16:00 18.07.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը: Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը […]
15:55 18.07.2024
Հայաստանի Հանրապետությունում սողանքային երևույթները լայն տարածում ունեն։ Սողանքային տեղամասերի մակերեսը 1216 քառակուսի կմ է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 4,1/%-ը։ Այսօր հանրապետության 233 համայնքներ գտնվում են սողանքային վտանգավոր տեղամասերում, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ։ «Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ունենք գրանցված բոլոր սողանքային տարածքները քարտեզագրված, գույներով, թե որ […]
15:50 18.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում հաշվառված և փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024 […]
15:44 18.07.2024
Հուլիսի 18-ին, ժամը 10:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 14 հասցեի մոտակայքում բախվել են «Ford» (վարորդ՝ Ա. Բ.), «Mitsubishi» (վարորդ՝ Ա. Պ., […]
15:28 18.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 11։55-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հատուկ տեխնիկական միջոցներով զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Գ․-ի անվամբ բերված հանձնուքը։ Մանրակրկիտ զննության արդյունքում ծառայողները պարզել են, որ հանձնուքում առկա գործարանային փաթեթավորմամբ թեյի տուփի մեջ թաքցված են պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված, ընդհանուր 244 գրամ քաշով, բուսական խառնուրդի նմանվող, սև, մածուցիկ զանգվածներ, ինչպես նաև՝ […]
15:20 18.07.2024
Հուլիսի 18-ին, ժամը 12։52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան։
15:07 18.07.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն պաշտպանական միության վերածելու ծրագրերը վկայում են Եվրոպայի ռազմականացման և առճակատման տրամադրվածության մասին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախաձեռնությունը՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Սա ևս մեկ անգամ հաստատում է եվրոպական պետությունների վերաբերմունքը ռազմականացման, լարվածության սրման, առճակատման և իրենց արտաքին քաղաքականության […]
15:02 18.07.2024
Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական […]
14:55 18.07.2024
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2024 թվականի պետական բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխմամբ 15 մլն 693 հազար դրամ գումար է հատկացվել Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ աշնանը նախատեսվող «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպմանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ցուցադրությունը կարևոր […]
14:43 18.07.2024
Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում […]
14:42 18.07.2024
Հուլիսի 17-ի ժամը 22.25-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Կապան քաղաքի հանգստի կենտրոններից մեկում դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը: Ահազանգով ոստիկանության Կապանի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ նշված վայրում հանգստացող երկու խմբերի միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքներ […]
14:36 18.07.2024
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2025-2029 թվականների երկրորդ ժամկետի իր ծրագրում առաջարկել է ստեղծել «Ժողովրդավարության եվրոպական վահան»՝ ապատեղեկատվության և քարոզչության դեմ պայքարելու համար։ «Ես առաջարկում եմ ստեղծել «Ժողովրդավարության եվրոպական վահան», որպես այս ծրագրի մաս, մենք կհակազդենք տեղեկատվության օտարերկրյա մանիպուլյացիաներին և առցանց միջամտություններին։ Նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկությունը՝ բացահայտելով, վերլուծելով և ակտիվորեն պայքարելով […]
14:23 18.07.2024
Մայիսի 14-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվար ամսից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հորաքրոջ տղայի՝ Վահրամաբերդ գյուղի տնից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 1 միլիոն դրամի նյութական վնաս: Ախուրյանի ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձը հանել էին վերոհիշյակ տան տանիքի պատուհանի ապակին, մուտք գործել տանիք և այնտեղից գողացել ընդհանուր մոտ […]
14:17 18.07.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Մեծ Բրիտանիա։ Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Telegram-ում նրա հաղորդագրությունից։ «Չորրորդ անգամ եվրոպական տարածաշրջանի երկրները գնում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ քննարկելու ընդհանուր թեմաներն ու մարտահրավերները»,- գրել է նա։ Զելենսկին հավելել է, որ այցի առանձին ծրագիր է Ուկրաինայի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։
14:04 18.07.2024
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել։ «Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։
14:01 18.07.2024
2024 թ․ հուլիսի 17-ին Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի հայոց պատրիարքության, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության, Զմմառի պատրիարքական կղերի միաբանության, Վենետիկում Մխիթարյան միաբանության, Վիեննայի Մխիթարյան միաբանության ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը: Քննարկման ընթացքում արծարծվել են հոգևոր-ձեռագրական կենտրոնների համագործակցության խորացման, […]
13:55 18.07.2024
Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Նիդերլանդների նորընտիր վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է պարոն Սխոուֆին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի […]
13:44 18.07.2024
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ ընդլայնումն անվանել է որպես Հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություն նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետում՝ ընդգծելով, որ նոր երկրներ կարող են անդամակցել ԵՄ-ին միայն արժանիքների հիման վրա: «Անդամակցությունը միշտ լինելու է արժանիքների վրա հիմնված գործընթաց», – ասել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում: Ֆոն դեր Լայենը նաև առաջին անգամ ԵՄ ընդլայնման գործընթացն […]
13:37 18.07.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։ Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե […]
13:25 18.07.2024
Ռուսաստանը Եվրամիությունում որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում, Ուկրաինայում Ռուսաստանը պաշտպանում է իր շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի Դաշնությունը որևէ վտանգ չի ներկայացրել ԵՄ-ի համար, իսկ Ուկրաինայում նա պաշտպանում է իր շահերը այն պայմաններում, երբ Եվրամիության երկրները բացառել են երկխոսության ցանկացած հնարավորություն և հաշվի չեն առնում Ռուսաստանի […]
13:18 18.07.2024
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է առաջիկա հինգ տարում ստեղծել «իսկական պաշտպանական եվրոպական միություն»՝ օդային և կիբերպաշտպանության առաջատար նախագծերով, եթե ինքը վերընտրվի: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Եվրոպացի առաջնորդներն էլ ընդգծել են, որ պետք է ավելին անեն իրենց պաշտպանությունն ամրապնդելու համար, հատկապես հաշվի առնելով կասկածները, թե որքան պաշտպանություն կարող են ակնկալել Միացյալ Նահանգներից, […]
13:05 18.07.2024
Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, խմբակցությունների ներկայացուցիչների և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ […]
12:59 18.07.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված` Մ-1‚ Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա) միջպետական ճանապարհի ձախակողմյան երթևեկելի գոտին 29+000-30+000 հատվածում հուլիսի 18-ից ժամանակավորապես փակ է լինելու, իսկ աջակողմյան երթևեկելի գոտին կծառայի երկկողմանի երթևեկության համար։
12:53 18.07.2024
Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին: «Միջոցառման շրջանակում կունենամ երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
12:44 18.07.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հինգշաբթի օրը Լոնդոնի մերձակայքում գտնվող Օքսֆորդշիր քաղաքում։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալությունը։ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին» – […]
22:48 17.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն: Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:
21:57 17.07.2024
Փարիզում Չեխիայի դեսպանատանը հրդեհ է բռնկվել, բոլոր աշխատակիցները տարհանվել են, շենքի մի մասը ժամանակավորապես չի գործում, չորեքշաբթի հայտնել է CT24 հեռուստաալիքը։ «Մենք կարող ենք հաստատել, որ հրդեհ է տեղի ունեցել, ոչ ոք չի տուժել», – մեջբերում է հեռուստաալիքը Չեխիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Դրեյքի խոսքերը։ Երկու աշխատակիցներ թունավորվել են շմոլ գազից և բուժօգնություն են ստացել […]