10:04 08.06.2024
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժած 5 անձինք շարունակում են մնալ Մոսկվայի հիվանդանոցներում. Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ Նրա խոսքով՝ առողջական դինամիկան դրական է, այս մարդկանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Մուրաշկոն այլ […]
09:55 08.06.2024
Վլադիմիր Զելենսկին Փարիզում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է հաղորդել «որոշ մանրամասներ մարտի դաշտից», որոնք չի ցանկանում կիսվել լրագրողների հետ, հայտնում է Սպիտակ տունը։ «Եվ, իհարկե, ես ուզում եմ խոսել Խարկովի շրջանի ուժեղացման մասին։ Ես չեմ ուզում հայտնել մամուլին, բայց ես կարծում եմ, որ կան որոշ մանրամասներ մարտի դաշտից, […]
09:46 08.06.2024
Al Jazeera հեռուստաալիքը նշել է, որ դեղամիջոցների սղության պատճառով շատ դեպքերում բժիշկները ստիպված են անդամահատման վիրահատություններ կատարել առանց ցավազրկողներ ներարկելու։ Գազայի հատվածում ութ ամիս ընթացող մարտերի հետևանքով առնվազն 3000 պաղեստինցի երեխա կորցրել է վերջույթները։ Այս տվյալները ներկայացնում են Գազայում աշխատող բժիշկները, հայտնում է հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) զեկույցում, որը հրապարակվել է […]
09:38 08.06.2024
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Ալավերդու հերթական գրկաբաց առավոտը` իմ պատշգամբից։ Աշխատանք, համառ և հետևողական աշխատանք, և արդյունք անպայման կլինի»։։
09:29 08.06.2024
ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը կժամանի Հայաստան։ Ինչպես հայտնում են ԱՄՆ պետդեպարտամենտից, նա Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։ Պետքարտուղարի օգնականը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագրի կիրառումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք: Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի […]
09:21 08.06.2024
Սլովակիայում բացվել են ընտրատեղամասեր Եվրոպական խորհրդարանի ընտրություններում քվեարկության համար, հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։ «Ընտրությունները կանցկացվեն 07.00-ից մինչև 22.00-ն»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ Սլովակիայի քաղաքացիները հինգ տարի ժամկետով կընտրեն եվրոպացի 15 պատգամավորի, սա Եվրախորհրդարանի հինգերորդ ընտրություններն են հանրապետությունում։ Ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ 2019 թվականի մայիսի 25-ին կայացած […]
09:12 08.06.2024
Հունիսի 7-ի երեկոյան Լոս Անջելես քաղաքում Կոմփթոն քոլեջի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, առնվազն չորսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է CBS-ը։Իրավապահների խոսքով՝ միջադեպը կապված չէ քոլեջի հետ, ենթադրյալ խնջույքի վայրում ոստիկանական շղթա է ստեղծվել։ Տեղի հրշեջ վարչությունից հայտնել են, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկը մահացել է […]
09:04 08.06.2024
Երևանում գինու օրեր են: «Քաղաքի սրտում՝ Սարյան փողոցում, հունիսի 7-ից 9-ը անցկացվող «Գինու օրեր»-ը համախմբում ու բացահայտում է հայկական գինեգործական ազգային ավանդույթները»,- ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջում:
08:46 08.06.2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Ղազախստանի նկատմամբ տոնած հաղթանակում բարձր է գնահատում ամբողջ թիմի աշխատանքը: «Ինձ դուր եկավ հանդիպման մեկնարկային 25 րոպեները: Որևէ մեկին չեմ առանձնացնի, այլ ամբողջ թիմին: Լավ աշխատեցին թիմի բոլոր ֆուտբոլիստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Պետրակովը: Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին ընկերական […]
08:39 08.06.2024
Քնի մասնագետ Անուշ Փերվեզը կարծում է, որ քնելուց առաջ թեթև խորտիկ ուտելը կօգնի ազատվել անքնությունից: Նա HuffPost-ին քունը բարելավելու անսպասելի միջոց է առաջարկել: Ըստ Պերվեսի՝ փոքր քանակությամբ սնունդ օգտագործելն օգնում է ավելի արագ քնել և վերացնում քնի ցանկացած խանգարում, որն առաջանում է քաղցից։ Նա պարզաբանել է, որ գիշերային խորտիկ ընտրելիս պետք է զգույշ լինել։ Փորձագետը […]
08:30 08.06.2024
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավում ֆոսֆորային զինամթերք է կիրառել։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական հրետանին Ռաֆահ քաղաքից հյուսիս ֆոսֆորային զինամթերք է օգտագործում, ինչի հետևանքով այնտեղ հրդեհներ են սկսվել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
08:22 08.06.2024
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության ծրագրով «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության տարածաշրջանային համակարգող գործընկերների հետ: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Բարձր գնահատելով քաղաքային կառավարումն ավելի արդյունավետ ու մասնակցային դարձնելու համատեղ ջանքերը՝ փոխքաղաքապետը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում Երևանը հասցրել է մշակել և լավագույնս իրականացնել մեկամյա գործողությունների ծրագիր` նպաստելով […]
08:21 08.06.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար […]
08:16 08.06.2024
