19:15 29.12.2019
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում: Այս մասին հայտնում է Topsports.am-ը: Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո: Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում: […]
18:42 28.12.2019
Երևանի «Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը փորձառու մասնագետին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ «Արարատը» գլխավորելու է ռուս հայտնի մասնագետ Իգոր […]
18:11 28.12.2019
«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Բակտիեր Զայնտդինովից՝ 19% և Մաթիաս Նորմանից՝ 14%: ? ? ? Хорен Байрамян — «Ростсельмаш — лучший игрок ноября-декабря» в составе «Ростова». Такой выбор […]
23:23 27.12.2019
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համատեղ մարզում են անցկացրել Դուբայում: Ռոնալդուն մարզումից տեսանյութ է հրապարակել: «Նովակ Ջոկովիչին սովորեցնում եմ, թե ինչպես ցատկել: Ուրախ էի, որ տեսա քեզ և միասին պարապեցինք, իմ ընկեր»,- գրել է պորտուգալացին: Посмотреть эту публикацию в Instagram Teaching @djokernole how to jump!!???? Was a pleasure […]
22:41 27.12.2019
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն ձնեմարդի հագուստով ջախջախել է իր «Լամբորջինին»: Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, 29-ամյա կիսապաշտպանը իր մեքենայով մխրճվել է Լոնդոնի առանձնատներից մեկի աղբի համար նախատեսված ամբարը: Ֆուտբոլիստի հետ ոչինչ չի պատահել: ESPN-ի տեղեկություններով` «Վեսթ Հեմի» կիսապաշտպանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Դեպքից մեկ օր անց Անտոնիոն «Կրիստալ Պալասի» դեմ խաղում ամբողջական հանդիպում […]
21:57 27.12.2019
Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը: Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու […]
21:20 27.12.2019
«Ռեալը» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» երիտասարդ կիսապաշտպան Ռեյնիերի ծառայություններով: Մադրիդյան ակումբը տեղեկություններ է հավաքում 17-ամյա կիսապաշտպանի մասին և արդեն կապ է հաստատել նրա շրջապատի հետ, որպեսզի պարզեն թիմում ֆուտբոլիստի դիրքը, տրանսֆերային արժեքը և ակումբը փոխելու նրա ցանկությունը: Ըստ SporTV-ի տեղեկությունների՝ Ռեյնիերը «Ֆլամենգոյի» հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը: Ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է […]
17:12 24.12.2019
«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբը մտադիր է հրաժարվել մի քանի ֆուտբոլիստի ծառայություններից, որպեսզի հունվարին պայմանագիր ստորագրի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, որը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: 27-ամյա իսպանացի ֆուտբոլիստը Արքայական ակումբի կազմում բավարար խաղային պրակտիկա չի […]
13:30 24.12.2019
Ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենի մանիֆեստի (ծրագրային դիմում) բնօրինակը վաճառվել է «Սոտբիս» աճուրդում։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդում մանիֆեստը վաճառվել է 8.8 միլիոն դոլարով: Աճուրդի սկզբնական գինը 500 հազար դոլար էր: Պիեռ դը Կուբերտենը մանիֆեստը գրել է 1892 թվականին: 14 էջից կազմված ձեռագիր նյութում, որը գրված […]
13:24 24.12.2019
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մարտի է հրավիրել Ալեքսանդր Եմելյանենկոյին: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ կանոններով կանցնի մարտը՝ բռնցքամարտի՞, թե՞ ММА-ի: Посмотреть эту публикацию в Instagram Глава Чечни Рамзан Кадыров вызвал на бой Александра Емельяненко! Правда, пока не решил по каким правилам: бокса или ММА! ?@za_kadyrova_95eng Публикация от UFC | Бокс | MMA […]
13:10 24.12.2019
Շվեյցարական Դավոսում կայացած ԿՀԼ-ի արտագնա «Սալավաթ Յուլաև»-«Ակ Բարս» հանդիպումից առաջ խաղի կազմակերպիչները Ռուսաստանի օրհներգի փոխարեն միացրել են կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի «Հայրենասիրական երգը»: Երկրպագուների դժգոհություններից հետո հաղորդավարը ներողություն է խնդրել և խոստացել, որ կմիացնեն ճիշտ հիմնը: Սակայն նորից միացրել են Գլինկայի երգը, այս անգամ սխալը անմիջապես նկատվել է, և երաժշտությունն ընդհատվել է: Իրավիճակը շտկել են երկրպագուները, […]
12:51 24.12.2019
Կատարում ավարտված ծանրամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի գերծանր քաշային կարգի (+109 կգ) հաղթողի կոչումը նվաճել է օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Երկամարտում Մինասյանը 8 կգ գերազանցել է Ալեքսանյանին: Գոռը վստահ հաղթանակ է տարել պոկում վարժությունում, իսկ Ռուբենը՝ հրումում: Ավելի վաղ […]
12:40 24.12.2019
ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ` Հայաստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Թիմերը կմրցեն 2020թ. մարտի 30-ին, Ղազախստանի Ալմաթի քաղաքում: Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանի հավաքականին, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները […]
17:07 21.12.2019
«Անի» ֆուտբոլային ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը հանել է ՀՖՖ նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Այս կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել։ «Սիրելի բարեկամներ, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվելուս պատճառների մասին վերջին շաբաթների ընթացքում խոսել եմ բազմիցս։ Ինձ այս քայլին մղող հիմնական պատճառները եղել են երկուսը։ Առաջինը` հայկական ֆուտբոլում տարիներ շարունակ տիրող բարձիթողի բարքերին և իրավիճակին […]
16:15 21.12.2019
«Ֆորմուլա 1»-ի 2019 թվականի մրցաշրջանի Գերմանիայի Գրան պրին երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը: Գերմանիայում անցկացված մրցումները երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել են ձայների 23 տոկոսը: Երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Բրազիլիայի Գրան պրին՝ 13 տոկոս: Երրորդը Ավստրայի Գրան պրին է՝ 3 տոկոս: Հատկանշական է, որ 2019 թվականի երեք լավագույն Գրան պրիները հաղթել է «Ռեդ Բուլի» […]
14:51 21.12.2019
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է կարիերան շարունակել Արգենտինայում: Ըստ իսպանական ԶԼՄ-ների` ներկայումս ճապոնական «Վիսել Կոբեում» հանդես եկող Ինիեստայի տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ «Էստուդիանտեսի» գլխավոր մարզիչ, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Միլիտոն: Ավելի վաղ «Էստուդիանտեսը» պայմանագիր էր կնքել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ:
14:20 21.12.2019
Աբու Դաբիի ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը 6:1, 6:3 հաշվով հաղթել է Կարեն Խաչանովին: Հայազգի թենիսիստը փորձել է դիմադրություն ցույց տալ իսպանացուն, սակայն Նադալը ոչ մի շանս չի թողել: Եզրափակչում Նադալը կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ, իսկ Խաչանովը 3-րդ տեղի համար կմրցի Նովակ Ջոկովիչի հետ: https://youtu.be/v8s_EBGask0
13:39 21.12.2019
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է Միկել Արտետային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ «Զինագործների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 37-ամյա մասնագետի հետ կնքվել է 3,5 տարվա պայմանագիր: Արտետան` որպես ֆուտբոլիստ, 2011-2016 թվականների ընթացքում հանդես է եկել «Արսենալի» կազմում: Անցկացրած 150 խաղում դարձել է 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Մինչ այս Միկել Արտետան աշխատում էր «Մանչեսթեր Սիթիում»` […]
13:29 21.12.2019
«Պորտուի» հարձակվող Զե Լուիշը Պորտուգալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Սանտա Կլարայի» հետ խաղում ոտքի հարվածով նոկաուտի է ենթարկել մրցակցի կիսապաշտպան Նենեին: Միջադեպից հետո ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Զե Լուիշն արժանացել է դեղին քարտի: Num país onde a arbitragem não fosse controlada pelo calor da noite este Zé Luís levava uma dezena de jogos de […]
13:03 21.12.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության բռնցքամարտի չեմպիոն Ռուան Վիսերը վնասվածք է ստացել իր հայրենակից Թիան Ֆիկի հետ տիտղոսային մարտից առաջ: Նախավարժանքի ժամանակ Վիսերը հենվել է ճոպաններինին, որոնցից մեկը կտրվել է, ինչի հետևանքով բռնցքամարտիկը ընկել է ռինգից: Մարզիկի ստացած վնասվածքների պատճառով կազմակերպիչները չեղարկել են մարտը:
12:20 21.12.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Քաթար, որտեղ կմասնակցի տարեվերջյան մրցաշարի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տղամարդկանց թիմի կազմում մրցավայր են մեկնել Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ): Կանանց Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ): Մրցաշարը վարկանիշային […]
12:02 21.12.2019
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:4 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին: Ըստ Whoscored կայքի՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նիկոլա Ձանիոլոն: Երիտասարդ իտալացու խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 9.2 միավոր: Մխիթարյանի խաղը գնահատվել է 6.2 միավոր:
11:37 21.12.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Դաշտի տերերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8 միավորով: Ըստ […]
11:24 21.12.2019
Բունդեսլիգայի 17-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»: Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Բորուսիայի» հարձակվող Մարիո Գյոտցեն: Երկրորդ խաղակեսի սկզբում «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը դաշտ մտցրեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին: Հայ ֆուտբոլիստը 79-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կրամարիչին։ Այս հաղթանակից հետո «Հոֆենհայմը» վաստակեց […]
23:42 19.12.2019
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Ֆիորենտինային»։ Այսօր հռոմեական ակումբը գնացքով մեկնել է Ֆլորենցիա։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնող ֆուտբոլիստների մեջ։ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։
22:32 19.12.2019
Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում։ 16 տուրից հետո «Ռոման» 32 միավորով չորրորդն է, «Ֆիորենտինան»՝ 17 միավորով 14-րդը։ «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին և կմեկնարկի Երևանի […]
13:26 19.12.2019
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Սապդորիային»: 19-րդ րոպեին Պաուլո Դիբալան գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը, 35-րդ րոպեին «Սապդորիայի» հարձակվող Ջանլուկա Կապրարին խփել է պատասխան գնդակը, սակայն տասը րոպե անց՝ 45-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուն գլխով ֆանտաստիկ գոլ է խփել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին: Պորտուգալացին գոլ խփելիս ցատկել է 71 սմ: Գնդակին […]
13:20 19.12.2019
Նախապատրաստվելով Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլին՝ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին, մեր թիմը կմրցի Մոլդովայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
12:12 19.12.2019
Երեկ երեկոյան կայացած «Բարսելոնա»-«Ռեալ» (0:0) խաղից հետո անկարգություններ տեղի ունեցել «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ: Ցուցարարները հանդիպումն օգտագործել են, որպեսզի բողոքի ակցիա անցկացնեն Կատալոնիայի անկախության ճանաչման համար: Ոստիկանների հետ բախման հետևանքով տուժել է 46 մարդ: 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Un furgó dels mossos arrossega manifestants. S’atura i per darrere venen altres policies i els colpegen […]
11:50 19.12.2019
Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի «Կաշվե ձեռնոց» մրցաշարը։ Ներկայացնում ենք առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին․ 52 կգ 1.Կորյուն Սողոմոնյան 2. Վահե Բադալյան 3. Արթուր Հովհաննիսյան 3. Բարեղամ Հարությունյան: 57 կգ 1.Արթուր Բազեյան 2. Արթուր Շահբազյան 3. Ժիրայր Սարգսյան 3. Ժորժիկ Մարության։ 63 կգ 1. Հրայր Շահվերդյան 2.Կարեն Տոնականյան 3. Արարատ Գյուլբանգյան 3. Բենիկ Նիկողոսյան։ 69 […]