18:40 16.06.2024
Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Այգեստան գյուղում բախվել են Արարատի բնակիչներ 42-ամյա Եզնակ Ա.-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 83-ամյա Նիկոլայ Օ.-ի վարած առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Օ.-ն, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 79-ամյա Սվետլանա […]
18:30 16.06.2024
Հունիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
18:16 16.06.2024
Ուկրաինան ակնկալում է Դանիայից F-16 կործանիչների վաղաժամ մատակարարումներ, գրել է Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում Դանիայի վարչապետ Մեթ Ֆրեդերիկսենի հետ հանդիպումից հետո։ «Հանդիպման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու դանիական F-16 ինքնաթիռների տեղափոխման նախապատրաստման ընթացքը։ Դրանք մոտ ապագայում կժամանեն Ուկրաինա»,- նշել է Զելենսկին։
17:58 16.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ներքին Հանդ։ Այնտեղ բնակիչները ներկայացրել են գյուղի հիմնական խնդիրները։ «Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացքի մեջ է։ Տանիքների խնդիրը կլուծվի առաջիկայում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
17:39 16.06.2024
Հունիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: «Քննարկել ենք հայ-ամերիկյան համագործակցությունն անվտանգության ոլորտում և անդրադարձել ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի պաշտպանական և անվտանգային կարողությունների, ինչպես նաև դիմակայունության բարձրացման հարցերում: Հանիպմանն անդրադարձել ենք նաև օրակարգային այլ հարցերի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է […]
17:30 16.06.2024
Հունիսի 15-16-ին Բյուրգենշտոկում կայացած Ուկրաինայի կոնֆերանսի քննարկումը ցույց տվեց տարբեր տեսակետների առկայություն։ Այս մասին ֆորումի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։ «Վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կան տարբեր տեսակետներ»,- ասել է Ամհերդը։ Նախագահի խոսքով, «շատ ավելի կարևոր էր ըմբռնումը, որ Ուկրաինայում խաղաղության ճանապարհը պետք է հիմնված լինի միջազգային […]
17:11 16.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Սրաշենում էր: «Բնակիչների հետ քննարկեցինք գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու եւ կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
16:55 16.06.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ էներգակիրների և պարենային ապրանքների գների համաշխարհային աճը պայմանավորված է Ուկրաինայի հակամարտությամբ։ Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինային նվիրված համաժողովի բացմանը, որը տեղի է ունենում Շվեյցարիայում։ «Էներգիայի գները բարձրացել են, պարենային ապրանքների գներն աճել են: Եվ սա նախազգուշական հեքիաթ է ողջ աշխարհի համար»,- ասել է քաղաքական գործիչը՝ […]
16:33 16.06.2024
Համբուրգի ոստիկանությունը կացնով տղամարդու է վնասազերծել քաղաքի գլխավոր զբոսաշրջային փողոցներից մեկի՝ Ռեպերբանի մոտ։ Ինչպես հայտնում է Bild թերթը, միջադեպը տեղի է ունեցել Նիդեռլանդների հավաքականի երկրպագուների ամբոխի մոտ։ Լիդեռլանդների հավաքականը խաղում է Լեհաստան ընտրանու հետ Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Ըստ ԶԼՄ-ի՝ տղամարդը ագրեսիա է դրսևորել ոստիկանների նկատմամբ և կացնով հարձակվել նրանց վրա։ Ոստիկանները սկզբում […]
16:13 16.06.2024
Շվեյցարական Բյուրգենշտոկում Ուկրաինայի հարցով համաժողովին ներկա BRICS-ի երկրները բանակցություններից հետո չեն ստորագրել համատեղ կոմյունիկեն։ Կիրակի ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ շվեյցարական գագաթնաժողովի՝ Ուկրաինայի հարցով հռչակագրի տեքստը պատրաստ է, հաշվի են առնվել Կիևի բոլոր սկզբունքային դիրքորոշումները։ Եզրափակիչ կոմյունիկեն ստորագրած երկրների ցանկը կազմակերպիչները տեղադրել են Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին։ Այս փաստաթուղթը ստորագրել են […]
15:55 16.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի […]
15:38 16.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները, սակայն դրանց արդյունքը պետք է հաստատի Ուկրաինայի օրինական կառավարությունը։ Վլադիմիր Զելենսկին այս կատեգորիային չի պատկանում, լրագրող Պավել Զարուբինին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Զելենսկին «այն անձը չէ, ում հետ կարելի է գրավոր համաձայնություն կնքել, քանի որ դե յուրեդա անօրինական կլինի»։ «Այնուամենայնիվ, […]
15:19 16.06.2024
