TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագիրն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 22-ը

10:52 02.07.2024

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը մինչև հուլիսի 22-ն է։ Հայաստանում 2023-2025 թվականներին փուլային եղանակով ներդրվել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: 2023 թվականի հաշվետու տարվա համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամուտների տարեկան հաշվարկ-հայտարարագիրը ներկայացնում են Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։ […]

̰
Ուսուցողական և հանրային իրազեկմանը նվիրված միջոցառումներ Արմավիրի և Կոտայքի մարզերում

10:47 02.07.2024

ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք կազմակերպություններում, բնակավայրերում, ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, սեմինար-դասախոսություններ և իրազեկման աշխատանքներ՝ միտված բարձրացնելու բնակչության պատրաստվածությունը և աղետներին դիմակայունությունը։ Հունիսի 21-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվել է «ՀԱԷԿ-ում միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» […]

̰
Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին

10:40 02.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրով փոխել է երկու նախարարների։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթում, Քեմալ Մեմիշօղլուն Ֆահրեթին Քոջայի փոխարեն նշանակվել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար։ Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։ Քոջան ու Օժասեկին […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

10:34 02.07.2024

Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

̰
Իրանում հայտարարել են Իսրայելի ներխուժման դեպքում «Հըզբոլլահին» աջակցելու պատրաստակամության մասին

10:26 02.07.2024

Իրանն ամեն ինչ կանի շիական «Հըզբոլլահ» շարժմանը աջակցելու համար, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Միջազգային հարաբերությունների Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլլահին»», -պատասխանել է Խարազին […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված

10:16 02.07.2024

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Նշվում է, որ աշխատակիցները տարհանվել են։ Դեպքի վայրում են ոստիկաններ։

̰
Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

10:08 02.07.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Համամացու քաղաքից (Շիզուոկա պրեֆեկտուրա) 901 կմ հարավ-արևելք՝ մոտ 791 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկած էր 472 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Հուլիսի 3-ին կդադարեցվի 3 մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

10:00 02.07.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի՝ 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Գայ, Ակնաշեն, Լուսագյուղ, Ապագա, Ջրառատ, Ջրարբի բնակավայրերի գազասպառողների […]

̰
Ռոնալդուն արտասվել է Եվրո-2024-ի եզրափակչում ավելացված ժամանակում 11 մետրանոցը չիրացնելուց հետո

09:50 02.07.2024

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սլովենների հետ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում առաջին լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին չիրացրեց 11 մետրանոցը։ Ռոնալդուի 11 մետրանոց հարվածը անվրեպ հետ մղեց Սլովենիայի դարպասապահ Յան Օբլակը։ Խաղում հաշիվը 0:0 է։ Լրացուցիչ ժամանակների ընդմիջմանը Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքները։ 39-ամյա խաղացողին խաղընկերները մխիթարել են։ Նշենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:31 02.07.2024

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

09:15 02.07.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:  

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

09:00 02.07.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի […]

̰
Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր Մկրտիչ Մկրտչյանը

08:21 02.07.2024

Կյանքից հեռացել է Գոյ թատրոնի հիմնադիր, բեմաստեղծ Մկրտիչ Մկրտչյանը: Գոյ թատրոնի անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

̰
Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:06 02.07.2024

Հուլիսի 2-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել […]

̰
Չինաստանը նախատեսում է միանգամից երկու առաքելություն ուղարկել Մարս և Յուպիտեր

00:00 02.07.2024

Առաջիկա տարիներին Չինաստանը նախատեսում է առաքելություններ ուղարկել դեպի Մարս (Tianwen-3) և դեպի Յուպիտեր (Tianwen-4): Այս մասին հայտնում է China Daily թերթը։ Նշվում է, որ Tianwen-3 առաքելության շրջանակներում նախատեսվում է վայրէջք կատարել Մարսի մակերևույթին, հավաքել այդ մոլորակի հողի նմուշներ և ուղարկել Երկիր: Առաքելությունը նախատեսվում է գործարկել 2030 թ.-ին։ Tianwen-4 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Յուպիտերի համակարգն ուսումնասիրելու […]

̰
Գերմանիայի հավաքականը վաղուց պատրաստ է Եվրոպայի չեմպիոն դառնալուն․ Նոյեր

23:42 01.07.2024

Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրո-2024-ում հաղթելու իր թիմի պատրաստակամության մասին, ինչպես նաև կիսվել է իր մտքերով մրցաշարի 1/4 եզրափակիչ խաղից, որում գերմանացիները կհանդիպեն Իսպանիայի հավաքականի հետ։ Գրում է armsport-ը: «Մենք վաղուց ենք պատրաստ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, եթե այս գլուխկոտրուկի վերջին կտորը դրվեր իր տեղը: Մենք ամեն ինչ […]

̰
Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

23:31 01.07.2024

ԱՄՆ-ում հայտնաբերվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի սիրելի գրպանի ժամացույցը, որն առեղծվածային հանգամանքներում գողացել էին 37 տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ժամացույցը, որը քաղաքական գործչին նվիրել է նրա քույրը 1898 թվականին, անհայտ անձինք գողացել էին 1987 թվականին Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Պատմական արտեֆակտը ցուցադրվել է Ուիլքոքսի առանձնատան Նախագահական հուշահամալիրում: Ռուզվելտի անձնական […]

̰
Արջը մտել  է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

23:10 01.07.2024

Կանադայում սև բարիբալ արջը հարձակվել է թոշակառուի վրա,  նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնում է The Squamish Reporter-ը։ Թոշակառուն ոստիկաններին ասել է, որ բակում գտնվող իր ավտոտնակի ուղղությամբ ձայներ է լսել և գնացել է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ բարիբալ է ներխուժել տարածք։ Կենդանին անմիջապես հարձակվել է տղամարդու վրա, իսկ հետո փախել։ Կանադացին […]

̰
Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

22:58 01.07.2024

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների, 401-րդ զրահապատ բրիգադի և Յահալոմ հատուկ ինժեներական ստորաբաժանման համատեղ գործողության շրջանակում հայտնաբերվել և պայթեցվել է Ռաֆահում գտնվող հրթիռների ստորգետնյա գործարանը, որը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը տրամադրել է հեռահար հրթիռներ։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ձեռնարկությունում արտադրությունն ուժեղ է եղել: Այն թաքնված է եղել Ռաֆահում գետնի տակ։

̰
Գիտնականները պարզել են սպիտակ ալյուրից պատրաստված հացի հիմնական թերությունը

22:40 01.07.2024

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սպիտակ ալյուրից պատրաստված հացը պարունակում է վիտամին E-ի, կարոտինոիդների և այլ սննդանյութերի նվազեցված քանակություն: Այս մասին հայտնում է Health News-ը: Օգտագործելով լաբորատոր թեստեր՝ գիտնականները գնահատել են կալցիումի, մագնեզիումի, ֆոսֆորի, կալիումի, պղնձի, երկաթի, մոլիբդենի, ցինկի, վիտամին E-ի և կարոտինոիդների պարունակությունն ալյուրում՝ երեք տեսակի հաց պատրաստելու համար։ Նրանք գնահատել են ամբողջական […]

̰
Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական […]

̰
Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

22:24 01.07.2024

Եվրոպական տնտեսության անկման պատճառը Եվրամիության ղեկավարության սխալ գործողություններն էին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Financial Times-ի համար հրապարակված հոդվածում։ «Այս անկումը կարելի է վերագրել առաջին հերթին Բրյուսելի սխալ որոշումներին, որոնք հակասում են համաշխարհային տնտեսության իրողություններին»,- ընդգծել է նա։ Եվրամիության ղեկավարության ամենաակնառու սխալներից մեկը Հունգարիայի վարչապետն անվանել է «կանաչ անցման» մոտեցումը, եվրոպացի գյուղատնտեսական […]

̰
Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. ժամանակահատվածը հայտնի է

22:17 01.07.2024

Իսրայելը կարող է հուլիսի երկրորդ կեսին ցամաքային գործողություններ սկսել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման դեմ, պնդում է Bild թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նրանց՝ «Իսրայելը ցամաքային գործողություն կսկսի  հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթում»։ Պարբերականը հիշեցրել է, որ ավելի վաղ մի քանի պետություններ իրենց քաղաքացիներին կոչ էին արել անհապաղ հեռանալ Լիբանանից։ «Մենք չենք կարող բացառել իրավիճակի […]

̰
Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

22:10 01.07.2024

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։ Այս մասին հայտնում է armsport-ը: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։ Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։ […]

̰
SHANTNEWS

22:00 01.07.2024

̰
ԱՄՆ կոնգրեսականները դատարանի միջոցով պահանջել են բացահայտել հատուկ դատախազի հետ Բայդենի զրույցի ձայնագրությունները

21:54 01.07.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական ​​հանձնաժողովը հայց է ներկայացրել ընդդեմ ԱՄՆ գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդի, քանի որ նա հրաժարվել է օրենսդիրներին տրամադրել ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի և հատուկ խորհրդական Ռոբերտ Հյուրի զրույցի ձայնագրությունները։ Այս մասին ասվում է կոմիտեի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Հայցը ներկայացվել է Կոլումբիայի մետրոպոլիայի շրջանի դաշնային դատարան: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ դատարանը պետք […]

̰
Այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Բլինքեն

21:42 01.07.2024

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Երկրների միջև խաղաղության համաձայնագրի իրականացման բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելյան […]

̰
Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ. Հենրիխ Մխիթարյան

21:30 01.07.2024

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։ «Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար: Դա նշանակում է, որ դեռևս պիտանի եմ ֆուտբոլին, այն երեխաներին, որոնք ցանկանում են ֆուտբոլով զբաղվել: Ես […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին նիստեր կանցկացնի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ

21:21 01.07.2024

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  հուլիսի 22-ին բաց և փակ նիստեր կանցկացնի՝ նվիրված Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտներին։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Հուլիսի 22-ին մենք կանցկացնենք ճեպազրույց և խորհրդակցություններ Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտների վերաբերյալ բանախոսները կլինեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, ինչպես […]

̰
Հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես լույս չի լինի որոշ հասցեներում

21:06 01.07.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շևչենկոյի փ․ 10 շենք, Շևչենկոյի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մայիսի 9-ի փողոց 51ա շենք, Չեխովի փ․ 10 շենք, Նազարբեկյան թաղ․ 16Ա, 22, 25, 26 շենքեր, Շահումյան 4-րդ փողոց, Սեբաստիայի […]

̰
BACK_TO_TOP