TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Չինաստանի հարավ-արևմուտքում սողանքի հետևանքով ինը մարդ է զոհվել

14:28 05.08.2024

Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում սողանքի հետևանքով զոհվել է ինը մարդ, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Հեռուստատեսության տվյալներով՝ շաբաթ օրը ջրհեղեղ և սողանք է տեղի ունեցել Սիչուան նահանգի Կանգդինգ քաղաքում։ «Երկուշաբթի՝ ժամը 9.00-ի դրությամբ, աղետի հետևանքով զոհվել է ինը մարդ, ևս 18-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է հեռուստատեսության հաղորդագրության մեջ։

̰
«ՎԱԶ-21074»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է

14:10 05.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17.40-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհին՝ Արևաշող գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» ուղևորը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-21074»-ի վարորդը՝ 71-ամյա Ահարոն Դ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը անկարգությունների ֆոնին

14:03 05.08.2024

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը անկարգությունների ֆոնին, Reuters-ին հաստատել է բանակի աղբյուրը։ «Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նախկինում հաղորդվել էր, որ շեյխ Հասինան և նրա քույրը, անկարգությունների ֆոնին, լքել են մայրաքաղաք Դաքայի իրենց պաշտոնական նստավայրը և գնացել ավելի ապահով վայր։ News18 հեռուստաալիքը, վկայակոչելով […]

̰
Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի «պատժել Իսրայելին» Հանիեի սպանության համար

13:52 05.08.2024

Իրանի իշխանությունները շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ, սակայն Իսրայելը պետք է պատժվի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում լարվածության սրում չի փնտրում, եթե Իրանը խոսի ագրեսորին (նկատի ունի Իսրայելին) պատժելու […]

̰
Թոշակառու կնոջը կողոպտած երիտասարդը ձերբակալվել է

13:37 05.08.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ օտարերկրացի 31-ամյա մի երիտասարդ հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակում բացահայտ հափշտակել է 76-ամյա մի կնոջ պայուսակը և դիմել փախուստի: Կողոպուտի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, օգոստոսի 3-ին 31-ամյա […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

13:29 05.08.2024

Երևանում oգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-ին և 7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 9-ին և 10-ին սպասվում […]

̰
3 օրում գրանցվել  է 33 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

13:19 05.08.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 2-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 185 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, թմրանյութի հայտնաբերման՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 15, անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը ուժեղացրել է բնակավայրերի պաշտպանությունը

12:59 05.08.2024

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ուժեղացրել է բնակավայրերի պաշտպանությունը Արևմտյան ափի հետ սահմանին՝ զգուշանալով պաղեստինցիների հնարավոր հարձակումներից, երկուշաբթի հաղորդել է Galei IDF ռադիոն: Ավելի վաղ Թեհրանում սպանվել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Շարժումը մեղադրել է Իսրայելին իր առաջնորդին սպանելու մեջ և ասել, որ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի մեկնաբանել […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ օգոստոսի 5-ին

12:40 05.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում օգոստոսի 5-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Հունիսի 11-ին մայրաքաղաքում կատարված սպանությունը բացահայտվեց. երկու կազմակերպիչները կալանավորված են

12:28 05.08.2024

Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր: Ժամը 23.53–ին հաղորդում ստացվեց «Արմենիա» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել երկու տղամարդ: Մոտ 20 րոպե […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին

12:19 05.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ:

̰
Բլինքենը նախազգուշացրել է G7-ին Իրանի և «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի վրա հնարավոր հարձակման մասին

12:05 05.08.2024

Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն օգոստոսի 5-ին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ Բլինկենը համաժողով է հրավիրել՝ համաձայնեցնելու դաշնակիցների հետ դիվանագիտական ​​ճնշում գործադրելը Իրանի և Հեզբոլլահի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց արձագանքը՝ ի պատասխան […]

̰
ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

11:52 05.08.2024

Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Բելառուսի անվտանգության 28 պաշտոնյաների, դատավորների և լրագրողների, այդ թվում՝ «ԲելՏԱ» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի նկատմամբ, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Խորհուրդն այսօր որոշում է կայացրել լրացուցիչ արգելող միջոցներ ձեռնարկել 28 անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ԵՄ-ն նրանց մեղադրել է «ներքին բռնաճնշումներին» և «մարդու իրավունքների խախտումներին» աջակցելու մեջ։ […]

̰
Բրիտանիայում ծայրահեղ աջերը փորձել են ներխուժել միգրանտներով բնակեցված հյուրանոց

11:48 05.08.2024

Բրիտանական Ռոթերհեմ քաղաքի ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչները  հարձակվել են անգլիական Ռոթերհեմ քաղաքի Holiday Inn Express հյուրանոցի վրա, որից հետո հարձակվել են երկրորդ հյուրանոցի վրա, որոնք ենթադրաբար,  տեղավորել էին միգրանտներ և ապաստան հայցողներ: Նրանք հրկիզել են դուռը, կոտրել պատուհանները և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հաղորդում է Sky News-ը ։ Մեծ Բրիտանիայում շարունակվում են միգրանտների դեմ բողոքի […]

̰
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

22:18 04.08.2024

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի հենացատկի վարժության եզրափակչում երկու ցատկերի հանրագումարում վաստակել է 14, 966 միավոր և արժանացել ՕԽ արծաթե մեդալին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Հայ մարմնամարզիկն օղակների վարժության եզրափակչում բավական հաջող ելույթ է […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին

17:24 04.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:  

̰
Այրվել է մոտ 700 հակ անասնակեր

14:00 04.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 13:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանաշեն գյուղի 9-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին, մարվել՝ 15:34-ին: Այրվել է […]

̰
Հրդեհ Վեդի քաղաքում

12:35 04.08.2024

Օգոստոսի 4-ին, ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։ Հրդեհը […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

12:00 04.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17:50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Պ. Գ., ծնված 1991 թ․) և «VAZ» […]

̰
Արագածոտնի մարզի 2 բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:15 04.08.2024

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Գետափ, իսկ ժամը 12։00-ին Թլիկ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
ՃՏՊ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին

22:14 03.08.2024

Օգոստոսի 3-ին, ժամը 17:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Բ., ծնված 1971 թ․) դուրս է […]

̰
ԱԳ նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց

22:12 03.08.2024

Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական […]

̰
SHANTNEWS

22:00 03.08.2024

̰
Կդադարեցվի ՀՀ երեք մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

21:55 03.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի 10-րդ փողոցի, հարակից թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սովխոզային, Թումանյան, Պանրագործների, Ք.Քրքորյան, Սայաթ-Նովայի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ […]

̰
Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

21:49 03.08.2024

Եզդիները Մերձավոր Արևելքի ամենահին էթնիկ և կրոնական համայնքներից են։ Մեծամասնությունն ապրում է Իրաքի հյուսիս-արևմուտքում, իսկ Սինջար (Շինգալ/Շանգալ) բնակավայրը պատմական կարևորագույն նշանակություն ունի նրանց համար, քանի որ այստեղ են գտնվում տասնյակի հասնող եզդիական սրբավայրեր և այլ պատմական, հոգևոր և մշակութային արժեքներ։ Այս մասին հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ 2014 թ. ամռանը Դեր Զորում ձևավորված «Իրաքի […]

̰
Տավուշի մարզ կատարած այցի երկրորդ օրը վարչապետը եղել է մի շարք բնակավայրերում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

21:35 03.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/-Ենոքավան-Կարմիրգյուղ-/Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է […]

̰
Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Պաղեստինի

21:05 03.08.2024

Իրանում սպանված պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։ Haber հեռուստաալիքը նշում է, որ […]

̰
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կոչ են անում իրենց քաղաքացիներին խուսափել Լիբանան մեկնելուց

20:52 03.08.2024

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դիմել են իրենց քաղաքացիներին Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Քաղաքացիներին հորդորում են խուսափել Լիբանան մեկնելուց։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Լիբանանում ԱՄՆ դեսպանատանը և բրիտանական կառավարության կայքին։ ԱՄՆ դեսպանատունը նշել է, որ մի քանի ավիաընկերություններ արդեն դադարեցրել կամ չեղարկել են թռիչքները։ Դեսպանատունը նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են […]

̰
Կիրանցի նոր կառուցվող մոտ 0,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են

20:31 03.08.2024

Կիրանցի նոր կառուցվող մոտ 0,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում նաեւ ճանապարհի կահավորման և լուսավորման աշխատանքները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավարտական փուլում է նաեւ Կիրանցի դպրոցի շինարարությունը։

̰
Քամալա Հարիսը սեպտեմբերի 4-ին չի բանավիճի Թրամփի հետ

20:14 03.08.2024

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի շտաբը շաբաթ օրը հայտարարեց իր անհամաձայնության մասին հանրապետական հակառակորդ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ի բանավեճը Fox News-ում կազմակերպելու որոշման հետ և կոչ արեց նրան հարգել նախկին պայմանավորվածությունները: «Նա պետք է դադարեցնի խաղերը և գա բանավեճի սեպտեմբերի 10-ին, ինչպես խոստացել էր։ Փոխնախագահը, այնուամենայնիվ, այնտեղ կլինի՝ օգտվելու ազգին փրայմ թայմում դիմելու հնարավորությունից», […]

̰
BACK_TO_TOP