TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+17.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հրդեհ կիսակառույց շենքում

21:19 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 320 հասցեում գտնվող բնակելի թաղամասի կիսակառույց շենքի 4-րդ հարկից կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության […]

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 17-ին

20:50 17.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 427 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:  

̰
ԱՄՆ Կոնգրեսը ստեղծել է աշխատանքային խումբ՝ Թրամփի դեմ մահափորձը հետաքննելու համար

20:41 17.07.2024

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ, հանրապետական ​​Մայք Ջոնսոնը չորեքշաբթի X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մահափորձը հետաքննող աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել էր, որ ներքին հետաքննություն կանցկացնի «Թրամփի նախընտրական միջոցառման ժամանակ հետախուզական գործակալության գործողությունների վերաբերյալ»: «Այսօր ես հայտարարում եմ Ներկայացուցիչների պալատի աշխատանքային […]

̰
ԵՀ-ն հաստատել է Կիևին 4,2 մլրդ եվրոյի չափով օգնության նոր տրանշը

20:25 17.07.2024

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հավանություն է տվել Կիևին 4,2 միլիարդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացմանը՝ Ուկրաինայի համար Հիմնադրամի շրջանակներում։ Այս մասին X-ում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը «Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար Հիմնադրամի շրջանակներում», – գրել է նա: Ֆոն դեր Լայենը նշել է, որ հաշվի […]

̰
Հուլիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:17 17.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հալաբյան փ. 27, 31, 33, 35, 39, 37 շենքեր, Աբելյան փ. 3, 5, 7 շենքեր, […]

̰
Հայաստանի ներկայացուցչի մասնակցությամբ՝ Օլիմպիական կրակի փոխանցումավազքի արարողություն

20:07 17.07.2024

Հուլիսի 17-ին, Հայաստանը ներկայացնող մարզիկ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցեց Փարիզում կայանալիք Օլիմպիական 33-րդ խաղերի կրակի փոխանցումավազքին։ Փոխանցումավազքի ընթացքում, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Վիլիե-Կոտրե քաղաքում գտնվող համանուն պալատի տարածքում, Էլմիրա Կարապետյանը, որպես 2027թ․ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ, օլիմպիական կրակն ընդունեց Ֆրանկոֆոնիայի նախորդ խաղերը հյուրընկալած երկրի՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող մարզիկ, ձյուդոիստ Արնոլդ Կիսոկայից։ Այս […]

̰
Ջրափրակարարները Սևանա լճում նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել

16:52 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելուց է եղել։ Ջրափրակարարները ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական […]

̰
2024 թ. հունիսին 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

16:47 17.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 13 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.5 […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

16:44 17.07.2024

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է […]

̰
Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ․ Հակոբ Արշակյան

16:37 17.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջեւ: Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել […]

̰
Միրզոյանը Նյու Յորքում շեշտել է ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ

16:26 17.07.2024

Նյու Յորքում զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է «Մարդասիրական գործողությունների» բաղադրիչը՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացման ճանապարհին ՀՀ համար առանցքային երեք բաղադրիչներից մեկը, զարգացման և խաղաղության բաղադրիչներին զուգահեռ: Ի թիվս այլնի, շեշտվել են ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

̰
ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են ՊԾ վարչական համալիր

16:18 17.07.2024

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական […]

̰
Գազայում վերջին 1 օրում զոհվել է շուրջ 80 մարդ

16:10 17.07.2024

Պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 81 մարդ է զոհվել, 198-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները տրամադրել է անկլավի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ այսպիսով, «անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 38 794-ի, իսկ 89 364-ը վիրավորվել է»։ Առողջապահության նախարարությունը նշում է, որ որոշ տուժածներ դեռևս […]

̰
26-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

15:58 17.07.2024

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 16-ին Երևանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է 26-ամյա Նարեկ Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է դատարանին և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Իտալիայի Պուլիայի շրջանում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

