16:32 10.03.2020
Խոակին դե Խեսուս Կապարոս Կամինյոն ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին, Իսպանիայի Ուտրերա քաղաքում:
Նա Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Բայց ֆուտբոլիստի կարիերան Կապարոսի մոտ չի ստացվել: Հանդես գալով մի շարք ակումբներում, որոնց թվում է նաև «Լեգանեսը», նա 26 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և զբաղվել մարզչական գործունեությամբ:
Մինչև 1996 թվականը Կապարոսն աշխատել է ցածր դիվիզիոնների ոչ այնքան հայտնի և սիրողական ակումբներում:
1996 թվականին Կապարոսին հրավիրել են նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբ՝ «Ռեկրեատիվո»: Այն ժամանակ թիմը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում: Նա Իսպանիայի ամենահին թիմում աշխատել է 3 տարի:
1999/2000 մրցաշրջանը սկսել է «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն հեռացել է Սեգունդայի 7-րդ տուրից հետո:
2000 թվականին Խոակին Կապարոսին հրավիրել են «Սևիլյա»: Այստեղ իսպանացի մասնագետը անցկացրել է 5 տարի: Անդալուզյան ակումբը Կապարոսի գլխավորությամբ Սեգունդայից վերադարձել է Պրիմերա:
«Սևիլյայում» բացահայտել է այնպիսի ֆուտբոլային տաղանդների, ինչպիսիքն են Կարլոս Մարչենան, Խոսե Անտոնիո Ռեյեսը, Խեսուլին և Սերխիո Ռամոսը:
2005 թվականին Կապարոսին «Սևիլյայում» փոխարինեց Խուանդե Ռամոսը ում գլխավորությամբ անդալուզյան ակումբը 2005/06 և 2006/07 մրցաշրջաններում դարձավ ՈւԵՖԱ-ի գավաթակիր:
2005 թվականի ամռանը Կապարոսը գլխավորում է Լա Կորունիայի «Դեպորտիվոն»: Երկու մրցաշրջան աշխատելուց հետո հեռացել է գալիսյան ակումբից:
2007 թվականին Կապարոսը գլխավորել է Բիլբաոյի «Աթլետիկը», որի հետ 2009 թվականին հասել է մինչև Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի եզրափակիչներ` երկու խաղերում էլ զիջելով «Բարսելոնային»:
Իսպանացի մասնագետն աշխատել է նաև Քսամաքսում (Շվեյցարիա) – 2011թ., Մալյորկայում (Իսպանիա) – 2011-2013թթ., Լևանտեյում (Իսպանիա) – 2013-2014թթ., Գրանադայում (Իսպանիա) – 2014-2015 թթ., Օսասունայում (Իսպանիա) – 2016-2017թթ., Ալ Ահլիում (Կատար) – 2017թ.:
2018-ի գարնանը Կապարոսը կրկին վերադարձել է «Սևիլյա»: Վինչենցո Մոնտելայի հրաժարականից հետո նա մինչև մրցաշրջանի ավարտը գլխավորել է ակումբը: Մրցաշրջանի ավարտից հետո նա աշխատանքի է անցնել թիմի մարզական տնօրենի պաշտոնում։ Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Պաբլո Մաչինը:
2019 թվականի մարտի 15-ին Մաչինի հեռանալուց հետո Կապարոսը կրկին` մինչև մրցաշրջանի ավարտը, գլխավորել է անդալուզյան ակումբը:
64-ամյա մասնագետը «Սևիլյայի» ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...