13:49 25.11.2019
Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է նշանակվել Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ։ Ըստ Topsports.am-ի տեղեկությունների՝ Գրիգորյանը կփոխարինի ակումբից հեռացած Իլշատ Ֆայզուլինին։ 53-ամյա մասնագետն արդեն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ։ Գրիգորյանի նախորդ աշխատավայրն էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի հետնապահների թվում գտնվող «Տամբովը», որի գլխավոր մարզչի պաշտոնից նա հրաժարական էր տվել հոկտեմբերի 19-ին՝ Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի […]
13:29 25.11.2019
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Bounce Fight Night պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն: Նախնական գոտեմարտում Հովիկ Գրիգորյանը հաղթել է փորձառու իտալացի Մարկո Միանոյին: 27-ամյա հայ բռնցքամարտիկը 6 ռաունդանուց մարտում հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Սա Հովիկի 3-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:
13:23 25.11.2019
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ֆուտբոլային գործակալ, «Լեգալ Սպորտ» գործակալության համահիմնադիր Խորեն Քալաշյանը կարող է առաջադրվել որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Խորեն Քալաշյանը նշեց, որ այս պահին հստակ չի կարող պատասխանել, և երկու օրվա ընթացքում այս հարցի կապակցությամբ հայտարարություն կլինի: Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է «Արարատի» նախկին […]
12:39 25.11.2019
Շանհայում կայացած Double Dutch Contest մրցումներում չինացի մարզիկ Ցեն Սյաոլինը սահմանել է աշխարհի նոր ռեկորդ: Սյաոլինը 30 վայրկյանում պարանով 228 ցատկ է կատարել` թարմացնելով իր իսկ ռեկորդը: 2017 թվականին չինացի մարզիկը առաջին անգամ սահմանել է նման ռեկորդ, նա 30 վայրկյանում ցատկել է 108 անգամ: Բացի այդ ,Ցեն Սյաոլինը ևս երկու նոր ռեկորդ է սահմանել` 1 […]
11:20 25.11.2019
Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը «Բաց TV»-ի եթերում հայտնել է, որ կառաջադրվի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու: Հովհաննիսյանը նշել է, որ ինքն անհանգստացած է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով և եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կլինի ՀՖՖ նախագահ:
11:30 24.11.2019
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Ֆլամենգոն» հաղթել է «Ռիվեր Փլեյթին» և նվաճել գավաթը: Հանդիպումը տեղի է ունեցել Պերույի մայրաքաղաք Լիմայում: Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացել է արգենտինական ակումբի հարձակվող Ռաֆայել Բորրեն: 89-րդ րոպեին բրազիլական ակումբը Գաբրիել Բարբոզայի գոլի շնորհիվ վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: Ավելացված ժամանակում Գաբրիել Բարբոզան հաղթանակ է պարգևել «Ֆլամենգոյին»:
20:14 23.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի «Ռոմա»-«Բրեշիա» խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է թիմի հայտացուցակում չընդգրկված ֆուտբոլիստներին: «Սպինացոլան պատրաստ չէ, նա նոր է սկսել մարզվել: Մխիթարյանը ֆիզիկապես վերականգնվել է, բայց դեռ պատրաստ չէ, հնարավոր է` հաջորդ խաղին մասնակցի: Պաստորեի մոտ ազդրի վնասվածք է, մենք որոշեցինք, որ նա չմասնակցի վաղվա խաղին, բայց Պելեգրինին պատրաստ […]
17:47 23.11.2019
Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Բրեշիային»: Այսօր հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել խաղին նախարատրաստվող ֆուտբոլիստների մեջ: «Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:
17:28 23.11.2019
Ֆրանսիայի Կահորս քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում փայլել է երիտասարդ բռնցքամարտիկ Սիրակ Հակոբյանը: 24-ամյա գյումրեցի մարզիկը 6-ռաունդանոց մարտի 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Գեորգի Խուցիշվիլիին: Սա պրոֆեսիոնալ ռինգում Սիրակի 20-րդ հաղթանակն էր 4 պարտության դիմաց: 24-ամյա հայ բռնցքամարտիկը համարվում է Ֆրանսիայի ամենահեռանկարային բռնցքամարտիկներից մեկը:
17:02 23.11.2019
«Բարսելոնան» ՈւԵՖԱ-ից մոտ 100 մլն եվրո պարգևավճար կստանա Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում մրցելույթների համար: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների` սա լավագույն ցուցանիշն է մրցաշարի մասնակից բոլոր ակումբների մեջ: Կատալոնական ակումբը, որը դադարեցրել է պայքարը կիսաեզրափակիչ փուլում, կստանա ավելին քան Չեմպիոնների լիգայի հաղթողը՝ «Լիվերպուլը» և եզրափակչի մասնակից «Տոտենհեմը»: Կապտանռնագույնների նման ցուցանիշ […]
