14:57 06.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, ով հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ […]
14:47 06.08.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու հարավային և արևելյան պատերի մասնակի ամրակայման նախագիծն արժանացել է հավանության: ՀՀ Շիրակի […]
14:18 06.08.2024
Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության մասշտաբներն աճում են շատ բարձր տեմպերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Համագործակցության մասշտաբները լայնածավալ են, և այդ համագործակցության ընդլայնման շատ բարձր տեմպեր կան բոլոր ոլորտներում»,- ասել է նա: Շոյգուն նշել է, որ Իրան կատարած այցի ընթացքում քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցեր։ «Այնտեղ […]
14:04 06.08.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում Բաքվի և Մոսկվայի կանոնավոր շփումները տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այդ մասին նա հայտարարել է՝ ընդունելով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ «Բնականաբար, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կանոնավոր շփումների անհրաժեշտություն կա տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ նա ընդգծել է, որ «այստեղ կարելի […]
13:49 06.08.2024
Երևանում оգոստոսի 6-7-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 6-ին և 7-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
13:43 06.08.2024
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրոնսպորտային և տնտեսական ոլորտներում։
13:26 06.08.2024
Իսրայելի հյուսիսում հնչել է օդային տագնապ՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բնակավայրերում է ահազանգը հայտարարվել։ Օրվա սկզբից սա երկրորդ ահազանգն է Իսրայելի հյուսիսում հրթիռակոծման սպառնալիքի մասին։ Մինչ այս բանակը ավիահարվածի մասին ահազանգ էր հայտարարել առավոտյան: Խոսքը լիբանանյան տարածքից երկրի օդային տարածք կասկածելի թիրախի […]
13:13 06.08.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հատվածում հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարներից մեկի՝ Մուհամմադ Մահասնեի լվնասազերծման մասին։ «Երկուշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակը հարված հասցրեց՝ սպանելով ահաբեկիչ Մուհամմեդ Մահասնեին՝ ՀԱՄԱՍ-ի մաքսանենգ գործողությունների համար պատասխանատու հրամանատարին: Մահասնեն հիմնականում զբաղվում էր մաքսանենգությամբ ծովով, ինչպես նաև մաքսանենգ տեխնիկա էր տեղափոխում թունելներով և սահմանային անցակետերով դեպի Գազայի հատված»,- ասվում է […]
13:00 06.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։ Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։
12:49 06.08.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները օգոստոսի 4-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը պտուտակահանի միջոցով փորձել է բացել Վաղարշապատ քաղաքի Մանուշյան փողոցում գտնվող «Հայփոստի» բաժանմունքի եվրոպատուհանը և գողություն կատարել։ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանների ու քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողության փորձը կատարողի ինքնությունը: Մուսալեռ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը հայտնաբերվել, գողության […]
12:40 06.08.2024
Կորեայի Հանրապետությունում հանգստյան օրերին շոգի պատճառով մահացել է ևս երկու մարդ՝ այս տարի ջերմային հարվածների հետևանքով մահացությունների թիվը հասցնելով 14-ի, հայտնում է Կորեայի Հանրապետության ներքին գործերի և անվտանգության նախարարությունը։ Շոգ եղանակի պատճառով հիվանդանոց է դիմել մոտ 1690 մարդ։ Արդեն մի քանի օր է, ինչ Կորեայի Հանրապետության իշխանությունները շոգի մասին նախազգուշացումներ են տալիս: Met Office-ը կանխատեսում […]
12:26 06.08.2024
Գերմանական իշխանություններն այսօր պատրաստվում են սկսել իրենց քաղաքացիների տարհանումը Լիբանանից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից Կիպրոսի միջոցով՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման մտավախության ֆոնին: Այս մասին հայտնում է Կիպրոսի հեռարձակման կորպորացիան (CyBC) : Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգում A400M տրանսպորտային ինքնաթիռները պատրաստ են թռչել Բեյրութ։ Ինչպես նշում է CyBC-ն, պոտենցիալ հակամարտության գոտում ապրում […]
