TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Մարիամ Մկրտչյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

14:39 13.06.2024

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել Հնդկաստանի Գանդինագար քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնությունում: Մարիամ Մկրտչյանը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը: Վերջին՝ 11-րդ տուրում, հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության է հասել հնդիկ Ռավի Ռակշիտային: Մարիամ […]

̰
Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին

14:28 13.06.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։ «Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, […]

̰
Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում․ Պեսկով

14:21 13.06.2024

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։ Պեսկովը նշել է, […]

̰
Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:18 13.06.2024

Հունիսի 14-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին

14:12 13.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին: Ողջունելով Նինա Հաչիգյանին ՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: «Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով գործակցության ակտիվացման՝ փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով: Տարբեր քաղաքների կամ համայնքների միջև […]

̰
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել «անօրինական պատժամիջոցների կիրառումը»

14:04 13.06.2024

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել անօրինական պատժամիջոցների կիրառումը և փոխարենը կառուցողական դեր խաղալ խաղաղության վերականգնման գործում, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել անօրինական միակողմանի պատժամիջոցների  կիրառումը և փոխարենը կառուցողական դեր խաղալ հրադադարի և խաղաղության վերականգնման գործում»,- ասել է դիվանագետը։

̰
2023 թ․ 28 մլն 300.000 դրամ է տրամադրվել Արմավիրի մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար

13:48 13.06.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձել է 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացրած ծրագրերի կատարմանը: Նա տեղեկացրել է, որ 28 մլն 300.000 դրամ տրամադրվել է մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար: 278 ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման նպատակով ծախսվել է ավելի քան 207 մլն դրամ: Բյուջեի միջոցների հաշվին կատարվել […]

̰
ՆԱՏՕ-ի երկրներն արդեն իսկ Կիևին են մատակարարել 98 միլիարդ դոլարի զենք

13:44 13.06.2024

ՆԱՏՕ-ի երկրները 2022 թվականից ի վեր Ուկրաինային 98 միլիարդ դոլարի զենք են մատակարարել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում Կիևին ռազմական օգնության կոնտակտային խմբի նիստը բացելիս։ «Մենք Ուկրաինային արդեն իսկ տրամադրել ենք 98 միլիարդ դոլարի ռազմական մատակարարումներ՝ սկսած 2022 թվականից»,- ասել է Օսթինը՝ հույս հայտնելով, որ Կիևին […]

̰
Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13:32 13.06.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձություններին։ «Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների […]

̰
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ

13:25 13.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում արտահերթ ելույթում նշել է, որ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է մրցունակ ու բարձր արտադրողականություն ունեցող տնտեսության ձեւավորումը, որը կնպաստի ինքնիշխան ու դիմակայուն պետության շարունակական առաջընթացին: Այս համատեքստում կարեւորվել է մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ եւ բավարար տնտեսական, առողջապահական, կրթական անվտանգային պայմանների ապահովումը: Ըստ նախարարի` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն […]

̰
Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է աշխատավարձը

13:18 13.06.2024

2023 թվականին բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են 25 տոկոսով, գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են մինչեւ 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է […]

̰
Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությանը վերափոխող ամենակարեւոր ծրագրերից մեկը․ ԿԳՄՍ նախարար

13:13 13.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտնել է, որ նախարարությունը հաշվետու տարում իրականացրել է 20 բյուջետային ծրագիր` 233 մլրդ դրամ ծավալով: Կրթության ոլորտի համատեքստում նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին եւ նշել, որ 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է: «Ակադեմիական քաղաքը» կառուցվելու է շուրջ 700 […]

̰
Օդի ջերմաստիճանը՝ առաջիկա օրերին

13:04 13.06.2024

Երևանում հունիսի 13-ի և 16-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 13-14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ […]

̰
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

12:59 13.06.2024

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

̰
Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ․ Փաշինյանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին

12:51 13.06.2024

2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակում են գործել ոստիկանների վրա: «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ […]

̰
Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:47 13.06.2024

Հունիսի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը․ վարչապետ

12:40 13.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ընդդիմության այն թեզին, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը մի շարք դեպքերում հակասում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու համաձայն չէ ընդդիմության նշված պնդումներին։ Վարչապետը մեջբերեց կառավարության ծրագրից ՀԱՊԿ-ի մասին մի հատված․ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն […]

̰
Մենք կլինենք սիրող, կարեկցող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն․ Փաշինյան

12:33 13.06.2024

Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, Հայաստանի իշխանությունը լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն։ Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը […]

̰
ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը

12:25 13.06.2024

Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ: 2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել […]

̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու

12:19 13.06.2024

2024 թ․ ընթացքում Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից արդեն իսկ օգտվում է 870 շահառու։ Ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում՝ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու դեպքում, հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում։ Առաջին բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]

̰
Հրազենով սպանության փորձ Ալավերդի քաղաքում՝ վրեժխնդրության շարժառիթով․ 43-ամյա բնակչի սպանության փորձի համար մեղադրվում է նրա համաքաղաքացին

12:12 13.06.2024

2024 թվականի հունիսի 10-ին` ժամը 14:20-ին «Ալավերդու ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «Որովայնի առաջային պատի և վերջույթների հրազենային բազմաթիվ անցքեր» ախտորոշմամբ նույն օրը` ժամը 13:45-ին, բուժօգնության է դիմել Ալավերդի համայնքի Սանահին-Սարահարթ 2-րդ թաղամասի 43-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ […]

̰
Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է. կրակողը ձերբակալվել է

12:05 13.06.2024

Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության խումբը Ամբերդ գյուղից բուժօգնության է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդու՝ հրազենային վիրավորումով, անգիտակից վիճակում: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը […]

̰
SHANTNEWS

12:00 13.06.2024

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում

11:58 13.06.2024

Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին, ժամը 4-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Ռուդոլֆ Դ.-ն: Նա 2013 թ. մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

11:50 13.06.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Հոբելյանական համերգներ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին

11:45 13.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն իրականացրել է «Տարիների մեղեդիներ» խորագրով համերգ` նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 85-ամյակին: Համերգի ընթացքում հնչել են սիրված կոմպոզիտորի ինչպես հայտնի, այնպես էլ նոր ստեղծագործությունները: Համերգին ելույթ են ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի մենակատարներ Լուսինե Վարդանյանը, Էռա Հովսեփյանը, Նաիրա Հովհաննիսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Սոֆյա Սայադյանը, […]

̰
Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ Փաշինյան

11:38 13.06.2024

Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ […]

̰
ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները

11:28 13.06.2024

ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Բելառուսի իրավապահների կողմից

11:20 13.06.2024

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Բաթում-Երևան չվերթի ինքնաթիռի թռիչքից առաջ գծային բաժին է տարվել և ձերբակալվել 27-ամյա Վլադիսլավ Ա.-ն: Նա փետրվարի 1-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Հայտարարվում է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցությանն ուղղված մրցույթ

11:15 13.06.2024

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2024» մրցույթը, որն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթը նպատակ ունի ներգրավելու երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնելու գիտության ոլորտում աշխատողների մասնագիտական որակավորումը, նպաստելու երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը միջազգային հետազոտական միջավայրին: […]

̰
BACK_TO_TOP