TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+31.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՆԱՏՕ-ն հայտարարել է Ուկրաինային օգնության համակարգման նոր նախաձեռնության մասին

21:51 27.06.2024

ՆԱՏՕ-ի երկրներն աշխատում են նոր նախաձեռնության վրա, որն ուղղված է Ուկրաինային մատակարարվող օգնությունը համակարգելուն, այն քննարկման կդրվի Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում: Այս մասին հայտարարել է դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթը։ Նրա խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ՆԱՏՕ-ում նոր նախաձեռնություն ենք մշակում, որը դաշինքին թույլ կտա համակարգել այն օգնությունը, որը հասնում է Ուկրաինային, ինչպես նաև […]

̰
Աշխարհի ամենափոքր փղերը վերացման վտանգի տակ են

21:42 27.06.2024

Բնության պահպանության միջազգային միությունը  Բորնեյան փղերին ներառել է խիստ վտանգված տեսակների Կարմիր ցուցակում: Այս մասին հաղորդվում է Բրիտանական բնական պատմության թանգարանի  կայքում։ Բորնեյան փղերը համարվում են ամենափոքրն իրենց ցեղակիցների մեջ։ Նրանք հասնում են ոչ ավելի, քան 2,5 մետր բարձրության: Այս ենթատեսակն առաջին անգամ հայտնաբերվել է 1950 թվականին, բայց համեմատաբար վերջերս էր, որ Բորնեյան փղերը ճանաչվեցին […]

̰
Սլովենիայի վարչապետը Զելենսկու հետ քննարկել է անվտանգության երկկողմ համաձայնագիրը

21:36 27.06.2024

Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմանի անվտանգության համաձայնագիրը, որ մենք դեռ ժամանակ ունենք վերջնական տարբերակին հասնելու: Համաձայնագիրը հավանաբար կստորագրվի այս տարվա հուլիսին։ Վարչապետի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները ցանկանում են սլովենական կողմից կոնկրետ […]

̰
Հյուսիսային Կորեան զորք  կուղարկի  Ռուսաստանին օգնելու համար

21:35 27.06.2024

Հյուսիսային Կորեան պատրաստվում է «2024 թվականի հուլիսին ինժեներական զորքեր ուղարկել Դոնեցկի շրջանի ժամանակավոր օկուպացված շրջաններ»։ Հյուսիսային Կորեայի կանոնավոր զորքերը կօգնեն Ռուսաստանին «վերականգնել» ավերված ենթակառուցվածքը, իսկ Կրեմլը յուրաքանչյուր զինվորի ծառայությունների համար կվճարի մինչև 800 դոլար։ Այսպիսի հայտարարություն է արել Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը տեղական TV Chosun հեռուստաալիքի եթերում։ Հյուսիսային Կորեայի բանակը, ինչպես ասում են հարավկորեական հետախուզության […]

̰
Հայտարարություն․ «Շանթ» հեռուստաընկերությունը շարունակում է «Բուժինֆո» հաղորդաշարի արտադրությունն ու հեռարձակումը

21:14 27.06.2024

Մեր բազմամիլիոն լսարանն արդեն քաջատեղյակ է, որ այս տարի «Շանթ» հեռուստաընկերությունը տոնում է իր 30-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում «Շանթը» փնտրեց և արդար ընտրությամբ գտավ հարյուրավոր, նույնիսկ հազարավոր տաղանդաշատ ու խոստումնալից երիտասարդների, ում համար ճանապարհ հարթեց հեռուստատաեսության ասպարեզում և ովքեր դարձան սիրված, հանրաճանաչ ու բարձրակարգ պրոֆեսիոնալներ: Այսօր նրանց բացարձակ մեծամասնությունը մեծ երախտագիտությամբ ընդունում է, որ […]

̰
Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

21:12 27.06.2024

Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին: Ստորագրվել է հուշագիր, որով Երևանը պաշտոնապես դարձել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը:

̰
Գիտնականներն ուղեղում միացություն  են հայտնաբերել, որը թույլ է տալիս կյանքի ընթացքում երկար ժամանակ հիշել իրադարձությունները

21:07 27.06.2024

Նյու Յորքի պետական ​​համալսարանի ամերիկացի գիտնականները ուղեղում մի միացություն են հայտնաբերել, որն առանցքային դեր է խաղում երկարաժամկետ հիշողության ձևավորման գործում։ Հետազոտությունը հրապարակվել է Science Advances գիտական ​​ամսագրում։ Ամեն անգամ, երբ մենք հիշում ենք այս կամ այն  իրադարձությունները, ուղեղի նույն բջիջները միանում են: Երբ մի նեյրոնը բազմիցս հանդիպում է մյուսին, նրանց միջև կապն ավելի է ուժեղանում: […]

