարող բողոքի ցույցերի կազմակերպումն ու օժանդակումը, երախշավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անխափան տեղաշարժը և անհապաղ վերականգնել տեղաշարժը երկու ուղղությամբ: Նաև ձեռնպահ մնալ […]
19:39 26.01.2023
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձև է ընդունել։ Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել թվիթերյան գրառմամբ, որում ասված է. «Մենք ողջունում ենք Լեհաստանի Սենատի արտաքին և ԵՄ հարցերով հանձնաժողովի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առանց նախապայմանների և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն […]
18:46 26.01.2023
ՌԴ դիվանագիտական գերատեսչության կարծիքով՝ ԵՄ-ի՝ ամեն գնով ոտք դնելու փորձերը Հայաստանում կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը։ Մոսկվան նշում է, որ Երևանը նախընտրել է ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի՝ իր տրամաբանական ավարտին չհասցնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության ուղղությամբ աշխատանքը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց […]
17:52 26.01.2023
Պաղեստինի իշխանությունների տվյալներով՝ ինը պաղեստինցի, այդ թվում՝ մի տարեց կին, սպանվել է օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինվորականների հարձակման հետևանքով՝ իսլամիստ զինյալներին որոնելու համար, հաղորդում է BBC-ին։ Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ կարողացել են կանխել «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման «ահաբեկչական ջոկատի» խոշոր հարձակումները: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ գործողության արդյունքում երեք […]
16:14 26.01.2023
Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի տարածքում արձակվել է ավելի քան 50 հրթիռ, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարությունը։ Իսկ գիշերը երկիրը հարձակման է ենթարկվել «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերի կողմից, հայտնում է BBC -ին։ «Շուրջ վեց Տու-95 թռչել է Մուրմանսկի շրջանից և հրթիռներ արձակել: Մենք ակնկալում ենք ավելի քան 30 հրթիռ, որոնք, սկզբունքորեն, արդեն սկսել են հայտնվել տարբեր տարածքներում, […]
15:31 26.01.2023
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝ – Ինչո՞ւ չեք բացում սահմանը: – Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։ -Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի […]
14:35 26.01.2023
Ռուսական զորքերը նոր դիրքեր են գրավում Ուգլեդարի մատույցներում, վերահսկողության տակ են վերցրել Պոկրովսկուց քաղաք տանող մայրուղին, ասել է Դոնեցկի ղեկավարի պաշտոնակատարի խորհրդական Յան Գագինը «Россия 1» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ուգլեդարի մոտ կատաղի մարտեր են ընթանում, հենց հիմա զորքերը նոր դիրքեր են գրավում քաղաքի ծայրամասերում, իսկ մարտերն արդեն քաղաքի ծայրամասերում են։ Քաղաքն ունի […]
14:06 26.01.2023
Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարումը կարող է վերածվել «լոգիստիկ մղձավանջի», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ գրում է Politico թերթը։ Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն արդեն ներքին բանավեճերի մեջ են Կիևին կործանիչներ տեղափոխելու շուրջ։ «Ինքնաթիռների ուղարկումը լոգիստիկ լուրջ մարտահրավեր կլինի Ուկրաինայի դաշնակիցների համար»,- գրում է թերթը հոդվածում, որի մի մասը՝ «Լոգիստիկ մղձավանջ» ենթավերնագրով, նվիրված է […]
13:14 26.01.2023
Meta-ն հայտարարել է, որ շուտով թույլ կտա ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ Facebook և Instagram։ Կվերադառնա՞ Թրամփն այս սոցիալական ցանցեր, դեռ պարզ չէ։ «Twitter»-ում վերջերս արգելքի վերացումից հետո նա չի վերադարձել հաղորդում է BBC-ն։ Meta-ի գլոբալ գործերի նախագահ Նիկ Քլեգը հատուկ հայտարարության մեջ ասել է, որ Թրամփի հաշիվների կասեցումը կվերացվի առաջիկա շաբաթներին, քանի որ […]
22:12 25.01.2023
Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը կիսվել է ավանդական շոտլանդական «Կրանաչան»/Cranachan /պուդինգի բաղադրատոմսով. Բաղադրիչները Կրեմ` – 375գ սերուցքային պանիր – 130գ մեղր – 75մլ վիսկի – 150գր բարձր յուղայնությամբ սերուցք (կիսով չափ հարած) Ազնվամորու սոուս` – 300գ ազնվամորի – 30գ շաքարավազ – 100գ ազնվամորու խյուս – 1 լիմոն (ավելացնել լիմոնի հյութը ըստ ճաշակի) – Լրացուցիչ ազնվամորիներ […]
16:00 25.01.2023
Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել և դիզայներ Փերիս Հիլթոնը տոնում է որդու լույս աշխարհ գալը։ Երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ: Նա լուսանկար է տեղադրել իր ինստագրամյան հարթակում և նկարին կից գրել. «Դու արդեն անսահման սիրված ես💙»: Փերիսի հետևորդները մեկնաբանությունների բաժնում շնորհավորել են ուրախալի լուրի առիթով: Նա հարցազրույց է տվել People ամսագրին՝ նշելով որ երազել է […]
13:00 24.01.2023
Նորաձևության շաբաթվա ընթացքում մի շարք հայտնիներ ռիսկի են դիմում՝ ցուցադրելով յուրօրինակ ոճեր և ոլորտի ամենահայտնի բրենդերի նորագույն նմուշները: Քայլի Ջենները այն հայտնիներից մեկն է, ով մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթին` ցուցադրելով իր վայրի հանդերձանքը: Թեև նորաձևության տունը հայտարարեց, որ ոչ մի կենդանի չի տուժել այս հանդերձանքի ստեղծման ընթացքում, Քայլիին սոցցանցերում դատապարտեցին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք […]
