TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ հայկական պատվիրակության` Բուչա այցից հետո. Զախարովա

17:11 09.06.2024

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։ «Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի […]

̰
Չեխիայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով անվտանգության ուժեղացման միջոցառումներ են իրականացվել

16:51 09.06.2024

Չեխիայի ոստիկանությունը ուժեղացրել է անվտանգության միջոցառումները հասարակական վայրերում հնարավոր ահաբեկչության մասին տեղեկությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Idnes լրատվական պորտալը։ Լրագրողների տվյալներով՝ ուժեղացվել է անվտանգությունը երկաթուղային կայարաններում, հասարակական տրանսպորտում և առևտրի կենտրոններում։ Ոստիկանությանը հանձնարարվել է ուշադիր հետևել ավտոբուսի կանգառների և երկաթուղային կայարանների մոտ կասկածելի անձանց: Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը […]

̰
«Հեզբոլլահը» ավելի քան 40 հրթիռ է արձակել Գոլանի բարձունքների ուղղությամբ

16:31 09.06.2024

Շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված ստորաբաժանումները հրթիռային հարվածներ են հասցրել իսրայելական ռազմական դիրքերին Գոլանի բարձունքներում՝ ի պատասխան Լիբանանի հարավային գյուղերի ավիահարվածների և հրետանային ռմբակոծությունների։ Այս մասին ասվում է կազմավորման ռազմատեղեկատվական ծառայության ամփոփագրում։ «Իսլամական դիմադրության ստորաբաժանումները արձակել են առնվազն 30 հրթիռներ Զավուրի հրետանային բազայի ուղղությամբ»,- ասվում է տեքստում։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ուղիղ հարվածի հետևանքով հակառակորդի […]

̰
Իրանում նախագահի արտահերթ ընտրության թեկնածուները 6-ն են

16:11 09.06.2024

Իրանի նախագահի արտահերթ ընտրությանը կմասնակցի 6 թեկնածու։ Ինչպես հայտնում է Tasnim-ը, թեկնածուներն են՝ Ալիռեզա Զաքանի, Սաիդ Ջալիլին, Ամիր Հուսեյն Ղազիզադե Հաշիմին, Մուստաֆա Փուրմոհամմադին, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Մասուդ Պեզեշիկիանը։ Իրանի Սահմանադրության պաշտպանության խորհուրդն այսօր երկրի ՆԳՆ է ներկայացրել նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուների ցուցակը։ Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ին։

̰
Մոդին 3-րդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը

15:51 09.06.2024

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան երդում կտա մի խումբ նախարարների հետ: «Արմենպրես»- ի  հաղորդմամբ, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ երդում կտա մոտ 30 նախարարից բաղկացած խումբը։ Ըստ աղբյուրի՝ ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ […]

̰
Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում

15:32 09.06.2024

1.4 միլիարդ դրամով Հրազդանում հանրապետական նշանակության մոտ 6 կիլոմետր ճանապարհահատված է հիմնանորոգվում: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ 2 տեղամասով իրականացվող աշխատանքների ընթացքում անցկացնում են ջրահեռացման համակարգեր, կառուցում մայթեր, ասֆալտապատումը նախատեսված է երկշերտ՝ պահանջվող չափանիշներին համապատասխան:

̰
Քարաթափում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին

15:16 09.06.2024

Հունիսի 9-ին, ժամը 07:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և […]

̰
Գազայում պատանդների ազատ արձակումը ռազմական գործողությունների դադարեցման հույս է տալիս. Բերբոք

15:12 09.06.2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գազայի հատվածում չորս պատանդների ազատ արձակումը նոր հույս է տալիս Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման համար: «Իսրայելական բանակի կողմից ազատագրված չորս պատանդների ընտանիքների համար սա երջանկության պահ է, որի համար նրանք քիչ հույս ունեին, իսկ Մերձավոր Արևելքի ժողովրդի համար դա հույսի շող է, որ տառապանքներն ի […]

̰
Ճապոնիայում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 09.06.2024

Այսօր Ճապոնիայում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժի օջախը գտնվել է 45 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Օկինավա պրեֆեկտուրայի Նագո քաղաքից 17 կմ դեպի արևմուտք։

̰
Հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

14:32 09.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում  անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 9-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում`  Հունիսի 9-ի ցերեկը, 10-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև […]

̰
Եվրախորհրդարանի ընթացիկ ընտրությունների հիմնական թեման պատերազմի և խաղաղության խնդիրն է. Օրբան

14:13 09.06.2024

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հույս կարող է լինել, եթե Եվրախորհրդարանի և ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթեն խաղաղասեր ուժերը։ Եվրախորհրդարանի ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Պատասխանելով հարցին, թե երբ կարելի է ակնկալել, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, կառավարության ղեկավարն ասել է. «Դրան կարելի է հասնել երկու քայլով»։ Նա բացատրել […]

̰
ՑԱՀԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին

13:53 09.06.2024

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Լիբանանից Իսրայելի տարածք արձակված հրթիռների։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Արձանագրվել են հրթիռների և արկերի բազմաթիվ արձակումներ Լիբանանից դեպի Իսրայելի տարածք, որոնք ընկել են Իսրայելի հյուսիսում գտնվող Միսգավ Ամ շրջանի անմարդաբնակ տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

13:30 09.06.2024

2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը: «ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երեխան քաղաքի բնակիչ 61-ամյա կնոջ` Հ.Հ.-ի Արմավիրի […]

̰
BBC-ի մահացած հաղորդավարի մարմինը հայտնաբերվել է Սիմի կղզում 

13:14 09.06.2024

Հինգ օր առաջ հունական Սիմի կղզում անհետացած BBC-ի հաղորդավար Մայքլ Մոսլին մահացած է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է newsbomb.gr տեղեկատվական պորտալը։ 67-ամյա հաղորդավարի մարմինը հայտնաբերվել է ափից 10 մետր հեռավորության վրա գտնվող արգելապատնեշի մոտ։ Մահը հաստատել են ոստիկանությունից։ Proto Thema թերթը պարզաբանում է, որ դիակը նկատել են ծովից։ Սիմիի քաղաքապետ Լեֆտերիս Պապակալոդուկասը լրագրողների հետ նավ […]

̰
«Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով է անցկացվել Սորբոնի համալսարանում

12:54 09.06.2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հունիսի 7-ին և 8-ին Սորբոնի համալսարանում անցկացվել է «Երգ և պոեզիա՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի» խորագիրը կրող գիտաժողով։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Գիտաժողովը կազմակերպվել է Սորբոնի համալսարանի դասախոս, ֆրանսիական և համեմատական ​​գրականության պրոֆեսոր, Համեմատական գրականության ֆրանսիական կենտրոնի գիտաշխատող, Բեռնար Ֆրանկոյի, Ազնավուր հիմնադրամի և «Ֆրանսիական գրականության օրեր» […]

̰
Այս օրերին Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է

12:35 09.06.2024

Ալավերդու համար Երևանի շնչառությունն իր թիկունքին զգալը շատ կարևոր էր. այս օրերին Երևանի համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան ու մարդկային ռեսուրսն աղետի գոտում է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
ԱՄՆ-ն և Ֆրանսիան հանդես են եկել ի պաշտպանություն Հարավային Կովկասում կայուն խաղաղության

12:13 09.06.2024

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը. Այս մասին ասված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների՝ Փարիզում բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ նրանք աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ «Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը՝ […]

̰
Փրկարարները ծառը հեռացրել են Արզական-Աղվերան ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

11:56 09.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 23:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական-Աղվերան ավտոճանապարհին քամուց ծառն ընկել է և երկկողմանի փակել երթևեկությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են բարդու ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

̰
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել աղետի գոտի կատարած այցից

11:34 09.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Լոռու մարզ կատարած այցից։ Նա զրուցել է Ալավերդու, Ախթալայի, Շնողի և Քարկոփի բնակիչների հետ։

̰
Անահիտ Մանասյանը Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաների հետ դիտել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացումը

11:17 09.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։ Շրջայց է իրականացվել ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքով, որտեղ խնամք և աջակցություն են ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները: Պաշտպանը ծանոթացել է երեխաների կենցաղային պայմաններին, երեխաների զարգացման ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց […]

̰
Ադրբեջանի հարավում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել

10:57 09.06.2024

Ադրբեջանի հարավում կայծակի հարվածից երկու սահմանապահ է մահացել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ երկրի Պետական ​​սահմանային ծառայությանը հղումով։ Միջադեպը տեղի է ունեցել Պետական ​​սահմանապահ զորքերի Լենքորանի սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում։ «Մայոր Բախըշ Բախըշլին և զինվոր Ալի Նագիևը սահմանը պաշտպանելու պարտականությունները կատարելիս մահացել են կայծակի հարվածի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կատարվածի առնչությամբ հետաքննություն է տարվում։

