22:20 29.01.2020
Այսօր ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը: 9-րդ անգամ կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ առիթով Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում: «Ինձ համար միշտ պատիվ է ընտրվել իմ երկրի Տարվա լավագույն ֆուտբոլիստ արդեն 9-րդ անգամ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»,- գրել […]
16:40 28.01.2020
Մայիսի 23-ին MLS-ի նախկին աստղերը բարեգործական հանդիպում կանցկացնեն Սիդնեյում: Հանդիպմանը կմասնակցի նաև «Լոս Անջելես Գելեքսիի» նախկին ֆուտբոլիստ Ալեկո Էսկանդարյանը: Խաղից ստացած ամբողջ հասույթը կուղղվի անտառային հրդեհներից Ավստրալիայի վերականգնմանը: Բացի Ալեկոյից, հանդիպմանը կմասնակցեն նաև Դիդյե Դրոգբան, Դուեյն դե Ռոզարիոն: Մնացած մասնակիցների անունները դեռևս հստակեցված չէ: Հանդիպմանը կարող են մասնակցել նաև Դավիթ Տրեզեգեն, Կլաուդիո Մարկիզիոն, Էմիլ Հեսկին […]
16:15 28.01.2020
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հարգանքի տուրք է մատուցել` ի հիշատակ ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի: Թենիսիստը Australian Open-ի քառորդ եզրափակիչի՝ Միլոշ Ռաոնիչի դեմ խաղում կորտ է դուրս եկել խորհրդանշական մարզաշապիկով: Ի հիշատակ Բրայանթի` Ջոկովիչի բաճկոնին գրված են եղել բասկետբոլիստի անվան սկզբնատառերը և խաղային համարները՝ 8 և 24:
12:41 28.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ դա իրականում տեղի է ունեցել: Կուռք և իմ ամենասիրած մարզիկներից մեկը, ում ես երբևէ հետևել եմ: Լեգենդները երբեք չեն մահանում, և անշուշտ միշտ կլինես մեր մտքերում և սրտերում»,- գրել է Յուրա Մովսիսյանը:
12:20 28.01.2020
Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները շնորհավորել են Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
12:12 28.01.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն նույն կերպ են արձագանքել Քոբի Բրայանթի մահվանը: Նրանք երկուսն էլ, մի քանի ժամ տարբերությամբ, Twitter-ում նույն տեքստերով հաղորդագրություններ են հրապարակել: «Շատ ցավալի է լսել Քոբիի և նրա դստեր՝ Ջիաննիի մահվան մասին տխուր լուրը: Քոբին իսկական լեգենդ էր և ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար: Իմ ցավակցությունն […]
11:41 28.01.2020
Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Նիկոլաս Բենդտներն իր ընկերուհու՝ մոդել Ֆիլին Ռուպստորֆի հետ կնկարահանվի դանիական ռեալիթի-շոուում: Այս մասին հայտնում է Goal-ը: Discovery Networks արբանյակային ցանցը հայտարարել է «Նիկոլասը և Ֆիլին» շոուի մեկնարկի մասին, որը կպատմի ֆուտբոլիստի և նրա ընկերուհու կյանքի մասին: Բենդտները նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», «Յուվենտուսում» և «Վոլֆսբուրգում»: 32-ամյա դանիացու վերջին ակումբը «Կոպենհագենն» […]
22:41 27.01.2020
Քոբի Բրայանթի երկրպագուներից մեկն ութ տարի առաջ կանխագուշակել էր, որ նա կմահանա ավիավթարից: Twitter-ում «Noso» կեղծանունով գրանցված օգտատերը հիշեցրել է 2012 թվականի նոյեմբերի 14-ի մի հրապարակման մասին, որի մեջ գրված է, որ Քոբին կմահանա ուղղաթիռի կործանման հետևանքով: Բրայանթը հաճախ էր թռչում ուղղաթիռով, և դրա հետ կապված շատ էին կատակում: Ըստ երևույթին, «Noso»-ի կանխատեսումը ընդամենը անհաջող […]
14:39 27.01.2020
Խառը մենամարտերի հայազգի մարտիկ Վլադիմիր Սազբանդյանը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է ռինգ: Հունվարի 26-ին մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում MFC. Athletic Spirit մրցաշարում հայ մարզիկը մրցել է Իբրահիմ Տուրսունովի հետ: Առաջին ռաունդում Սազբանդյանի ջախջախիչ հարվածներից հետո մրցակցի մարզիչները սրբիչ են նետել ռինգ՝ այսպիսով ընդունելով նրա պարտությունը:
13:16 27.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Ոգեշնչում: Կուռք: Հավերժ հաղթող … Բազմաթիվ մարզիկներից միշտ մեկ քայլ առաջ ես եղել: Մենք քեզ կկարոտենք: Աստված հոգիդ լուսավորի Կոբի»,- Instagram-ի իր էջում գրել է Մխիթարյանը: View this post on Instagram An Inspiration. An […]
13:06 27.01.2020
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնան սոցցանցերում գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ Քոբի Բրայանթի մահվան կապակցությամբ: «Բոլոր լավերը հեռանում են: Ես նաև ցավում եմ նրա դստեր և ուղղաթիռի անձնակազմի մահվան համար։ Մինչ հանդիպում, լեգենդ»,- Instagram-ում գրել է Մարադոնան: View this post on Instagram @KobeBryant. Se van todos […]
12:34 27.01.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բելգիա, որտեղ հունվարի 29-ից փետրվարի 1-ը կկայանա Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի մրցակիցներն են Բելգիայի, Չեռնոգորիայի և Շոտլանդիայի հավաքականները: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 14 ֆուտբոլիստ. Լուան Մյուլլեր Բարբոսա – «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա) Ռոբերտ Բոյարկին – ՄՖԿԱ […]
12:13 27.01.2020
«Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցավակցություն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Քոբի Բրայանթի ընտանիքին, ինչպես նաև հիշել լեգենդար բասկետբոլիստի հետ հանդիպման մասին: «Խոսքեր չունեմ։ Իմ ողջ սերն եմ հայտնում Քոբիի ընտանիքին և ընկերներին: Շատ հաճելի էր հանդիպել և ժամանակ անցկացնել նրա հետ: Մեզանից իսկական հանճար է հեռացել»,- Instagram-ի իր էջում գրել […]
14:02 24.01.2020
Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչու է 2019 թվականի ամռանը հեռացել «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարծում եմ, որ պետք է նորից բացահայտեի ինձ: Անցած տարին ինձ համար դժվար էր պրոֆեսիոնալ առումով, քանի որ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ուզում էի: Այդ պատճառով պետք է գտնեի այն, ինչը պակասում էր ինձ: Եկա այն եզրակացության, […]
12:00 23.01.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Բարնլիին»: Այս պարտությունը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի համար 12-րդն էր թիմի ղեկին։ Նրա գլխավորությամբ ակումբը տարել է 11 հաղթանակ։ Այսպիսով, նա հաղթանակների և պարտությունների բացասական հաշվեկշիռ ունի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ի վեր: Այս մասին հայտնում է Opta-ն: […]
17:41 22.01.2020
Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիան (AFC) որոշում է կայացրել 2020 թվականի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի հավաքականների ընտրական հանդիպումները Ուհանից տեղափոխել Նանկին: Այս մասին հայտնում է insidethegames.biz-ը: Ընդ որում, ամսաթվերը մնում են անփոփոխ, հանդիպումները կկայանան փետրվարի 3-9-ը: Հիշեցնենք, որ Չինաստանում տարածվում է կորոնավիրուսի նոր տեսակ: Համաճարակի օջախը գտնվում է Ուհանում: Չինաստանի իշխանությունները հաստատել են վարակման 440 դեպք, 9 […]
17:12 22.01.2020
«Ալաշկերտը» վարձակալել է «Լոռիի» նիգերիացի հարձակվող Սանդի Ինուսա Նգբեդեին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նիգերիական «Պլատո Յունայթեդ» ակումբում, Աֆրիկայի Չեմպիոնների լիգայում խաղալու փորձ ունի: ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 21 հանդիպումներում Նգբեդեն դարձել է 7 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:
16:45 22.01.2020
«Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզումներից: Այս մասին հայտնում է The Sun-ը: «Տոտենհեմի» որոշ ֆուտբոլիստներ, ովքեր ի սկզբանե ուրախ էին նրա նշանակման համար, երկու ամիս անց հիասթափվել են նրանից: Ֆուտբոլիստներին դուր չի գալիս, որ մարզումների ժամանակ հիմնական շեշտը դրվում է դեպի առաջ կատարվող երկար փոխանցումների վրա: Նրանց թվում է, որ այդ […]
15:26 22.01.2020
Ռուս հայտնի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն ձերբակալվել է Կրասնոդարի երկրամասի հանգստյան տներից մեկում: Անապայի քաղաքային դատարանը մարզիկին մեղավոր է ճանաչել մանր խուլիգանության մեջ և դատապարտել 7 օր վարչական կալանքի: Ավելի ուշ Կրասնոդարի երկրամասի դատարանի մամուլի ծառայություն հայտնել է, որ Եմելյանենկոն խախտել է հասարակական կարգը և անպարկեշտ արտահայտություններ արել: Ալեքսանդր Եմելյանենկոն բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ: […]
14:54 22.01.2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2019 թվականի լավագույն ծանրորդին և ծանրորդուհուն որոշելու համար պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում: Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Վերջերս էլ հայտնի է դարձել, որ 22-ամյա հայ ծանրորդի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին: Սիմոն Մարտիրոսյանի օգտին […]
13:55 22.01.2020
«Բիրմինգեմի» 16-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Մանկունիացիները երիտասարդ ֆուտբոլիստի համար առաջարկել են 30 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան 35 միլիոն եվրո): Ըստ աղբյուրի տվյալների՝ կիսապաշտպանը գրավել է նաև այլ խոշոր ակումբների ուշադրությունը: Այս մրցաշրջանում Բելինգեմը Չեմպիոնշիփում մասնակցել է 25 հանդիպման, դարձել 4 գոլի և […]
13:43 22.01.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի պլանավորում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: «Չեմ կարծում, որ հունվարին ինչ-որ մեկին կարող ենք ձեռք բերել: Բայց ամեն ինչ հնարավոր է: Մինչև հունվարի 31-ը որևէ մեկը կարող է հեռանալ, իսկ ինչ-որ մեկը կարող է գալ: Ռեյնիերը «Ռեալի» ապագա ֆուտբոլիստ է, բայց […]
11:55 22.01.2020
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է նոր քայլեր անել հյուրանոցային բիզնեսում։ 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է Pestana CR7 հյուրանոցի բացման մասին։ Մադեյրայից և Լիսաբոնից հետո Ռոնալդուն հյուրանոց կբացի Մադրիդում: Պորտուգալացին սոցցանցերում հրապարակել է հյուրանոցի շենքի և հյուրանոցի համարներից մեկի լուսանկարը: «Ավելի ու ավելի մոտ է մեր նոր հյուրանոցի բացումը: Pestana CR7 Gran […]
21:34 21.01.2020
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ խաղից առաջ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: Նշենք, որ հռոմական ակումբի գլխավոր մարզիչը վերջերս հայտնել էր, որ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին: Նա կարող է նույնիսկ մասնակցել […]
19:23 21.01.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձյալ պատասխանել է լրագրողներին իր ապագայի մասին հարցին: ԶԼՄ-ները շարունակում են նրան «ուղարկել» Մադրիդի «Ռեալ»: «Բոլորը շարունակում են խոսել այդ մասին: Երբ ես երիտասարդ էի, ես էլ էի խոսում: Բայց հիմա ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և հասկանում եմ, որ դրա մասին խոսելու հարմար պահ չէ: Պատկերացրեք, որ ես կպատասխանեմ ձեր հարցին, […]
15:58 21.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաև ՈւԵՖԱ-ն և Լոնդոնի «Արսենալը»: 3⃣1⃣ – Happy Birthday, @HenrikhMkh ?????⚽️??? pic.twitter.com/rFQ2vp1gAu — UEFA.com DE (@UEFAcom_de) January 21, 2020 Նշենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի ավագը նշում է ծննդյան 31-ամյակը:
15:46 21.01.2020
Ղազախստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին կարող է միանալ Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Ըստ ղազախական goalkz.kz կայքի` Հայաստանի հավաքականի և «Գանձասարի» պաշտպան Արման Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել «Օկժետպես»:
15:40 21.01.2020
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ Էմոն Բեյքերը Կալիֆոռնիայում SSP Fight Night 46 մրցաշարում 18 վայրկյանում հաղթել է իր հայրենակից Ռիչարդ Թրեյուին: Հանդիպման մեկնարկից մրցակիցները անցել են գրոհի, ինչից հետո Բեյքերը բռնել է մրցակցի գոտկատեղից և ըմբշամարտի հնարքով գլխով տապալել գետնին: Հարվածից Թրեյուին նոկաուտի է ենթարկվել և կորցրել գիտակցությունը, ինչի հետևանքով տեղափոխվել […]