11:43 19.12.2019
Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»: Այս տարվա վերջին Էլ Կլասիկոն ավարտվեց ոչ-ոքի 0:0 հաշվով: Խաղն անցել է լարված պայքարում, սակայն թիմերից ոչ մեկին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Սա 2002 թվականից ի վեր թիմերի միջև գրանցված առաջին գոլազուրկ հանդիպումն էր: Այս խաղից հետո երկու թիմերը վաստակած […]
21:17 18.12.2019
Ռուսաստանում լրագրողների քվեարկությամբ որոշվել է անցնող տարվա լավագույն մարզիկների տասնյակը: Այս տարի տասը լավագույնների մեջ է հայտնվել նաև 23-ամյա մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը: Հայազգի մարզիկը 2019 թվականին դարձել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող, ինչպես նաև այդ մրցաշարերում նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ:
21:03 18.12.2019
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշել է, թե ում է համարում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Ըստ արգենտինացու դա Ալֆրեդո Դի Ստեֆանոն է՝ «Ռեալի» լեգենդար հարձակվողը։ «Դի Ստեֆանոն գերազանցում էր բոլորին։ Պելեն չէր ցանկանում ընդունել դա։ Նա ինձնից էլ լավն էր։ Ինչ վերաբերում է Մեսիին, ապա երբեք չէի ցանկանա խաղալ նրա դեմ։ Տուգանային հարվածների իրացումը նրա կողմից […]
20:50 18.12.2019
«Բարսելոնայի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը ցանկանում է հունվարին հեռանալ կատալոնական ակումբից: Ըստ իտալական ԶԼՄ-ների` Միլանի «Ինտերը» բանակցել է կատալոնական ակումբի հետ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունն իրականացնելու նպատակով, սակայն մերժում է ստացել: Վիդալը պահանջել է չխանգարել տրանսֆերին, քանի որ ցանկանում է ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ։
20:37 18.12.2019
«Կառոլինայի» հոկեիստ Անդրեյ Սվեչնիկովը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Վինիպեգի» հետ խաղում: Ռուս հոկեիստը նմանատիպ գոլ է խփել նաև հոկտեմբերին «Կալգարիի» դարպասը:
18:20 18.12.2019
Էլ Կլասիկոյից առաջ Բարսելոնի գլխավոր փողոցներից մեկում հայտնվել է համբուրվող Ժերար Պիկեի և Սերխիո Ռամոսի գրաֆիտին: Իսպանական AS պարբերականի տվյալներով` նկարի հեղինակը հայտնի նկարիչ Tvboy-ն է: Նկարը վերնագրվել է «Իսպանիա, համբուրի´ր և խոսի´ր». այն կոչ է Իսպանիային և Կատալոնիային, որի քաղաքացիները ցանկանում են անկախանալ Իսպանիայից: 2017 թվականին նկարիչն արդեն ներկայացրել է նմանատիպ աշխատանք՝ Լիոնել Մեսսիի […]
18:01 18.12.2019
«Ռիո-2016» Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։ – Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։ -Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ […]
17:10 18.12.2019
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հավակնում է դառնալ ռուսական «Կրասնոդարի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: «Կրասնոդարի» մամուլի ծառայությունը հայտարարել է ակումբի պատմության լավագույն խաղացողի քվեարկության մեկնարկի մասին: Մովսիսյանի հետ միասին հավակնորդների մեջ են նաև Մաուրիսիո Պերեյրան, Անդրեաս Գրանկվիստը, Ֆեդոր Սմոլովը, Ժոաոզինյոն, Վիտալի Կալեշինը, Օդիլ Ախմեդովը, Չարլզ Կաբորեն և Վանդերսոնը: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում […]
12:23 17.12.2019
UFC թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ 2018-ի հոկտեմբերին Քոնոր Մաքգրեգորի հետ մարտից հետո ցանկացել է կծել իռլանդացուն: Մաքգրեգորին հաղթելուց հետո, որը մի քանի անգամ կոպիտ արտահայտություններ է արել Դաղստանի և անձամբ Նուրմագոմեդովի հասցեին, Խաբիբը ցատկել է ութանկյունից և զանգվածային ծեծկռտուք հրահրել իռլանդացու թիմակիցների հետ: «Ես զսպում էի ինձ նախապատրաստության […]
12:18 17.12.2019
ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի դատարան հայց է ներկայացրել կազմակերպության նախկին նախագահ Ժոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի դեմ ՝ պահանջելով նրանցից վերադարձնել 2 միլիոն շվեյցարական ֆրանկ: Այս մասին հայտնում են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: 2015-ի վերջին Պլատինին, ով նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն էր, և Բլատերը էթիկայի հանձնաժողովի որոշմամբ հեռացվել էին ֆուտբոլային գործունեությունից: Հեռացման հիմք է հանդիսացել Բլատերի […]
11:22 17.12.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա է եղել երկրի վարչապետ Սինձո Աբեն: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Այնտեղ են անցկացվելու Տոկիո-2020-ի բացման և փակման արարողությունները: Վերակառուցումից հետո մարզադաշտը հյուրընկալում է 68 հազար հանդիսական: «Օլիմպիականում» կկայանան նաև Տոկիո-2020-ի ֆուտբոլի և աթլետիկայի մրցումները: Հիշեցնենք, որ 32-րդ […]
02:19 13.12.2019
«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 խաղաց ավստրիական «Վոլֆսբերգի» հետ: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Դիեգո Պերոտին, երեք րոպե անց «Վոլֆսբերգի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը՝ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Ալեսանդրո Ֆլորենցին: 19-րդ րոպեին Էդին Ջեկոն ևս մեկ անգամ հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային», բայց դա բավարար չեղավ […]
00:02 13.12.2019
«Ռոման»«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին շրջանակներում սեփական հարկի տակ ընդունել է ավստրիական «Վոլֆսբերգին»: «Ռոմա»-«Վոլֆսբերգ» հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:
23:12 12.12.2019
«Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում: «Ռոմայի» մեկնարկային կազմը. 83. Միրանտե, 8. Պերոտի, 9. Ջեկո, 17. Չենգիս Ունդեր, 20. Ֆացիո, 21. Վերետու, 23. Մանչինի, 24. Ֆլորենսի (ա), […]
22:15 12.12.2019
Չեմպիոնների լիգայի «Բայեր»- «Յուվենտուս» հանդիպման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Հանդիպման ավարտին երկրպագուներից մեկը մուտք է գործել խաղադաշտ և մեջքից մոտեցել Ռոնալդուին՝ փորձելով սելֆի անել նրա հետ: Նա ազգուշորեն բռնել է Ռոնալդուի պարանոցից, ինչը դուր չի եկել պորտուգալացուն: Ronaldo was pissed at this pitch invader ? pic.twitter.com/JNKxINdbdK — Bleacher Report (@BleacherReport) December 11, 2019 […]
15:30 12.12.2019
Այսօր` Երևանի ժամանակով 23:55-ին, «Եվրոպա» լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի ավստրիական «Վոլֆսբերգին»: Հռոմեացիները խաղից առաջ հրապարակել են թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ցուցակում և ամենայն հավանականությամբ կմասնակցի խաղին: Բուքմեյքերական ընկերությունները «Ռոմա»-«Վոլֆսբերգ» զույգի ֆավորիտ են համարում իտալական ակումբին: Այսօր կայանալիք խաղում «Ռոմայի» հաղթանակը բուքմեյքերները գնահատում են 1.2 […]
15:28 12.12.2019
ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Օրակարգում էր 3 հարց՝ 1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում: 2. ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը: 3. 2019 թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգի հաստատում: Գործադիր կոմիտեն քննարկեց ՀՖՖ ՀԿ 5 անդամների՝ «Դովեղ ՖԱ» ՀԿ, «Էրեբունի-Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ, Հայաստանի ֆուտբոլի […]
15:04 12.12.2019
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը: Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպական խաղերի չեմպիոն, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյան (հունահռոմեական ըմբշամարտ)- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյան (սպորտային մարմնամարզություն)- Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն […]
14:35 12.12.2019
UFC-ի նախագահ Դեն Ուայթն ասել է, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մարտը հաստատված է: Ուայթը նշել է նաև, որ Հաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մակգրեգորի հաղթանակների դեպքում հնարավոր է կայանա այս մարտիկների ռևանշ մենամարտը: «Հաբիբի և Ֆերգյուսոնի մարտի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռքբերված է: Եթե Նուրմագոմեդովը պարտության մատնի Ֆերգյուսոնին, իսկ Քոնոր Մակգրեգորը՝ Դոնալդ Սերոնեին, ապա Մակգրեգորի և […]
12:42 12.12.2019
Մի շարք եվրոպական ակումբներ Իտալիայի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող էդգար Բաբայանի խփած գեղեցիկ գոլից հետո, հետաքրքրվածություն են ցուցաբերում հայ հարձակվողի նկատմամբ: Այս մասին ասել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը: Ամռանը Բաբայանին գնելու առաջարկ էր արել նրա նախկին ակումբը՝ Դանիական «Ռանդերս»-ը:
23:13 11.12.2019
Իտալական «Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը պայմանագիր է կնքել 41-ամյա Ջենարո Գատուզոյի հետ: Նեապոլիտանական ակումբը արդեն հացրել է մարզում անցկացնել նոր մարզչի գլխավորությամբ: ? Report allenamento ?? https://t.co/h3u2gMtkEV#WelcomeGattuso ? #ForzaNapoliSempre pic.twitter.com/wbsq4fMhUW — Official SSC Napoli (@sscnapoli) December 11, 2019 Պայմանագրի մանրամասները հայտնի չեն, սակայն ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մասնագետն իտալական ակումբի […]
21:44 11.12.2019
«Ռոմայի» մամուլի ծաայությունը Եվրոպա լիգայի խմբային փուլի վրջին տուրի ավստրիական «Վոլֆսբերգի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի ազգային հավաքականի և հռոմեական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է թիմի հայտացուցակում, և ամենայն հավանականությամբ, կմասնակցի հանդիպմանը: «Ռոմայի» հայտացուցակը. 13. Պաու Լոպեզ, 45. Կառդինալի, 83. Մարինատե, 5. Ժուան Ժեզուս, 11. Կոլարով, 20. Ֆասիո, 23. Մանչինի, 24. […]
16:30 11.12.2019
Անցած շաբաթվա ընթացքում «Ռոմայի» ֆուտբոլիստներն այցելել են Հռոմի տարբեր հիվանդանոցներ, դպրոցներ և այլ վայրեր, որտեղ հանդիպումներ են անցկացրել ակումբի երկրպագուների հետ: Երեկ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ակումբակիցներ Նիկոլո Ձանյոլոյի և Մարկո Անտենուչիի հետ Հռոմի Սանտա Մարիա դել Ռեդենտորե Տոր Բելլա Մոնակա եկեղեցում հանդիպել են երկրպագուների հետ: Հենրիխը ելույթ է ունեցել […]
16:24 11.12.2019
«Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է «Միասին կառուցենք երազանքը» արշավը, որի նպատակը կամավորների ներգրավումն է: Միջոցառմանը ներկա են եղել կամավորներ, դերասաններ ու «Պեկին-2008» Օլիմպիական խաղերին մասնակցած չինացի մարզիկներ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կազմակերպիչները կարծում են, որ «Պեկին-2022»-ում կլինի 27000 կամավորների անհրաժեշտություն: Նրանք կուղեկցեն մարզիկներին ու երկրպագուներին, կաշխատեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ և […]
23:48 10.12.2019
2020 թվականի ամռանը Հայաստանի և Ադրբեջանի բասկետբոլի հավաքականները կմրցեն իրար հետ: Երկու թիմերը ընդգրկված են փոքր երկրների Եվրոպայի առաջնության B խմբում: Ադրբեջանից բացի, խմբում մեր ընտրանու մրցակիցները կլինեն նաև Իռլանդիայի և Անդորայի հավաքականները: Հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 4-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում:
20:33 10.12.2019
«Խիմնասիա և Էսգրիմա» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան իր գլխավորությամբ թիմի առաջին տնային հաղթանակից հետո հուզվել է: Արգենտինայի առաջնության 16-րդ տուրի խաղում 59-ամյա մասնագետի սաները 2:1 հաշվով հաղթել են «Սենտրալ Կորրդոբային»: Հանդիպման ընթացքում հուզականորեն արձագանքելով դրվագներից մեկին՝ Մարադոնան չի կարողացել ոտքի վրա կանգնել և ընկել է: Խաղից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը […]
16:19 10.12.2019
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է ակումբը վաճառել ամերիկացի ներդրող և «Լոս Անջելոս Դոդջերս» բեյսբոլի թիմի համասեփականատեր Թոդ Բոելիին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Բոելին առաջարկել է 3 մլրդ եվրո, ինչը չի գոհացրել ռուս գործարարին: Ըստ աղբյուրի` բանակցությունները դեռ ավարտված չեն և կարող են շարունակվել որոշ ժամանակ հետո: Ավելի վաղ տեղեկություն էր […]
16:10 10.12.2019
Ավստրալիայի Կվինսլենդ նահանգը, որի կենտրոնը Բրիսբեն քաղաքն է, կներկայացնի 2032թ. ամառային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերն անցկացնելու հայտ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կվինսլենդի ղեկավարությունը հայտ ներկայացնելու հեռանկարները քննարկել է մի քանի ամիս: Ավստրալացիները նախատեսում են, որ Խաղերի հիմնական մասը կընդունի Բրիսբենը, որին կօգնեն նաև Գոլդ Կոստ և Սանշայն Կոստ հանգստավայրերը: «Դա ավելին է, […]
19:19 09.12.2019
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 2 մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացել արծաթե մեդալի, իսկ 42 կգ քաշային Արման Ալավերդյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցել է 9 մարզիկով ու 2 […]