12:25 03.07.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ […]
12:17 03.07.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի և «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության II փուլի շրջանակներում տեխնիկական աջակցության ծրագրի թիմի ղեկավար Յանիս Սոֆյանոպոպուլոսի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը կարևորել է երկու հաստատությունների միջև համագործակցային բարձր մակարդակը՝ ուղղված արդարադատության ոլորտի բարեփոխումներում որակական առաջընթաց ապահովելուն։ […]
12:11 03.07.2024
Հուլիսի 3-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
12:10 03.07.2024
Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի թիմի անդամներին: Արսեն Հարությունյան Աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին: -Արսե՛ն, ի՞նչ տրամադրվածությամբ և ի՞նչ մարզավիճակում եք մոտենում Փարիզի խաղերին: -Տրամադրվածությունը հիանալի է, մարզումները ևս շատ լավ են անցնում, կարևորը՝ առանց […]
11:55 03.07.2024
Արամ Սարգսյան ԱՁ-ին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք. Երևան, Ռուբինյանց 5/3) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների լուրջ խախտումներ են։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների սանհանգույցների դռները բացվել են դեպի արտադրական շինություն, ինչպես նաև սարքավորված չեն եղել ձեռքերը […]
11:47 03.07.2024
Գոռ Ավետիսյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերժիկ Պետրոսյանը։
11:40 03.07.2024
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի ոստիկանների նկատմամբ՝ ամերիկյան համալսարաններում պաղեստինամետ բողոքի ցույցերը ճնշելուն նրանց մասնակցության համար։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Իրանի իշխանությունները նշել են 11 պաշտոնյաների անուններ, որոնք ներգրավված են «մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ ճնշելով ԱՄՆ-ում համալսարանների ուսանողների և դասախոսների խաղաղ բողոքը, ովքեր աջակցել են […]
11:34 03.07.2024
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հուլիսի 10-14-ը կայցելի Գերմանիա եւ ԱՄՆ, կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Վաշինգտոնում։ Այս մասին Ճապոնիայի կաբինետի ղեկավարն ինքը հայտարարել է կառավարության և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության հետ հանդիպմանը։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, Գերմանիայում Կիշիդան նախատեսում է հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական […]
11:20 03.07.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է Աստանա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 3-4-ը։ Գուտերեշի ժամանման մասին տեղեկությունը տարածել է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գուտերեշը կայցելի նաև Ալմաթի և հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Սա գլխավոր քարտուղարի երկրորդ պաշտոնական այցն է Ղազախստան։ […]
11:12 03.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.50 դրամ:
11:04 03.07.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի վերջին Վաշինգտոնում կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Սպիտակ տան ներկայացուցչին հղումով։ Նրա խոսքով, Նեթանյահուի Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում սպասվում է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, որտեղ հուլիսի 24-ին նախատեսված է նրա ելույթը ԱՄՆ Կոնգրեսում։ Նեթանյահուն դիմել է ԱՄՆ օրենսդիրներին 1996, 2011 և 2015 թվականներին:
10:58 03.07.2024
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ […]
10:43 03.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում 2024 թվականի հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են փաստական տվյալներ Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից առերևույթ լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով […]
10:40 03.07.2024
Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով՝ հունիսի 26-ին նախատեսված պլանային աշխատանքները տեղափոխվել են և կիրականացվեն հուլիսի 4-ին, ինչի պատճառով ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
10:19 03.07.2024
Հուլիսի 2-ին սոցցանցերում հրապարակում էր տարածվել՝ իբր «Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ. Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց»։ «Հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մանթաշյան-Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ ՃՈ ուղեկցող հատուկ վաշտի […]
10:17 03.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]
10:08 03.07.2024
Հուլիսի 2-ին, ժամը 19:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պտղավան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերյան-Պտղավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է […]
10:05 03.07.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։ «Սենատոր Վիքերը (հանրապետական, Միսիսիպի նահանգ) հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Սենատոր Վիքերը նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։ Պատվիրակության կազմում են․ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ […]
10:00 03.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։ «Հարավային Կովկասում առկա խնդրի համատեքստում դա (խմբ․ նկատի է […]
09:04 03.07.2024
Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին։ Այս մասին Ֆեյսբույքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
22:18 02.07.2024
Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության Արաբկիր Տարածքային կազմակերպության նախագահի պաշտոնում հաստատվել է Էդգար Զաքարյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Նշանակվել են Դավթաշեն և Ավան Տարածքային կազմակերպությունների խորհրդի և վերահսկողի ընտրության օրերը։
21:57 02.07.2024
Շոգ եղանակին պետք է ավելի շատ ջուր խմել և խուսափել տապակած մթերքներից, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում նշել է շոգին ճիշտ սնվելու միջոց։ Դիետոլոգի խոսքով՝ անոմալ շոգի ժամանակ ցերեկային ու երեկոյան կերակուրներից կարելի է հեռացնել հացահատիկները, սոուսները, սակայն բանջարեղենը պետք է պահպանել սննդակարգում։ Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ նախապատվությունը տալ պարզ […]
21:45 02.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 10 շենք, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փողոց 51ա շենք, Չեխովի փ․ 10 շենք, Նազարբեկյան թաղ․ 16Ա, 22, 25, 26 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց, Սեբաստիայի […]
21:30 02.07.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Հայաստան։ Պատվիրակության ընդունելության մասին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. […]