TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Գործադիրը շարունակում է ապահովել ՀՀ ճանապարհների վիճակի բարելավման ուղղված աշխատանքների իրականացումը

14:47 14.06.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների կատարումը: Ըստ այդմ՝ նախատեսվում ՀՀ կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 2.83 մլրդ դրամ, դրանք ուղղելով ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև միջին նորոգման ծրագրերով նախատեսված աշխատանքների դիմաց չվճարված պայմանագրի […]

̰
Կընդլայնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության շահառուների թիվը

14:39 14.06.2024

Գործադիրի որոշմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կհատկացվեն Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության տրամադրման նպատակով: Միջոցառմամբ յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարվում է գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։ Առաջարկվում […]

̰
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ

14:30 14.06.2024

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2024 թ. հունիս ամիսը ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվար ամսից մինչև 2023 […]

̰
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը

14:15 14.06.2024

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ. ծրագրում: Պետական աջակցության ձևի, միավորվող հողամասի չափի փոփոխությունը կհանգեցնի ծրագրի շահառուների թվի ավելացմանը, կնպաստի ծրագրի իրականացման ռիսկերի մեղմմանը: Ելնելով գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման ներկայիս անբավարար վիճակից՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է գտնել ուղիներ գյուղացիական […]

̰
Հայտնի են «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» մրցույթի հաղթողները. մասնակցել է ավելի քան 300 սովորող

14:05 14.06.2024

Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների 8-12-րդ դասարանների ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար կազմակերպել էր մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակը խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացման նպաստելն է: Մրցույթի շրջանակում հունիսի 5-12-ը՝ […]

̰
Լոռու մարզում աղետի գոտու վերականգնման աշխատանքներին մասնակցել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները և շահառուները

13:58 14.06.2024

Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունն իր աջակցությունն է հայտնել Լոռու մարզպետարանին՝ մայիսի 26-ին Լոռու մարզում Դեբետ գետի վարարման հետևանքով առաջացած բնական աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Լոռու մարզային մարմնի չորս աշխատակիցներ և մարզային մարմնում հաշվառված ութ շահառուներ կամավորության հիմունքներով այցելել են Ալավերդի համայնքի Քարկոպ բնակավայր՝ բնական աղետի հետևանքով առաջացած վերականգնողական և մաքրման աշխատանքներին մասնակցելու։

̰
ԿԳՄՍ նախարարը ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոցում քննարկել է մոդուլային կենտրոնի կառուցման հարցերը

13:51 14.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական […]

̰
13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում

13:35 14.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023թ․ նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ Ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա […]

̰
«ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով քաղաքական երկխոսությանը քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

13:29 14.06.2024

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցով Բելգիայում մասնակցել է «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով քաղաքական երկխոսությանը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել է Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հեռանկարը։ Քննարկման օրակարգում եղել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները միաձայն աջակցել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման […]

̰
Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

13:22 14.06.2024

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 14-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։ Հայ-նորվեգական գործարար կապերի ամրապնդման համատեքստում Նարեկ Հովակիմյանն առաջարկել է դիտարկել նորվեգական ընկերությունների […]

̰
ՆԳՆ հայտի հիման վրա՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռու և Տավուշի մարզերում աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների առաջնային գնահատում

13:11 14.06.2024

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ հեղեղների հետևանքները վերացնելու համար, ՀՀ ներքին գործերի նախարարի խնդրանքով, ՄԱԿ-ի հայաստանյան թիմը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեխնիկական ղեկավարությամբ, իրականացրել է Բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատում (ՄԻՐԱ)։ Այն նպատակ է ունեցել առաջնային գնահատում իրականացնել աղետի ազդեցության, վնասի և մարդասիրական կարիքների համար: Հաշվետվության նախնական արդյունքները քննարկվել են հիմնական գործընկերների հետ, ինչի […]

̰
Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը

12:57 14.06.2024

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության […]

̰
Կառավարությունը 2 մլրդ 830 մլն դրամ կուղղի ճանապարհաշինությանը

12:48 14.06.2024

ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում‚ համաձայն որի՝ կհատկացվի 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր երկարությունը 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական նշանակության ճանապարհներ են:

̰
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

12:35 14.06.2024

Երևանում հունիսի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 16-19-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Մարզերում հունիսի 14-ին, 15-19-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]

̰
Ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել․ Անահիտ Ավանեսյան

12:29 14.06.2024

Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ և համաչափ, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ստացված վնասվածքները թեթև վնասվածքներ էին, երբ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, ապա, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- նշել է նախարարը։

̰
Ուկրաինայում ցանկանում են վերանորոգել հինգ էներգաբլոկ

12:25 14.06.2024

Ուկրաինայում հաջորդ շաբաթ պատրաստվում են   միջուկային էներգաբլոկներից ևս հինգը  վերանորոգել, ինչը զգալիորեն կվատթարացնի իրավիճակն էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի վերականգնվող էներգիայի ասոցիացիայի խորհրդի ղեկավար Ստանիսլավ Իգնատիևը։ Ուկրաինայի ազգային ատոմային էներգիա արտադրող «Էներգոատոմ» ընկերությունը նախազգուշացրել էր, որ Ուկրաինան շուտով կվերանորոգի հազար մեգավատ հզորությամբ իր ատոմակայաններից մեկի բլոկը, հնարավոր է ցանցում էլեկտրաէներգիայի պակասն ավելանա։

̰
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

12:16 14.06.2024

ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնության Նիդվալդեն կանտոն, որտեղ կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» գագաթնաժողովին: «Այցի շրջանականերում նաև կմեկնեմ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, որտեղ նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

̰
SHANTNEWS

12:00 14.06.2024

̰
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մյուսների մոտ կա դրական դինամիկա

11:53 14.06.2024

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերահաստատել է, որ օրեր առաջ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը մահացել է, ևս մեկ բուժառու ծայրահեղ ծանր վիճակում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարն ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ «Այո, ցավոք սրտի, չհաջողվեց փրկել մեր պացիենտներից մեկի կյանքը․ բժիշկներն ամեն ձևով պայքարում են։ Իրականացվել են […]

̰
Վարորդներից մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց

11:45 14.06.2024

Հունիսի 13-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Տեղ-Գորիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրան» և «Միցուբիշի» մակնիշի բեռնատարը: «Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 54-ամյա Նորայր Դ.-ն, մահացել է, իսկ բեռնատարի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Հետախուզվողները ներկայացան ոստիկանություն և կալանավորվեցին

11:39 14.06.2024

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 13-ին բաժին են ներկայացել և ձերբակալվել 37-ամյա Նարեկ Ա.-ն և 43-ամյա Հրանտ Խ.-ն: Նրանք մայիսի 13-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը), 195 (Ֆիզիկական ներգործությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների […]

̰
Օրենքի խախտմամբ օտարված «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

11:31 14.06.2024

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում. դատախազը գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին: 2004 թվականի հունիսի 25-ին […]

̰
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 14.856.532 դրամ՝ ԲԸՏՄ-ի ստուգումների արդյունքում

11:23 14.06.2024

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 147 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 39 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 50 հաշվարկ՝ 71․073․395 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին

11:11 14.06.2024

Ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլառնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, ալտ, տենոր, բարիտոն և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են […]

̰
ՀՀ կառավարությունը թույլ չի տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտային ԼՂ ժողովրդին օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան

11:02 14.06.2024

Հայաստանի կառավարությունն աջակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սակայն թույլ չի տա, որ ԼՂ–ի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու հարցի քննարկման ժամանակ: «Հայաստանի կառավարությունն, ինչպես […]

̰
Արեգակի վրա տարբեր շրջաններ արտադրում են տարբեր արագության և խտության արևային քամի

10:55 14.06.2024

Արեգակնային քամին շարունակաբար դուրս է հոսում Արեգակից և բաղկացած է հիմնականում պրոտոններից և էլեկտրոններից: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Արեգակնային մագնիսական դաշտը ներկառուցված է պլազմայի մեջ և արևային քամու հետ հոսում է դեպի դուրս: Արեգակի վրա տարբեր շրջաններ արտադրում են տարբեր արագության և խտության արևային քամի: Պսակի անցքերն առաջացնում են […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 14-ին

10:51 14.06.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.27 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:  

̰
Կիևին անհրաժեշտ է ևս 7 Patriot համակարգ. Զելենսկի

00:00 14.06.2024

Ուկրաինային անհրաժեշտ է 7 Patriot զենիթահրթիռային համալիր՝ իր քաղաքները պաշտպանելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Առայժմ հնարավոր է եղել պայմանավորվել միայն 5 մարտկոցի մատակարարման շուրջ, սակայն դրանք նույնպես կարող են չտրամադրվել»,- հայտարարել է ՈՒկրայինայի նախագահը։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ դեռ ոչինչ չունի ասելու Ուկրաինայի զինված ուժերին նոր […]

̰
ԱՄՆ-ը զորք չի ուղարկի Ուկրաինա, համաձայնագիրը դա չի նախատեսում. Բայդեն

23:30 13.06.2024

Վաշինգտոնի և Կիևի կողմից ստորագրված անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիրը չի ենթադրում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ այս փաստաթղթի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը և Ռուսաստանին զսպելու նրա կարողությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Դա պետք է արվի զենքի ու զինամթերքի մատակարարման միջոցով։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Ուկրաինայի […]

̰
Հայաստան կայցելի ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալը

23:20 13.06.2024

ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու […]

̰
BACK_TO_TOP