16:51 23.11.2019
«Ռեալից» «Յուվենտուս» Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության համար «Մանչեսթեր Յունայթեդը» իտալական ակումբից 1.2 մլն եվրո կստանա: Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 2003-ից 2009 թվականներին, այնուհետև տեղափոխվել է մադրիդյան ակումբ, որտեղից 2018 թվականին, մոտ 100 միլիոն եվրոյի դիմաց, տեղափոխվել է Թուրին: Անգլիացիներին փոխհատուցում է հասնում Ռոնալդուի նախապատրաստման համար: Սա արդեն երկրորդ նման վճարումն է՝ այն պետք […]
16:39 23.11.2019
Բժիշկները «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգոյի մոտ ախտորոշել են մաշկի քաղցկեղ: Այս մասին հայտնում է Globoesporte-ն: 67-ամյա մարզիչը, որն այժմ աշխատում է «Վասկո դա Գամայում», բիոպսիա է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ չարորակ ուռուցք ունի: Բժիշկները մարզչին խորհուրդ են տվել երեք ամսվա ընթացքում վիրահատվել: Լուշեմբուրգոն դեռ չի որոշել հիմա՞ վիրահատվել, թե՞ սպասել Բրազիլիայի […]
16:14 23.11.2019
Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարքլին հայտնվել է հերթական սկանդալի մեջ, հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի տեղեկությունների` 25-ամյա ֆուտբոլիստին նկարահանել են, երբ նա Դուբայի գիշերային ակումբներից մեկում պարել է կիսամերկ և գլխի վերևում թափահարել իր հագուստը, ինչպես նաև գրկախառնվել է ուրիշ տղամարդու հետ: Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հավաքականի խաղերի հետ կապված ակումբներում ընդմիջման […]
15:39 23.11.2019
«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ չի վերադառնա հռոմեական ակումբ: «Ես շատ նեղացկոտ մարդ եմ: Երբ ես որոշում եմ որոշակի ճանապարհով գնալ, ավարտում եմ իմ ուղին: Եթե հիմա «Ռոման» խնդրի ինձ վերադառնալ, դա ինձ մեծ դժվարություններ կպատճառի: Բայց ես կհրաժարվեմ, որովհետև հարգում եմ ընդունած որոշումը և շարունակում եմ իմ ճանապարհը»,- Տոտիի խոսքերը մեջբերում […]
22:00 22.11.2019
Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է պատմության մեջ տրանսֆերների համար ամենաշատ վճարված 30 ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որի կարիերայի ընթացքում կայացած երկու տրանսֆերների համար վճարել են 310 մլն եվրո: Երկրորդը Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի երեք տրանսֆերների համար վճարվել է 230 մլն եվրո: Երրորդ հորիզոնականում Միլանի […]
13:20 22.11.2019
«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Ըստ Sport Mediaset-ի տեղեկությունների` թուրինյան ակումբն արդեն համաձայնեցրել է 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնել ամռանը: Գործարքի գումարի չափը հայտնի չէ, սակայն նախկինում տեղեկություն էր տարածվել, որ ռուսական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մոտ 40 մլն եվրո: «Յուվենտուսը» սկսել է հետևել Միրանչուկին Չեմպիոնների լիգայում «Լոկոմոտիվի» հետ խաղերից […]
13:10 22.11.2019
Դորտմունդի «Բորուսիայի» երիտասարդական թիմի հարձակվող Յուսուֆ Մուկոկոն իր Instagram-ի էջում հրապարակել է ծննդյան օրը ստացած նվերի լուսանկարը: Նոյեմբերի 20-ին երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է 15 տարեկան: Երիտասարդ տաղանդին շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որին երկրպագում է Մուկոկոն: Արգենտինացին Յուսուֆին ուղարկել է իր դիմանկարը, մեծ շրջանակ մի քանի նկարներով և բացիկ, որում գրավոր շնորհավորել է ֆուտբոլիստին: […]
11:30 22.11.2019
Մադրիդի «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր կնքել հարձակվող Քարիմ Բենզեմայի հետ: Արքայական ակումբում պատրաստ են երկարաձգել պայմանագիրը 31-ամյա ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականը և բարձրացնել նրա աշխատավարձը: Այս մասին հայտնում է Marca-ն: Կողմերն արդեն սկսել են համապատասխան բանակցությունները: Բենզեմայի ներկայիս պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
19:00 21.11.2019
Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է ներկա դրությամբ աշխարհի 100 ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո: Երկրորդ տեղում Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է՝ 180 մլն եվրո տրանսֆերային արժեքով: Երրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլի» եգիպտացի […]
13:30 21.11.2019
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Սերխիո Ագուերոն, Պաուլո Դիբալան և Լեանդրո Պարեդեսը աջակցել են հայկական բարեգործական հիմնադրամին: Իսրայելում կայացած Արգենտինա-Ուրուգվայ ընկերական հանդիպումից հետո ֆուտբոլիստներն աջակցել են City of Smile հիմնադրամին, որը պայքարում է երեխաների քաղցկեղի դեմ: Արգենտինացի ֆուտբոլիստները լուսանկարվել են City of Smile գրությամբ, ինչպես նաև հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ Լիոնել Մեսսիի մարզաշապիկ նվիրել հիմնադրամին:
23:47 20.11.2019
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի՝ հարսանիքը տեղի է ունեցել Մարոկկոյում։ Նրանք գաղտնի են ամուսնացել Զույգը հանդիպում է 2016-ից, և ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է համատեղ՝ Ալանա Մարտինան:
15:21 20.11.2019
Ռուսական «Սոչի» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի հրաժարականի մասին: Ակումբը շնորհակալություն է հայտնել մասնագետին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել: Ակումբի տարածած հայտարարությունում նշվում է, որ գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ռոման Բերեզովսկին: 16-րդ տուրից հետո «Սոչին» զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 16-րդ տեղը:
14:13 20.11.2019
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ: Նրա հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը: Նոյեմբերի 19-ին «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Մաուրիսիո Պոչետինոն, որն ակումբը գլխավորում էր 2014 թվականից: Գրեթե անմիջապես հայտնի դարձավ, որ Մոուրինյոն համարվում է պաշտոնի գլխավոր հավակնորդ: […]
22:50 18.11.2019
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիայի ընտրանուն: Խաղից առաջ թիմերի գլխավոր մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը. Հայաստան – 16․ Արամ Հայրապետյան, 2․ Անդրե Չալըշըր, 3․ Վարազդատ Հարոյան, 5․ Արտակ Գրիգորյան, 8․ Տիգրան Բարսեղյան, 9․ Էդգար Բաբայան, 13․ Կամո Հովհաննիսյան, 15․ Հայկ Իշխանյան, 17․ Արտակ Եդիգարյան, 19․ Հովհաննես Համբարձումյան, 20․ Ալեքսանդր Կարապետյան։ Իտալիա – […]
15:45 12.11.2019
«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնել է, թե ակումբը որտեղ է անցկացնելու ձմեռային ուսումնամարզական հավաքները: Հունվարի 15-30-ը «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 6-19-ը ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը կկայանան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին: «Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում:
15:26 12.11.2019
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի նոյեմբերի 22-ին հնդկական Կալկաթա քաղաքում մեկնարկող արագ և կայծակնային շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարին: Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Վիշի Անանդը, Ուեսլի Սոն, Իան Նեպոմնիաշկին, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան, Դին Լիժենը, Վիդիտ Գուժրատհին և Պենտալա Հարիկրիշնան: Արագ շախմատում գրոսմայստերները կմրցեն 9-ը, իսկ կայծակնային շախմատում` 18 մրցափուլերում: Մրցանակային ֆոնդը […]
15:05 12.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը ընդգրկվել է Sportս.kz կայքի կողմից կազմված Ղազախստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Հայ հարձակվողը ամենաակտիվն էր Կիզիլրոդի մարզադաշտում, ամբողջ խաղի ընթացքում վտանգ էր ներկայացնում մրցակցի դարպասի մոտ, և աչքի է ընկել հրաշք գոլով»,- Տիգրան Բարսեղյանի մասին գրել է ղազախական կայքը: Հիշեցնենք, որ Ղազախստանի Պրեմիեր լիգայի […]
13:15 12.11.2019
Նոյեմբերի 13-19-ը Իտալիայում կանցկացվեն ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման 6-րդ խմբի հանդիպումները, որտեղ ընդգրկված են Իտալիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովակիայի Մ-19 հավաքականները։ Մրցաշարի 6-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
12:57 12.11.2019
«Դիլիջան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տեղեկացմամբ` փոխվել է ակումբի սեփականատերը: «Հարգելի´ երկրպագուներ, ուրախ ենք Ձեզ տեղեկացնելու, որ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Դիլիջանի Ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն: Ակումբը ամեն ինչ անելու է ուրախացնելու իր երկրպագուներին: Մյուս տարվանից ակումբը պատրաստվում է ուժեղացնել թիմի կազմը: Հետևեք մեր պաշտոնական էջին»,- գրված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ակումբի սեփականատերը […]