12:18 06.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 12.52-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով, անգիտակից վիճակում անհայտ անձի կողմից քաղաքացի է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց օպերատիվ-քննչական խումբ է մեկնել: Պարզվել է, որ մարմնական վնասվածք ստացած անձը Դիլիջան քաղաքի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանն է, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Պարզվել […]
12:10 06.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:
21:01 05.08.2024
Օգոստոսի 5-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, […]
20:50 05.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ քաղաքի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ալափարս բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
20:37 05.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 3-րդ, 12-րդ փողոցների առանձնատներ, Ա․ Շահինյան փողոցի առանձնատներ, Աղի Հանքի Ֆինանսական տեխնիկումի շենք, Թույլ տեսնող երեխաների հատուկ դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյւաց պող․ 53 շենք, Ֆրունզեի փ․ 60ա շենքեր, […]
20:24 05.08.2024
Իրանի հնարավոր հարվածն Իսրայելին կարող է վնասել ապագայում Վաշինգտոնի և Թեհրանի փոխգործակցությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի խմբի (G7) ԱԳ նախարարների հետ զրույցում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է, երեկ Բլինքենը նախազգուշացրել է, որ Թեհրանը «կարող է հարձակվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում», սակայն չի […]
20:11 05.08.2024
Երկուշաբթի օրը գիտնականները Արեգակի վրա գրանցել են ամենաբարձր X դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 30 րոպե տևողությամբ X1.7 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում»,- ասվում է զեկույցում։ Արձանագրվել են նաև M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 բռնկումներ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և […]
19:51 05.08.2024
Գործում է «Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության կարգ․ մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։ Արգելոցի և արգելավայրի […]
19:40 05.08.2024
Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է […]
19:02 05.08.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում նշել է ԵՄ դիրքորոշումը ԼՂ հայերի՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի: ԵՄ-ն շատ հստակ է […]
18:38 05.08.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում շեշտել է, որ խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև։ Այսպես նա անդրադարձել է այն հարցին, թե «եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո»։ «Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք […]
18:25 05.08.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: […]
18:12 05.08.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կհանդիպի ազգային անվտանգության կազմի հետ՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման վտանգի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հանդիպմանը կքննարկվի «Մերձավոր Արևելքում զարգացումների» հարցը, քանի որ Վաշինգտոնը լրացուցիչ կործանիչներ, ինչպես նաև ռազմանավեր է տեղակայում տարածաշրջանում: Լարվածությունն աճեց տարածաշրջանում Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի, ինչպես նաև «Հըզբոլլահի» բարձրաստիճան […]
16:00 05.08.2024
Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն: JAMnews-ին տված հարցազրույցում այս թեմային է անդրադարձել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը: Մենք […]
15:52 05.08.2024
Մերձավոր Արեւելքը ներկայումս ականատես է լինում իր պատմության չափազանց վտանգավոր շրջադարձի, եւ այն հաղթահարելու համար տարածաշրջանի երկրները պետք է զգալի ինքնատիրապետում ցուցաբերեն։ Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ Կահիրեում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանն այժմ չափազանց վտանգավոր շրջադարձ է ապրում, որը մեզանից պահանջում է ցուցաբերել բարձր մակարդակի ինքնատիրապետում […]
15:39 05.08.2024
Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը օգոստոսի 2-ին էր՝ Երևանում։ Հրահանգավորումից հետո Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է ուժեղացված ծառայության նպատակները՝ հատուկ ուշադրություն դարձնել վարորդների սթափությանը, թաղանթապատված ապակիներով կամ գերձայնային ազդանշաններով վերասարքավորված և լուսային սարքերի կանոնների խախտմամբ տրանսպորտային միջոցներին, նաև ոչ սահմանված վայրով փողոցը հատող հետիոտներին։ Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության […]