TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իսրայելական բանակը հայտնել է Գազայի հատվածի հարավում ութ զինվորի մահվան մասին

20:09 15.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայի հատվածի հարավում պայթյունի հետևանքով ութ զինվորի մահվան մասին։ Դեպքի այլ մանրամասներ չեն հայտնել։ Մամուլի ծառայության տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո զոհված իսրայելցի զինվորների ընդհանուր թիվը հասել է 650-ի։

̰
SHANTNEWS

20:00 15.06.2024

̰
Ուկրաինան Եվրոպայից էլեկտրաէներգիայի ներմուծման նոր ռեկորդ է սահմանել

19:23 15.06.2024

Ուկրաինան եվրոպական երկրներից օրական էլեկտրաէներգիայի ներմուծման նոր ռեկորդ է սահմանում: Ինչպես վկայում են Ukrenergo ազգային էներգետիկ ընկերության տվյալները, շաբաթ օրը նախատեսվում է ժամում ավելի քան 35 հազար ՄՎտ ներմուծում։ Բացի այդ, առավոտյան Ուկրաինան լեհական էներգահամակարգից ստանում է ավելցուկային էլեկտրաէներգիա։ Շաբաթ օրը հանրապետության ողջ տարածքում ուժի մեջ են ամենժամյա հոսանքազրկումները՝ ժամը 8:00-ից 23:00-ն: Նախորդ օրը Ուկրաինան […]

̰
Իտալիայի վարչապետն Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունն անվանել է քարոզչություն

19:10 15.06.2024

Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը քարոզչական նախաձեռնություն է, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ «Ինձ թվում է, որ սա ավելի շատ քարոզչական նախաձեռնություն է, քան բանակցությունների իրական առաջարկ», – ասել է նա G7-ի հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Չեմ կարծում, որ դա առանձնապես արդյունավետ է որպես խաղաղության առաջարկ՝ Ուկրաինային ասել, որ նա պետք է […]

̰
Հայտնի է դարձել Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը

18:58 15.06.2024

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին նախատեսված բանավեճի ժամանակ ելույթ կունենան ամբիոնից, հայտնում է CNN-ը, որը կազմակերպում է բանավեճը։ «Երկու թեկնածուներն էլ համաձայնել են ելույթ ունենալ ամբիոնից, բոլոր խոսափողներն անջատվելու են, բացառությամբ այն թեկնածուի, ում հերթը հասել է ելույթին»,-նշել է լրատվամիջոցը։ Նշվում է, որ թեկնածուներին չի թույլատրվի իրենց հետ բերել պատրաստված […]

̰
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը

18:18 15.06.2024

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները: Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ 3 և ավելի անչափահաս երեխա […]

̰
Իտալիայի վարչապետն առաջիկա շաբաթներին կայցելի Չինաստան

18:07 15.06.2024

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ասել է, որ այժմ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իր՝ Չինաստան մեկնելու համար, որը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթներին: «Մենք աշխատում ենք առաջիկա շաբաթների այցին նախապատրաստվելու ուղղությամբ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան, թեև ես կցանկանայի դա անել արագ», – ասել է նա «Յոթնյակի» խմբի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մելոնին Պեկին […]

̰
SHANTNEWS

18:00 15.06.2024

̰
Պեսկովը ոչ կառուցողական է անվանել Արևմուտքի արձագանքը Պուտինի նախաձեռնություններին

17:51 15.06.2024

Արևմուտքը ոչ կառուցողական արձագանքեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ անվտանգության նոր ճարտարապետության և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման առաջարկներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները», – ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք պաշտոնական արձագանք է եղել Պուտինի առաջարկներին։ Նախօրեին Ռուսաստանի ղեկավարը […]

̰
Կոլումբիայի նախագահը հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովին

17:41 15.06.2024

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ հրաժարվել է մասնակցել Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին, քանի որ կարծում է, որ այս հանդիպման ժամանակ անհնար է քննարկել Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը լուծելու ուղիները։ «Ես չեղարկում եմ իմ այցը Շվեյցարիայում կայանալիք հանդիպմանը և խնդրում եմ Եվրոպային քննարկել, թե ինչպես վերջ տալ պատերազմին, ոչ թե երկարացնել այն», – […]

̰
Ամփոփվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնը

17:33 15.06.2024

«Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը՝ 250 հոգանոց մանկական երգչախմբի կատարմամբ. ամփոփվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ․Օվերչուկ

17:23 15.06.2024

Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նրա խոսքերը փոխանցել են ՏԱՍՍ-ին կառավարության մամուլի ծառայությունից։ «Դժվար ժամանակներում Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց աղետից ավերված Վրաստանի հետ երկաթուղային կապը։ Ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա աշխատեցին՝ վերականգնելու բնական […]

̰
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»

17:11 15.06.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները լուրջ չեն արվել և չեն կարող աշխատել։ Այս դիրքորոշումը նա հայտնել է Իտալիայում, որտեղ կայացել է Յոթնյակի գագաթնաժողովը։ «Բոլորը գիտեն, որ այս առաջարկը լուրջ չէր արվել, այլ կապված էր Շվեյցարիայի խաղաղության կոնֆերանսի հետ։ Այս առաջարկը չի կարող աշխատել»,- ասել է Շոլցը […]

̰
27 տարեկանում մահացել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը

13:00 15.06.2024

Անգլիական «Միլուոլ» ֆուտբոլային ակումբի և Չեռնոգորիայի հավաքականի դարպասապահ Մատյա Սարկիչը մահացել է 27 տարեկան հասակում։ Այս մասին հայտնում է Vijesti պորտալը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Սարկիչի ինքնազգացողությունը վատացել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքի բնակարաններից մեկում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել դարպասապահի կյանքը։

̰
Հայտնի է՝ երբ կմեկնարկեն ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները

12:44 15.06.2024

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հստակեցրել են Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շրջանակը։ Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։ «Մշտական ​​ներկայացուցիչները սկզբունքային համաձայնության են եկել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների շուրջ»,- նշված է հաղորդագրությունում։ Այսպես, Բելգիայի նախագահությունը հունիսի 25-ին կհրավիրի առաջին միջկառավարական համաժողովը

̰
200 կանեփի բույս, կանեփանման զանգվածով 26 փաթեթ և ապակյա գլանակ. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

12:36 15.06.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Ստուգողական գործողությունների արդյունքում տվյալները հաստատվեցին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 66-ամյա տղամարդու տան և հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են 200 կանեփի բույս, մոտ 220 գրամ կանեփանման զանգվածով 26 […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:29 15.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել

12:21 15.06.2024

ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։ Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք […]

̰
Գողության նպատակով տանիքից պարանով իջած տղամարդը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

12:07 15.06.2024

Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում: Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր էր ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ էր: Հաղորդումը փոխանցվեց նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց […]

̰
SHANTNEWS

12:00 15.06.2024

̰
Սպանություն մայրաքաղաքի կենտրոնում. 24-ամյա դանակահարողը կալանավորվել է

11:53 15.06.2024

Հունիսի 10-ին, գիշերվա ժամը 1.25-ին, ոստիկանոթյան օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Օպերատիվ խումբ մեկնեց ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ պահվեցին պարեկները: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել են իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

11:45 15.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, […]

̰
Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին հեծանվի գողությունը

11:38 15.06.2024

Հունիսի 7-ի կեսօրին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի բնակիչ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տվել է հաղորդում, որ իրենց մուտքի չորրորդ հարկի աստիճանավանդակից գողացել են իր հեծանիվը: Տիրոջը պատճառվել էր 180 հազար դրամի վնաս: Բաժնի համայնքային ոստիկանները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին միջոցներ, և պարզվեց, որ հեծանիվը գողացել է Ծաղկունք գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի […]

̰
Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը

11:27 15.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:12 15.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.28 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.44 դրամ:  

̰
ԱՄՆ-ում հարյուրավոր մարդիկ կոչ են արել պայթեցնել լողափում հայտնաբերված կետի դիակը

23:52 14.06.2024

Հարյուրավոր մարդիկ ստորագրել են խնդրագիր՝ պահանջելով  պայթեցնել կետի դիակը, որը հայտնաբերվել է ԱՄՆ Օրեգոն նահանգի ափերի մոտ։ Այս մասին գրում է Daily Star-ը։ Տեղի իշխանությունները կոչ են արել մարդկանց չգնալ լողափ, որտեղ գտնվում է տասը մետրանոց  կետը: Իշխանությունները նաև զգուշացրել են, որ կետը սարսափելի տեսք ունի և գարշահոտություն է տարածում:

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 5 տուժած

23:44 14.06.2024

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի՝ Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով,  տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Մասիսի […]

̰
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը. քաղաքապետ

23:20 14.06.2024

Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօր շրջայց են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,-նշել է քաղաքապետը։

̰
Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնելուն

22:55 14.06.2024

Յոթնյակի բոլոր երկրները կմասնակցեն Ուկրաինային 50 միլիարդ դոլար հատկացնելուն՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։ «Երեկ մենք խոսեցինք այն մասին, թե G7-ի որ երկրները կմասնակցեն գործարքին: Պատասխանն այն է, որ, իրոք, G7-ի բոլոր երկրները դերակատարում կունենան: Որոշ երկրներ կնպաստեն վարկին, որոշները կմասնակցեն մարմանը, մյուսները երաշխիքներ […]

̰
Ամերիկյան ստարտափը միջոց է գտել մսի ածխածնի հետքը նվազեցնելու համար

22:45 14.06.2024

Ամերիկյան ArkeaBio ստարտափը միջոց է գտել մսի և կաթնամթերքի ածխածնի հետքը նվազեցնելու համար։ Ընկերությունը հատուկ պատվաստանյութ է մշակել, որը կօգնի նվազեցնել անասնաբուծությունից մեթանի արտանետումները, հայտնում է Bloomberg-ը։ Պատվաստանյութն ուղղված է մեթան արտադրող միկրոօրգանիզմներին, որոնք ապրում են կենդանիների թքում և աղիքներում: Արտադրանքը դեռ վերջնական տեսքի է բերվում և պատրաստ կլինի շուկա դուրս գալու առնվազն երկուսուկես տարի […]

̰
BACK_TO_TOP