19:40 05.08.2024
Մեկնարկել է Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:
Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների, բուհերի ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով խորհրդաժողովի անցկացումը՝ որպես կարևոր հարթակ՝ ներկայացնելու գաղթօջախներում հայկական կրթության կազմակերպման հաջողված փորձառությունները, Հայաստանում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումները, քննարկելու սփյուռքում հայկական կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման խնդիրները, Հայաստան-սփյուռք կրթամշակութային կապերի զարգացման հնարավորությունները:
Արթուր Մարտիրոսյանը սփյուռքի համայնքներում կրթության կազմակերպման վերաբերյալ խորհրդաժողովի շրջանակում առանձնացրել է 3 հիմնական խնդիր:
Նախարարի տեղակալը շեշտել է, որ սփյուռքի հետ երկխոսության բոլոր հարթակներում առանձնակի կարևոր են սփյուռքի ներկայացուցիչների կարծիքները. «Խորհրդաժողովի արդյունքում ընդունվելիք բանաձևի մեջ, մասնավորապես, ակնկալում ենք ստանալ արժեքավոր առաջարկներ, նորովի լուծումներ խնդիրներին, որոնք կարող են ձևակերպվել որպես ծրագրեր՝ ֆինանսավորման ենթակա թե՛ պետական բյուջեի, թե՛ մասնավոր ոլորտի ներգրավման (այդ թվում և սփյուռքից)»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Արթուր Մարտիրոսյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է նաև, որ պետական ֆինանսավորմամբ սփյուռքի 12 երկրներում գործում են 15 հայագիտական կենտրոններ, և օրակարգային է ցանցային հայագիտական համալսարանի գաղափարը, որի նպատակն է խրախուսել գիտահետազոտական կապերի ամրապնդումը, նոր հետազոտությունների, գիտական ծրագրերի իրականացումը, ակադեմիական և ուսանողական շարժունությունը՝ մեծացնելով կենտրոնների գրավչությունը:
Խորհրդաժողովում ելույթ է ունեցել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների ներկայացուցիչներ, հայագետներ, համայնքների ներկայացուցիչներ, կրթօջախների հոգաբարձուների խորհրդի անդամներ, տնօրեններ, ուսուցիչներ:
Խորհրդաժողովն անցկացվելու է օգոստոսի 5-9-ը Աղվերանում:
Խորհրդաժողովն ամփոփվելու է Համահայկական խորհրդաժողովի բանաձևի ընդունմամբ, որը կազմվելու է քննարկումների արդյունքներով:»
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...