16:00 30.07.2024
Իսրայելը չի փոխել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և այնտեղ կրակի դադարեցման մասին համաձայնագրի պայմաններն ու պահանջները, բոլոր խոչընդոտները ստեղծում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավարությունը խոչընդոտում է համաձայնագրի կնքմանը: Իսրայելը չի փոխել կամ որևէ պայման չի ավելացրել այդ ծրագրին: Ընդհակառակը, մինչ այժմ […]
15:45 30.07.2024
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը կատարել է երկրի պատմության մեջ առաջին հեղաշրջումը, որը ստիպել է նախագահ Ջո Բայդենին հրաժարվել վերընտրվելու իր ծրագրերից։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը։ «Նրանք (դեմոկրատները) հեղաշրջում կատարեցին Միացյալ Նահանգների նախագահի դեմ: Նրանք եկան նրա մոտ և ասացին. «Դուք դուրս եք գալիս նախագահական մրցավազքից, Դուք շատ հետ եք մնացել ըստ […]
15:35 30.07.2024
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, օգոստոսի 1-ից կսկսեն գրանցվել Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով ստեղծված ռեգիստրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Ինչ վերաբերում է օրենքի գործողության մեկնարկին, ապա օրենքում նշված են բոլոր ժամկետները, կարծում եմ՝ դուք դա լավ գիտեք, և օգոստոսի 1-ից այս չափանիշներին […]
15:15 30.07.2024
Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, […]
15:07 30.07.2024
Հուլիսի 29-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, պարեկային ծառայության ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա: Ճամբարակի բնակիչ 36-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում էր. նա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, իսկ համաքաղաքացի 33-ամյա ուղևորը մեքենայից մոտ 20-30 մետր հեռանալով՝ պայուսակը նետել է ճամփեզրի խոտերի մեջ: Նա ապօրինի զենք, […]
14:54 30.07.2024
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային […]
14:47 30.07.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը առափնյա հատվածում հուլիսի 30-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
14:39 30.07.2024
Երևանում հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է […]
14:19 30.07.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը։ «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը: Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը, […]
14:12 30.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը […]
14:10 30.07.2024
Հայաստան-Թուրքիա սահմանին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման սկզբում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում:
14:04 30.07.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զովետի» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացրած ստուգայցի ընթացքում պարզել են, որ արտադրությունը չունի հանդերձարան աշխատակիցների համար։ Կաթնամթերքի արտադրության գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար։
13:55 30.07.2024
Հուլիսի 30-ին, ժամը 11:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղ տանող ճանապարհին բեռնատարն արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Խաչաղբյուր գետից քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել «ZIL» […]
13:40 30.07.2024
Հուլիսի 29-ի ժամը 19.10-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում գտնվող մի գրասենյակում ինքնաձիգներից կրակոցներ են արձակում: Ժամը 19.40-ին «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտից» է հաղորդում ստացվել. Առինջ գյուղից հրազենային վիրավորումով բուժօգնության էր դիմել նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդ: Րոպեներ անց նույնաբովանդակ հաղորդում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից է ստացվել. շտապօգնության […]
13:32 30.07.2024
Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ ու վարչական շրջանների ղեկավարներ։ Օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը՝ […]
13:17 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 21-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջանիբեկ Գ.-ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
13:10 30.07.2024
Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։ 2024-2025 ուսումնական տարում՝ Ոլորտային մասնագիտությունների գծով (արվեստ, սպորտ և […]
13:02 30.07.2024
Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայտնում է «Արմենպրես»-ը։ Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:
12:55 30.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:
12:47 30.07.2024
Սպիտակ տունը կարծում է, որ Վենեսուելայում ընտրությունների արդյունքները մեծացրին երկրի դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ Վաշինգտոնը կասկածներ ունի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնք հաղթող են ճանաչել Մադուրոյին, և պահանջել են հրապարակել ձայների մանրամասն հաշվարկը։ Անկախ exit poll-ները ցույց են տվել ընդդիմության հաղթանակը։ Մադուրոյի ընդդիմադիր […]
12:33 30.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու: Վրաերթի ենթարկված 75-ամյա Հայրիկ Բ.-ն և 72-ամյա Հասմիկ Ս.-ն մահացել են, իսկ 48-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:25 30.07.2024
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը […]
12:10 30.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421.50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.44 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.53 դրամ:
08:52 30.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
21:17 29.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան Առինջ՝ Տաշքենդի փ. 7, 9, 11, 13, 15, 17, 19, 21, 26, 28, 30, 32 շենքեր, թիվ 180 դպրոց, թիվ 6 և 8 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00-15:00 […]
21:05 29.07.2024
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ իրավիճակի սրումը Իսրայելի և Լիբանանի սահմանին, չի ազդի հրեական պետության և ՀԱՄԱՍ-ի բանակցությունների վրա։ Այս մասին առցանց հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ Իսրայելի հյուսիսի հրթիռակոծումը Լիբանանից կարող է խաթարել համաձայնագրի […]
20:43 29.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պ.Սևակի, Մ.Ավետիսյան, Մ.Խորենացու, Ե.Չարենցի, Ա.Խաչատրյան, Տրդատ Ճարտարապետի, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 13-րդ փողոցների, հարակից փողոցների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։