TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

12:21 29.07.2024

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները համատեղ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։ Ինչպես հայց ներկայացնելուց առաջ Բաթումիում լրագրողներին ասել են պատգամավորները, իրենք բողոքում են ամբողջ օրենքի, այլ ոչ թե դրա առանձին դրույթների դեմ։ Ընդդիմությունը կարծում է, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին

12:08 29.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:  

̰
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի որոշ բնակավայրերի գազամատակարարումը

22:52 27.07.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 21։50-ից մինչև հուլիսի 28-ը ժամը 21։00-ն դադարեցվելու է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրերի գազասպառողների, «Լեոն Կարլո-1», «Լեոն Կարլո-2» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Ձորակ-1» […]

̰
SHANTNEWS

22:00 27.07.2024

̰
Իսրայելը ԱՄՆ-ին նոր առաջարկ է ուղարկել Գազայի հատվածում զինադադարի վերաբերյալ

21:09 27.07.2024

Իսրայելը նորացված առաջարկ է ներկայացրել ԱՄՆ-ին՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։ Ըստ իսրայելցի պաշտոնյայի՝ նոր առաջարկում նշվում է Գազայի հատվածի հարավից դեպի հյուսիս զենքի ու զինյալների տեղափոխումը վերահսկելու և կանխելու օտարերկրյա մեխանիզմի ստեղծման մասին։ Բացի այդ, խոսվում է գործարքի առաջին փուլում Իսրայելի […]

̰
Ալ Ջազիրա. Գոլանի բարձունքներում ինը մարդ է զոհվել Լիբանանից հրթիռակոծության հետևանքով

20:39 27.07.2024

Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ մոտ 30-ը։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով` հարավային Լիբանանից արձակված հրթիռները պայթել են տեղի մարզադաշտում։ Զոհերի ու տուժածների մեծ մասը դեռահասներ են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հեզբոլլահը» գրոհել է իսրայելական դիրքերը Գոլանի բարձունքներում՝ տասնյակ հրթիռներ […]

̰
Թայվանը Չինաստանի մի մասն է և երբեք չի եղել և չի դառնա առանձին պետություն. Չինաստանի ԱԳՆ

20:18 27.07.2024

Թայվանը Չինաստանի մի մասն է և երբեք չի եղել և չի դառնա առանձին պետություն, ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։ Վան Իի և Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կազմակերպած միջոցառումների շրջանակում։ «Թայվանը Չինաստանի մի մասն է, այն չի եղել և […]

̰
Լավրովն ասել է, որ Վան Ին իրեն տեղեկացրել է Կուլեբայի հետ զրույցի մասին

13:00 27.07.2024

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ իր չինացի գործընկեր Վան Ին իրեն տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ զրույցի մասին, ով վերջերս այցով գտնվում էր Չինաստանում։ «Վան Ին մեզ պատմեց, թե ինչպես են անցել իր զրույցները Կուլեբայի հետ, և մենք զգացինք, որ Չինաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ, այն, ես նորից եմ ասում, կենտրոնանացած […]

̰
Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը

12:52 27.07.2024

Մոսկվայում բերման է ենթարկվել «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի նախկին պետ Մարկ Մանուկյանը։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Նրան ներկայացվել է անփութության դրսևորման մեղադրանք: Մանուկյանն ընդունել է իր մեղքը և իրավապահների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել որոշակի […]

̰
Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել

12:35 27.07.2024

Սեյսմոլոգները Կրասնոդարի երկրամասի Սոչիի և Տուապսեի միջև 3,9 մագնիտուդով երկրաշարժեր են գրանցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Օրվա առաջին կեսին մարզի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ երկրաշարժի նման ցնցումներ են զգացել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում ասվում է, որ շաբաթ օրը 3,9 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Սոչիից 68 կմ և Տուապսեից 9 կմ […]

̰
Ռուսաստանը միշտ ձգտել է ամրապնդվել․ Պուտին

12:28 27.07.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինչպես այժմ, այնպես էլ նախկինում երկիրը կանգնած է եղել նմանատիպ խնդիրների առաջ, բայց անընդհատ ուժեղացել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումներով: «Ռուսաստանը գրեթե բոլոր ժամանակներում ինքնահաստատվել է, կռվել է, ամրապնդվել է ներսից, ամրապնդվել է դրսից, ըստ էության, Ռուսաստանի պատմության մեջ եղել են տարբեր ժամանակաշրջաններ, բայց շնորհիվ բոլոր […]

