TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Բլինքենը Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Գազայի հատվածում  ճգնաժամի լուծման հարցը

21:55 17.06.2024

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ՝ քննարկել Գազայի հատվածում ճգնաժամի լուծումը և հակամարտության ավարտից հետո գործողությունների համակարգումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են Գազայում կայուն հրադադարի հասնելու, բոլոր պատանդների ազատ […]

̰
Շվեյցարիան մեկնաբանել է Ուկրաինայի հարցով երկրորդ խաղաղության գագաթնաժողովի ճակատագիրը

21:48 17.06.2024

Շվեյցարիան կարծում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ խաղաղության գագաթնաժողովը  պետք է անցկացվի Ռուսաստանի մասնակցությամբ, բայց ոչ Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Keystone-SDA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գաբրիել Լուչինգերին։ «Շահագրգիռ երկրներն իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ուկրաինական հակամարտության հարցով հաջորդ համաժողովի համար։ Այժմ դա Շվեյցարիայի ձեռքում չէ: Այսուհետ Շվեյցարիան կգործի […]

̰
Հրահանգ է եղել հարձակվել վարչապետի, ԱԺ նախագահի վրա. Ալեն Սիմոնյան

21:38 17.06.2024

ԱԺ-ի շենքը գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, հունիսի 12-ի ակցիայի մասնակիցները նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, պարզապես ոստիկանությունը թույլ չտվեց։ «Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։ Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

21:27 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Վարչապետին զեկուցել են, որ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման, ինչպես նաև արտառոց դեպքեր և պատահարներ չեն գրանցվել:

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

21:15 17.06.2024

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազանգով քննարկել են երկկողմ դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Թրենդ գործակալությունը: «Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման թեման», – ասված է հաղորդագրության մեջ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և […]

̰
Apple Watch-ը փրկել է տղամարդու կյանքը

21:05 17.06.2024

Կանադացի հրշեջ Թրևիս Չալմերսը պատմել է, թե ինչպես է Apple Watch-ը փրկել իր կյանքը՝ զգուշացնելով առողջական լուրջ խնդիրների մասին։ Այս մասին հայտնում է Global News լրատվական գործակալությունը։ Որդու հետ հոկեյ խաղալիս Չալմերսը կրծքավանդակում ջերմություն և գլխացավ է զգացել, սակայն որոշել է, որ սրանք ընդամենը մրսածության սկզբի ախտանիշներ են։ Սակայն, երբ նա նայել է իր խելացի […]

̰
Հունիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 17.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ․ 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, […]

̰
Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

20:40 17.06.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 15-ին Իոսիֆյան փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 45-ամյա Կարեն Մ.-ն, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին:

̰
Խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան

20:30 17.06.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների շուրջ 70 երեխա մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած Երեխաների վազքի բարեգործական օրվան։ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը, «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա […]

̰
Խորհրդարանում հյուրընկալվել է Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը

15:57 17.06.2024

ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարեւոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային […]

̰
ՀՀ-ի համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն. Ռուստամ Բաքոյանը` Նիկոլաուս Շերակին

15:49 17.06.2024

Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակին` ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 10-16-ը

15:35 17.06.2024

Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (16.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.597մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 16-ը ներառյալ՝ 143.331մլն. […]

̰
Հաշտարարության զարգացման միջոցառումների շրջանակում գործող հաշտարարները վերապատրաստվել են, 22 մասնակից ավարտել է որակավորման դասընթացը

15:29 17.06.2024

րդարադատության նախարարության, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ՝ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացել ավելի քան 50 հավակնորդ, որոնցից 24-ը հնարավորություն էր ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: […]

̰
Շինուհայրում վարչապետը խոսել է սահմանազատման գործընթացի մասին

15:03 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսել է Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի եւ մեր անվտանգության կարեւոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։

̰
SHANTNEWS

15:00 17.06.2024

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ

14:44 17.06.2024

Հունիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման` 4, ուժեղ կարկուտի՝ 3, դժբախտ պատահարի, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, որոնողափրկարարական, դարափուլի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ջրահեղձման` 1-ական, օձի նկատման՝ 107, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, թունավորման, վայրի կենդանիների հարձակման` […]

̰
Եվրոպացի գործընկերների հետ քննարկվում է կամավոր վերադարձի ինստիտուտի զարգացման հնարավորությունները

14:33 17.06.2024

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։ Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվեց այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող […]

̰
ՀՀ վարչապետը հետևել է  Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

14:11 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցերը Սյունիքի մարզում: «Հետեւեցի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը: Սյունիքում, եւ առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման եւ դրանից ակնկալվող արդյունքների մասին»,֊Ֆեյսբուքի իր […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

14:02 17.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման դեսպան  Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

13:42 17.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 16-ին Երևան-Լառնակա չվերթի հաշվառումից հետո գծային բաժնի է տարվել 41-ամյա Վարդան Օ.-ն, որը 2022 թ. նոյեմբերի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և […]

̰
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ

13:35 17.06.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:

̰
Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ

13:18 17.06.2024

Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրվել է WYG ընկերության կողմից ներկայացված և ընդունված երթուղային նոր ցանցի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Միաժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը և մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:10 17.06.2024

Երևանում հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […]

̰
Վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո․ Ավինյան

12:55 17.06.2024

Երևան քաղաքում վթարի ենթարկված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից առավելագույնը 15 րոպե հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ պարեկային ոստիկանության հետ պետք է քննարկել և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որոնք կվերաբերվեն ճանապարհատրանսպորտային պատահարներին: Նա հիշեցրեց, որ 4 տարի առաջ այդ […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

12:46 17.06.2024

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ՔՈՎԳ-ում ստացված օպերատիվ տվյալները, անցկացրել են բացատրական աշխատանք, որի շնորհիվ հունիսի 15-ին Մարտունու բաժին է ներկայացել 41-ամյա Արշալույս Ա.-ն: Նա մայիսի 13-ից ՌԴ Պերմի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողի ներկայանալու մասին տեղյակ է պահվել նախաձեռնող մարմնին:

̰
Կողոպուտ կատարած գյումրեցի երիտասարդները հայտնաբերվել են

12:31 17.06.2024

Հունիսի 14-ին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ Գյումրիի Շչեդրինի փողոցում ժամը 16.20-ին իրեն են մոտեցել երկու անծանոթ քաղաքացիներ, իրենից գումար են պահանջել, իսկ երբ ինքը մերժել է, նրանցից մեկն իր պայուսակից հափշտակել է 20 000 դրամ: Շիրակի մարզային քննչական վարչությունում կողոպուտի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական […]

̰
2024 թ. մայիսին 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

12:24 17.06.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 […]

̰
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը օրվա որոշ ժամերին կփակվի

12:11 17.06.2024

Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նշված ճանապարհի տարբեր հատվածներում մինչև հունիսի 23-ն իրականացվելու են շեպերի հանույթ և քարաթափում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի։

̰
33-ամյա կնոջը դանակահարել էր համաքաղաքացի 24-ամյա երիտասարդը

12:05 17.06.2024

Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գորիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը որովայնի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա կնոջ, ով հայտնել է, որ վնասվածքների հետ կապված ոչինչ չի հիշում: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գորիսցի կինը իր […]

̰
SHANTNEWS

12:00 17.06.2024

̰
BACK_TO_TOP