20:34 29.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը վաղ թե ուշ դատարանի առաջ կկանգնեն Գազայի հատվածում ցեղասպանության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Իսրայելի արտգործնախարարի վիրավորական խոսքերը մարդկության դեմ ուղղված հանցագործություն են, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ «Մեր նախագահի դեմ ուղղված հայտարարությունները, որոնք Իսրայելի արտգործնախարարը երկար […]
20:23 29.07.2024
ԱՄՆ-ը համոզված է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ընդլայնումից կարելի է խուսափել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի սահմանին իրավիճակի կտրուկ սրմանը։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ «Ոչ ոք չի ցանկանում, որ պատերազմը ընդլայնվի, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք խուսափել նման […]
20:16 29.07.2024
Հուլիսի 29-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տոգոյի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև, որոնք վարում էին ՀՀ ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանը և Տոգոյի Հանրապետության արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Մալեմդա Քամելեյը: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ […]
17:54 29.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ […]
17:50 29.07.2024
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, պարզվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերությունում առերևույթ պաշտոնեական հանցագործության մի շարք էական հանգամանքներ։ […]
17:40 29.07.2024
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածաքնով հուլիսի 10-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 74-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ։ Տղամարդը հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի բույսից, նաև հավելել, որ իր տան բակում կան կանեփի ցողուններ։ Դրանք հայտնաբերվել […]
17:28 29.07.2024
Նոյեմբերի 5-10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի կայուն զարգացմանը։ Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
17:17 29.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության՝ 22, խարդախության՝ 21, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի […]
17:06 29.07.2024
Հուլիսի 29-ին, կեսգիշերն անց, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը: Վարորդը՝ 20-ամյա Արմեն Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
16:55 29.07.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է անցած շաբաթվա ամփոփագիրը։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում և տուգանք։ 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ. ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. […]
16:48 29.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ […]
16:44 29.07.2024
Հուլիսի 27-ին, ժամը 16-ի սահմաններում, «ԴԱՖ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հեծանվորդին՝ 78-ամյա Էդիկ Թ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
16:33 29.07.2024
Հիմնվելով Չինաստանի արտգործնախարար Վան Իի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էնթոնի Բլինքենի և Դմիտրի Կուլեբայի հետ վերջին հանդիպումների արդյունքների վրա, Չինաստանի իշխանությունները կշարունակեն անկողմնակալ դիրքորոշում ունենալ ուկրաինական ճգնաժամի հարցում և աջակցել դրա քաղաքական կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ ՉԺՀ-ն […]
16:21 29.07.2024
Հուլիսի 29-ին, ժամը 10:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի Պարույր Սևակ փողոցի տներից մեկի բակում գտնվող վագոն-տնակում (ծառայում է […]
16:10 29.07.2024
Իսրայելը ցանկանում է հարվածել լիբանանյան «Հըզբոլլահին», սակայն չի ցանկանում տարածաշրջանը ներքաշել լայնամասշտաբ հակամարտության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրին։ Գործակալության երկու այլ աղբյուրների համաձայն՝ Իսրայելը պատրաստվում է մի քանի օրվա ընթացքում կռվելու հնարավորությանը։ Հուլիսի 27-ի երեկոյան իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից երկրի հյուսիսի հերթական զանգվածային գնդակոծության մասին։ Հրթիռներից […]
15:59 29.07.2024
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր: Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանն արժանացել է բրոնզե […]
15:50 29.07.2024
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է պայքարը թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ։ Օրերս ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները մաքսային հսկողության արդյունքում մաքսային զննման են ենթարկել Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացուն և վերջինիս ուղեբեռը, որտեղ առկա է եղել աուդիո նվագարկիչ: Զննման արդյունքում նվագարկչից հայտնաբերվել է 4043 գրամ […]
15:42 29.07.2024
Լեհաստանը 50 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնությանը։ Այս մասին Visegrad Insight ամսագրին տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Մենք բարձր ենք գնահատում զինամթերքի չեխական նախաձեռնությունը, որի համար հատկացրել ենք 50 միլիոն եվրո»,- ասել է լեհական դիվանագիտության ղեկավարը։ Նա չի պատասխանել հրատարակության լրագրողի հարցին, թե Պրահան երբ […]
15:34 29.07.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների հայցերը, որոնք նրանք ներկայացրել են Սահմանադրական դատարան, ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, կհամախմբվեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխանության նախագահ Մերաբ Թուրավան։ «Բոլոր երեք հայցերն էլ (օտարերկրյա գործակալների մասին) կքննարկվեն մեկ գործի շրջանակներում»,- ասել է նա։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները երկուշաբթի օրը հայց […]
15:24 29.07.2024
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք […]
15:20 29.07.2024
Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տավուշը հանուն հայրենիքի» […]
14:55 29.07.2024
Հուլիսի 22-28-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 619 դեպք, որից 212-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 132, փլուզման, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, պայթյունի, բնական հրդեհի, հեղեղման, ուժեղ քամու՝ 2-ական, երկրաշարժի, սողանքի, դարափուլի, դժբախտ պատահարի, սելավի, քարաթափման, ուժեղ կարկուտի, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 4, թունավորման՝ 3, օձի […]
14:38 29.07.2024
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայի Հանրային կրթության ազգային ադմինիստրացիայի միջազգային հարաբերությունների և համագործակցության տնօրեն Էկտոր Գոնյիի և Լեզվական քաղաքականության տնօրեն Ալդո Ռոդրիգեսի ուղեկցությամբ, այց կատարեց Սալտո նահանգում գործող թիվ 16 դպրոց, որը կրում է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը: Դպրոցի տնօրեն Անդրեա Ռոլֆոյի և ուսուցչական կազմի ուղեկցությամբ դեսպան Գևորգյանը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ ուսումնական գործընթացին և […]
14:31 29.07.2024
Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 39 մարդ, վիրավորվել՝ 93-ը։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39 363-ի, վիրավորվել է 90 923 մարդ»,- նշել են գերատեսչությունում։ Որոշ տուժածներ դեռևս փլատակներում են, իսկ շտապօգնության […]
14:15 29.07.2024
Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «X» սոցիալական ցանցում, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայել «մուտք գործելու» պատրաստակամության մասին խոսքերին, ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Անկարան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լիբիա և […]
14:09 29.07.2024
Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի […]
13:52 29.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում, աշխատակազմի պատասխանատուների, համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Բագրավանի մանկապարտեզ, որտեղ «Անի համայնքի Բագրավան բնակավայրի մանկապարտեզի շենքի նորոգում» սուբվենցիոն ծրագրով վերանորոգվելու է մանկապարտեզի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 137 մլն 595 հազար դրամ, ՀՀ կառավարությունը տրամադրելու է գումարի 80 տոկոսը։ Մանկապարտեզը նախատեսված […]