̰
Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

12:16 27.07.2024

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրացում չի սպասվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։«Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո», – […]

̰
Ջրանջատում  Արմավիրի մարզում հուլիսի 29-ին

12:05 27.07.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա, Շենիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
SHANTNEWS

12:00 27.07.2024

̰
Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները նախապատրաստում են Էրդողանի և Ասադի հանդիպումը. ԶԼՄ

11:52 27.07.2024

Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները վերջին ամսվա ընթացքում բանակցությունների երեք փուլ են անցկացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման և երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման կազմակերպման շուրջ։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սկզբում Իրաքը քննարկվում էր որպես Էրդողանի և Ասադի հանդիպման […]

̰
Բորելը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին և դադարեցնել արտահանումը Ռուսաստան

11:29 27.07.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժեզոպ Բորելը Չինաստանին կոչ է արել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին և դադարեցնել երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Եվրոպական արտաքին գործերի ծառայության կայքը։ Բորելը Լաոսում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրամիության և Չինաստանի միջև հարաբերությունները։ Մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավարը բացատրել […]

̰
Մյանմայի զբոսաշրջության նախարարը խոսել է երկրում արգելված ժեստերի մասին

11:13 27.07.2024

Ողջույնի ժամանակ կնոջ և տղամարդու ուղիղ հպումը, ինչպես նաև ուղղությունը ցույց տալու համար ոտքերի օգտագործումը անպարկեշտ ժեստեր են Մյանմայում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մյանմարի զբոսաշրջության և հյուրանոցների միության նախարար Թետ Խայնը։ «Ես կուզենայի խոսել տղամարդու և կնոջ հարաբերությունների մասին: Ասենք, որ ձեռքսեղմումները և գրկախառնությունները ձեզ համար նորմալ են որպես ողջույնի ժեստեր: Բայց այստեղ դուք չեք […]

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:54 27.07.2024

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու գյուղի մոտ 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ Տայա գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկել է 17 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Ավարտական փուլում են Կարենիս-Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

10:45 27.07.2024

Ավարտական փուլում են Հ-7, /Հ-5/ – Կարենիս – Չարենցավան /Հ-1/ (Ֆանտան) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ7+580-կմ10+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 2.6կմ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Չարենցավան քաղաքով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Ճանապարհի երթևեկելի հատվածում տեղադրվել են 10սմ հաստությամբ ավազակոպճային և 20սմ հաստությամբ խճավազային շերտերը։ Այնուհետև կատարվել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կառուցվել են մայթեր, նորոգվել գոյություն […]

̰
Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ

10:34 27.07.2024

Արմավիր քաղաքում իրականացվել են Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ եւ Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

10:12 27.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.45 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.56 դրամ:  

̰
Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է

10:00 27.07.2024

Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակի շատրվանը վերակառուցվել է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան:

̰
Այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում

22:33 26.07.2024

Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով:

̰
SHANTNEWS

22:00 26.07.2024

̰
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ Փաշինյան

21:53 26.07.2024

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրին նպաստել է նաեւ կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը:

̰
Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ

21:51 26.07.2024

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, […]

̰
Փարիզում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

21:44 26.07.2024

Փարիզում մեկնարկել է ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Մարզիկների շքերթը տեղի կունենա Սեն գետի վրա։ Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա մարզադաշտից դուրս։ Միջոցառմանը մասնակցում է 10,5 հազար մարզիկ։  

̰
Կամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

21:40 26.07.2024

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը հուլիսի 25-ին այցելել է Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կառուցվող կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ։ Կառույցի մեկնարկը տրվել է մարտ ամսին` ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում: Փրկարար ծառայության տնօրենը տեղում հետևել […]

̰
Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

21:18 26.07.2024

Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

̰
Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

21:07 26.07.2024

ՀՀ Ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել 2024թ․ հուլիսի 26-ին Փոքր Վեդու «Զորթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից տրված հաղորդումը՝ նշված մանկապարտեզի ննջասենյակում, դաստիարակի կողմից մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին ծեծի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ «Միաժամանակ, ոստիկանության կողմից նախաքննական […]

̰
BACK_TO_TOP