TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն

21:00 01.07.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։ «Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ […]

̰
Իսրայելը մոտենում է ՀԱՄԱՍ-ի բանակի ոչնչացման ավարտին․ Նեթանյահու

20:52 01.07.2024

Իսրայելական բանակը մոտենում է Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական կառույցի լուծարման ավարտին, և հարվածները դրա մնացորդների դեմ կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք մոտենում ենք ահաբեկչական ՀԱՄԱՍ-ի բանակի ոչնչացման փուլին, հարվածները կշարունակվեն», – ասել է նա։ Նրա հայտարարությունները տարածել է կառավարության ղեկավարի գրասենյակը։ Նեթանյահուն նշել է, որ զինվորականների […]

̰
Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

20:45 01.07.2024

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Նախագծով սահմանվել […]

̰
ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

20:38 01.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,-նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

20:30 01.07.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենսկու հետ: Հանդիպումը կայացել է Հայաստանի կողմից հուլիսի 1-ին ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ ՍԾՏՀԿ ԳՔ՝ Երևան այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ ՀՀ համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանն […]

̰
Դպրոցների ու մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում

20:24 01.07.2024

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։ Գյուլագարակ համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում հետևել է ՀՀ կառավարություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին: Կուրթանի մանկապարտեզի կառուցման պայմանագրային արժեքը 82 […]

̰
Չինաստանը նպաստում է եվրոպական անվտանգության սպառնալիքներին․ Բլինքեն

20:17 01.07.2024

ԱՄՆ-ը կարծում է, որ Չինաստանը վտանգ է ստեղծում եվրոպական երկրների համար։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով «Բրուքինգս» ինստիտուտում։ Բլինքենը ևս մեկ անգամ կրկնել է ամերիկյան վարչակազմի պնդումները, թե Չինաստանն աջակցում է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ՉԺՀ-ն «Ռուսաստանին զենք չի մատակարարում»։ «Եվրոպայի համար դա նշանակում է, […]

̰
ՀՀ Գեղարքունիքի մարզը և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը կհամագործակցեն գյուղատնտեսության ոլորտում

20:07 01.07.2024

Հուլիսի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսության պալատի մասնագետներին, ովքեր մարզպետի հրավերով, Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում, գտնվում են Գեղարքունիքի մարզում։ Հանդիպման հիմնական նպատակն էր՝ ֆրանսիական կողմին ներկայացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության առանձնահատկությունները, զարգացման հեռանկարները և հիմնախնդիրները՝ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական փորձը Գեղարքունիքի մարզում տեղայնացնելու միջոցով գյուղատնտեսության զարգացմանն ու արդիականացմանը զարկ տալու […]

̰
Գավառում կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը

16:00 01.07.2024

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում հունիսի 25-28-ը կայացել է ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական 10-րդ համաժողովը: Համաժողովի բացման արարողությունը տեղի է ունեցել Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում: Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության պետ Դմիտրի […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին

15:57 01.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը […]

̰
ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանում առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

15:41 01.07.2024

Եվրոպական միությունը եղել և շարունակում է լինել բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի կարևոր, առանցքային գործընկերը․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս հարցում Երևանի ամենամեծ դոնորներն են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում ողջույնի խոսքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության […]

̰
Ներկայացված նախագծերը հավանության են արժանացել աշխատանքային խմբի կողմից՝ մասնակի փոփոխություններ կատարելու պայմանով

15:30 01.07.2024

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի մոնումենտալ հուշարձանների պահպանության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի 2024 թվականի երկրորդ նիստը: Նիստին քննարկվել են Շիրակի մարզի Հառիճ գյուղի Հառիճավանք վանական համալիրի գավիթից Սբ Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի վերնամասում պահպանված որմնանկարների մակերեսի մաքրման և ամրակայման լրամշակված նախագիծը, Լոռու մարզի Ախթալա գյուղի Ախթալա վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու հարավային […]

̰
Հունիսի 24-30-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:15 01.07.2024

Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է մասսայական բերքահավաք։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ շարունակվել է ծաղիկների թառամումը։ Աշնանացան ցորենը լրիվ հասունացել է, կատարվել է բերքահավաք։ Շարունակվել է առվույտի ցողունի աճն առաջին հունձից հետո։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերը ծաղկել են։ Սկսվել է աշնանացան ցորենի մոմային հասունացումը։ Լեռնային շրջաններում […]

̰
SHANTNEWS

15:00 01.07.2024

̰
Ակունք և Կարմրաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:48 01.07.2024

Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ակունք և ժամը 12:00-ին Կարմրաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Գազայում զոհերի թիվն ավելացել է

14:35 01.07.2024

2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում առնվազն 37 900 մարդ է զոհվել, 87 060-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է անկլավի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում գտնվող բժշկական հաստատություններ է տեղափոխվել ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 90 վիրավոր, ինչպես նաև առնվազն 23 զոհվածների […]

̰
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը

14:24 01.07.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 25-26-ը մասնակցել է Չինաստանի Դալիան քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) 15-րդ Նոր չեմպիոնների ամենամյա հանդիպմանը (Annual Meeting of the New Champions): Նախարարի առաջին տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր պետությունների պատվիրակությունների, միջազգային գործընկերների հետ՝ բանակցություններ վարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության օրակարգի ընդլայնման […]

̰
Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած

14:18 01.07.2024

Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
Միջազգային հանրությունը Հայաստանն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային ժողովրդավարության մաս. վարչապետ

14:07 01.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ: […]

̰
ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

13:54 01.07.2024

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում-բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է […]

̰
Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Դավթյան

13:43 01.07.2024

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում: -Արթուր, […]

̰
Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը

13:35 01.07.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը […]

̰
Աշտարակում կասեցվել է երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը

13:28 01.07.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող «Զատիկ» երեխաների զարգացման կենտրոնում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և […]

̰
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

13:22 01.07.2024

Երևանում հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։ Հուլիսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին շրջանների զգալի մասում, 6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հուլիսի 1-2-ին […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

13:19 01.07.2024

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են […]

̰
«Օպելի» 53-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

13:15 01.07.2024

Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին: «Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

13:10 01.07.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բելգորոդ

13:08 01.07.2024

Բելգորոդում ավերված բնակելի շենքի տեսարանը հասկանալի է դարձնում մարդկանց վշտի չափը և նաև հրետակոծությունը շուտափույթ դադարեցնելու ցանկություն է առաջացնում։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Բելգորոդում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վայր, որտեղ կենտրոնացած է տասնյակ մարդկանց վիշտը , ոչ միայն նրանց, ովքեր տուժել […]

̰
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

13:00 01.07.2024

Հունիսի 29-ին, ժամը 20.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա Հովհաննես Ի.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է

12:52 01.07.2024

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
BACK_TO_TOP