12:20 23.07.2024
Լատվիան Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։ «Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», – նշված է տեքստում։
12:13 23.07.2024
Սլովակիան մտադիր է 2025 թվականին մեծացնել խոշոր տրամաչափի զինամթերքի արտադրությունը, սակայն չի զինի Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը, ում խոսքերը մեջբերել է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ Սլովակիան մտադիր է մեծ տրամաչափի զինամթերքի արտադրությունը 2024 թվականին սպասվող 125 հազարից 2025 թվականին հասցնել 200 հազարի։ Սակայն Կալինյակը նշել է, որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ […]
12:05 23.07.2024
Սևան քաղաքում 3 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկի պատուհանից և հայտնվել 2-րդ հարկի պատշգամբում. Radar Armenia-ն տեղեկացել է ՆԳՆ-ից։ «Հուլիսի 22-ին ժամը 19։57 Սևանի Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով՝ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020թ․ ծնված տղա երեխա, իսկ ժամը 21։13-ին նույն Բ/Կ-ից […]
21:50 22.07.2024
Մոսկվան, գնահատելով Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այցը Չինաստան, առաջնորդվում է Պեկինի հետ իր ռազմավարական գործընկերությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մեզ համար գլխավորը Չինաստանի հետ մեր հարաբերություններն են, մենք ելնում ենք մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ֆոնից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ռազմավարական գործընկերության ընդհանուր մթնոլորտից, ելնում ենք այն մթնոլորտից, որը […]
21:34 22.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ 7-րդ փողոցի առանձնատներ, Ավան՝ 7-րդ փողոց 2-րդ, 3-րդ նրբանցքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Նալբանդյան փ. 110 շենք, Սայաթ-Նովայի պող. 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 121-125/1 […]
21:22 22.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 23-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 23-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև ժամը […]
21:18 22.07.2024
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են բանակցություններ սկսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում։ «Նախարարները երկու պատմական որոշում կայացրին Հայաստանի հետ հարաբերությունների համար, նրանք հավանություն տվեցին վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը և ընդունեցին Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն […]
21:11 22.07.2024
2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, […]
21:00 22.07.2024
Հյուսիսատլանտյան դաշինքը կատարում է իր գործառույթները որպես առճակատման դաշինք և շարունակում է շրջափակել Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները, թե Արեւմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ «Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է առաջ մղել իր ռազմական ենթակառուցվածքը դեպի մեր սահմանները, շարունակում է մեզ շրջապատել […]
20:49 22.07.2024
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Sky News-ի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք աշխատելու ենք նրանց հետ, ում ընտրի ամերիկացի ժողովուրդը»,- ասել է նա՝ հավելելով, որ «երկրների միջև հատուկ հարաբերությունները» գործում են տասնամյակներ շարունակ։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից […]
20:40 22.07.2024
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում հեռանկար չի ունենա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ այս հայցը ոչ մի հեռանկար չի ունենա, ուղղակի անհնար է ապացուցել, որ թափանցիկությունը վատ է», – ասել է Կոբախիձեն: Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Զուրաբիշվիլին դիմելու է Սահմանադրական դատարան՝ […]
20:28 22.07.2024
Կրեմլը կարծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինային, բայց գնալով «ծանրաբեռնելու» է Եվրոպային: Դա չի ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ԱՄՆ-ն այս կամ այն կերպ կշարունակի այդ օգնությունը, դա ակնհայտ է, բայց նրանք օգնություն կտրամադրեն Ուկրաինային՝ փորձելով, իհարկե, ավելի շատ ֆինանսական բեռ դնել իրենց […]
20:17 22.07.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն վտանգավոր է անվանել Եվրոպական խորհրդի որոշումը՝ Հայաստանին 10 մլն եվրո ռազմական օգնություն հատկացնելու մասին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ «Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը չափազանց սխալ և վտանգավոր քայլ է, որը ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը», – տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով, ԵՄ-ի նման գործունեությունը «բացահայտ միակողմանի […]
20:06 22.07.2024
