TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Դիտահորից գողացել էր մալուխները, վերածել պղնձի և հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ

14:24 10.06.2024

Հունիսի 6-ին ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր տվել բջջային օպերատորներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ հունիսի 4-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող դիտահորից գողացել են ԲԲ ընկերությանը պատկանող մալուխները: Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդը: Հունիսի […]

̰
Արարատ Միրզոյանն Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

14:11 10.06.2024

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

̰
Վրաերթի ենթարկված 41-ամյա կինը մահացել է

14:07 10.06.2024

Հունիսի 7-ին, ժամը 20.50-ին, «Կադիլլակ» մեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 41-ամյա Տաթևիկ Ս.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու դի են դուրս բերել

13:54 10.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 22.26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի մոտ, «ԳԱԶելը» բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել Հրազդան գետը: Ժամը 22.59-ին Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայությունից հայտնել են, որ ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել մոտ 13 տարեկան աղջկա և մոտ 40 […]

̰
«Մարի Իզմիրլյան» մանկատան սաները ներկայացումից հետո հանդիպել են ԿԳՄՍ նախարարի և դերասանների հետ

13:48 10.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մարի Իզմիրլյան» մանկատան մի խումբ սաների նախօրեին հրավիրել էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն՝ դիտելու «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը (բեմադրումը՝ Ռուզան Խաչատրյանի): Ներկայացումից հետո երեխաները բեմում զրուցել են դերասանների հետ, նրանց ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, կիսվել կերպարների մասին իրենց տպավորություններով: Նրանք նաև ոգևորությամբ ծանոթացել են թատրոնի […]

̰
2 զոհ, 2 վիրավոր. վթար Մասիս-Այնթապ ճանապարհին

13:42 10.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները՝ 63-ամյա Սեդա Մ.-ն և 71-ամյա Թամարա Թ.ն, տեղում մահացել են, իսկ 70-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ

13:37 10.06.2024

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: Մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին […]

̰
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

13:30 10.06.2024

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 10-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող խոշոր շահման դեպքում եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 10 տոկոս, կգործի նաեւ հարկային գործակալի համակարգը: Նախագծով կկարգավորվի […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը մասնակցել է «Առողջության թվային փոխակերպման բարձր մակարդակ» գագաթնաժողովին

13:27 10.06.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին: Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ: Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:16 10.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ […]

̰
23-ամյա վարորդն ու ուղևորը հիվանդանոցում մահացել են

13:08 10.06.2024

Հունիսի 10-ին, կեսգիշերն անց, Երևան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի հատվածում, «Հունդաի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: 23-ամյա վարորդ Արթուր Թ.-ն և 23-ամյա ուղևոր Գրիգոր Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: Կատարվում է նախաքննություն:

̰
Սյունիքի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:00 10.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Երևան-Մեղրի ճանապարհի 200-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ 53202» մակնիշի բեռնատարը: Կապանցի վարորդը հայտնել է, որ մեքենան բեռնված է մոտ 16 խորանարդ մետր վառելափայտով, որի ձեռք բերման վերաբերյալ, սակայն, չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները […]

̰
Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»

12:53 10.06.2024

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։ «Նախ, ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ շրջայց եմ կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։ «Սիլիկոնյան հովտում» հանդիպում եմ ունեցել տեխնոլոգիական […]

̰
Հունիսի 10-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք

12:46 10.06.2024

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը։ 2024-ի հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 452 դեպք, որից 272-ը՝ երեխա, 180-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:

̰
Արագածոտնի մարզի Կաքավաձոր և Ներքին Բազմաբերդ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:39 10.06.2024

Հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կաքավաձոր և ժամը 12:00-ին Ներքին Բազմաբերդ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

̰
Գրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը

12:33 10.06.2024

Հունիսի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, սողանքի, պայթյունի, տեղատարափ անձրևի, ջրահեղձման, քարաթափման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, օձի նկատման՝ 108, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 15, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային […]

̰
Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

12:28 10.06.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Անդրանիկի փողոցում հատնաբերվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 40-ամյա Զոհրաբ Ս.-ն: Նա մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք […]

̰
Հայ հրաձիգները 4-րդ տեղն են զբաղեցրել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում

12:23 10.06.2024

Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի հավաքականի անդամներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դուրս են եկել եզրափակիչ, որտեղ զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մրցանակային տեղերից: Բենիկ […]

̰
ՀՀ-ում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի

12:17 10.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում թափոնների կառավարման հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և ելնելով հանրապետական մակարդակով թափոնների կառավարման (աղբահանության պատշաճ կազմակերպման) աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի: 2. […]

̰
Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

12:09 10.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

̰
Խուլիգանություն և դանակահարություն Մաշտոցի պողոտայի ռեստորանի մոտ

12:03 10.06.2024

Հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 1։42-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն շտապօգնության ենթակայանից հայտնել են, որ դանակահարված քաղաքացու են տեղափոխում հիվանդանոց: Ժամը 1։59-ին 1-ին համալսարանական հիվանդանոցից է հաղորդում ստացվել. Մաշտոցի պողոտայի հարակից այգուց «պարանոցի բաց վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ: Հիվանդանոցից հաջորդ ահազանգը ստացվել է ժամը 3-ին. նույն վայրից կրծքավանդակի կտրած վերքով բուժօգնության էր […]

̰
SHANTNEWS

12:00 10.06.2024

̰
Երևանում ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը շարունակվում է

11:54 10.06.2024

Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատման և դիտահորերի բարձրացման գործընթացը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջին ծածկի նորոգման աշխատանքները Նոր Նորքից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ, կշարունակվեն նաև փոսալցման աշխատանքները, կհայտարարվի նոր մրցույթ՝ տեխնիկական նոր առաջադրանքով:

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է ՀԱՊԿ բյուջեի ճշգրտման անհրաժեշտության մասին

11:48 10.06.2024

ՀԱՊԿ բյուջեն պետք է ճշգրտվի՝ հաշվի առնելով հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն այս տարի որոշել է ձեռնպահ մնալ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: РИА Новости -ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Բնականաբար, հաշվի առնելով գնահատված ներդրումը կատարելու Հայաստանի ղեկավարության մերժումը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ ընթացիկ տարվա բյուջեն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Հավաքական անվտանգության խորհրդի […]

̰
Համախառն ներքին արդյունքի աճը հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 9.2 տոկոս. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

11:41 10.06.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանը 2024 թվականի հունվար–մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9.2%, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.3%: Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ Առավել մանրամասն՝ այստեղ:

̰
Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

11:35 10.06.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, – կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ […]

̰
Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում զանգերի թիվը նվազել է

11:29 10.06.2024

Երևանի քաղաքապետարանի «Զանգերի սպասարկման և աջակցման» բաժնում նկատվել է զանգերի թվի կտրուկ նվազում, բարձրացվել է առաջին զանգից սպասարկման ցուցանիշը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ եթե նախորդ տարեվերջին մեկ ամսվա ընթացքում ստացվել էր 25 788 զանգ, որով սպասարկվել էր 18 203 քաղաքացի. առաջին զանգից՝ քաղաքացիների 60%-ը, հետադարձով՝ 40%-ը, ապա նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել է […]

̰
Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ

11:24 10.06.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Գևորգ Քյարամի Հայրապետյանի կենսագրությունը Ծնվել է 1991թ. հունվարի 4-ին, Նաիրիի շրջանի Քասախ գյուղում: 2012թ. ավարտել […]

̰
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց դատարան

11:18 10.06.2024

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 7-ին Վերին Շենգավիթի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 26-ամյա Մարինա Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ. քաղաքապետարան

11:09 10.06.2024

Հունիս ամիսը հագեցած է մշակութային միջոցառումներով: «Աշնանը ևս մայրաքաղաքում սպասվում են բացօթյա նախագծեր ու նոր ծրագրեր: «Երևանը շարունակելու է քաղաքի բնակիչներին ու հյուրերին մատուցել բարձրարժեք արվեստ»,- նշում են Երևանի քաղաքապետարանից:

̰
BACK_TO_TOP