TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» 2 տարով հեռացրել է եվրագավաթներից

00:13 15.02.2020

«Մանչեսթեր Սիթին» զրկվել է եվրագավաթների երկու մրցաշրջանների մասնակցությունից և տուգանվել 30 միլիոն եվրոյով: Նման որոշում կայացրել է ՈւԵՖԱ-ն: «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 2012-2016 թվականների հաշվետվություններում հովանավորչական եկամուտները մեծացնելու մեջ, ինչն օգնել է ակումբին շրջանցել ֆինանսական ֆեյր-փլեյը: Անգլիական ակումբը կարող է բողոքարկել այդ որոշումը մարզական արբիտրաժային դատարանում (CAS):

̰
Հենրիխ Մխիթարյանը աջակցել է մեր ըմբիշներին

23:03 14.02.2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր գորգ էին դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է գտնվել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, և տրիբունայից աջակցել մեր մարզիկներին:   Посмотреть эту публикацию в Instagram   Люди которые сделали очень многое для нашего ?? народа […]

̰
10 խաղում 4 գոլը բավարար չէ. Հենրիխ Մխիթարյան

18:20 14.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի և սպասելիքների մասին: «10 խաղում 4 գոլը բավարար չէ: Ես ցանկանում եմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Ուզում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել և օգնել թիմին հաղթել: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ափսոս, որ չկարողացա […]

̰
Լեմպարդը մեկնաբանել է Զիեշի տրանսֆերը

18:00 14.02.2020

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նորեկ Հաքիմ Զիեշի մասին: «Առաջին անգամ ես նրան նկատել եմ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Այաքսի» հանդիպումներում: Կարծում եմ, որ նա հիանալի խաղ ցուցադրեց հատկապես «Տոտենհեմի» հետ խաղերում: Այս մրցաշրջանում մենք երկու անգամ խաղացել նրա հետ, այնպես որ, ես շատ բան եմ իմացել նրա մասին: Հաքիմը անհավանական ձախ […]

̰
«Ալաշկերտ»-«Օրդաբասի» հանդիպման տեսությունը

17:54 14.02.2020

«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Ղազախական «Օրդաբասիի» հետ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Գլիշիչը: «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման տեսությունը:

̰
15-ամյա ֆուտբոլիստը Ավստրալիայի առաջնության ռեկորդ է սահմանել

17:22 14.02.2020

Ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» հարձակվող Մոհամմեդ Տուրեն գոլի հեղինակ է դարձել «Ցենտրալ Կոստ Մարիներսի» դեմ խաղում: Պատանի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին, իսկ 7 րոպե անց եզրափակել ձախ եզրից կատարված փոխանցումը և կրկնապատկել իր թիմի առավելությունը: Հանդիպումն ավարտվել է «Ադելաիդայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: He’s fifteen. Fifteen. ? ?: @FOXFOOTBALL#ADLvCCM #ALeague pic.twitter.com/NAqeHJrLKi — Hyundai A-League […]

̰
«Չելսիի» չորս ֆուտբոլիստներ կարող են ամռանը հեռանալ ակումբից

17:00 14.02.2020

«Չելսին» մտադիր է առաջիկա ամռանը վաճառել առնվազն չորս ֆուտբոլիստների: Այս մասին հայտնում է Mirror-ը: Փետրվարի 13-ին «Այաքսի» մարոկկացի կիսապաշտպան Հաքիմ Զիեշը պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, և նոր մրցաշրջանում նա, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «արիստոկրատների» ներկայիս կազմի որոշ ֆուտբոլիստների: Ըստ աղբյուրի տեղեկությունների` «Չելսին» մտադիր չէ երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպաններ Վիլիանի և Պեդրոյի, ինչպես նաև հարձակվող Օլիվյե […]

̰
Պոլ Պոգբան ամռանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

16:22 14.02.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է համալրել «Յուվենտուսի» շարքերը: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» աշխատանքներ է տանում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպանին վերադարձնելու ուղղությամբ: Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն ևս հետաքրքրված են ֆրանսիացու ծառայություններով, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է վերադառնալ Իտալիայի առաջնություն: […]

̰
Զիդանի հետ ավտովթարի ենթարկված մեքենայի վարորդը առաջարկել է նրան փոխվել մեքենաներով

15:17 14.02.2020

Ավտոմեքենայի վարորդը, որի մեքենային հարվածել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, միջադեպից մանրամասներ է պատմել: ՃՏՊ-ն տեղի էր ունեցել  անցած հանգստյան օրերին, երբ Զիդանը գնալիս է եղել թիմի մարզմանը: Երկրորդ ավտոմեքենայի ղեկին եղել է կահույքի խանութի սեփականատեր Իգնասիո Ֆերնանդեսը: «Երբ տեսա, ես ճանաչեցի նրան և ասացի, որ կցանկանայի հանդիպել այլ հանգամանքներում: Բայց այսպես էլ վատ […]

̰
Կարեն Նալբանդյանը նշանակվել է Դորտմունդի «Բորուսիա»-ՊՍԺ հանդիպման մրցավարների տեսուչ