̰
Թուրքիան կխստացնի կեղծ ամուսնությունների դեմ պայքարը

20:51 27.06.2024

Թուրքիայի ՆԳՆ-ն խստացնում է պայքարը կեղծ ամուսնությունների դեմ՝ երկրի քաղաքացիություն ստանալու համար՝ շրջաբերականներ ուղարկելով, որով պահանջվում է չկնքել ամուսնությունը, եթե ամուսինները երկրում բնակվելու օրինական իրավունք չունեն։ Այս մասին գրում է DHA գործակալությունը։ Ըստ DHA-ի, 2000-ականների սկզբից նկատվել է կացության թույլտվություն և քաղաքացիություն ստանալու նպատակով կեղծ ամուսնությունների թվի զգալի աճ: Այդ թվում՝ ամուսնությունները կնքվում են այն […]

̰
ԵՄ-ն առաջիկա 10 տարում 500 միլիարդ եվրոյի ռազմական ներդրում պետք է կատարի. Ֆոն դեր Լեյեն

20:43 27.06.2024

ԵՄ-ն պետք է պատրաստվի լրացուցիչ 500 միլիարդ եվրո ներդնել ռազմական արդյունաբերության մեջ հաջորդ տասնամյակի ընթացքում՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով աղբյուրներին, այս մասին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ֆոն դեր Լեյենը գագաթնաժողովում «հաստատել է ավելի վաղ հաղորդագրությունները, որ Եվրահանձնաժողովը գնահատում է պաշտպանական […]

̰
Բոլիվիայում հեղաշրջման փորձը ձախողվել է

20:27 27.06.2024

Ոստիկանությունը ձերբակալել է Բոլիվիայում հեղաշրջման փորձ կատարած գեներալ Խուան Խոսե Զունիգային՝ Լա Պասում նախագահական պալատը շրջափակելուց և այն գրոհելու փորձից մի քանի ժամ անց։ Չորեքշաբթի երեկոյան զորքերը գեներալի հրամանատարությամբ, ով պաշտոնանկ էր արվել Բոլիվիայի բանակի հրամանատարի պաշտոնից ընդամենը մեկ օր առաջ, գրավել են մայրաքաղաք Լա Պասի գլխավոր Մուրիլոյի հրապարակը։ Զունիգան ասել է, որ զինվորականների նպատակը […]

̰
Մաքսային ծառայությունն ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման նոր սարքավորումներով

20:11 27.06.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան սարքերով և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով: Այս մասին տեղեկանում ենք ծառայության կայքից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը հունիսի 27-ին «Ապավեն» մաքսային պահեստում մասնակցել են ռենտգենյան սարքերի և ճառագայթային հայտնաբերման սարքավորումների տեղադրման միջոցառմանը: Նոր սարքավորումները ձեռք են […]

̰
Հունիսի 28-ին կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը

20:06 27.06.2024

Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի փողոցի, 2-րդ փողոցի, 2-րդ փողոցի նրբանցքի, 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ, 17-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Արմենակյան, Նորքի Այգիներ, Ամառանոցային փողոցների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ […]

̰
SHANTNEWS

20:00 27.06.2024

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

19:55 27.06.2024

Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Ամենամսյա դրամական սոցիալական աջակցության՝ 300000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:

̰
Բալահովիտ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ հատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

19:50 27.06.2024

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ […]

̰
Շտաբային ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով

19:46 27.06.2024

Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Շիրակի մարզում անցկացրեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժության նպատակներն էին՝ կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների տեսական հմտություններն ու ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև […]

̰
Կառավարությունը հաստատել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը

19:38 27.06.2024

Կառավարությունը հաստատել է Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես […]

̰
Կիրականացվեն Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքներ

19:34 27.06.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Տ-4-57, /Մ-11/ (Վարդենիս)-Այրք-Ներքին Շորժա և Տ-4-42, /Տ-4-57/-Վերին Շորժա մարզային նշանակության ավտոճանապարհների կոպճային ծածկով անցանելիության ապահովման աշխատանքների իրականցման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ֆինանսական միջոցների սղությամբ պայմանավորված, երկար տարիներ հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքներ չկատարելու պատճառով մարզային նշանակության այդ ավտոճանապարհների պատվածքը գոյություն չունի, երթևեկելի մասերը և կողնակները ամբողջությամբ քայքայվել են, դարձել դժվարանցանելի, երթևեկելի մասերի […]

̰
Հայաստանն ու Ֆրանսիան կընդլայնեն համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության բնագավառում

19:30 27.06.2024

Հունիսի 27-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Ֆրանսիայի Ատոմային էներգիայի կոմիսարիատի շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը նշել է, որ Նախարարության կարևորագույն նպատակներից է նաև աղետներին դիմակայուն պետության ձևավորումն ու կայացումը, աղետների ռիսկի հետևողական նվազեցումը։ Նախարարն ընդգծել է, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ձևավորվել են […]

̰
Կերկարաձգվի ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետը

19:08 27.06.2024

ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի և գրավադրման դրույթների հստակեցման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Մասնավորապես՝ առաջարկվում է երկարացնել ծրագրին մասնակցելու համար […]

̰
Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի» մոտ

19:01 27.06.2024

Տալին այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ծաղիկներ է զետեղել «Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի» մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և ՀՀ-ի ապագան Եվրոպայում է․ Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

18:50 27.06.2024

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր, և Հայաստանի ապագան Եվրոպայում է․ ինչպես հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, այս մասին ասել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը այսօր տեղի ունեցած մեր հանդիպման ժամանակ: «Բեռլինում այսօր հանդիպեցինք Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին և անդամներին: Քննարկեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հեռանկարները: Երկուստեք […]

̰
Արաբկիրի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

18:30 27.06.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները, ինչպես միշտ, շրջայց էին կատարում սպասարկվող տարածքում։ Ծառայության ընթացքում ոստիկանների ուշադրությունից չի վրիպում ոչ մի դեպք։ Այս անգամ ևս անմիջապես նկատեցին կասկածելի իրողությունը։ Պարզվել է՝ երիտասարդը Ազատության պողոտայում կայանված մեքենայի վրայից բացահայտ հափշտակել է դրամապանակ և դիմել փախուստի: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։

̰
Տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

18:18 27.06.2024

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորյա Օհանյանը և այլք։ Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, հստակեցվել […]

̰
Սահմանվել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների նոր շրջանակ

18:12 27.06.2024

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրում, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Փոփոխությունների նպատակն է շահառուների շրջանակը դարձնել առավել նպատակային և թիրախային, հնարավորություն տալով միայնակ ծնողներին՝ այրիներին, այդ թվում՝ զոհվածների […]

̰
SHANTNEWS

18:00 27.06.2024

̰
Կապահովվի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը

17:54 27.06.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որվ նախատեսվում է ապահովել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումը: Որոշմամբ առաջարկվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 60,000 հազար դրամ, Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ 70,196 հազար դրամ, Սյունիքին՝ 248,094.4 հազար դրամ, Տավուշին՝ 68,116.7 հազար դրամ: Ընդհանուր գումարի չափը կազմում է 446,407.1 հազար դրամ: Մասնավորապես՝ նախատեսվում է գույք ձեռք բերել […]

̰
Ուսուցիչների կամավոր ատեստավորումը այս տարվանից նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով

17:50 27.06.2024

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում Ներքին Խնձորեսկ գյուղում մի ուսուցիչ ատեստավորման գործընթացի հետ կապված 3 դիտարկում է արել՝ ատեստավորման նյութի և դասավանդվող բովանդակության կապը թույլ է կամ կապ չկա առհասարակ, քիչ ժամանակ է տրվում ատեստավորմանը, և ցածր գործակցով վճարվող ուսուցիչները նույն չափանիշով են ատեստավորումն անցնում, ինչ բարձր դրույքաչափերով աշխատող ուսուցիչները: Կառավարության նիստում վարչապետը […]

̰
Կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

17:43 27.06.2024

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի […]

̰
Գառնիի գյուղապետը 2007 թվականին համայնքին պատճառել էր ավելի քան 29-միլիոն դրամի վնաս

17:28 27.06.2024

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկությունն իրացրին Կոտայքի բաժնի գործընկերների հետ: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կատարվել էր հետևյալը: Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ “Գալակտիկա” ՓԲ ընկերությանը պատկանող հողամասից Գառնիի գյուղական համայնքին անհատույց տրամադրվել էր 4141 հեկտար տարածք: Այս գործարքից հետո Գառնիի գյուղապետարան են այցելել բարձրաստիճան պաշտնյայի մտերիմ ազգական ներկայացած մի անձ և […]

̰
BACK_TO_TOP