TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Հնդկաստանում կրոնական արարողության ժամանակ հրմշտոցի հետևանքով առնվազն 27 մարդ է մահացել

16:00 02.07.2024

Առնվազն 27 մարդ է մահացել Ուտար Պրադեշ նահանգի կենտրոնական նահանգի Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Մահացածների թվում 25-ը կանայք են։ Եվս 15 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ։ Պատճառը, որը հանգեցրել է հրմշտոցի, չի նշվում։ Արտակարգ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներն ու […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում

15:52 02.07.2024

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված: Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում:

̰
Սպիտակում նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

15:47 02.07.2024

Հուլիսի 4-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքում նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ «Հանդիպման ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։ Սիրով հրավիրում ենք հետաքրքրված անձանց մասնակցելու միջոցառումանը։ Հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Toyota»-ն բախվել է ծառերին

15:40 02.07.2024

Այսօր՝ հունիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում 46-ամյա Էդգար Հարությունյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքնայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով […]

̰
Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է․ ՆԳՆ

15:30 02.07.2024

Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։ Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

̰
Գազայում հայտնել են 2023 թ․ հոկտեմբերից ի վեր մոտ 38 հազար պաղեստինցիների զոհվելու մասին

15:25 02.07.2024

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության մեկնարկից ի վեր գրեթե 38 հազար մարդ է զոհվել, վիրավորվել է ավելի քան 87,1 հազարը։ Այս տվյալները հրապարակել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 925-ի, ևս 87 141 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության՝ Telegram-ի իր ալիքի ամփոփագրում: Առողջապահության նախարարությունն ընդգծել է, […]

̰
Վրաստանում Սու-25 ինքնաթիռ է կործանվել

15:11 02.07.2024

Վրաստանում զորավարժության ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

̰
BRICS-ի երկրները քննարկել են բնապահպանական խնդիրների լուծման ուղիները

15:03 02.07.2024

Նիժնի Նովգորոդում բնապահպանական խնդիրների վերաբերյալ BRICS-ի միջոցառումների առաջին օրվա շրջանակներում քննարկումներ են ծավալվել «BRICS մաքուր գետեր» ծրագրի իրականացման, BRICS-ի գործընկերություն հանուն բնապահպանական կայուն քաղաքների նախաձեռնության, ինչպես նաև երիտասարդության դերի մասին բնապահպանական խնդիրների լուծման գործում: Մասնակիցներին, մասնավորապես, ներկայացվել են նավահանգստային տարածքների ծովի հատակը պլաստիկից և այլ աղբից մաքրելու նորարարական տեխնոլոգիաներ, իսկ երկրների ներկայացուցիչները քննարկել են միկրոպլաստմասսաների […]

̰
SHANTNEWS

15:00 02.07.2024

̰
Ամփոփվել է արցախահայերի համար կազմակերպված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրը

14:48 02.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացված «Կրթիր՝ կրթողին» խորագրով ծրագիրն ամփոփվել է «Տերյան» մշակութային կենտրոնում կազմակերպված ցուցադրությամբ: Այն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթի արդյունքում արժանացել էր հավանության: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 30 արցախցիներ մասնակցել են հայկական ավանդական ձեռարվեստի եռամսյա դասընթացներին՝ […]

̰
Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

14:42 02.07.2024

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 […]

̰
Հանդիպում կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների հետ

14:36 02.07.2024

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ասոցիացիայի անդամ ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծումները քննարկելու շուրջ կառուցողական երկխոսություն ձևավորելու, կարծիքներ փոխանակելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները։ ՊԵԿ նախագահն, անդրադառնալով […]

̰
Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը

14:27 02.07.2024

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը: Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության: Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու […]

̰
Երկօրյա վերապատրաստման դասընթաց պետական գերատեսչությունների ներկայացուցիչների համար՝ նվիրված Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան

14:15 02.07.2024

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 28-ից 29-ն Աղվերանում կազմակերպել էր Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված երկօրյա վերապատրաստման դասընթաց։ Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարություններից, Քրեակատարողական ծառայությունից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային […]

̰
«ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

14:07 02.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես […]

̰
Օրբանն ասել է, որ ժամանել է Կիև՝ օգնելու լուծել ուկրաինական հակամարտությունը

13:56 02.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այցով Կիև է ժամանել, քանի որ իր երկիրը, որը հուլիսի 1-ին դարձել է ԵՄ խորհրդի նախագահ, կցանկանար իր ներդրումն ունենալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ «Հունգարիայի նախագահության նպատակն է նպաստել Եվրամիության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, ուստի իմ առաջին ուղևորությունն ինձ տարավ Կիև», – գրել է կառավարության ղեկավարը Facebook-ում: Օրբանը […]

̰
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն և ներկայացվեց դատարան

13:40 02.07.2024

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 28-ամյա Հովակիմ Մ.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Խարդախության փորձը), 297-րդ (Խուլիգանության) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: […]

̰
Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին

13:25 02.07.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ: «Հայտնում ենք, որ Անահիտ Չարենցի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հուլիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հուղարկավորությունը կկայանա Շահումյան 2 գերեզմանատանը: Անահիտ Չարենցը մեծ ներդրում ունի չարենցագիտության զարգացման բնագավառում: 1955 […]

̰
Հունգարիայի վարչապետը ժամանել է Կիև

13:16 02.07.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Հանդիպման հիմնական թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է», – նրա խոսքերը մեջբերել է MTI լրատվական գործակալությունը: Հավասին նշել է, որ Օրբանը և Զելենսկին «կքննարկեն նաև հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ […]

̰
ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

13:11 02.07.2024

Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս երկու անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի […]

̰
Կաշառակերության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:02 02.07.2024

ՆԳՆ ՔՈԳՎ և Անիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Անիի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Չ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 6-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

12:54 02.07.2024

Հունիսի 27-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի (GAFU) նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին նվիրված արարողություն։ Արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գաբոնի մշտական ներկայացուցիչ, Կազմակերպության Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Ռաշել Անիկ Օգուլա Ակիկոն (Rachel Annick Ogoula Akiko) […]

̰
Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ

12:47 02.07.2024

Երևանում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 7-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից […]

̰
Հետախուզվողը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

12:37 02.07.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գոռ Մ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի […]

̰
Ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով. կատարողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ

12:25 02.07.2024

Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 1.31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել […]

̰
Գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստում քննարկվել են 7 էսքիզային նախագծեր

12:19 02.07.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 9-րդ նիստը: Նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր: Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Սբ Մակարավանք վանական համալիրի գավթի, աղբյուրի, երիցատան վերականգնման նախագիծը որոշակի վերապահումներով արժանացել է հավանության: Լոռու մարզի […]

̰
«Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին. կա 1 զոհ, 3 տուժած

12:08 02.07.2024

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի […]

̰
SHANTNEWS

12:00 02.07.2024

̰
Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ

11:58 02.07.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։ Շնորհավորելով Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում: Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի […]

̰
Հուլիսի 1-ից մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը

11:52 02.07.2024

«Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը։ Գործելու է 6 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝ Խաղահրապարակներ Հանդերձարաններ Ցնցուղարաններ Շվաքարաններ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայության կողմից ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։ Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։ «Հարգելի քաղաքացինե՛ր, ձեր […]

̰
BACK_TO_TOP