10:10 11.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.34 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.4 դրամ:
00:00 11.06.2024
Հունիսի 10-ին, ժամը 17:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։48-ին, մարվել՝ 21։02-ին։ […]
23:53 10.06.2024
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ քննարկել է համապարփակ համագործակցության համաձայնագրի տեքստի վրա աշխատանքի ավարտը, ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ Նիժնի Նովգորոդում նախարարների հանդիպման արդյունքներով։ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ բանակցություններում ընդգծվել է Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության ձևավորման ջանքերի կարևորությունը՝ երկու երկրների ղեկավարների կողմից […]
23:46 10.06.2024
Հունիսի 10-ին, ժամը 17:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի […]
23:39 10.06.2024
Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան հրամայել է որոնողափրկարարական գործողություն սկսել այն բանից հետո, երբ ավիացիոն իշխանությունները չկարողացան կապ հաստատել փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռի անձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է Զիմբաբվեի News Day թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի հայտարարությունը։ Միջադեպից հետո Չակվերան չեղյալ է հայտարարել իր պլանավորված թռիչքը դեպի Բահամյան կղզիներ: Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը պետք է […]
23:30 10.06.2024
Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացան Բեթհովենի Ջութակի կոնցերտով: Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ: Նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։
23:10 10.06.2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Բաղրամյան պողոտան փակ պահող ցուցարարներին հունիսի 10-ին ներկայացրեց առաջիկա անելիքները՝ հայտարարելով, որ այսօր կգիշերի ակցիայի վայրում, իսկ հունիսի 11-ին ոչ կենտրոնացված ձևով ակցիաներ կիրականացվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքվածներին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհրդի մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]
22:59 10.06.2024
Քնի պակասը կարող է հանգեցնել հորմոնների լուրջ անհավասարակշռության, ինչի պատճառով մարդն անընդհատ սովի զգացում կունենա, ասել է սննդաբան Կատերինա Կուզինան։ Այս կապի մասին նա խոսել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Մասնագետի խոսքով, երբ մարդը բավարար չափով չի քնում, բարձրանում է քաղցի հորմոնի` գրելինի մակարդակը, իսկ հագեցվածության հորմոնը` լեպտինը, նվազում է, ինչը ստիպում է ավելի հաճախակի քաղց […]
22:41 10.06.2024
Բոլոր կողմերը համաձայն են, որ Ռուսաստանը պետք է մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսությանը, սակայն կոնսենսուս չկա, թե երբ դա կարող է տեղի ունենալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։ «Հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այս գործընթացին, բոլորն էլ համաձայն են դրան»,- ասել է նա։ Նրա խոսքով, շվեյցարական […]
22:30 10.06.2024
Հնդկաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարությունում առանցքային նախարարները կմնան իրենց պաշտոններում։ Այս մասին հայտնի է դարձել վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած կաբինետի առաջին նիստից հետո։ Մոդիի թիմում ընդգրկված են 30 նախարարներ, 36 պետնախարարներ և 5 պետական նախարարներ՝ անկախ կարգավիճակով։ Քանի որ Մոդիի Բհարաթիա Ջանատա կուսակցությունը 10 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում, […]
22:20 10.06.2024
Չինաստանը ոչ մեկին խորհուրդ չի տալիս թերագնահատել իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Պեկինի վճռականությունն ու կարողությունը, այդ թվում՝ Թայվանի հարցում, RIA Novosti-ին հայտնել են Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատանը։ «Ոչ ոք չպետք է թերագնահատի Չինաստանի հանձնառությունը, վճռականությունը և կարողությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», – գործակալությանը ասել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը: Չինաստանի դեսպանատունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի […]
22:09 10.06.2024
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն X-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։ «Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Մենք միասին կաշխատենք՝ զարգացնելու Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը»,-նշված է նախարարի գրառման մեջ։ Ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել էր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
21:58 10.06.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 11-ին՝ ժամը 09:30-ից մինչև հունիսի 12-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
21:19 10.06.2024
Արևելյան Աֆրիկայում գտնվող Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխող ինքնաթիռը Լիլոնեգվեից օդ բարձրանալուց հետո անհետացել է ռադարներից։ Այս մասին հաղորդում է BBC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հայտարարությանը։ Նշվում է, որ Մալավիի ինքնաթիռում ևս ինը մարդ կա: Լրատվամիջոցի տվյալներով՝ ինքնաթիռը օդ է բարձրացել մայրաքաղաքի օդանավակայանից 09:17-ին և պետք է վայրէջք կատարեր երկրի հյուսիսում գտնվող Մզուզու […]
21:14 10.06.2024
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է իրանական կողմի բազմիցս հնչեցրած դիրքորոշումն առ այն, որ Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կարող է փոխել տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։ Այս մասին Բաղերին խոսել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին։ «Մենք (Իրանը՝ խմբ.) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, […]
21:10 10.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ավանի Աղի կոմբինատ» ընկերության դիմացի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պոպովի, Մարկվարտի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ […]
20:54 10.06.2024
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։ «Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է», – գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը՝ Միութենական Պետության Նախարարների […]
20:44 10.06.2024
ԱՄՆ-ն պնդում է, որ Մերձավոր Արևելքի երկրները պետք է ճնշում գործադրեն արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա՝ Գազայի հատվածում քննարկվող նոր զինադադարին հասնելու համար։ Այդ մասին Եգիպտոսի ղեկավարության հետ բանակցություններից հետո Կահիրեի օդանավակայանում լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Այսպիսով, ուղերձը, որը ես ուղարկում եմ կառավարություններին և մարդկանց ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հետևյալն է՝ եթե […]
20:36 10.06.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.33 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.39 դրամ:
20:27 10.06.2024
Չինաստանի իշխանություններն աջակցում են Իրանին, որի համար լուրջ փորձությունների շրջան է սկսվել։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հանդիպմանը։ «Ներկա փուլում Իրանի ժողովուրդը լուրջ փորձությունների միջով է անցնում։ Չինաստան Ձեր երկրի համապարփակ ռազմավարական գործընկերն է, մենք կանգնած ենք Իրանի կառավարության և ժողովրդի կողքին», – […]
20:08 10.06.2024
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի կայքը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանության ոլորտում և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Էրդողանը հայտնել […]
15:55 10.06.2024
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 8-ին հայտնաբերել, ձերբակալել և գծային բաժին են տարել 59-ամյա Ռուզաննա Հ.-ին: Նա 2009 թ. հունիսի 30-ից ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ-ում Ինտրպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին […]
15:50 10.06.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար: Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը […]
15:42 10.06.2024
Հունիսի 6-ին Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի խաչմերուկում իրար էին բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունիսի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆորդի» ուղևորը՝ 46-ամյա Քրիստինա Ա.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:37 10.06.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման սկզբում Արդարադատության նախարարը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորդհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին […]
15:33 10.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Անկարա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ Նշվում է, որ այցն իրականացվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Ավելի վաղ Anadolu լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժինը, հայտնել էր, որ Անկարայում Ալիևի և Էրդողանի բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, կքննարկեն […]
15:20 10.06.2024
Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար […]
15:15 10.06.2024
Սևանա լճի մակարդակը հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (09.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.792մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 9-ը ներառյալ՝ 131.734մլն. […]