13:41 20.02.2020
Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան․ Բելգիա – 1765 Ֆրանսիա – 1733 Բրազիլիա – 1712 Անգլիա – 1661 Ուրուգվայ – 1645 Խորվաթիա– 1642 Պորտուգալիա – 1639 Իսպանիա– 1636 Արգենտինա […]
13:16 20.02.2020
«Գենտի» գլխավոր մարզիչ Յես Տորուպը խոսել է «Ռոմայի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի խաղի մասին: «Եվրոպա լիգայի խաղերը յուրահատուկ են բոլորի համար: «Ռոման» Եվրոպայի ուժեղագույն թիմերից է, թեև հիմա նրանք ծանր պահ են ապրում: Կարևոր է արտագնա խաղում գոլ խփելը: Մեր հիմնական ուժը հարձակման գիծն է: Գիտենք, որ խաղում ենք մրցակցի հարկի տակ: Հավանաբար, այդքան […]
13:08 20.02.2020
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: «Մբապեն ապագան և ներկան է: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ արագ։ Կիլիանը ֆուտբոլի ապագան է»,- Ռոնալդու խոսքերը մեջբերում է AS-ը: Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Ավելի վաղ նա հանդես է «Մոնակոյում»: 21-ամյա ֆուտբոլիստը ակումբային մակարդակով նվաճել է վեց տիտղոս, […]
12:25 20.02.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր կարծիքն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալից» հեռանալու մասին: «Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալը» զրկվեց մեծ քանակությամբ գոլերից: Ակնհայտ էր, որ դա տեղի կունենա: Ընդ որում, Կրիշտիանուն թիմին շատ այլ բաներ էլ էր տալիս: «Ռեալը» գերազանց խաղացողներ ունի, սակայն նա յուրաքանչյուր մրցաշրջանում 50 գոլ է խփում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն: […]
21:13 19.02.2020
«Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: Այս մասին հայտում է Sport.es-ը: Կատալոնական ակումբը ձեռք կբերի 28-ամյա հարձակվողին՝ վճարելով նրա պայմանագրում ամրագրված հրաժարագինը՝ 18 միլիոն եվրո: Կապտանռնագույնները նախատեսում են դանիացու տեղափոխության մասին հայտարարել արդեն այսօր, իսկ նրան ներկայացնել՝ վաղը: Բրեյթուեյթի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը:
20:57 19.02.2020
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի բելգիական «Գենտին»: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում: «Ռոմա»-«Գենտ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում փետրվարի 20-ին՝ ժամը 23:55-ին:
18:06 19.02.2020
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել «ITF Հունաստան» մրցաշարի 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակիչում Անին ոչ մի շանս չի տվել 22-ամյա ռուս թենիսիստուհի Էլինա Նապլիին` հաղթելով 6:2, 6:0 հաշվով: Հաջորդ փուլում Ամիրաղյանը կմրցի մրցաշարի ֆավորիտ` իտալուհի Տատյանա Փերիի հետ:
16:59 19.02.2020
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը Բելգրադ կատարած այցի ժամանակ փողոցում թենիս է խաղացել երկրպագուների հետ: «Ամեն ինչ ինքնաբուխ ստացվեց: Ես առաջին անգամ տեսա, որ մեր թաղամասում ինչ-որ մեկը թենիս խաղա։ Նկատեցի, որ ինչ-որ մեկը նկարում է, բայց հաստատ չգիտեի, թե որտեղից: Մենք գծանշում արեցինք, իսկ ես խոստացա, որ ցանց կնվիրեմ տղաներին։ Հանուն […]
16:29 19.02.2020
Միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնող միակ թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել «ITF Հունաստան» մրցաշարի 1/16 եզրափակիչ: Այս մասին հայտնում է marzik.tv կայքը: Անին հաղթահարել է որակավորման փուլը և վաղը կմրցի 22-ամյա ռուսաստանցի Էլինա Նեպլիի հետ: Որակավորման փուլում Ամիրաղյանը հաղթել է հոլանդուհի Հավերլագին (6:2, 6:3), Իսրայելի ներկայացուցիչ Ակլերին (6:2, 6:1):
15:55 19.02.2020
Արգենտինական «Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Սուպերլիգայի 20-րդ տուրի «Ռոսարիո Սենտրալի» (0:1) դեմ խաղի ժամանակ տհաճ իրավիճակում է հայտնվել: Խաղի ժամանակ Մարադոնային է մոտեցել նրա ասիստենտներից մեկը և հաբեր տվել: Մյուս օգնականներն անմիջապես կանգնել են տեսախցիկների առաջ և ձևացրել, որ ուշադիր հետևում են խաղի ընթացքին: Dice Maradona que ya no se droga más. ??????? pic.twitter.com/2xHnU2FMpz […]
15:33 19.02.2020
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում մոտ է եղել նոր համաշխարհային ռեկորդ սահմանելուն: 19-ամյա նորվեգացին հակագրոհի ժամանակ 60 մետր տարածությունը հաղթահարել է 6,64 վայրկյանում: Այս մրցատարածության համաշխարհային ռեկորդը (փակ տարածքներում անցկացվող մրցաշարերում) կազմում է 6,34 վայրկյան։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիան» Հոլանդի դուբլի շնորհիվ […]
22:49 18.02.2020
«Ռոման» շարունակում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի բելգիական «Գենտի» հետ առաջին հանդիպմանը: Այսօր հռոմեական ակումբը հերթական մարզումն է անցկացրել, Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզման լուսանկարներ է հրապարակել: «Նախապատրաստվելով հաջորդ խաղին»,- գրել է հայ ֆուտբոլիստը: «Ռոմա»-«Գենտ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում փետրվարի 20-ին՝ ժամը […]
13:31 18.02.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին: «Կարծում եմ, որ «Սիթին» կհաղթի: Որոշումը կվերանայվի։ Ես չեմ հավատում ՈւԵՖԱ-ին և կարծում եմ, որ դա անհույս կազմակերպություն է, որը սխալ կարգապահական պատժամիջոցներ է կիրառում: Կարծում եմ՝ «Սիթին» նրանց կհաղթի դատարաններում: Գործի քննությունը ձգձգվելու է, բայց վերջում «Սիթին» կհաղթի», Նևիլի խոսքերը […]
13:15 18.02.2020
Կորոնավիրուսի բռնկման պատճառով ծանրամարտի Ասիայի առաջնությունը Ղազախստանից տեղափոխվել է Ուզբեկստան: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կայքը: Նշվում է, որ ավելի վաղ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը սահմանափակել էր Չինաստանի հետ սահմանակից երկրներից ուղևորների մուտքն ու մեկնումը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն շտապ քննարկել է ստեղծված իրավիճակը և որոշում է կայացրել մրցումները տեղափոխել […]
16:49 17.02.2020
Բրազիլիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Կաֆուն կարծում է, որ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ապագայում կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր: «Անկասկած Ալեքսանդր-Առնոլդին համարում եմ աշխարհում լավագույններից մեկը։ Նա մեծ ներուժ ունի: Նրա և իմ միջև շատ ընդհանրություններ եմ տեսնում: Ես կասեի, որ իր խաղում բրազիլական բնազդ կա։ Իմ խորհուրդը նրան […]
16:45 17.02.2020
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) փետրվարի 17-ին «Բարսելոնային» թույլատրել է հայտարարագրման ժամկետից դուրս նոր հարձակվողի ձեռք բերել: Անցած շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ հարձակվող Ուսման Դեմբելեն վիրահատվել է և շարքից դուրս է մնացել 6 ամսով, «Բարսելոնան» խնդրեց թույլատրել հարձակման գծի նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Ավելի վաղ կատալոնացիները մինչև մրցաշրջանի ավարտը կորցրել էին Լուիս Սուարեսին, իսկ […]
16:39 17.02.2020
Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային հավաքականի հետ։ Ընկերական hանդիպումները կկայանան «Փյունիկ» ՖԱ-ի արհեստական խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին, և կմեկնարկեն ժ. 12։00-ին։
16:22 17.02.2020
ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի յուրաքանչյուր խաղից հետո պաշտոնական մրցանակ կհանձնի հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակակրին կորոշեն ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները: ⭐ УЕФА учредил награду Лучшему игроку матча в #ЛигаЧемпионов ⭐ Подробнее ? https://t.co/1DcDO4Ssm0 pic.twitter.com/gVzdwAkQe9 — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 17, 2020 1/8 եզրափակիչում ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կլինեն եվրոպական ֆուտբոլի նախկին աստղերը: Պեքի Բոններ Իռլանդիայի հավաքականի նախկին […]
15:51 17.02.2020
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն: Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկացրել Լեհաստանի ընտրանու հետ։ Ստուգողական մրցելույթում մեր բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ […]
15:43 17.02.2020
Բելեկում ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Նոան» մրցել է ղազախական «Կայսարի» հետ: Երևանցիները 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տոնել Տիգրան Բարսեղյանի նախկին թիմի նկատմամբ: «Նոայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Պավել Դոբալդը, Վլադիսլավ Կրյուչկովը, Մաքսիմ Մայրովիչը և Ռոկաս Կրուշնաուսկասը:
14:45 17.02.2020
Երևանի «Արարատը» Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով՝ ռուսական ակումբի հաղթանակով: «Արարատի» միակ գոլը խփել է բրազիլացի հարձակվող Վելսենը: Նշենք, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկուի պահանջով հանդիպումն անցկացվել է փակ ռեժիմով և չի հեռարձակվել: «Արարատ»-«Սպարտակ» հանդիպման լուսանկարները:
14:15 17.02.2020
Չիկագոյում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի 69-րդ հանդիպումը։ Համառ պայքարում Լեբրոն Ջեյմսի թիմը 157։155 հաշվով հաղթել է Յանիս Ադետոկումբոյի թիմին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Կավայ Լենարդը, որը հաղթող թիմի կազմում վաստակել է 30 միավոր: Հանդիպումից առաջ թիմերը լռությամբ հարգել են Քոբի Բրայանթի հիշատակը:
14:02 17.02.2020
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին հանդիպումն է անցկացրել ֆրանսիական «Մարտիգի» կազմում: Ֆրանսիայի չորրորդ լիգայի 19-րդ տուրում «Մարտիգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Գրասին»: Անդոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, և հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում: Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանի վերջին ակումբը «Այաչոն» էր, որի կազմում Անդոնյանը ոչ մի հանդիպում չի անցկացրել:
13:49 17.02.2020
Ալեքս Դոնիգյանը Հայաստանի հավաքականի համար երկրորդ մեդալն է նվաճել Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում: Ստամբուլում անցկացվող Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել: 60 մետր վազքում բրոնզե մեդալ է նվաճել Ալեքս Դոնիգյանը: Ամերիկահայ վազորդը, որն այս մրցաշրջանից առաջ է համաձայնել հանդես գալ Հայաստանի հավաքականում, 60 մետրը հաղթահարել է 8.72 վայրկյանում: Նշենք, […]
21:41 15.02.2020
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերադարձավ Հայաստան: Սպիտակ արջին օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով։ Հիշեցնենք, որ Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր մարզիկը 7:1 հաշվով առավելության էր հասել Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Խախելաշվիլու նկատմամբ: Մինչ այդ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, […]
21:34 15.02.2020
Հնդիկ վազորդ Սրինիվաս Գաուդան Հնդկաստանում գոմեշների հետ ավանդական մրցավազքի ժամանակ 142 մետրը վազել է 13,62 վայրկյանում: 100 մ հատվածը Գաուդան հաղթահարել է 9,55 վայրկյանում՝ գերազանցելով 2009 թվականին աթլետիկայի աշխարհի առաջնությունում ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթի (9,58 վրկ) սահմանած ռեկորդը: Այս նվաճումը պաշտոնական չի համարվի, սակայն այն մեծ աղմուկ է առաջացրել Հնդկաստանում: Այս մասին հայտնում է BBC […]
16:44 15.02.2020
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակի հավակնորդների թվում են եղել նաև Հոլանդի թիմակից Ջեյդոն Սանչոն, Կայ Հավերցը «Բայերից» և «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ՝ Իվան Պերիշիչը, Ռոբերտ Լևանդովսկին և Լեոն Գորետցկան: Հունվարին Հոլանդը Բունդեսլիգայի 2 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Top of the class ? Erling #Haaland takes home […]
16:35 15.02.2020
Ռուսաստանի հավաքականը զրկվել է 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջին տեղից: Ռուսաստանի հավաքականի նահանջի պատճառ է դարձել բիաթլոնիստ Եվգենի Ուստյուգովի որակազրկումը, ինչի պատճառով Ռուսաստանը զրկվել է էստաֆետում վաստակած ոսկուց: Այսպիսով, Ռուսաստանն ունի 10 ոսկե մեդալ, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ և նահանջել է երրորդ տեղ: Մեդալային հաշվարկը գլխավորել Է Նորվեգիան, որն ունի […]
16:21 15.02.2020
Ամերիկացի հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստ է մեկ օրում մենամարտել թեթև քաշային կարգում UFC գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ: Նրա խոսքով՝ 250 դոլարով հանդիսատեսը կարող է վայելել Խաբիբ-Ֆլոյդ ցերեկային մենամարտն ու Ֆլոյդ-Կոնոր երեկոյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ Մեյվեզերն իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել:
14:00 15.02.2020
Ֆուտբոլի պատմության մեջ Աշխարհի եռակի գավաթակիր միակ ֆուտբոլիստը, «Ֆուտբոլի արքան»՝ Պելեն, BBC-ն տված հարցազրույցում պատմել է իր առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ կյանքի համար բարդ պայքարը նոր է սկսվում։ «Ես լավ եմ։ Փորձում եմ արժանապատվորեն ընդունել այն ֆիզիկական սահմանափակումները, որոնք պատճառ են դարձել իմ առողջության վատթարացմանը: Ես ոչինչից չեմ վախենում և վճռական եմ այն հարցում, […]