TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Գևորգ Պապոյանը մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

20:34 19.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 […]

̰
Բլինքենը պատասխանել է հարցին, թե արդյոք Թրամփի օրոք ԱՄՆ-ը կշարունակի օգնել Ուկրաինային

20:17 19.07.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Ասպենի ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումում, խոստովանել է, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է հրաժարվել Ուկրաինային օգնություն տրամադրելուց։ «Իհարկե, յուրաքանչյուր վարչակազմ ունի իր քաղաքականությունը սահմանելու հնարավորություն, մենք չենք կարող երաշխավորել ապագան», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Վաշինգտոնը հիմա Դոնալդ Թրամփին կանխելու համար՝ […]

̰
Քարվաճառում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել

20:06 19.07.2024

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում ականի պայթյունի հետևանքով 55-ամյա ադրբեջանցի է վիրավորվել։ Նրա վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

̰
2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի․ Շոլցը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումների մասին

17:29 19.07.2024

Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս մասին խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ անդրադառնալով Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։ «Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց […]

̰
Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկի պատշգամբում

17:25 19.07.2024

Հուլիսի 19-ին, ժամը 12:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում. տարհանվել է […]

̰
ՍԱՏՄ-ն անդրադարձել է ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը սահմանափակելու որոշմանը

17:12 19.07.2024

Հուլիսի 17-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») նամակ է ստացել այն մասին, որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրել են խախտումներ, և կայացրել հուլիսի 15-ից ՌԴ տարածք հայաստանյան 16 ընկերությունների արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու որոշում։ Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ […]

̰
ԱՄՆ-ում և այլ երկրներում աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նոր հնարավորություն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար

17:07 19.07.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին հնարավորություն կընձեռնվի աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։ Ծրագրին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների […]

̰
Թուրքական Իզմիրում անտառային հրդեհը հասել է բնակավայրեր

17:00 19.07.2024

Թուրքիայի Իզմիր քաղաքում բռնկված անտառային հրդեհը ուժեղ քամու պատճառով հասել է բնակավայրեր, հայտնում է A Haber հեռուստաալիքը։ CNN Türk-ի տվյալներով՝ քաղաքացիները սեփական ուժերով հանգցրել են իրենց տներին մոտեցող կրակը։ Տեղի մեղվապահներից մեկը ODATV-ին պատմել է, որ մոտ 80 փեթակ է այրվել, և միայն 20-ը փրկվել: Հրդեհի մարմանը ներգրավվել է տասնյակ տեխնիկա, այդ թվում՝ յոթ ինքնաթիռ […]

̰
Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը

16:54 19.07.2024

Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը: Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային […]

̰
Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին

16:28 19.07.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել է «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» նոր սպորտային համալիրի շինաշխատանքների ընթացքին։ Աշխատակազմի պատասխանատուները դիտարկել և արձանագրել են շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած թերությունները: Քննարկվել են դրանց արագ և արդյունավետ լուծում տալու հնարավորությունները։ 6 մլրդ 796 մլն դրամ ընդհանուր արժողությամբ […]

̰
Վասիլիս Մարագոսը հույս հայտնել է, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի

15:57 19.07.2024

Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը […]

̰
Խուլիգանություն բազմաթիվ անձանց մասնակցությամբ և ոստիկանների նկատմամբ բռնության գործադրում՝ Կոտայքի մարզում. վեց անձ ձերբակալվել է

15:36 19.07.2024

2024 թվականի հուլիսի 19-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք, հարցեր պարզաբանելու համար, 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 20։10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհին հանդիպել են իրար, վերջիններիս մոտ կարող է զենք լինել։ Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել […]

̰
Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

15:23 19.07.2024

Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակից։ «Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը […]

̰
Հայտնի են ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների անունները

15:04 19.07.2024

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Այժմ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսություն գործնականում չկա․ Պեսկով

15:03 19.07.2024

Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայիս վարչակազմերի միջև երկխոսություն գործնականում չկա, կան միայն իրավիճակային շփումներ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Գործնականում երկխոսություն չկա»,-հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։ Միաժամանակ նա նշել է, որ կան «իրավիճակային հաղորդակցություններ, որոնք դժվար թե երկխոսություն անվանվեն»։  

̰
SHANTNEWS

15:00 19.07.2024

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

14:55 19.07.2024

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2024-2025 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային […]

̰
Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից․ ՀՀ-ում Իրանի դեսպան

14:46 19.07.2024

Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և առհասարակ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս մասին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել է SNN գործակալությանը տված հարցազրույցում: «Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից», – նշել է նա։ Խոսելով «3+3» ձևաչափով հարթակի մասին՝ նա նշել է, որ հաջորդ […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

14:39 19.07.2024

Երևան քաղաքում՝ հուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի […]

̰
Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած

14:33 19.07.2024

Հայկ Մաղաքյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։  

̰
Պեսկովն ասել է, որ Թրամփի նախագահության ժամանակ երկխոսություն է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև

14:24 19.07.2024

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանն ուղեկցվել է էական հակասություններով ու լարվածությամբ, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն է եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Պարոն Թրամփի օրոք շատ լարվածություն կար, շատ հակասություններ եղան, բայց, համենային դեպս, կար երկխոսություն։ Սա նրան բարենպաստորեն տարբերում է մյուսներից»,- ասել է […]

̰
Հուլիսի 22-ին կդադարեցվի Լոռու մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

14:08 19.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։

̰
Հրազենային վնասվածքներ ստացածներից մեկը հիվանդանոցում մահացել է. կան ձերբակալվածներ

13:55 19.07.2024

Հուլիսի 17–ի ժամը 22.41-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, ներքին արնահոսությամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա, 56-ամյա և 41-ամյա երեք տղամարդ. առաջին երկուսը՝ Սևան քաղաքի, երրորդը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ։ Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հրազենային վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ժամը 22.20-ին […]

̰
Հաստատվել են նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների անվճար ուսուցման ընդունելության տեղերը

13:43 19.07.2024

ՀՀ կառավարության՝ հուլիսի 18-ի նիստում հաստատվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2024/2025 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության […]

̰
Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից

13:35 19.07.2024

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած վարորդը կազատվի աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ, վերջինս իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-գրել է Կոստանյանը։

̰
Փոխվում և արդիականցվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն

13:18 19.07.2024

Փոխվում և արդիականցվում է Երևանի 47 փողոցի լուսավորություն։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Մի շարք փողոցներում աշխատանքներն արդեն ավարտված են և լուսավորված լեդ լուսատուներով, որոնք ապահովում են մինչև 70% էներգախնայողություն։

̰
Ճշտված տվյալներով կործանված ինքնաթիռը Յակ-52 է․ ՆԳՆ ՓԾ

13:12 19.07.2024

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրապարակվել է ինքնաթիռի ԱՆ-2 մոդելը։ Ճշտված տվյալներով ինքնաթիռը Յակ-52 է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։ Դեպքի վայր են մեկնել […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

13:04 19.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:

̰
Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված համերգ՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ

12:57 19.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իր 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Պուչչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ, որը նվիրված է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին: Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգան սոպրանոներ Քրիստինա Մխիթարյանը (Միմի), Նինա Մինասյանը (Մյուզետ), տենոր Լիպարիտ Ավետիսյանը (Ռուդոլֆո), […]

̰
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

12:50 19.07.2024

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝ նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը, խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին […]

̰
BACK_TO_TOP