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հեռանկարներ են ի հայտ եկել, և Ռուսաստանը պետք է ներկա լինի հաջորդ հանդիպումներին, որտեղ քննարկվում է խաղաղ լուծումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության ղեկավար Լեոնիդ Սևաստյանովը՝ նշելով, որ պոնտիֆիկոսն այսպես է մեկնաբանել Շվեյցարիայի համաժողովը։ «Հռոմի պապը կարծում է, որ այժմ ի հայտ […]
14:49 16.06.2024
Երևանում հունիսի 16-17-ին, 19-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 16-17-ին, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին՝ շրջանների զգալի մասում […]
14:37 16.06.2024
Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022 թ: Երաշխիքային ժամկետում շինարարն իրականացրել է նաեւ արձանագրված թերությունների շտկման աշխատանքները։ «Ճանապարհի երկարությունը 7,5 կմ։ Պետական բյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ»,-Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը:
14:22 16.06.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները (Կանխարգելման ազգային մեխանիզմ) հունիսի 12-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր։ Այցեր են իրականացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1, Շենգավիթ, Կենտրոն և Ավան նստավայրեր: […]
14:02 16.06.2024
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ մարդասիրական նպատակներով ամեն օր ժամը 08:00-ից մինչև 19:00-ն մարտական գործողությունների մարտավարական դադար կիրականացնի Գազայի հարավային հատվածում: «Մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո ամեն օր ժամը 08:00-ից մինչև ժամը 19:00-ն մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների լոկալ մարտավարական դադար կմտցվի մինչև […]
13:25 16.06.2024
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը չի կարող հասնել իր նպատակին, քանի որ դրանում Ռուսաստանը ներկայացված չէ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, ով Բուրգենստոկ հանգստավայրում մասնակցում է Ուկրաինային նվիրված համաժողովին։ «Խաղաղություն հաստատելու Շվեյցարիայի ջանքերը միշտ բարձր են գնահատվել և շարունակում են գնահատվել: Բայց, անկեղծ ասած, խաղաղության համաժողովը կարող […]
13:02 16.06.2024
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ Սալլի բնակավայրի մոտ տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվել են մաքրման աշխատանքներ, եւ երթեւեկությունը վերականգնվել է։
12:42 16.06.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին լքել է Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովը, որը կտևի ևս մեկ օր։ Այս մասին հայտնում են նրա մամուլի ծառայությունից։ Ցյուրիխից Վաշինգտոն թռչելուց առաջ Հարիսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչպես է իր կարծիքով անցել Բյուրգենստոկում կայացած հանդիպումը։ «Լավ էր, շատ լավ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։ Հարիսը չի մասնակցի համաժողովին […]
12:38 16.06.2024
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագիրն է իրականացվում է պետական բյուջեի միջոցներով, արժեքը՝ 1 մլրդ 404,7 մլն դրամ»,-գրել է նա:
12:21 16.06.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Գազայի հատվածում գիշերը սպանված յոթ զինվորների անունները։ Այս տվյալները հաշվի առնելով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը կազմել է 659, նշում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
12:03 16.06.2024
Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը, ով բազմիցս խոստացել է կազմակերպել ԱՄՆ պատմության մեջ անօրինական միգրանտների ամենամեծ արտաքսումը, ասել է, որ ոչինչ չունի երկիր օրինական մուտք գործածների դեմ։ «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան այստեղ, բայց մենք ցանկանում ենք, որ նրանք դա անեն օրինական ճանապարհով: Նրանք պետք է ստուգվեն, երբ նրանք հասնեն այստեղ», – ասել է […]
11:46 16.06.2024
Թուղթ, պլաստիկ, ապակի և ալյումին. վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է։ «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում Երևանը 930 թափոնաման էր ստացել։ Այժմ դրանք տեղադրվում են։
11:29 16.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին: «Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մոտ ժամանակներս: 170 սանի համար նախատեսված մանկապարտեզի արժեքը 295 մլն դրամ է, որից Կառավարության մասնաբաժինը 80 տոկոս է»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:
11:22 16.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:
11:11 16.06.2024
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Հիշեցնենք, որ տվյալ հատվաղում տեղի էր ունեցել քարաթափում։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը շարունակում է մաքրման աշխատանքներ։
11:04 16.06.2024
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: