22:36 14.06.2024
Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովին» կմասնակցի 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ։ Այս մասին հաղորդվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։ Նշվում է, որ համաժողովը բացելու է Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդը։ 2022 թվականի նոյեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրել է «խաղաղության բանաձևը», որը բաղկացած է տասը կետից։ Նրա պահանջներից էին ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից, բոլոր […]
22:30 14.06.2024
Կիևը իրական հնարավորություն ունի դիտարկելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր հայտարարած խաղաղության նախաձեռնությունը և, հաշվի առնելով ներկա իրողությունները, դադարեցնել պատերազմը և անցնել խաղաղ կարգավորման։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Արևմուտքն անպայման կքննարկի Պուտինի նախաձեռնությունը։ Իսկ հայտարարությունները, որոնք արդեն հնչել են ամերիկացիների և հատկապես ագրեսիվ եվրոպացիների կողմից, պարզ են՝ նրանք ցանկանում […]
22:16 14.06.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կանխատեսելի» է անվանել Արևմուտքի և Կիևի արձագանքն Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման իր նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Վլադիմիր Պուտինին զեկուցվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արձագանքը՝ նրա նախաձեռնությանը։ Նախագահի խոսքով, նրանց արձագանքը կանխատեսելի է»,- նշել է մամուլի քարտուղարը։ Նա […]
22:11 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից և հավելում, որ հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքների ազատության իրավունքին և […]
21:53 14.06.2024
Մեծ յոթնյակի երկրները սպառնացել են Ռուսաստանին հետևանքներով, եթե միջուկային զենք օգտագործվի Ուկրաինայի հակամարտության ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ «Մեծ յոթնյակի երկրներն ընդգծում են, որ ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի կողմից քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական կամ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետևանքներ կունենա»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթի տեքստում G7-ը նաև […]
21:43 14.06.2024
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված […]
21:32 14.06.2024
Երկու պետությունների լուծումը և Պաղեստինի ճանաչումը որպես դրանցից մեկը՝ Իսրայելի հետ հավասար հիմունքներով, պայման է Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իտալիայում G7-ի գագաթնաժողովի հայտարարությունը։ «Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը երկու պետությունների լուծմանը, որում երկու ժողովրդավարական երկրներ՝ Իսրայելը և Պաղեստինը, կողք կողքի խաղաղ ապրում են ապահով և ճանաչված սահմաններում», […]
21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
21:15 14.06.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները։ Զելենսկին Վլադիմիր Պուտինի առաջարկներն անվանել է «վերջնագիր» և ասել, որ Ուկրաինան չի կարող վստահել դրանց։ «Ի՞նչ կարող եմ ասել. Այս մեսիջները վերջնագրեր են, դրանք ոչնչով չեն տարբերվում նախկինում նրա տված մյուս վերջնագրերից։ Նա ուզում է, որ մենք զիջենք մեր օկուպացված տարածքների […]
21:08 14.06.2024
Գիտնականների միջազգային թիմը կապ է հայտնաբերել հղիների կողմից ձկան սպառման և անչափահաս իդիոպաթիկ արթրիտով երեխաների ծնվելու միջև, որը անբուժելի ռևմատիկ հիվանդություն է, որը կապված է հոդերի մշտական բորբոքման հետ: Հետազոտությունը հրապարակվել է Ռևմատոլոգիայի ասոցիացիաների եվրոպական դաշինքի կոնգրեսի կայքում։ 2019 թվականին ավելի քան 15000 երեխաների մասնակցությամբ շվեդական հետազոտությունը ցույց տվեց, որ հղիության ընթացքում և կյանքի առաջին […]
20:55 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային […]
20:42 14.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»․-նշված է որոշման մեջ։
20:33 14.06.2024
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել եմ Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,-գրել է նախարարը։
20:22 14.06.2024
Օսակայի համալսարանի ճապոնացի գիտնականները հայտարարել են, որ մեկ քայլ ավելի մոտ են մարդկային մտքերի և երազանքների վերծանմանը: Մասնագետները հայտնաբերել են ուղեղի գործունեության բնորոշ օրինաչափություն, որը տեղի է ունենում, երբ մենք քնում ենք կամ երազում իրականում ինչ-որ բանի մասին: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։ Դիտարկումները ցույց են տվել, որ կամավոր մտքերը կապված են […]
20:14 14.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […]
20:10 14.06.2024
Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում: Այն կթռչի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան: Այս մասին հայտարարել է FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Սեբոտարը։ Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է թռիչքի հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ «Ինչպես հասկացա, ինքնաթիռում եղել են կասկածելի մարդիկ, նրանք թռիչքի ժամանակ փոխել են որոշ […]
20:05 14.06.2024
Ռուսաստանը պետք է փոխհատուցի Ուկրաինային 486 միլիարդ դոլարի չափով հասցված վնասի համար: Այս մասին նշված է G7-ի երկրների հայտարարության մեջ։ Բացի այդ, G7 երկրները խոստանում են շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի՝ հումքի և էներգառեսուրսների առևտրի եկամուտների վրա: Գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Մեծ յոթնյակի երկրների հայտարարության մեջ խոսվում է Ուկրաինային աջակցություն տրամադրելու մասին: Կիևը կշարունակի ստանալ ռազմական, […]
16:55 14.06.2024
Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, […]
16:53 14.06.2024
Ռուսաստանը հերթական իրական խաղաղության առաջարկն է անում Կիևին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։ «Այսօր մենք ևս մեկ կոնկրետ, իրական խաղաղության առաջարկ ենք անում Կիևին»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնության խաղաղության նոր առաջարկը ենթադրում է հակամարտության ամբողջական լուծում, այլ ոչ թե սառեցում։ «Շեշտեմ գլխավորը. մեր առաջարկի […]
16:30 14.06.2024
Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է աղետի գոտում՝ հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքներին և նշել. «Մեր խնդիրն է առաջին փուլով նախ օգնել, որպեսզի ջրհեղեղից տուժած այն բնակիչները, որոնք տարհանվել են, հնարավորինս արագ իրենց բնակարանները վերադառնան: Մենք նրանց պետք է աջակցենք բնակարանների վերանորոգման և նվազագույն կահավորման հարցում: Երկրորդ՝ պետք է տնտեսվարողներին օգնենք, աջակցենք: Այստեղ էլ խոսել […]
16:23 14.06.2024
Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության տակ վերցված կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած (ունեցող) անձանց տրանսպորտային միջոցների պետական գրանցման և պետական հաշվառման գործողությունների կատարման բացառությունները: Արդյունքում ակնկալվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի իրացման մասով ապահովել դրա իրականացման հնարավորությունը՝ նախատեսելով բացառություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման և […]
15:53 14.06.2024
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր: «Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,֊նշված է ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդագրության մեջ:
15:49 14.06.2024
Արյուն են հանձնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, «Յոլյան» արյունաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը: Ակցիային միացել են նաև տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ քաղաքացիներ և օտարերկրացիներ: Անահիտ Ավանեսյանը զրուցել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ և նշել, որ երկրի արյան պաշարները համալրելու կարիք միշտ կա, իսկ արյուն տալով` ոչ միայն […]
15:31 14.06.2024
Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
15:30 14.06.2024
Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ, ժամանակավոր՝ 6 ամսով, արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Հիմնավորման […]
15:25 14.06.2024
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Էրեբունի, Վ. Ավանեսովի փողոց 3/8 հասցեում գտնվող 1539.52 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.05276 հեկտար մակերեսով սեփականություն հանդիսացող և 0.2806 հեկտար մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն […]
15:16 14.06.2024
Այսօր տեղի է ունեցել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030թթ.ռազմավարություն» գործընթացի ամփոփիչ աշխատաժողովը Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին։ Ներկաների թվում էին ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, գիտական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նախարարի տեղակալ Արա […]
15:06 14.06.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացնել կատարել վերաբաշխում՝ 66,127.3 հազար դրամ գումարի չափով՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման նպատակով: Ըստ հիմնավորման՝ Կիրանց գյուղում գտնվող նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի […]