TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC
Էդվարդ Մինասյան

Էդվարդ Մինասյան

«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս փորձառու ֆուտբոլիստի հետ

20:10 16.01.2020

«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Օսիպովն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմիեր լիգան ներկայացնող «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Վերջին թիմը եղել է Էստոնիայի բարձրագույն […]

̰
Գեղարքունիքի մարզում փոքր խաղադաշտեր են բացվել

20:04 16.01.2020

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, որի 2  բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20×40 չափի հերթական խաղադաշտերը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի՝ այսօր նախատեսված բացումը: https://youtu.be/n-ygSDfTkw0

̰
«Դինամոյի» հարձակվողի ընկերը ֆուտբոլիստի անվան տակ փորձել է անվճար բուժում ստանալ

18:46 16.01.2020

«Դինամոյի» հարձակվող Սիլվեսթեր Իգբունի ընկերն անվճար բուժում ստանալու համար ներկայացել է որպես մոսկովյան ակումբի հարձակվող: Ավելի վաղ տեղեկություն էր տրածվել, որ Իգբունը երիկամների հետ կապված խնդիրների պատճառով ծանր վիճակում շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: «Դինամոն» և անձամբ նիգերիացին հերքել են այս տեղեկատվությունը՝ ֆուտբոլիստը այս պահին թիմի հետ գտնվում է Թուրքիայում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների` Իգբունի […]

̰
Ներկայացվել են Օլիմպիական խաղերի տոմսերը

18:17 16.01.2020

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերի տոմսերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Տոմսերի ձևավորման համար օգտագործվել են ճապոնական ավանդական գույներ` կարմիր, կապույտ, մանուշակագույն և կանաչ, որոնք արտացոլում են տարվա չորս եղանակները: Տոկիոյի օլիմպիական խաղերի որոշ տոմսեր, հատուկ վիճակախաղով արդեն իրացվել են տեղի երկրպագուներին, իսկ պաշտոնական վաճառքը կսկսվի գարնանը: Էժանագին տոմսերն արժեն 22 դոլար, […]

̰
Կողոպտիչի հետ ծեծկռտուքի համար աշխատանքից հեռացված աշխատակցուհին հրավեր է ստացել UFC-ից

16:30 11.01.2020

UFC նախագահ Դեն Ուայթը աշխատանք է առաջարկել Հավայան կղզիների BestBuy խանութի վաճառողուհի Սամերա Տապաս-Սատարակիին, որն աշխատանքից հեռացվել էր կողոպտչի հետ ծեծկռտուքի համար: Սրա մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Ուայթը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել աղջկա հետ, որը չի թույլ չի տվել թալանել խանութը և նրան հանձնել Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի […]

̰
Շատ տխուր եմ, բայց կյանքը շարունակվում է. Մարկոս Պիզելլի

15:51 11.01.2020

«Արարատ-Արմենիան» հայտնել էր, որ ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում Մարկոս Պիզելլին պարզաբանում է, թե ինչու է ավարտում կարիերան:

̰
Պաշտոնական. Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

14:29 11.01.2020

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, […]

̰
Դեյլի Բլինդը սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարող է ավարտել կարիերան

13:51 11.01.2020

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը առողջական խնդիրների պատճառով կարող է ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է Fox Sports-ը: Ըստ աղբյուրի տվյալների` 29-ամյա հոլանդացու մոտ ախտորոշվել է սրտամկանի բորբոքում: Ընթացիկ մրցաշրջանում Բլինդը «Այաքսի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:  

̰
Ամենատարեց ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը ճապոնական ակումբի հետ

12:52 11.01.2020

Ճապոնական «Յոկոհամա» ֆուտբոլային ակումբը  իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Կազույոշի Միուրայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 52-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի վերջը: Միուրայի համար սա կլինի իր կարիերայի 35-րդ մրցաշրջանը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ թույլ է տալիս ինձ հաճույք ստանալ ֆուտբոլից: Ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ իմ […]

̰
«Լիվերպուլի» երիտասարդ պաշտպանը ճանաչվել է ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:02 10.01.2020

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2019 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ԱՊԼ-ի մամուլի ծառայությունը: Քվեարկության արդյունքներով 21-ամյա ֆուտբոլիստը առաջ է անցել հետևյալ ֆուտբոլիստներից՝ Էմիլիանո Բուենդիա («Նորվիչ Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»), Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ֆոսթեր («Ուոթֆորդ»), Դենի Ինգս («Սաութհեմփթոն»), Ադամ Տրաորեն («Վուլվերհեմփթոն»), Ջեյմի Վարդի («Լեսթեր […]

̰
Հունվարին «Բարսելոնան» կարող է երկու կիսապաշտպան գնել

15:51 10.01.2020

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» կարող է կազմը ամրապնդել երկու կիսապաշտպաններով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում «Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ: Բրազիլացու հավանական տրանսֆերը գնահատվում է 6 մլն եվրո, իսկ խորվաթական ակումբը մտադիր […]

̰
Երկրպագուն խոստացել էր մերկ վազել փողոցով, եթե «Բենֆիկան» գնի Վայգլին. նա կատարել է խոստումը

12:25 09.01.2020

«Բենֆիկայի» երկրպագուն իր խոստման պատճառով ստիպված է եղել մերկ վազել Լիսաբոնի փողոցներով: Դեկտեմբերի կեսերին Դվարտե մականունով օգտատերը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարել էր հետևյալ գրառումը. «Եթե Յուլիան Վայգլը տեղափոխվի «Բենֆիկա», ես մերկ մեկ կմ կվազեմ փողոցներով»: Երբ 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը կայացել է, ֆուտբոլիստն անձամբ է պատասխանել երկրպագուին. «Վազի´ր»: Հունվարի 8-ին երկրպագուն կատարել է խոստումը: Նա գրեթե […]

̰
«Ռեալը» հաղթեց «Վալենսիային» և դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ

11:30 09.01.2020

Իսպանիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակիչ խաղում «Վալենսիան» հանդիպել էր Մադրիդի «Ռեալի» հետ: Սաուդյան Արաբիայում կայացած խաղն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: 15-րդ րոպեին ակյունայինից կատարած ուղիղ հարվածով խաղի հաշիվը բացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը: 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Իսկոն: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաշիվը դարձրել է ջախջախիչ: […]

̰
Աթենքի արվարձաններում կրակել են «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստի վրա

14:20 08.01.2020

«Յուվենտուսի», «Լացիոյի» և «Օլիմպիակոսի» նախկին ֆուտբոլիստ Դարկո Կովաչևիչը հարձակման է ենթարկվել Աթենքի արվարձաններում: Ըստ ERT-ի` անհայտ անձինք մոտեցել են 46-ամյա սերբի տան մոտ կայանած ավտոմեքենային և կրակ բացել նրա վրա: Կովաչևիչը ծնկի վնասվածք է ստացել: Կովաչևիչին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենան, որում եղել են հանցագործները, գտել են այրված, Կովաչևիչի տնից մոտ […]

̰
ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

13:53 08.01.2020

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Հարգելի նախագահ, հարգելի Արմեն Շնորհավոր Ամանոր: Ինձ համար  հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ… …Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և […]

̰
Հենրիխ Մխիթարյանը նորից վնասվածք է ստացել

13:35 08.01.2020

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է calciomercato.com-ը: Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում ձախ ազդրի հատվածում վնասվածք է ստացել: Այսօր Մխիթարյանը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ վնասվածքը: Մխիթարյանը կարող է բաց թողնել հունվարի 12-ին […]

̰
Կարեն Խաչանովը հաղթանակ է պարգևել Ռուսաստանի թիմին

13:30 07.01.2020

ATP Cup-ի խմբային փուլում Կարեն Խաչանովը Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում առաջին միավորն է բերել Ռուսաստանի թիմին: Խաչանովը երկու պարտիայում առավելության է հասել Վիկտր Դուրասովիչի նկատմամբ (6:2, 6:1): Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր ԱՄՆ-ի և Իտալիայի հավաքականներին:

̰
Ես սիրում եմ «Արսենալը»․ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները

13:23 07.01.2020

«Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գաբոնցի հարձակվողը մտադիր է հեռանալ ակումբից և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: «Ես կցանկանայի պատասխանել իմ շուրջ պտտվող որոշ լուրերի: Մարդիկ սիրում են պատմություններ հորինել, բայց նրանք պետք է կենտրոնանան […]

̰
Ռոնալդուն հեթ-տրիկներով առաջ է անցել Մեսսիից

12:48 07.01.2020

Թուրինի «Յուվենտուսը» Ռոնալդուի հեթ-տրիկի և գոլային փոխանցման շնորհիվ Իտալիայի առաջնության շրջանակներում 4:0 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ: 34-ամյա պորտուգալացու համար այս հեթ-տրիկը 36-րդն էր եվրոպական առաջնություններում (34-ը Իսպանիայում, 1-ական Անգլիայում և Իտալիայում): Այս ցուցանիշով նա առաջ է անցել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիից, ում հաշվին կա 35 հեթ-տրիկ:

̰
Երբեք չեմ գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը». Պեպ Գվարդիոլա

12:10 07.01.2020

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ ապագայում հնարավոր չի, որ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Ռեալը»: «Սիթիից» աշխատելուց հետո երբեք չեմ մարզի «Յունայթեդը»: Նմանապես, ես «Բարսելոնայից» հետո երբեք  չէի գլխավորի «Ռեալը»: Եթե որևէ առաջարկ չստանա կթռնեմ Մալդիվներ: Կամ մեկ այլ վայր, քանի որ այնտեղ գոլֆի դաշտեր չկան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The […]

̰
Լուկա Մոդրիչը կարող է տեղափոխվել «Դի Սի Յունայթեդ»

11:48 07.01.2020

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել MLS-ում: Ըստ The Athletic-ի տեղեկությունների՝ 34-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Դի Սի Յունայթեդը»: Նոյեմբերին վաշինգտոնյան ակումբից հեռացել է հարձակվող Ուեյն Ռունին, ով տեղափոխվել է «Դերբի Կաունտի»: Անգլիացուն փոխարինելու համար «Դի Սի Յունայթեդը» չինական «Շենժենից» ձեռք է բերել Օլա Կամարային, սակայն ակումբը չի հրաժարվում մեկ այլ աստղային ֆուտբոլիստ […]

̰
Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել

21:59 30.12.2019

2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել: Asahi.com-ի փոխանցմամբ՝ ջրային մարզաձևերի կենտրոնում հայտնաբերվել է ասբեստ, որը քաղցկեղածին նյութ է: Այն հայտնաբերվել է կառույցի գմբեթը կրող երկու սյուների վրա: Չնայած այն հանգամանքին, որ նյութի այդպիսի տեղակայումը բացառում է մարդկանց հետ շփումը, այնուամենայնիվ,  Տոկիոյի պաշտոնյաները պնդում են անհապաղ միջոցներ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

12:00 30.12.2019

Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին Ալմաթիում կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային […]

̰
Մինո Ռայոլան Էրլինգ Հոլանդի տրանսֆերից 15 մլն եվրո է ստացել

11:59 30.12.2019

Իտալական gazetta.it-ի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիան» ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո: Այդ գումարից 20 միլիոն եվրո ստացել է «Զալցբուրգը», 15 միլիոն եվրո՝ 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո էլ վճարվել է Հոլանդի հորը: Հոլանդը «Բորուսիայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը […]

̰
Սերենա Ուիլյամսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի

11:46 30.12.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը The Associated Press-ի վարկածով ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի: Լավագույն 5-յակը՝ Սերենա Ուիլյամս (թենիս) Սիմոն Բեյլզ (մարմնամարզություն) Քեթլեն Լեդեկի (լող) Լինդսի Վոն (լեռնադահուկային սպորտ) Միքայելա Շիֆրին (լեռնադահուկային սպորտ) Անցած 10 տարիների ընթացքում 38-ամյա Ուիլյամսը 12 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 2 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն […]

̰
«Արսենալը» 60 տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է չորս խաղ անընդմեջ

23:13 29.12.2019

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»: Այս պարտությունը «Արսենալի» 4-րդ անընդմեջն պարտությունն «Էմիրեյթսում»՝ բոլոր մրցաշարերում: 1959 թվականից ի վեր, սա «Արսենալի» վատագույն արդյունքն է սեփական հարկի տակ կայացած խաղերում: Ավելի վաղ «Արսենալը» տանը պարտվել էր՝ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիին» (0:3), «Բրայթոնին» (1:2) և «Այնտրախտին» (1:2) Եվրոպա լիգայում:

̰
ՊՍԺ-ի մարզական տնօրենը փորձել է համոզել Կլոպին գլխավորել ակումբը

20:25 29.12.2019

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցություններ է վարել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Այս մասին հայտում է Le10Sport-ը: Ըստ աղբյուրի՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Չնայած բոլոր ջանքերին, Լեոնարդոն չի կարողացել համոզել գերմանացի մասնագետին: Կլոպը Լեոնարդոյին ասել է, որ անգլիական ակումբում ամեն ինչից գոհ է և ոչինչ չի պլանավորում փոխել: Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ […]

̰
Ֆյոդոր Եմելյանենկոն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին

19:58 29.12.2019

Ճապոնիայի Սայտամե քաղաքում կայացած Bellator 237 մրցաշարի գլխավոր մենամարտում Ֆյոդոր Եմելյանենկոն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Կուինտոն Ջեքսոնին։ Ռուս լեգենդար մարզիկը ոչ մի շանս չի տվել մրցակցին, և առաջին ռաունդում հուժկու հարվածով գետնին է տապալել Ջեքսոնին:

̰
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էրլինգ Հոլանդը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

19:34 29.12.2019

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտնեց «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին: Håland ?‍♂️‍ pic.twitter.com/zqqoevH8tF — Borussia Dortmund (@BlackYellow) 29 декабря 2019 г. Էրլինգ Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մյոլդեից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ավստրիայի առաջնության 14 խաղի, դարձել 16 գոլի […]

̰
France Football-ը հրապարակել է անցնող տասնամյակի խորհրդանշական հավաքականը

19:26 29.12.2019

France Football պարբերականը Twitter-ի իր էջում հրապարակել է անցնող տասնամյակի խորհրդանշական հավաքականը: Ֆուտբոլիստների ընտրության հիմնական չափանիշը եղել է ֆուտբոլում ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» տասը թեկնածուների մեջ հայտնվելը: Հավաքականի կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Իկեր Կասիլյաս (խաղացել է «Ռեալի» կազմում, այժմ հանդես է գալիս «Պորտուի» կազմում), Ֆիլիպ Լամ (խաղացել է «Բավարիայում»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), […]

̰
BACK_TO_TOP