14:15 14.02.2020

Փետրվարի 19-ին Դորտմունդում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» – ՊՍԺ առաջին հանդիպումը: ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպման մրցավարների տեսուչ: Այս մասին հայտնել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

̰
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը

18:27 12.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` ՀՖՖ-ն հայտարարել է, որ երկկողմ համաձայնությամբ խզվել է Աբրահամ Խաշմանյանի պայմանագիրը։ Քիչ առաջ ArmSport-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում հայ և արտասահմանցի մասնագետների հետ, ու այս ցանկում ամենահավանական թեկնածուների թվում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 43-ամյա արգենտինացի Սանտյագո Սոլարին։ Հայաստանի հավաքականը մարտի 26-ին արտագնա ընկերական խաղում ուժերը […]

̰
Գեղարդ Մուսասին կպայքարի չեմպիոնական գոտու համար

16:55 12.02.2020

Հոլանդիան ներկայացնող հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին Bellator243 մրցաշարում, միջին քաշային կարգում, չեմպիոնի թափուր տիտղոսի համար կպայքարի ամերիկացի Դուգլաս Լիմայի հետ: Մենամարտը տեղի կունենա մայիսի 9-ին Կալիֆոռնիայում:

̰
Ռոման Աբրամովիչը փոխել է ֆուտբոլային աշխարհը. Բրանիսլավ Իվանովիչ

16:42 12.02.2020

Ռուսական «Զենիթի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը իր կարծիքն է հայտնել «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մասին: «Ինձ համար Աբրամովիչն իմ կարիերայում ամենակարևոր մարդկանցից մեկն է: Ես կկրկնեմ դա կրկին ու կրկին: Հատկապես երբ ես նոր-նոր հայտնվեցի «Չելսիում», նա աջակցել է ինձ, ես դա շատ բարձր եմ գնահատում: Կարծում եմ, որ նա փոխել է ֆուտբոլային աշխարհը: Աբրամովիչն առաջինն […]

̰
Հայաստանի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»

16:20 12.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Արման Հովհաննիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ»: Այս մասին հայտնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը: «Տոբոլում» Հովհաննիսյանը կմիանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանին: Հովհաննիսյանի վերջին ակումբը «Գանձասար-Կապանն» էր:

̰
ՌԴ բռնցքամարտի չեմպիոնը հայ ընկերոջ հետ կոտրել է Ռոսգվարդիայի աշխատակցի քիթը

16:26 03.02.2020

Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոն Գեորգի Կուշիտաշվիլին և նրա ընկերը` Հովիկ Հովհաննիսյանը, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից: Նախնական տվյալներով` նրանց մոտ հայտնաբերվել է մեկ գրամից քիչ կոկաին: Ձերբակալության ժամանակ նրանք դիմադրություն են ցույց տվել, իսկ Կուշիտաշվիլին կոտրել է Ռոսգվարդիայի աշխատակիցներից մեկի քիթը:  

̰
«Աերոֆլոտ Օփեն»-ում Հայաստանը ներկայացված կլինի 8 շախմատիստներով

16:12 03.02.2020

Փետրվարի 18-ին ՌԴ Մոսկվա քաղաքում կմեկնարկի «Աերոֆլոտ Օփեն» ավանդական խոշոր միջազգային մրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարն անցկացվում է 3 խմբերով՝ A, B և C: A մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը և պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։ B մրցաշարին կմասնակցեն Հայաստանի կանանց հավաքականի անդամներ […]

̰
Կարեն Գրիգորյանը` «Պորտուգալիա Օփեն»-ի հաղթող

15:56 03.02.2020

Ավարտվել է «Պորտուգալիա Օփեն» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 33 երկրների 216 շախմատիստներ, այդ թվում՝ 14 գրոսմայստեր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մասնակիցների թվում է եղել նաև 2014 թվականին Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած Ալեքսանդր Մոտիլյովը: Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատիստը տոնել է 6 հաղթանակ, 3 պարտիա […]

̰
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչը մտադիր է հաղթել ԵՎՐՈ 2020-ում

15:55 03.02.2020

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ մտադիր է 2020 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո մնալ իր պաշտոնում: Լրագրողները 46-ամյա իսպանացուն հարցրել են, թե կգլխավորի արդյո՞ք «կարմիր սատանաներին» Եվրոպայի առաջնությունից հետո, թե ոչ: «Մենք բարձր նշաձող ենք սահմանել 2018 թվականին աշխարհի առաջնությունում և պետք է շարունակենք նույն ոգով: Իսկ գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունում հաղթելն […]

̰
Ի՞նչ տեղափոխություններ են տեղի ունեցել տրանսֆերային պատուհանի վերջին օրը

14:11 01.02.2020

Այս գիշեր Եվրոպայում փակվեց տրանսֆերային պատուհանը: Ձեզ ենք ներկայացնում տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ընթացքում տեղի ունեցած ամենահնչեղ տեղափոխությունները: Ֆրանսիշկու Տրինկաու «Բրագայից» «Բարսելոնա», 31 մլն եվրո Կատալոնցիներն այդպես էլ փոխարինող չգտան վնասվածք ստացած հարձակվող Լուիս Սուարեսին: Փոխարենը «Բարսելոնան» 31 մլն եվրոյով ձեռք բերեց «Բրագայի» 18-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուոյին: ?FC Barcelona anuncia a contratação de Francisco Trincão […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը՝ «Սասսուոլոյի» հետ խաղից առաջ

23:17 31.01.2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Սասսուոլոյին»։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: 31-ամյա ֆուտբոլիստը նշել էր, որ հույս ունի՝ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: «Սասսուոլո»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին […]

̰
Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին

22:17 30.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազային հավաքականը Բելգիայի Հերենտալս քաղաքում Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց մեր տղաների հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Սարգիս Մարգարյանը (14:06), Գարեգին Մաշումյանը (27:19) և Դավիթ Ասլանյանը(38:50): Հիշեցնենք, որ առաջին տուրում մեր ընտրանին 2:5 հաշվով պարտվել էր Բելգիայի հավաքականին:  

̰
Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվը «Ինստագրամում» հատել է 200 մլն-ի սահմանը

13:16 30.01.2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվը «Ինստագրամում» հասել է 200 միլիոնի։ 34-ամյա ֆուտբոլիստը այս ցուցանիշով «Ինստագրամի» առաջատարն է։ «Վաու, 200 միլիոն: Շնորհակալություն բոլորին և ձեզանից յուրաքանչյուրին, որ դուք ամեն օր կիսում եք ինձ հետ այս ճամփորդությունը»,- գրել է Ռոնալդուն: Ռոնալդուի մոտակա մրցակիցներն են Instagram-ում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որն ունի […]

̰
Մենք չենք զգում, որ արդեն չեմպիոն ենք դարձել. Յուրգեն Կլոպ

13:08 30.01.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը: Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցած խաղում հյուրերը հաղթել են 0:2 հաշվով: «Մենք կարող ենք գործել շատ ավելի լավ: Այս տղաները ամբողջ մրցաշրջանի ընթացքում աներևակայելի ֆուտբոլ են ցուցադրում: Այսօրվա հանդիպումը նորմալ էր։ Երկրպագուները երգո՞ւմ են «Լիվերպուլի» չեմպիոնության […]

̰
«Բարսելոնան» Վիլիանի համար «Չելսիին» 20 մլն ֆունտ սթեռլինգ կառաջարկի

12:26 30.01.2020

«Բարսելոնան» մտադիր է մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` կատալոնական ակումբը պատրաստվում է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 20 միլիոն ֆունտ սթեռլինգ: Կապտանռնագույնները վաղուց են ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, սակայն «Բարսելոնայի» բոլոր առաջարկները լոնդոնցիները մերժել են: Վիլիանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, […]

̰
Քոբի Բրայանթի կինը հուզիչ գրառում է կատարել

12:22 30.01.2020

Հուվարի 26-ին ուղղաթիռի վթարից մահացած «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսա Բրայանթը, հուզիչ գրառում  է կատարել սոցցանցերից մեկում: «Իմ աղջիկները և ես ուզում ենք շնորհակալություն հայտնել այն միլիոնավոր մարդկանց, որոնք մեզ աջակցեցին այս սարսափելի պահերին: Շնորհակալ եմ բոլոր աղոթքների համար: Մենք չափազանց ծանր վիճակում ենք Քոբիի՝ իմ սիրելի ամուսնու և մեր զավակների […]

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքում առաջին անգամ կօգտագործվի ջրածին

23:55 29.01.2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում ածխաթթու գազ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ֆուկուսիմա և Աիթի նահանգների, ինչպես նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյի որոշ շրջաններով անցնող փոխանցավազքերում կօգտագործվի նմանօրինակ 500 ջահ: Մնացած փուլերում վազորդները միմյանց կփոխանցեն բնական գազով լիցքավորված ջահեր: Օլիմպիական կրակը, որը […]

̰
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Լվովի «Կարպատիի» պաշտպանի հետ

23:40 29.01.2020

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել ուկրաինական «Կարպատիի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոյին: Նախկինում 26-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Մարիուպոլում», Կիևի «Արսենալում» և մի շարք այլ ակումբներում:

̰
Հայաստան-Բելգիա խաղը՝  ուղիղ հեռարձակմամբ

23:27 29.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազային հավաքականը Բելգիայի Հերենտալս քաղաքում Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրում կմրցի տան տերերի ընտրանու հետ: Բելգիայի ընտրանու դեմ հանդիպմանը մեր հավաքականը կմեկնարկի հետևյալ կազմով.      

̰
«Արարատը» ձեռք է բերել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպանի

23:08 29.01.2020

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպան Ռաֆաել Էնրիկեի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

̰
«Փյունիկը» գոլառատ խաղում պարտվել է «Լևսկիին»․ հանդիպման տեսությունը

22:48 29.01.2020

Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել բուլղարական «Լևսկիի» հետ: Ռոման Բերեզովսկու սաները պարտվել են 2:3 հաշվով: «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ են դարձել Սերգեյ Շևչուկը և Ուգոչուկվու Իվուն:

̰
BACK_TO_TOP