21:44 23.01.2023
Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ III թագավորի և կոնսորդտ թագուհի Կամիլայի թագադրման ծրագրերը: Բացի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում պաշտոնական արարողությունից, Վինձորի ամրոցում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն «աշխարհի ամենահայտնի երաժշտական արտիստները» և հատուկ հավաքված «թագադրման երգչախումբը»։ Համերգը, որը նախատեսված է մայիսի 7-ին, կհեռարձակի BBC-ն։ Ինչպես հայտնի է, նախատեսվում է լուսային շոու՝ օգտագործելով լազերներ և անօդաչու թռչող […]
19:05 23.01.2023
Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով չեղարկվել են տասնյակ չվերթներ, հայտնում է Telegraph-ը։ Ընդհանուր առմամբ, մինչև երկուշաբթի՝ հունվարի 23-ի կեսօր, ավելի քան 50 չվերթի ուղևորները տեղեկացվել են, որ չեն կարող ճանապարհորդել։ Օդանավակայանում քաոս է ստեղծվել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են կուտակվել, փոխանցում է ՌԻԱ Նովստին։ Մեկ օր առաջ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել․ վատ եղանակի պատճառով չեղարկվել […]
17:40 23.01.2023
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ձևավորումը տեղում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության […]
16:26 19.01.2023
Եվրախորհրդարանն այսօր բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ ։ Բանաձևում մասնավորապես Ադրբեջանին կոչ է արվում կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը և զերծ մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային , էներգետիկ և հաղրդակցական կապերի խափանումից։ Կոչ է արվում թույլատրել միջազգային կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ ,իսկ ՄԱԿ-ի կամ […]
12:17 12.01.2023
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին չորեքշաբթի իր Telegram ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ չտեղեկացնելով, թե ինչ է քննարկվելու նիստի ընթացքում։ Բացի դրանից, ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի […]
20:55 09.01.2023
Ուկրաինայի ապագան կարող է կախված լինել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Նման կարծիք է հայտնել Washington Post-ի վերլուծաբան Լիզ Սլայը իր հոդվածում,փոխանցում է Gazeta.ru-ն։ Նրա կարծիքով, այս երկրի ճակատագիրը գնալով սկսում է կախված լինել իր վերահսկողությունից դուրս գտնվող գործոններից։ Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի աջակցությունը Ուկրաինային չափազանց կարևոր է, նրա ռազմական օգնությունը շատ անգամ […]
16:47 09.01.2023
Թուրքիայի հարավ-արևելքում իննամյա տղան ատրճանակով լուսանկարվելիս պատահաբար կրակել և սպանել է մորը, հայտնում է Sabah թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները կնոջը հայտնաբերել են արյան մեջ, սակայն փրկել նրան չեն կարողացել։ Երեխան հոգեբանի ներկայությամբ ոստիկանությունում ցուցմունք է տվել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
09:52 09.01.2023
Հունվարի 8-ին նախագահական ընտրություններում պարտված Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները զանգվածային անկարգություններ են սկսել մայրաքաղաք Բրազիլիայում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Փայտերով ու քարերով զինված ցուցարարները գրավել են մայրաքաղաքի Կոնգրեսի շենքը, ներխուժել նախագահական նստավայր (Պլանալտո պալատ), ինչպես նաև մտնել Գերագույն դատարանի շենք, որտեղ կոտրել են կահույքն ու խարույկներ վառել, փոխանցում է CNN Brasil-ը։ Այս […]
00:11 05.01.2023
Հունվարի 4-ին, ժամը 07։40-ին «Ճապկուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Անտառամիջյան տարածքում այրվում են չորացած տերևներ, կոճղեր և խոտածածկույթ (մոտ 7 հա): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարարական ծառայող և կիրառվել մեկ անօդաչու թռչող […]
00:07 05.01.2023
Հունվարի 4-ին, ժամը 21։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Զ., ծնված […]
22:18 04.01.2023
Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է […]
22:05 04.01.2023
Բջջային հեռախոսը շահագործման ընթացքում էլեկտրամագնիսական դաշտ է արձակում, որը կարող է ազդել մարդու ուղեղի վրա, ուստի խորհուրդ չի տրվում գիշերը հեռախոսը բարձի տակ դնել, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսպոտրեբնադզորի սանիտարական բարեկեցության վարչության պետի տեղակալ Անդրեյ Գուսկովը։ Նա պարզաբանել է, որ երբ մարդը գնում է քնելու, ավելի լավ է հեռախոսը դնել ոչ թե մոտակայքում գտնվող մահճակալի […]
21:41 04.01.2023
2022 թվականին ներբեռնված օրինակների քանակով հոգևոր գրականության ժանրում ամենահայտնի գրքերը եղել են Աստվածաշունչը, Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը» և Կոնկորդիա Անտարովայի «Երկու կյանք» վեպը , հայտնում ՌԻԱ Նովոստին։ «Երկու կյանք» վեպը, որը գրել է Անտարովան (1886-1959) Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, առաջին անգամ լույս է տեսել նրա մահից 35 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսը ուսանողուհի Լևուշկան է, ում […]
21:07 04.01.2023
Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել […]