15:35 21.01.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 31-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է մեր ընտրանու ավագին: Ավելի վաղ «Ռոմա»-ն շնորհավորել էր Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 31-ամյակի առթիվ և կից տեսանյութ հրապարակել։
15:01 21.01.2020
«Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը 2019/20 մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի «Սոչիում»: Այս մասին հայտնել է «Սոչիի» մամուլի ծառայությունը: Александр Кокорин на правах аренды будет выступать за «Сочи» до конца сезона РПЛ 2019/20. pic.twitter.com/gJFGVXTryl — Футбольный клуб «Сочи» (@pfcsochi) January 21, 2020 Առաջիկայում 27-ամյա ֆուտբոլիստը պետք է միանա իր նոր թիմին։ Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Ալեքսանդր Կոկորինը […]
22:28 20.01.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Սերխի Ռոմերոն ավտովթարի է ենթարկվել իր թիմի մարզմանը գնալու ճանապարհին: Այս մասին հայտնում է The Sun-ը։ Ռոմերոն, ընթանալով 220 հազար դոլար արժողությամբ Լամբորջինիով, չի կարողացել կառավարել մեքենան և դուրս է եկել ճանապարհից։ Չնայած մեքենայի զգալի վնասվածքին՝ ֆուտբոլիստը չի տուժել։ Ավելին, նա նույնիսկ մասնակցել է մանչեսթերցիների այսօրվա մարզմանը։ 32-ամյա արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես […]
15:40 20.01.2020
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի` ամերիկացի Դոնալդ Սերրոնեի հետ մարտի ընդհանուր եկամուտը կազմել է 78 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Lad Bible-ը: Հաշվի առնելով, որ Լաս Վեգասում կայացած UFC մրցաշարի առաջին ռաունդի 40-րդ վայրկյանում հաղթել է Սերրոնին, ապա ստացվում է, որ իռլանդացին հանդիպման յուրաքանչյուր վայրկյանի համար վաստակել է գրեթե 2 […]
15:23 20.01.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, որ հռոմեական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին: Հայ ֆուտբոլիստը կարող է նույնիսկ մասնակցել հունվարի 26-ին «Լացիոյի» դեմ առաջիկա խաղին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին, «Տորինոյի» հետ խաղում:
15:10 20.01.2020
Հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի ցածր լիգաներից մեկում: «Ուշակսպորի» և «Վելիմեշեսպորի» միջև տեղի ունեցած հանդիպման 90-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել տանտերերի դարպասին: «Ուշակսպորի» դարպասապահը հետ է մղել հարվածը, սակայն մրցավարի կարծիքով՝ դա արել է կանոնների խախտմամբ, ինչի համար արժանացել է դեղին քարտի: Մրցավարը պահանջել է երկրորդ անգամ իրացնել հարվածը: Դարպասապահը այս անգամ ևս […]
14:59 20.01.2020
Մոսկվայի ԲԿՄԱ-ի հայազգի կիսապաշտպան Նայիր Տիկնիզյանը կարիերան կշարունակի Կուրսկի «Ավանգարդում»: Տիկնիզյանը վարձակալությամբ մինչև 2019/20 մրցաշրջանի ավարտը կխաղա Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող թիմում: 20-ամյա ֆուտբոլիստը 2019/20 մրցաշրջանում ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:
14:19 20.01.2020
Եկատերինբուրգի «Ուրալը» Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել լեհական «Ռակուվի» հետ: Հանդիպումն ավարտվել է ռուսական ակումբի` 3:1 հաշվով հաղթանակով: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
13:16 20.01.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծիք է հայտնել, որ ժամանակն է, որպեսզի իր նախկին թիմակից Պոլ Պոգբան հեռանա մանունիական ակումբից: Կիսապաշտպանը ներկա պահին վերականգնվում է կոճի վիրահատությունից հետո: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Ռեալը»: «Երբ Պոլը խաղում է, մարդիկ նրան մեղադրում են, երբ նա չի խաղում, մարդիկ շարունակում են մեղադրել […]
12:16 20.01.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղում (1: 0) դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակ: Այս գոլն արգենտինացու համար 2020 թվականին առաջինն էր Լա լիգայում: Այսպիսով, Մեսսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվում է 16 տարի անընդմեջ գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի առաջնությունում: Եվրոպայի թոփ 5 լիգաներում ընդամենը երեք ֆուտբոլիստ կա, որոնց […]
18:48 18.01.2020
Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ կընդունի «Այնտրախտին»։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ընդգրկված չէ «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում, բայց կլինի պահեստայինների նստարանին: «Հոֆենհայմ»-«Այնտրախտ» հանդիպմանը կարող եք հետևել` այստեղ:
18:14 18.01.2020
Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ջենովան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել ընդհանուր հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից: 19 տուրից հետո «Ռոման» 35 միավորով հինգերորդն է, «Ջենովան»՝ 14 միավորով` 18-րդը։ «Ջենովա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա […]
18:12 18.01.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկու օրվա մեջ երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի ընտրանու հետ: Այս անգամ ևս մեր ընտրանին ուժեղ գտնվեց մրցակցից: Հայաստանի հավաքականը 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Սարգիս Մարգարյանը (11′), Սարգիս Նասիբյանը (32′), Անդրանիկ Կարապետյանը (34′), Դավիթ Ասլանյանը (35′), Սարո Գալստյանը (36′): Հիշեցնենք, որ առաջին […]
17:56 18.01.2020
Արաբական ծոցի գավաթի խաղարկությունում «Ալ-Նասրը» 2:1 հաշվով առավելության է հասել «Ալ-Ահլիի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 6-րդ վայրկյանին բացել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Նեգրեդոն, որը հանդես է գալիս ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Նասրի» կազմում: Իսպանացի փորձառու հարձակվողը «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Նախկինում հանդես է եկել «Ռեալում», «Սևիլիայում» և «Մանչեսթեր Սիթիում»: Նեգրեդոն Իսպանիայի հավաքականի կազմում […]
17:20 18.01.2020
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Ըստ աղբյուրի` իտալացիները չեն կորցրել հետաքրքրությունը խորվաթ ֆուտբոլիստի նկատմամբ, ում ցանկանում էին ձեռք բերել դեռևս անցյալ ամռանը: «Ներաձուրիները» ակնկալում են, որ մրցաշրջանի ավարտին, երբ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետի ավարտին կմնա մեկ տարի «Արքայական» ակումբում պատրաստ կլինեն բաժանվել ֆուտբոլիստից, որպեսզի նրան […]
16:40 18.01.2020
Մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսը, որը մոտ օրերս կտեղափոխվի «Լոս Անջելես Գելեքսի», կլինի ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը: Ըստ աղբյուրի` ամերիկյան ակումբը իսպանական «Սևիլյայի» 31-ամյա հարձակվողի տեղափոխության մասին կհայտարարի հաջորդ շաբաթ: Արդեն հայտնի է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կգերազանցի տարեկան 6,5 միլիոն եվրոն, որքան նախորդ մրցաշրջանում ստանում էր Զլատան Իբրահիմովիչը: Էրնանդեսը, […]
16:28 18.01.2020
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի և Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS) գործողությունները համեմատել է մաֆիայի աշխատանքի հետ: «ՖԻՖԱ-ն և Արբիտրաժային դատարանը գործում են ինչպես մաֆիան: Նրանք անում են այն, ինչ ուզում են: Ոչ ոք չի վերահսկում նրանց աշխատանքներին: Նրանք կարող են ստիպել ցանկացած մարդու անհետանալ ֆուտբոլից: Այս դեպքում նրանք ինձ հեռացրեցին: Ամեն ինչ արեցին, որպեսզի […]
14:48 18.01.2020
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չի կարողացել դիմակայել Instagram-ի ֆիլտրը փորձարկելու գայթակղությանը, որը մարդու գլխավերևում ցույց է տալիս Դիսնեյի մուլտֆիլմերից իրեն համապատասխանող կերպարը: Ֆուտբոլիստի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, տեսանյութ է հրապարակել, որում Մեսսին խաղում է իր երեխաների՝ Չիրոյի, Մատեոյի և Տիագոյի հետ և օգտագործում է ֆիլտր: Ծրագրում պարզվել է, որ Մեսսիին համապատասխանում է «Պոկահոնտաս» մուլտֆիլմից Ջոն Սմիթի […]
13:53 18.01.2020
ՊՍԺ-ի պաշտպան Լևին Կուրզավան հաջորդ ամռանը կհեռանա փարիզյան ակումբից և կարիերան կշարունակի «Արսենալում»: Այս մասին հայտնում է France Football-ը: Ըստ պարբերականի տեղեկությունների` 27-ամյա ֆրանսիացին լոնդոնյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է հնգամյա պայմանագիրը, և ամռանը կդառնա «զինագործների» ֆուտբոլիստ: Կողմերին մնում է միայն համաձայնեցնել հավելավճարների չափը: Կուրզավայի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2020 թվականի հունիսին, ուստի ձախ […]
13:45 18.01.2020
Նևադա նահանգի մարզական հանձնաժողովը հայտնել է այն երաշխավորված վճարումները, որոնք կստանան իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը և ամերիկացի Դոնալդ Սերոնեն UFC 246 մրցաշարում մենամարտի համար: Այս մասին հայտնում է MMA Fighting-ը: Իռլանդացին երաշխավորված կվաստակի 3 միլիոն դոլար: Այս գումարը չի ներառում հեռարձակումների վաճառքից ստացած վճարները: Ավելի վաղ Մաքգրեգորը հարցազրույցում ասել էր, որ ակնկալում է առնվազն 80 միլիոն […]
13:35 18.01.2020
Կիպրոսի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել է մրցավար Անդրեաս Կոնստանտինուի դեմ մահափորձից հետո: Այս մասին հայտնում է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Անհայտ անձինք ականապատել են մրցավարի մեքենան, որը կայանված է եղել նրա տան մոտ գտնվող ավտոկայանատեղիում: Իրավապահ մարմինների փոխանցմամբ` 33-ամյա Կոնստանտինուն չի տուժել: Մրցավարի վրա կատարված մահափորձը կարող է կապ ունենալ կիպրական ֆուտբոլում կոռուպցիայի և մրցավարներին […]
13:34 18.01.2020
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնել է, որ 28 տարի առաջ՝ այս օրը, հիմնադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նույն տարում էլ ՀՖՖ-ն դարձավ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անդամ: 28 տարիների ընթացքում ՀՖՖ-ն ղեկավարել են Նիկոլայ Ղազարյանը (1992-1994թթ.), Արմեն Սարգսյանը (1994-1998թթ.), Սուրեն Աբրահամյանը (1998-2002թթ.), Ռուբեն Հայրապետյանը (2002-2018թթ.), Արթուր Վանեցյանը (2018-2019թթ.): Ներկայումս ՀՖՖ նախագահն է Արմեն Մելիքբեկյանը:
13:11 18.01.2020
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Կրիստալ Փելեսի» հետ խաղից առաջ խոսել է ակումբում իր ապագայի մասին: Իսպանացի մասնագետի պայմանագիրը «քաղաքայիների» հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին: «Ես բազմիցս ասել եմ, եթե ակումբը չհեռացնի ինձ, հաջորդ մրցաշրջանում ես 100% կմնամ այստեղ: Մարզչի կարիերայում կան լավ և վատ պահեր. դուք միշտ […]
12:10 18.01.2020
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընկերական հանդիպում անցկացրեց: Մրցակիցը Մոլդովան էր: Մեր ընտրանին խաղի ընթացքում զիջելով հաշվի մեջ` 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձան Գարեգին Մաշումյանը (10′), Սարո Գալստյանը (37′) և Էնրիկեն (37′): https://youtu.be/vzmT3FT7JKQ
11:59 18.01.2020
Լաս Վեգասում UFC 246 մրցաշարի շրջանակներում կայանալիք մարտից առաջ կայացած կշռման արարողությունից հետո իռլանդացի Քոնոր Մակգրեգորը և ամերիկացի Դոնալդ Սերոնեն անցկացրել են եզրափակիչ հայացքների մենամարտ և ձեռքսեղմում։ THE WAIT IS OVER! ? ?? @TheNotoriousMMA vs ? @CowboyCerrone Get the E+ PPV ➡️ https://t.co/fhgKzGig1O pic.twitter.com/bEEBmjPoxs — UFC (@ufc) January 17, 2020 Կշռման պաշտոնական արարողության արդյունքներով՝ երկու […]
11:40 18.01.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշմամբ՝ ամառային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերը կանցկացվեն Սենեգալի մայրաքաղաք Դաքարում՝ 2022թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 9-ը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հոկտեմբերի վերջերին Սենեգալում եղանակը չորային է, և մրցաշարերը հնարավոր է անցկացնել բացօթյա խաղահրապարակներում։ Կարևոր է նաև այն, որ մրցողները կմասնակցեն նոյեմբերի 1-ին կայանալիք Աֆրիկայի երիտասարդության օրվան նվիրված տոնակատարությանը։ Գործկոմի […]
11:21 18.01.2020
«Միլանը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport Mediaset-ը: Ֆուտբոլիստը անձամբ հետաքրքրված է, որ տեղափոխությունը կայանա, քանի որ նրան անհրաժեշտ է խաղային պրակտիկա՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում ընդգրկվելու համար: Սեպտեմբերին «Յուվենտուսը» Ջանին հեռացրել է Չեմպիոնների լիգայի հայտացուցակից: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին թուրինյան ակումբի կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը […]
23:47 16.01.2020
Իտալական «Ռոմայի» լեգենդ, Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին տուգանային հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել: 43-ամյա Տոտտին Ռոբերտո Կառլոսի ոճով գրավել է մրցակցի դարպաը: Посмотреть эту публикацию в Instagram @francescototti has still got it ?? @xcrossroma Публикация от 433 (@433) 15 Янв 2020 в 4:25 PST Նշենք, որ Տոտտին կարիերն ավարտել […]
20:50 16.01.2020
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը ճանաչվել է արտերկրում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ: Քվեարկության արդյունքում 29-ամյա ֆուտբոլիստը հավաքել է 458 ձայն և առաջ անցել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյուինեից (348 ձայն) և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուից (248 ձայն): Ազարը երրորդ տարին անընդմեջ նվաճում է այս մրցանակը: Սակայն նա չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, քանի […]
20:31 16.01.2020
Գյումրիի «Շիրակը» պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ: Դավիթը հանդես է եկել արտասահմանյան մի շարք ակումբներում՝ Կարմիոտիոսում(Կիպրոս), Նեա Սալամինաում(Կիպրոս), Սանդեցյաում(Լեհաստան) և Ռաբոտնիչկիում(Մակեդոնիա): 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Երևանի «Նոան» էր: Կիապաշտպանի հետ կնքվել է պայմանագիր մինչև այս մրցաշրջանի ավարտը: