TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իլհամ Ալիևն այսօր կմեկնի Թուրքիա

11:03 10.06.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով կմեկնի Անկարա։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման ուղիները, ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդի տարածաշրջանային և գլոբալ թեմաները։

̰
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և մարզերի մի շարք բնակավայրերում

10:57 10.06.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 12-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի թիվ […]

̰
Մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը՝ 3 փուլով. ԿԳՄՍ նախարարություն

10:49 10.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը՝ 3 փուլով: Տեսանյութում ներկայացված են հայտագրման գործընթացի հաջորդական քայլերը:

̰
Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր

10:39 10.06.2024

Մայիսի 29-ին, գիշերվա ժամը 1.15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթով կանաչավուն զանգված: Մեքենայում հայտնաբերվել է […]

̰
ՔԿՀ-ներում մայիսին հայտնաբերվել են 74 903 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 144 բջջային հեռախոս, 10 կտրող-ծակող առարկա

10:30 10.06.2024

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ծառայողները 2024 թվականի մայիսի ընթացքում ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, […]

̰
Վայք քաղաքում էլեկտրական շչակներ են գործարկվելու

10:23 10.06.2024

Հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգերից 8-ն արդեն մետրոպոլիտենում են

10:17 10.06.2024

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգերից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Շաբաթվա քրոնիկոն. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը 514 […]

̰
Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի հատվածի համար, ըստ արձանագրված թերությունների, կորոշվի, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն միջին նորոգման շրջանակում

10:12 10.06.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցներն իրականացրել են չափագրումներ Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի կմ34+800÷կմ41+200 հատվածում։ Կկազմվեն թերությունների ակտեր, որպեսզի ըստ արձանագրված թերությունների՝ որոշվի, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն միջին նորոգման շրջանակում։

̰
Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել

10:06 10.06.2024

Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։ Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200 […]

̰
Մակրոնը ցրել է Ազգային ժողովը և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ

00:00 10.06.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է արձակել Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) և արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Ես նշանակում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, իսկ երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- ասել է նախագահը ֆրանսիացիներին ուղղված հեռուստաուղերձում։

̰
Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիբանանի հետ

23:46 09.06.2024

Լիբանանում մարզական հավաք անցկացնող Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց Լիբանանի հասակակիցների հետ ընկերական երկրորդ հանդիպումը: Լիբանան – Հայաստան՝ 0:0 (0:0) Բեյրութ, «Ֆոադ Չեհաբ» ստադիոն Հեռացում՝ Սամսոն Հակոբյան` 77 Հայաստան՝ 12. Արսեն Չաթոյան, 3. Արթուր Մանուկյան, 4․ Ալեքսանդր Պետրոսյան, 5․ Պետիկ Մանուկյան (ա), 7. Արթուր Միխայելյան (18. Դավիթ Հարությունյան, 60), 10. Դավիթ Ղիասյան, (8. Ալեն Մկրտչյան, […]

̰
Ֆրանսիայում Եվրախորհրդարանի ընտրություններում առաջատար է «Ազգային միասնություն» կուսակցությունը

23:31 09.06.2024

Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցությունը մեծ տարբերությամբ առաջատար է Եվրախորհրդարանի ընտրություններում։ Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի (Ifop) տրամադրած առաջին հաշվարկների համաձայն՝ կուսակցությունը հավաքում է ձայների 32%-ը՝ երկու անգամ ավելի, քան իշխող «Վերածնունդը» (15,4%)։Երրորդ տեղում Սոցիալիստական ​​կուսակցությունն է՝ 13,90 տոկոս ձայներով։

̰
Կապան-Շիկահող ճանապարհին ավտոմեքենա է այրվել

23:11 09.06.2024

Հունիսի 9-ին, ժամը 19:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:31-ին, մարվել՝ 20:39-ին: Այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենան. […]

̰
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքից հետո երթ իրականացրեց Երևանի փողոցներով

22:52 09.06.2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում կոչ արեց համախոհներին և աջակիցներին պայքարը շարունակել փողոցներում ու հրապարակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդը հայտարարեց, որ պահանջում են, որպեսզի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնեն խորհրդարանի արտահերթ նիստ հունիսի 11-ին ժամը 18։30-ին` կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: Ըստ նրա՝ ժողովրդի […]

̰
«Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել

22:37 09.06.2024

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին շուրջ 9 տասնյակ գինեգործական ընկերություններ են մասնակցել: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում։ «Զբոսաշրջիկներից շատերը նշել են, որ այս օրերին Երևանում են հենց փառատոնին մասնակցելու համար: Միջոցառումն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,- նշված է գրառման մեջ:

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է իր կուսակցության՝ կառավարությունից դուրս գալու մասին

22:18 09.06.2024

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է իր կենտրոնամետ «Պետական ​​ճամբար» կուսակցությունը ազգային միասնության կառավարությունից դուրս բերելու մասին և վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել է համաձայնեցնել երկրում արտահերթ ընտրությունների ժամկետը: «Մենք դուրս ենք գալիս ազգային միասնության կառավարությունից»,- ասել է Գանցը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ժամանակն է պայմանավորվել արտահերթ ընտրությունների ժամկետի շուրջ»,- հավելել է նա՝ դիմելով […]

̰
Ֆրանսիան Կիև կարող է ուղարկել առավելագույնը 6 կործանիչ

21:59 09.06.2024

Ֆրանսիան Կիևին կարող է փոխանցել առավելագույնը 6 Mirage 2000-5 կործանիչ։ Այս մասին հայտնում է La Tribune Dimanche թերթը։ Հաղորդվում է, որ Ֆրանսիան իր զինանոցում ունի այդպիսի միայն 26 ինքնաթիռ։ Ուստի, էսկադրիլիայի, այսինքն՝ առնվազն 20 կործանիչի պահպանման համար, ֆրանսիացիները կարող են այդ ինքնաթիռներից ոչ ավելի, քան վեցը նվիրաբերել Ուկրաինայի զինված ուժերին։ La Tribune Dimanche-ը նշում է, […]

̰
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Լիբանանի երկնքում իսրայելական ինքնաթիռների վրա հարձակման մասին

21:39 09.06.2024

Շիական «Հեզբոլլահ» խմբավորման հակաօդային պաշտպանության համակարգերը կրակ են բացել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների ուղղությամբ, որոնք խախտել են Լիբանանի օդային տարածքը՝ ստիպելով նրանց հետ շրջվել դեպի սահման։ Այս մասին ասվում է Telegram-ի ալիքում տեղադրված կազմավորման կոմյունիկեում։ «Մեր հակաօդային պաշտպանության կործանիչները օգտագործեցին «երկիր-օդ» հրթիռներ՝ հակառակորդի օդանավերին խանգարելու և ստիպելու նրանց լքել Լիբանանի օդային տարածքը», – ասվում է […]

̰
Հնդկաստանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը զինյալների կրակոցների պատճառով ընկել է կիրճը

21:19 09.06.2024

Հնդկաստանի հյուսիսում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսն անհայտ զինյալների կողմից հարձակումից հետո ընկել է կիրճը։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը հարձակման պահին շարժվել է դեպի տեղի տաճար։ Վարորդը փորձել է հեռանալ, սակայն կորցրել է կառավարումն ու ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ 9 մարդ մահացել է, ևս 33-ը վիրավորվել են։ Իշխանությունները դեպքի […]

̰
Ինչպես շոգին ջուր խմել՝ թուլությունից խուսափելու համար

20:56 09.06.2024

Ջուրը հագեցնում է ծարավը խմելուց հետո 5-10 րոպեի ընթացքում։ Հետևաբար, պետք չէ միանգամից խմել այն, դա կարող է հանգեցնել այտուցի և թուլության: Այս մասին ասել է համաճարակաբան Աննա Գորոդովան։ Շոգ եղանակին առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել աղերի (էլեկտրոլիտների) կորստի պատճառով ջղաձգությունների: Ուստի կարևոր է հետևել ձեր սննդակարգին և խմել օրական 1,5-2 լիտր հեղուկ: Ավելի լավ […]

̰
Բժիշկը բացատրել է՝ ինչպես է գարեջուր խմելն ազդում ոսկորների առողջության վրա

20:36 09.06.2024

Գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և ոսկորների կոտրվածքների վտանգը: Այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ «Գարեջրի երկարաժամկետ, կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել նաև երիկամների հետ կապված խնդիրների, օստեոպորոզի, սոցիալական խնդիրների և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների»,- ասել է Բելոուսովը: Ցանկացած ալկոհոլային խմիչքի երկարատև չարաշահումը կապված է բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, […]

̰
Բայդենը համաձայնության է եկել Մակրոնի հետ ռուսական ակտիվների օգտագործման հարցում

20:16 09.06.2024

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Բայդենը կիրակի օրն ասել է, որ համաձայնության է եկել Մակրոնի հետ՝ ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործել Ուկրաինային օգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Մոդին երրորդ անգամ ստանձնեց Հնդկաստանի վարչապետի պաշտոնը

19:56 09.06.2024

Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած Ազգային դեմոկրատական ​​դաշինքի առաջնորդ Նարենդրա Մոդին երդվել է և երրորդ անգամ ստանձնել Հնդկաստանի վարչապետի պաշտոնը։ Երդման արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են հնդկական հեռուստաալիքները։ Մոդին երկրում երկրորդ քաղաքական գործիչն է, որը երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնում է հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնը։ Նրանից առաջ երրրոդ անգամ անընդմեջ վարչապետի պաշտոնը ստանձնել է Հնդկաստանի առաջին վարչապետ […]

̰
Ավտոբաքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել

19:36 09.06.2024

Հունիսի 9-ին, ժամը 13:26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ հենակետի մոտակայքում, ավտոբաք է շրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոբաքը (մոտ 5 տոննա վառելիքով բեռնված, վարորդ՝ Կ. […]

̰
Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է. Արեն Մկրտչյան

19:16 09.06.2024

Սանահին կայարանի էլեկտրամատակարարումը վերականգնված է։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին։ Վերականգնողական միջոցառումները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ։

̰
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ռուսաստան

18:56 09.06.2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 10-ից 11-ը կլինի Ռուսաստանում, նա Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS-ի արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական արտաքին դիվանագիտական ​​գործակալությանը։ «Նախարար Հաքան Ֆիդանը երկկողմ հանդիպումներ կունենա Մոսկվայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

̰
Իսրայելի պաշտպանության բանակը կարող է կրկին փորձել ազատել պատանդներին՝ անտեսելով Պաղեստինում քաղաքացիական անձանց զոհվելու փաստը

18:37 09.06.2024

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Պիտեր Լերները հնարավոր է համարել Գազայի հատվածում պատանդներին փրկելու ևս մեկ գործողություն, նույնիսկ եթե այն հանգեցնի Պաղեստինում քաղաքացիական անձանց զոհվելուն: «Կարելի է իրականացնել այնպիսի փրկարարական գործողություն, ինչպիսին երեկ եղավ»,- ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Լերները նաև նշել է, որ պատանդներին ազատելու գործողությունը «ծրագրված էր մի քանի շաբաթ»։ «Մեր պատասխանատվությունը, […]

̰
Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է «Ազնավուր-100» ներկայացումը

18:17 09.06.2024

Հունիսի 8-ին Հունգարիայի ազգային թատրոնում ցուցադրվել է Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված «Ազնավուր-100» ներկայացումը։ Այդ մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հունգարիայի խորհրդարանի պատգամավորներ, Հունգարիայի հասարակական-մշակութային գործիչներ, հունգարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ազնավուրի կյանքին և գործունեությանը նվիրված ներկայացման մեջ Ազնավուրի դերը խաղում էր հունգարացի հայտնի դերասան Լասլո Բայը, Էդիթ […]

̰
Իսրայելի՝ Նուսեյրաթում գործողության հետևանքով զոհվել է 274 պաղեստինցի. Գազայի առողջապահության նախարարություն

17:57 09.06.2024

Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինցի փախստականների ճամբարի կենտրոնում չորս պատանդների ազատագրման իսրայելական գործողության ընթացքում սպանվել է առնվազն 274 պաղեստինցի։ Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ «Նուսեյրաթ ճամբարում երեկ իսրայելական ագրեսիայի ժամանակ զոհվել է 274 մարդ, վիրավորվել՝ 698-ը, տուժածներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության պաշտոնական Telegram ալիքում […]

̰
Հռոմի պապը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել Գազայի բնակիչներին օգնելու համար

17:37 09.06.2024

Կաթոլիկների հոգևոր առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել շրջափակված Գազայի հատվածի «պատերազմից» հյուծված մարդկանց օգնելու համար։ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզից հետո հավատացյալներին դիմելով Առաքելական պալատի պատուհանից՝ հովվապետը հիշեցրեl 1, որ հունիսի 11-ին Հորդանանում տեղի կունենա արտահերթ միջազգային համաժողով՝ ի պաշտպանություն Գազայի հատվածի՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի, Եգիպտոսի […]

̰
BACK_TO_TOP