15:47 17.07.2024

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ուրախ է հայտարարել նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին Պուլիայի շրջանում։ Այս մասին նշված է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ։ «Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը: Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը

15:44 17.07.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 18-ին Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, հաղորդում է դաշինքի մամուլի ծառայությունը X-ում: Եվրոպական քաղաքական համայնքը հարթակ է, որը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ 2022 թվականին՝ Եվրամիության ուղեծրում նոր երկրների ակտիվ ներգրավման համար՝ առանց նրանց անդամակցություն տրամադրելու։

̰
Նորակոչիկների առաջին օրերը զորամասում․ ՊՆ տեսանյութը

15:36 17.07.2024

Նորակոչիկների առաջին օրերը զորամասում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։

̰
Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին

15:20 17.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 16-ին՝ որպես բանախոս, մասնակցել է ՀՀ «Ազգային փոքրամասնությունների մասին» և ՀՀ «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծերի աշխատանքային քննարկմանը։ Անդրադարձ է կատարվել խտրականության, անհանդուրժողականության և ատելության խոսքի դեմ պայքարի գործիքակազմին։ Քննարկման մասնակիցներն օրենքի նախագծերի վերաբերյալ իրականացրել են կարծիքների փոխանակում, ինչպես նաև հանդես են եկել առաջարկություններով։ Նախագծերի քննարկումը […]

̰
Մեր երկրի համար առաջնային է զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացը․ Պապոյանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

15:13 17.07.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին, ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դուբեին և քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանին: Քննարկվել են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում ստեղծվելիք զբոսաշրջային կլաստերների, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը,ինչպես նաև ծրագրի վերակառուցման գործընթացներին, ֆինանսական բաղադրիչներին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Գևորգ […]

̰
SHANTNEWS

15:00 17.07.2024

̰
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի շուրջ

14:55 17.07.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի […]

̰
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած

14:48 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել […]

̰
Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

14:46 17.07.2024

Հուլիսի 17-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բազեի ձագը ընկել է բնից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները թռչնին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ

14:30 17.07.2024

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի […]

̰
Պեսկովն ասել է, որ Թրամփի օրոք Վաշինգտոնի և Մոսկվայի միջև երկխոսություն եղել է

14:24 17.07.2024

Ռուսաստանի դեմ բազմաթիվ սահմանափակումներ են մտցվել այն ժամանակաշրջանում, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ղեկավարում էր Միացյալ Նահանգները, սակայն երկրների միջև երկխոսություն կար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դուք գիտեք, որ Ռուսաստանի համար առանձնապես լավ բան չի արվել, ընդհակառակը, ավելի ու ավելի շատ սահմանափակումներ են մտցվել, բայց, այնուամենայնիվ, երկխոսություն եղել […]

̰
Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով

14:20 17.07.2024

2024 թվականի հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի […]

̰
ԵՄ-ն համաձայնել է վեց ամսով երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

14:15 17.07.2024

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչների կոմիտեն համաձայնության է եկել ևս վեց ամսով՝ մինչև 2025 թվականի հունվարի վերջը երկարաձգելու Ռուսաստանի դեմ 2014 թվականին ընդունված տնտեսական պատժամիջոցները, լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտական ​​աղբյուրը։ «Եվրամիության դեսպանները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ ԵՄ տնտեսական պատժամիջոցների նոր երկարաձգման շուրջ վեց ամսով»,- ասել է նա։ Այս որոշումը պաշտոնապես կհաստատվի հուլիսի 22-ին ԵՄ ԱԳ […]

̰
Երևանի 25-ամյա բնակիչը կալանավորվել է՝ 27–ամյա համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

13:57 17.07.2024

2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։ Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա […]

̰
Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ին ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով

13:50 17.07.2024

Երևան քաղաքում հուլիսի 17-ին, 21-22-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում հուլիսի 17-ին, 21-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:34 17.07.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 25-ամյա Մակսիմ Կ.-ն: Նա հունիսի 5-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
BACK_TO_TOP