2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում ավելի քան 39 հազար պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «Այսօր Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 39006-ի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Նույն ժամանակահատվածում Գազայում տուժել է 89 818 պաղեստինցի։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ միայն անցած […]
16:00 22.07.2024
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսին։ Վերջինը բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները ՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։ […]
15:51 22.07.2024
Իրանի և Եվրոպայի հարաբերությունները կբարելավվեն միայն այն դեպքում, եթե եվրոպական երկրները դադարեն հետևել ԱՄՆ-ի հրահանգներին։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի և Եվրոպայի միջև հարաբերությունների սառնությունը ուղղակիորեն հետևանք է Միացյալ Նահանգների ճնշման կամ սեփական սխալ հաշվարկների: Եթե Եվրոպան անկախ քաղաքականություն վարի Իրանի նկատմամբ, մենք հաստատ հարաբերությունների բարելավում […]
15:44 22.07.2024
Հուլիսի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 222-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման՝ 4, երկրաշարժի, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 3-ական, դիակի հայտնաբերման, վտանգավոր աղբյուրների հայտնաբերման, օդաղետի, պայթյունի, դարափուլի,դժբախտ պատահարի, ջրահեղձման՝ 1-ական, ուժեղ քամու, տեղատարափ անձրևի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 30, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության […]
15:35 22.07.2024
Հուլիսի 21-ից 22-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Տանձավեր, Վերին Խոտանան, Լոռու մարզի Արջուտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում, ինչպես նաև Քարի լճի մոտակայքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4, քարշակել՝ 3 ավտոմեքենա:
15:28 22.07.2024
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 29 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է China Daily թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տարերային աղետը տեղի է ունեցել Յաան քաղաքային թաղամասում։ Խափանվել է տրանսպորտային հաղորդակցության համակարգի աշխատանքը, և 1,5 հազար մարդ հայտնվել է աղետի գոտում։ Տեղի իշխանությունները հատուկ տեխնիկա են կիրառել որոնողափրկարարական […]
15:13 22.07.2024
Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում հուլիսի 11-22-ն անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադային, որն անցկացվել է երկու տեսական փուլերով, մասնակցել է 108 երկրի 609 աշակերտ։ Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 6 աշակերտներից 4-ը սովորում են Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում, 2-ը՝ «Քվանտ» վարժարանում: Ա․ […]
15:05 22.07.2024
Վաշինգտոնը պետք է հրաժարվի Իրանի ուղղությամբ իր ագրեսիվ քաղաքականությունից՝ երկկողմ հարաբերություններում որակական փոփոխությունների համար, ուստի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն այնքան էլ կարևոր չեն Թեհրանի համար։ Այդ մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Մեզ համար նշանակություն չունի, թե որ կառավարությունը կգա իշխանության։ ԱՄՆ-ը թշնամական քաղաքականություն է վարում Իրանի դեմ։ Միայն ամերիկյան […]
14:55 22.07.2024
Երևանում հուլիսի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 22-ին, 23-27-ը կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ […]
14:48 22.07.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն մեկնելուց առաջ ասել է, որ մտադիր է քննարկել Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ցանկանում է շնորհակալություն հայտնել նրան Իսրայելին երկար տարիներ ցուցաբերած աջակցության համար։ «Ես նախատեսում եմ տեսնել նախագահ Բայդենին, ում ճանաչում եմ ավելի քան քառասուն տարի: Դա առիթ կլինի նրան շնորհակալություն հայտնելու այն […]
14:41 22.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան կապակցությամբ: Ցավակցական հեռագրում ասված է. «Ցավով տեղեկացա Վիետնամի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի մահվան մասին։ Պարոն Նգույեն Ֆու Չոնգը մեծ ջանքեր է ներդրել Վիետնամի հզորացման և […]
14:36 22.07.2024
Արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի հետքաբանական փորձաքննությունների բաժինը ձեռք է բերել թիրախային բլոկ, որը նախատեսված է կտրող-ծակող գործիքի՝ բոլոր տեսակի դանակների խոցելիության աստիճանը պարզելու, ինչպես նաև համեմատական հետազոտությունների նպատակով կտրող-ծակող գործիքով փորձարարական վնասվածքներ ստանալու համար։ Սարքն իր կառուցվածքով նմանակում է մարդու մարմնի կառուցվածքը՝ մաշկ, մերձմաշկային շերտ, մկաններ, ոսկորներ և ներքին օրգաններ։ Նախկինում նման […]
14:30 22.07.2024
Հուլիսի 22-ի գիշերը, ժամը 1.20-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Ռանչպար գյուղի 17-ամյա բնակիչ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 21-ին, ժամը 20-ի սահմաններում, Ռանչպար գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 17-ամյա երիտասարդին խոհանոցային […]