Falcon 9 հրթիռակիրը Starlink արբանյակների հերթական խմբաքանակն է արձակել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերական կայանից, հայտնում է SpaceX-ը։ «Falcon 9-ը Ֆլորիդայից ուղեծիր է արձակել 22 Starlink արբանյակներ… Հաստատվել է, որ 22 Starlink արբանյակներ արձակվել են ուղեծիր»,- ասվում է SpaceX-ի X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ: Ընկերությունը նաև նշում է, որ Falcon 9-ը բարեհաջող վայրէջք է կատարել […]
08:08 08.06.2024
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 22:13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ BMW X5 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ […]
08:01 08.06.2024
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 7-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել են […]
00:00 08.06.2024
Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն օգնել է նախապատրաստել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ելույթը Նորմանդիայում՝ դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ Նորմանդիայի ափերին դրամատիկ տեսարանների վարպետ, օգնել է նախագահ Ջո Բայդենին նախապատրաստել իր ելույթը»,- ասվում է հոդվածում։ Հրատարակությունը նաև պնդում է, որ Սթիվեն Սփիլբերգը գտնվել է այն սենյակում, որտեղ […]
23:51 07.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 19:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ-3 թաղամասում՝ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մոտակայքում, քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ […]
23:42 07.06.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն այսօր մասնակցել է Նուբարաշեն վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։ «Քննարկեցինք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ։ Շնորհակալ եմ Նուբարաշեն վ/շ մեր կուսակցական գործընկերներին` անկեղծ և բաց քննարկման, ինչպես նաև վարչական շրջանի ղեկավար, ՔՊԿ տարածքային խորհուրդի նախագահ […]
23:36 07.06.2024
Այսօր Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիայում բացվել է «Սերգեյ Փարաջանովի 100 դեմքերը» ցուցահանդեսային նախագիծը՝ նվիրված ականավոր կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին։ Նախագծի կազմակերպիչներն էին Ուկրաինայի արվեստի ազգային ակադեմիան, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միությունը, «Կիևի արվեստի պատկերասրահ» ազգային թանգարանը և «ԱՕԿՍ-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միությունը։ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հանդես է եկել որպես միջոցառման գործընկեր։ Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի […]
23:28 07.06.2024
Ղազախստանի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի գլխավորությամբ, ժամանել է Բաքու, հայտնում է Kazinformсо-ն՝ հղում անելով Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ Պաշտոնական այցի շրջանակներում Ռուսլան Ժակսիլիկովը հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Ղազախստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ներկա և ապագա ոլորտները։ Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր ռազմական […]
23:22 07.06.2024
Ուկրաինայի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ տվյալներին։ Ինչպես երևում է որոնողական բազայի նյութերից, քաղաքական գործիչը հետախուզվում է քրեական հոդվածով։
23:14 07.06.2024
Բուդապեշտի համալսարանի հունգարացի էթոլոգները պարզել են, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ եղանակով վարժեցնել շներին: Հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports (SciRep) գիտական ամսագրում։ «Տանը գտնվող շների համար բնական և սովորական է սովորել էմոցիոնալ առումով լիցքավորված սոցիալական իրավիճակներում՝ կա՛մ իրենց տերերից, կա՛մ վարժեցնողներից: Այնուամենայնիվ, այս գործընթացի մասին մեր գիտելիքները դեռ հիմնականում հիմնված են մարդկանց և լաբորատոր կրծողների […]
23:01 07.06.2024
Ախթալայի հատվածում կամրջի և երկաթգծի վերականգնողական աշխատանքները շարունակվում են: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
22:54 07.06.2024
Հունիսի 7-ին, ժամը 20:40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հանքավան-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
22:41 07.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանում Վրաստանի դեսպանատանն անցկացվող Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված ընդունելությանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական խոսքով: «Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ հարգելի՛ պարոն Դարսալիա, Հարգելի՛ պարոն Շարվաշիձե, Հայաստանի գործադիր եւ օրենսդիր իշխանության հարգելի՛ անդամներ, Հարգելի՛ դեսպաններ, հյուրեր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ջերմորեն շնորհավորում եմ եղբայրական Վրաստանի անկախության […]
22:25 07.06.2024
Սանահին կայարանում լուծվել է խմելու ջրամատակարարման խնդիրը։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում։ «Մինչ այդ կարգավորվել էր գազամատակարարման հարցը։ Էլեկտրասնուցման խնդրի լուծման աշխատանքները մոտ են ավարտին»,- ասված է գրառման մեջ։
22:18 07.06.2024
Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսին պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը: Այդ մասին ասված է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյսբուքի էջում; Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ: