10:59 16.06.2024
Հունիսի 15-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիզամի գյուղի Միկոյան փողոցում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մարգարյան փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 19։30-ին: Այրվել […]
10:42 16.06.2024
Հունիսի 15-ին, ժամը 20:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի սկզբնամասում՝ տներից մեկի բակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետամեջ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խորդանոց։ Հրդեհը մեկուսացվել է […]
10:16 16.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կադրեր է հրապարակել Կապան այցից։ «Երևան-Կապան թռիչք»,-տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը Կապանում մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։
10:02 16.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի […]
00:00 16.06.2024
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի խաղում Իսպանիայից կրած 0-3 հաշվով պարտությունը։ Գրում է Արմսպորտը: «Սա այն արդյունքը չէ, որի համար մենք հույս ունեինք, բայց դա այն է, ինչ կա: Եվս երկու հանդիպում ունենք բարելավվելու և իրավիճակը բարելավելու համար։ Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, մեզ […]
23:45 15.06.2024
«Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը»,- ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ Զեկուցողի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող […]
23:36 15.06.2024
Ուկրաինայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները չեն ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ: Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մեզնից ոչ ոք չի պայքարում Ռուսաստանի դեմ: Մենք բոլորս ձգտում ենք կայուն խաղաղության՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է Մակրոնը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան շուտով կընդունի Օլիմպիական զինադադարի մասին բանաձևը: «Սա […]
23:27 15.06.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն է մեղավոր պարենային ապրանքների գների բարձրացման համար: «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արձագանքը հնչում է ամբողջ աշխարհում. Էներգիայի գները կտրուկ աճել են, ինչպես նաև պարենային ապրանքների գները»,- ասել է նա: Ավելի ուշ Եվրահանձնաժողովի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Քրիստինա Լոբիլլո Բորերոն, ելույթ […]
23:11 15.06.2024
Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ: «Իմ գնահատականն այն է, և ես համոզված եմ դրանում, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ […]
22:58 15.06.2024
Ֆլորիդայի նահանգում մարդկանց վրա շնաձկների հարձակումների աճի պատճառը բացահայտել են ամերիկացի գիտնականները։ Փորձագետների կարծիքով՝ շոգ եղանակի պատճառով շնաձկներն ավելի ագրեսիվ են դարձել, հաղորդում է Live Science-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 7-ին Ֆլորիդայի Ուոլթոն կոմսությունում շնաձուկը հարձակվել էր 45-ամյա կնոջ վրա՝ կծելով նրա ձախ թևի մի մասը և վերքեր թողնելով իրանին։ Որոշ ժամանակ […]
22:48 15.06.2024
Ուկրաինայում հրադադարը՝ հիմնված ներկայիս իրողությունների վրա, առանց բանակցությունների և ճանապարհային քարտեզի, կհանգեցներ սառեցված հակամարտության։ Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ելույթ ունենալով շվեյցարական համաժողովում։ «Զինադադարն առանց լուրջ բանակցությունների և առանց արդար խաղաղության ճանապարհային քարտեզի, որը հիմնված է միայն նոր իրողությունների վրա, միայն կլեգիտիմացնի Ռուսաստանի Դաշնության գործողությունները»,- ասել է նա։ Շոլցն ասել է, որ […]
22:41 15.06.2024
Մայիսի 29-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝Ժամը 03։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոշ համայնքում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «Կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Գագիկ […]
22:37 15.06.2024
Եվրո-2024-ի 1-ին տուրում B խմբում հանդիպել էին Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները։ Իսպանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Այս մասին հայտնում է Արմսպորտը: 29-րդ րոպեին Ռուիսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան։ 3 րոպե անց Պեդրիի փոխանցումից հետո Ռուիսը կրկնապատկեց հաշիվը։ Իսկ առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Յամալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարվախալը։ 80-րդ րոպեին […]
22:28 15.06.2024
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից: Գագաթնաժողովը կազմակերպել է Շվեյցարիան՝ Կիևի նախաձեռնությամբ։ Ուկրաինական խաղաղության գագաթնաժողովին մասնակցում է 100 պատվիրակություն, այդ թվում՝ 57 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Ռուսաստանն այս միջոցառմանը հրավիրված չէ։
22:22 15.06.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Սա երկու երկրների ղեկավարների միջև առաջին ուղիղ բանակցություններն են ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր։ Զուրաբիշվիլին, ով կտրուկ քննադատել էր «Վրացական երազանքի» կառավարությանը Կիևին անբավարար աջակցության համար, վերջին երկու տարվա ընթացքում […]
21:54 15.06.2024
Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե դրան մասնակցեր Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը` ելույթ ունենալով Շվեյցարիայի Բյուրգենստոկ քաղաքում տեղի ունեցած միջոցառմանը։ «Մեր առջև դրված է ուկրաինական խաղաղության ծրագիրը, Ռուսաստանը վերջերս որոշ պայմաններ է հայտնել: Չնայած ուրվագծված պայմաններին, դրանք կարևոր քայլեր են այն համատեքստում, թե ինչ […]
21:40 15.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ․ 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, […]
21:29 15.06.2024
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: «Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ՝ երեկ տեղի ունեցած հորդառատ անձրևների և հեղեղումների հետևանքով: Նորակառույց ճանապարհը, զգալի վնասներ է կրել բնական աղետից: Ճանապարհի ասֆալտե ծածկույթը հեղեղվել է անձրևաջրերի ուժգին հոսքից, իսկ երթևեկելի հատվածներում առաջացել են խորը փոսեր: Գորիսի […]
21:21 15.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագրում է միգրանտներին օգնելու ամենախոշոր ծրագրերից մեկն իրականացնել, հայտնում է CBS-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, Սպիտակ տունն առաջարկում է օրինական կարգավիճակ տրամադրել բոլոր միգրանտներին, ովքեր ապրում են երկրում ավելի քան տասը տարի և ամուսնացած են ԱՄՆ քաղաքացու հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահի աշխատակազմն առաջարկում է անօրինական միգրանտներին տրամադրել աշխատանքի […]
21:15 15.06.2024
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ««Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։ Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին»,-գրել է […]
21:10 15.06.2024
Ուկրաինան չի գնա տարածքային կամ այլ փոխզիջումների Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելիս, այլ Ռուսաստանի Դաշնությանը կներկայացնի դրա լուծման ծրագիր Շվեյցարիայում միջազգային համաժողովից հետո, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը։ Նա խոստովանել է, որ առաջարկվող ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ նմանատիպ երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում, սակայն Ռուսաստանի մասնակցությամբ։ «Չկա փոխզիջում անկախության հետ, չկա փոխզիջում […]
21:07 15.06.2024
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության սառեցումը խնդրի լուծում չէ, այլ այն միայն հետագա պատերազմների կհանգեցնի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Շվեյցարիայում ուկրաինական գագաթնաժողովում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ հակամարտությունը սառեցնելու փոխարեն անհրաժեշտ է աջակցել Ուկրաինայի համապարփակ, արդար և կայուն խաղաղությանը, որը կարող է վերականգնել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային […]
21:02 15.06.2024
Ադրբեջանին առաջարկում եմ ձեւավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին պատասխանել եմ Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին»,-գրել է Փաշինյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ:
21:00 15.06.2024
Այսօր լրանում է մեծանուն քանդակագործ-արձանագործ, նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով Երևանի քաղաքային պանթեոնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել են Երվանդ Քոչարի հիշատակի խնկարկման արարողությանը և ծաղիկներ խոնարհել արվեստագետի շիրիմին: «Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է, և դրանով նա հայաստանյան մշակույթը բարձրացնում է համաշխարհային մակարդակի: Կարծում […]
20:50 15.06.2024
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել […]
20:38 15.06.2024
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավոտմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
20:24 15.06.2024
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կողմ է Ուկրաինայի հակամարտությունը Կիևի պայմաններով կարգավորելուն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Փաստաթղթից հետևում է, որ Հարիսը Շվեյցարիայում կայացած համաժողովի շրջանակում Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «Միացյալ Նահանգները անշեղորեն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին»: «Փոխնախագահն ընդգծել է, […]