11:45 17.06.2024
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, հայտնում է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնյաներին։ «Արևմտյան Բենգալիայում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, տուժել է 60 մարդ», – հայտնում է գործակալությունը։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, երբ բեռնատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքի մեջ։ Բախման հետևանքով մի […]
11:35 17.06.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։ Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է: Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող […]
11:28 17.06.2024
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննությամբ փաստական […]
11:16 17.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 14-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 196 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, ֆիզիկական ներգործության՝ 24, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 23, հոգեկան ներգործության՝ 17, խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, […]
11:09 17.06.2024
Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածված ձայնագրության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված […]
11:00 17.06.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ 32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ […]
10:53 17.06.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Ռաֆայել Գարեգինյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ։
10:46 17.06.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ համակարգող խորհրդի նիստին մասնակցության համար և ներկայացրել նիստի անցկացման նպատակն ու օրակարգը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ […]
10:39 17.06.2024
Հունիսի 17-ին, ժամը 01:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամրակից գյուղում այրվում է բնակելի տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:33 17.06.2024
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում մարդատար գնացքի և բեռնատար գնացքի բախման հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աբհիշեկ Ռոյը։ «Վթարի հետևանքով 5 ուղևոր զոհվել է, 20-25-ը վիրավորվել են»,- ասել է նա։ Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում: Ըստ տեղեկությունների՝ Ռանգապանի կայարանի մոտ բեռնատար գնացքը […]
10:20 17.06.2024
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի՝ իր մորը պատկանող բնակարանից գողություն է կատարվել: Նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ հունիսի 11-ի ժամը 9-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դուռը հարմարեցված բանալիով բացել, մտել էին ներս և հյուրասենյակի պահարանից գողացել էին փող: […]
10:11 17.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.35 դրամ:
00:00 17.06.2024
Թեհրանում բանակցություններ են վարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային շահերի և անվտանգության գոտի և ընդգծել այս տարածաշրջանում երկու երկրների […]
23:40 16.06.2024
Ուկրաինայի հակամարտությունն ու իրանա-ռուսական համագործակցության հարցերը կապելու ցանկացած փորձ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ինչպես մենք բազմիցս նշել ենք, Ուկրաինայում պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի երկկողմ համագործակցության հարցերի հետ կապելու ցանկացած փորձ հետապնդում է միայն կանխակալ քաղաքական նպատակներ», – ասվում է Իսլամական Հանրապետության […]
23:19 16.06.2024
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 37,3 հազարը, ևս 85,3 հազարը վիրավորվել են։ Նման տվյալներ է տրամադրել Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը Telegram-ի իր ալիքում։ «Անցյալ տարվա հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37 337-ի, ևս 85299 մարդ վիրավորվել է»,- ասվում է գերատեսչության զեկույցում։ Գազայի […]
23:00 16.06.2024
Պերուի ափերի մոտ 6,0 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից 258 կմ հարավ-արևելք՝ մոտ 246 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 58 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
22:45 16.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […]
22:37 16.06.2024
Կիրակի օրը Վրաստանում չորս երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնները գտնվել են Ռաչա-Լեչխումի շրջանում, հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնն իր կայքում։ 3,8 մագնիտուդ առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին՝ Օնի քաղաքից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդը տեղի է ունեցել երկու ժամ անց՝ Օնի քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա, որի ուժգնությունը կազմել է 4,7 բալ։ […]
22:28 16.06.2024
Շուռնուխի նորակառույց թաղամասը պատրաստ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջեւմ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ներկայացրել համապատասխան տեսանյութ։ «Նորակառույց 13 տուն վիճակահանությամբ ի սեփականություն հանձնեցինք շուռնուխցի 13 ընտանիքների»,-գրել է Փաշինյանը։
22:16 16.06.2024
Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ճանապարհի երկարությունը 11,04 կմ է, ծրագրի արժեքը` 3,018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից»,-գրել է նա:
21:59 16.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 16:43-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել […]
21:40 16.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: «Վերջերս Կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
21:30 16.06.2024
Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված կոնֆերանսի ժամանակ առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ Ռուսաստանի «ցանկացած հաղորդագրություն» փոխանցելու հարցում, քանի որ Հունգարիան ԵՄ-ում վերջին երկիրն է, որ չի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Միգուցե մենք վերջին երկիրն ենք Եվրոպայում, որը չի կտրել կապի ուղիները Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի մեր դերն այս հարցում անհրաժեշտ […]
21:06 16.06.2024
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է մասնակցեր Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին։ «Այս հանդիպումը ուժեղ ազդանշան է ուղարկում Պուտինին (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր)։ Այս սեղանի շուրջ շատերն ասացին, որ Ռուսաստանը պետք է այստեղ լիներ, և ես լիովին համաձայն եմ դրա հետ», – ասել է Ռյուտեն Շվեյցարիայի Բյուրգենշտոկում կայացած համաժողովի ժամանակ: Այնուամենայնիվ, նա […]
20:44 16.06.2024
Պաղեստինյան արմատական խմբավորումները հաստատում են, որ պատրաստ են Գազայի հատվածում զինադադարի համաձայնագիր կնքել, որը պետք է հիմնված լինի չորս հիմնական պայմանների վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ «ՀԱՄԱՍ շարժումը և պաղեստինյան մյուս խմբավորումները լրջորեն են վերաբերվում համաձայնության հասնելուն, որը պետք է ներառի չորս հիմնական կետ՝ մշտական հրադադարի հաստատում, […]
20:35 16.06.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության նախաձեռնությունը հակասում է ողջախոհությանը։ «Ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ սա խաղաղության ողջամիտ հիմք է: Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է բարոյականությանը, հակասում է հիմնական ողջախոհությանը», – ասել է Սալիվանը: […]
20:16 16.06.2024
Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում իշխանության է եկել խաղաղության դրոշի ներքո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության նախաձեռնություններից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք Զելենսկին պատրաստ է ամեն ինչի, որպեսզի իրավիճակը էլ ավելի չվատթարանա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ «Ժամանակին Զելենսկին եկավ իշխանության խաղաղություն հաստատելու դրոշի ներքո, Ուկրաինան փրկելու մտադրությունների ներքո։ Նա […]
19:59 16.06.2024
ՄԱԿ-ը ողջունում է Իսրայելի որոշումը՝ օրական «մարտավարական դադար» մտցնել Գազայի հատվածի հարավում մարդասիրական նպատակներով, միաժամանակ ՄԱԿ-ը հույս ունի, որ հետագա կոնկրետ գործողություններ կարվեն, հայտնում է AFP-ն։ «Մենք ողջունում ենք այս հայտարարությունը։ Մենք հուսով ենք, որ դա կհանգեցնի Իսրայելի կողմից հետագա կոնկրետ միջոցների՝ լուծելու երկարատև խնդիրները»,- հետևում է կիրակի օրը ՄԱԿ-ի հումանիտար հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Յենս […]
19:25 16.06.2024
Հունիսի 16-ին, ժամը 11:22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուխտագնացներից մեկը (Ջ. Թ., ծնված 1951 թ.) […]
19:02 16.06.2024
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Toyota Camry» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։