12:38 12.11.2019
Ձմռանը «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ավելի քան 100 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների համար: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի` քաղաքայինները մտադիր են մի քանի դիրքերի համար ֆուտբոլիստներ գնել: Հիմնական դիրքերից մեկը, որը պետք է ամրապնդվի, պաշտպանության կենտրոնն է: Վենսան Կոմպանիի հեռանալով և Էմերիկ Լապորտի վնասվածքի պատճառով այս դիրքում «Մանչեսթեր Սիթիի» ընտրությունը կտրուկ նվազել […]
00:15 12.11.2019
Ղազախական «Ակտոբեց» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի հետ զրույցում: «Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում: «Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ […]
00:00 12.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը ընդգրկվել է Sportschau.de կայքի կողմից կազմված Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Քյոլնի» հետ խաղում Ադամյանը, փոխարինման մտնելով առաջին խաղակեսից հետո, դարձել է գոլի հեղինակ, ինչպես նաև ավելացված ժամանակում 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրելով` Յուրգեն Լոկադիան 1:2 հաշվով հաղթանակ է պարգևել «Հոֆենհայմին»:
15:08 11.11.2019
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն գնահատել է Լիոնել Մեսիի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը: «Մեսսին վաստակել է այդ իրավունքը, որ ինքնուրույն որոշի՝ երկարաձգի՞ պայմանագիրը, թե ոչ: Եթե նա առաջվա պես ուժեղ է և սկզբունքային, ապա նա դա կանի: Նա մի քանի շաբաթ առաջ ասում էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»: Վերջին մրցաշրջաններում նա շարունակում է […]
15:03 11.11.2019
Ղազախստանի Պրեմիեր լիգայի վերջին տուրում «Կայսարը» ոչ ոքի՝ 1-1 է խաղացել «Օկժետպեսի» հետ: 40-րդ րոպեին հեռահար գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
15:01 11.11.2019
Հայաստանի Մ-19 հավաքականը ժամանել է Թուրքիա, որտեղ նոյեմբերի 13-ից 19-ը կմասնակցի ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 2020-ի որակավորման խմբային փուլին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի մրցակիցներն են Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի ընտրանիները: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է թիմ հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արման Ներսիսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ […]
14:51 11.11.2019
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած Prague Ice Cup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավել է երրորդ տեղը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 20-ամյա գեղասահորդուհին վաստակել է 149.69 միավոր: Կանանց մենասահքի մրցմանը մասնակցել են 15 մարզուհիներ: Սա Անաստասիա Գալուստյանի երկրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Հոկտեմբերին նա […]
14:41 11.11.2019
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում այսօր վերջին տուրի խաղում Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Ջիբրալթարի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (14), Լևոն Բաշոյանը (38), Ալեն Ղալթախչյանը (57) և Դավիթ Մկրտչյանը (71): Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝ 1. Հայկ Խաչատրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, […]
14:15 11.11.2019
Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Մեր ընտրանին նոյեմբերի 11-16-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք կանցկացնի: Մի շարք ֆուտբոլիստներ արդեն ժամանել են Ավանի ակադեմիա:
14:13 11.11.2019
Այսօր Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշում է ծննդյան 52-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է մասնագետին և տարեդարձի կապակցությամբ տեսանյութ հրապարակել։
20:27 09.11.2019
Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին և 18-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները։ Նախ սեփական հարկի տակ կընդունեն Հունաստանի ընտրանուն, ապա մրցակցի հարկի տակ ուժերը կչափեն Իտալիայի հավաքականի հետ։ Մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրո-2020-ի վերջին տուրերի հանդիպումներին նախապատրաստվելու համար հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ […]
19:07 09.11.2019
Ավստրալացի 27-ամյա բռնցքամարտիկ Դուայթ Ռիչին մահացել է իր հայրենակից Մայքլ Զերաֆայի հետ սպարինգից հետո: Նշվում է, որ Ռիչին հարված է ստացել իրանին, ինչից հետո գնացել է դեպի իր անկյունը և կորցրել գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նա մահացել է: Բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել էր 19 հաղթանակ և կրել 2 պարտություն:
18:30 09.11.2019
Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը ավստրալական Busted Coverage պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի: Ալիսան ելույթ է ունենում 200, 400, 800 մետր, ինչպես նաև 4 անգամ 100 մ փոխանցումավազքում: Այս պահին մարզուհու գլխավոր նվաճումը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է: Նոյեմբերի 8-ին Ալիսան դարձել է 21 տարեկան:
17:04 09.11.2019
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման 4-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը 11-մետրանոց հարվածով բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացրած 1-ին րոպեին 11-մետրանոց է նշանակվել «Արարատի» դարպասին, որը հստակ է իրացրել Գալվաոն: 13-րդ տուրից հետո «Արարատը» 26 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» 23 միավորով 4-րդն […]
16:45 09.11.2019
Նոյեմբերի 9-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53): Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր. 1. Արմեն […]
16:16 09.11.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթել է «Քյոլնին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Սարգիս Ադամյանը. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու անմիջապես դարձել գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը: Մրցավարի ավելացված ժամանակում հայ ֆուտբոլիստը 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրել է Յուրգեն Լոկադիան։ […]
15:15 09.11.2019
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Բոսնիա և Հերցեգովինայի (նոյեմբերի 15-ին) և Հայաստանի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ – Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան», Ալեքս Մերետ՝ «Նապոլի», Սալվատորե Սիրիգու՝ «Տորինո», Պյերլուիջի Գոլինի՝ «Ատալանտա» Պաշտպաններ – Ֆրանչեսկո Աչերբի՝ «Լացիո», Էմերսոն՝ «Չելսի», Լեոնարդո Բոնուչի՝ «Յուվենտուս», Ջովանի Դի Լորենցո՝ «Նապոլի», Ալեսանդրո Ֆլորենցի, Ջանլուկա […]
14:50 09.11.2019
«Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին` 9-րդ և 10-րդ տուրերում Հունաստանի ազգային հավաքականը կմրցի Հայաստանի (նոյեմբերի 15-ին) և Ֆինլանդիայի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հույների գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան Սխիպը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Վասիլիոս Բարկաս (ԱԵԿ), Ոդիսևս Վալխոդիմոս («Բենֆիկա», Պորտուգալիա), Ալեքսանդրոս Պասխալակիս […]
14:44 09.11.2019
Իտալական «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն իր կարծիքն է հայտել «Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միլանյան ակումբ վերադառնալու կապակցությամբ: Ավելի վաղ ՄԼՍ-ի ղեկավարությունը հաստատել է շվեդ հարձակվողի հավանական տրանսֆերը: «Իբրահիմովիչի ձեռքբերումը հիանալի քայլ կլիներ «Միլանի» համար: Նա դեռ կարող է փոփոխություն մտցնել Իտալիայում: Ես նրան լավ գիտեմ: Վստահ եմ, որ եթե Զլատանը վերադառնա […]
14:25 09.11.2019
Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 10-րդ տեղն է գրավել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Կարճ ու ազատ ծրագրերի համագումարում 23-ամյա գեղասահորդը հավաքել է 189.50 միավոր: Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը 13-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է չորրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքի մրցմանը մասնակցել է […]
14:14 09.11.2019
Ben Bril Memorial մրցաշարում հայազգի բռնցքամարտիկ Ռաֆայել Հարությունյանը նվաճել է Հոլանդիայի չեմպիոնի կոչումը: Հարությունյանը, մրցավարների միաձայն որոշմամբ, հաղթել է Դամինա Լեոնարդու Յապուրային: Ռաֆայել Հարությունյանը ծնվել է 1988 թվականին Սպիտակում, հիմա բնակվում և մարզվում է Հոլանդիայի Դեն Բոշ քաղաքում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ելույթ է ունենում 2013 թվականից, կարիերայի ընթացքում տարել է 13 հաղթանակ, կրել 3 պարտություն:
11:59 09.11.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ըստ աղբյուրի՝ 32-ամյա ուրուգվայցին ցանկանում է խաղալ ԱՄՆ-ում, «Բարսելոնան» իր հերթին պատրաստ է ընդառաջ գնալ ֆուտբոլիստին և անվճար բաց թողնել: Սուարեսի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նշվում է, որ ուրուգվայցի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր […]
15:30 07.11.2019
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Բախի խոսքերով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ գումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար: «Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է […]
15:12 07.11.2019
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»: Այդ խաղում «Արքայական» ակումբի երիտասարդ հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է գրանցել՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ ամենաարագ դուբլի հեղինակ: Դրա համար նրանից պահանջվել է 6 րոպե 4 վայրկյան: Ռոդրիգոն նաև դարձել է մրցաշարում գոլ խփած ամենաերիտասարդ բրազիլացին, նա 18 տարեկան է: Թուրքական ակումբի […]
14:16 07.11.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» հետ պայմանագիր կնքելուց հետո սոցցանցի իր էջում դիմել է «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի երկրպագուներին: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար՝ թե՛ խաղադաշտում, և թե՛ խաղադաշտից դուրս։ Հաջողություն եմ մաղթում […]
16:16 06.11.2019
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Մյունխենի «Բավարիան»: «Ինձ հետաքրքրում է աշխատանքը «Բավարիայում»: Մարզչական աշխատանքը դա իմ կյանքն է: Եվ բոլոր մարզիչները, որոնց դուք կհարցնեք, նույն կերպ կպատասխանեն: Ես կարոտում եմ այդ ժամանակները: Հաղթել խաղերում, նախապատրաստել թիմը և հաճույք ստանալ այդ գործընթացից, սա այն է, ինչ հիմա ինձ չի հերիքում: Ես […]
15:48 06.11.2019
Հայաստանի Մ-21 հավաքականը «Եվրո-2021» ընտրական փուլի Իռլանդիայի և Իտալիայի հավաքականների հետ խաղերից առաջ նոյեմբերի 11-16-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ, իսկ 5 օր անց՝ արդեն Կատանիայում, կհյուրընկալվի Իտալիայի հասակակիցներին։ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ […]
13:09 06.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն աշխարհահռչակ Aspire ակադեմիայի հետ։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների այցեր Aspire ակադեմիա՝ մրցաշարերի մասնակցելու նպատակով։ Ծրագրված են նաև Aspire ակադեմիայի տարիքային 3 հավաքականների այցեր և մարզահավաքներ Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Երկու կողմերը շահագրգիռ են համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հարցում։ Aspire […]