̰
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան զոհեր

10:39 09.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 22:19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Հրդեհ Արծվաբերդ գյուղում

10:21 09.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արծվաբերդ գյուղի գործարաններից մեկի տանիքում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից և մարզային փրկարարական վարչության […]

̰
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում շչակ է գործարկվելու

10:02 09.06.2024

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Խստորեն դատապարտում եմ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը․ Փաշինյան

00:02 09.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի միկրոբլոգում գրել է, որ խստորեն դատապարտում է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի վրա հարձակումը։ «Իմ մտքերը Մետեի և նրա ընտանիքի հետ են»,- գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոպենհագենում հարձակման է ենթարկվել Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում՝ Կուլտորվետի հրապարակում։  

̰
Բորելը ողջունել է Գազայի հատվածում պատանդների ազատ արձակումը

00:00 09.06.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Իսրայելի պաշտպանության բանակի  գործողության արդյունքում Գազայի հատվածից չորս իսրայելցի պատանդների ազատ արձակումը։ «Նոա Արգամանին, Ալմոգ Մեիր Ջանը, Անդրեյ Կոզլովը և Շլոմի Զիվն այսօր ազատ և ապահով են: Մենք կոչ ենք անում ազատ արձակել մյուս բոլոր պատանդներին»,- շաբաթ օրը գրել է նա X սոցիալական ցանցում: Միևնույն ժամանակ, Բորելը «սարսափելի» […]

̰
Իրանը կոչ է անում իսլամական երկրներին դադարեցնել համագործակցությունն Իսրայելի հետ

23:53 08.06.2024

Իսլամական երկրները պետք է դադարեցնեն քաղաքական և տնտեսական համագործակցությունը Իսրայելի հետ և բոյկոտեն ներմուծումը, հայտարարել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ «Մեր կարծիքով, ամենաարդյունավետ նախաձեռնությունը, որ կարող են ձեռնարկել իսլամական երկրները, կլինի դադարեցնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը այս (իսրայելական-խմբ.) ռեժիմի հետ և բոյկոտել նրա հետ բոլոր ներմուծումները և արտահանումները»,-ասել է Բաղերին:

̰
Ինդոնեզիայում հինգ մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ

23:45 08.06.2024

Կենտրոնական Ինդոնեզիայում հինգ մետրանոց պիթոնը ամբողջությամբ կուլ է տվել մի կնոջ, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Կալեմպանգի գյուղապետ Սուարդի Ռոզիին։ Գործակալության տվյալներով՝ չորս երեխաների մայր 45-ամյա Ֆարիդան հինգշաբթի օրը տուն չի վերադարձել։ Անհետացած կնոջ ամուսինը հայտնաբերել է նրա իրերը մի վայրում, որտեղ գտնվել է ուռած որովայնով պիթոնը։ Սողունի երկարությունը, ինչպես նշվում է, մոտ հինգ մետր […]

̰
Իրանը հայտարարել է, որ միջուկային ծրագիր է իրականացնում ՄԱԳԱՏԷ-ի պահանջներին համապատասխան

23:34 08.06.2024

Իրանը իր միջուկային ծրագիրն իրականացնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պահանջների հիման վրա։ Այս մասին CNN Türk-ի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ «Իրանն իր միջուկային ծրագիրն իրականացնում է ՄԱԳԱՏԷ-ի, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի և իր ազգային ծրագրերի պահանջներին համապատասխան: Իրանի միջուկային ծրագիրն ու գործունեությունը լիովին օրինական են […]

̰
Իրանը հայտարարել է, որ կզսպի Իսրայելին, եթե տարածաշրջանում ապակայունացում լինի

23:23 08.06.2024

Իրանը տարածաշրջանում ապակայունացման դեպքում արդյունավետորեն կօգտագործի իր հզորությունը՝ Իսրայելին զսպելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին։ «Սիոնիստների հալածանքն ու հարձակումը Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա ստիպեցին Իրանին արդյունավետ և խելամտորեն օգտագործել իր ուժային բաղադրիչները տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար: Կարծում եմ՝ սիոնիստները լավ գիտեն, որ երբ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վտանգված է, […]

̰
BACK_TO_TOP