00:00 05.06.2024
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է, որ նոր կաբինետը, որը նա մտադիր է ստեղծել խորհրդարանական ընտրություններում Ազգային դեմոկրատական դաշինքի հաղթանակից հետո, կպայքարի աղքատության դեմ և նոր հնարավորություններ կտա հարավասիական հանրապետության կանանց։ «Վերջին 10 տարիների ընթացքում մենք 25 միլիոն մարդու դուրս ենք բերել աղքատությունից։ Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ աղքատությունն անցյալում չէ», – […]
23:47 04.06.2024
Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին նշանակել է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համակարգող։ «Քանի որ հարցերը շատ բազմազան են, մենք պետք է հաշվի առնենք արտադրության շահութաբերությունը, պետք է ապահովել, որ ՊՆ-ն ստանա համապատասխան տեխնիկա, այս ամբողջ աշխատանքի համակարգող պետք է լինի Անվտանգության խորհրդի քարտուղարը»,- ասել է նախագահը Կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի միջոցով հանդիպմանը։
23:45 04.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 13-14-ը Իտալիայում կմասնակցի Յոթնյակի (G7) գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը։ Ինչպես ասվում է նրա տարածած գրավոր հայտարարության մեջ, այս հանդիպման մասնակիցներն առաջին հերթին կքննարկեն Ուկրաինային աջակցելու ուղիները։ Բացի այդ, նշվում է, որ նրանք առաջ կմղեն պատժամիջոցները և այլ տարբեր սահմանափակող միջոցները Մոսկվայի, ինչպես […]
23:38 04.06.2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հունիսի 4-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրերին իրականացվելիք ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 4-ին շարժումը հավաք էր անցկացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով հանդիպում Պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Թեև Մանասյանը պատրաստ էր ընդունել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ևս չորս […]
23:23 04.06.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է իրավիճակը Իսրայելում, Պաղեստինում և Ուկրաինայում, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ֆլորենս Սոտո Նինյոն։ Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Վաշինգտոնում։ «Հանդիպման մասնակիցները քննարկել են իրավիճակը Իսրայելում և Պաղեստինում, ինչպես նաև տարածաշրջանում, քննարկել են Սուդանը և Ուկրաինան»,- ասել է Սոտո Նինյոն։
23:15 04.06.2024
Կատարը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանն է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկը, որը պարունակում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած հակամարտությունը կարգավորելու պայմանները։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Որպես միջնորդներ մենք ստացանք Իսրայելի առաջարկը, որը պարունակում է նախագահ Ջո Բայդենի ուրվագծած սկզբունքները, այնուհետև այդ […]
23:08 04.06.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ Ելիսեյան պալատում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ «հանդիպման ընթացքում կքննարկվեն առաջնագծում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի կարիքները»։ Ինչպես հաղորդում է AFP-ն, Զելենսկին խոսելու է նաև ֆրանսիացի խորհրդարանականների հետ։
23:00 04.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ավարտում գործողությունը Գազայում իր քաղաքական դրդապատճառներով։ Time ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի առաջնորդին հիշեցրել են, որ Իսրայելի բնակչության մի մասը կարծում է, թե Նեթանյահուն շարունակում է ռազմական գործողությունները՝ հանուն իր «քաղաքական ինքնապահպանման»։ Բայդենը պատասխանել է՝ սկզբում ասելով, որ […]
22:53 04.06.2024
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան չի ուղարկի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնակցելու Շվեյցարիայի կողմից կազմակերպված՝ Ուկրաինային նվիրված համաժողովին։ Այս մասին հայտնում է բրազիլական O Globo թերթը՝ վկայակոչելով Բրազիլիայի կառավարության անանուն ներկայացուցիչներին։ Նրանց տեղեկություններով՝ Բրազիլիայի ղեկավարը մտադիր չէ Ուկրաինայի հարցով համաժողովին մասնակցելու համար ուղարկել արտգործնախարար Մաուրո Վիեյրային կամ Բրազիլիայի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո […]
22:45 04.06.2024
Սիրիան չի կարող կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը շարունակում է օկուպացնել երկրի հյուսիսային շրջանները։ Այս մասին, ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը՝ Դամասկոսում ելույթ ունենալով իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Անկարայի հետ ցանկացած երկխոսության հիմնական պայմանը թուրքական զորքերի դուրսբերումն է սիրիական տարածքից։ Մենք […]
22:38 04.06.2024
Մոդել Լորեն Պիսիոտան, ով աշխատել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի օգնական, հայց է ներկայացրել նրա դեմ՝ սեռական ոտնձգությունների համար, հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ «Քանյե Ուեսթի նախկին օգնականը դատի է տվել նրան սեռական ոտնձգությունների և աշխատանքից ապօրինի հեռացման համար»,- ասվում է հրատարակության մեջ։ Ըստ դատական փաստաթղթերի՝ Լորեն Պիսիոտան Ուեսթի հետ սկսել է աշխատել […]
22:30 04.06.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի համարում Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու Մոսկվայի առաջարկը Կիևի համար լավագույն տարբերակը։ «Ոչ, դա այդպես չէ», – ասել է նա «Time» ամսագրին՝ պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Ռուսաստանի առաջարկը՝ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, լավագույնն է, ինչի վրա կարելի է հուսալ այս պահին»:
22:15 04.06.2024
Թուրքիայի երեք շրջաններում անտառային հրդեհները մարվում են ցամաքային տեխնիկայի և ինքնաթիռների միջոցով։ Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա նահանգի Օրհանելի շրջանում և Անթալիայի Աքսու և հարևան Մուղլա նահանգի Միլաս գավառում։ Բուրսայում քամու պատճառով հրդեհը սկսել է արագ տարածվել, իսկ բարդ տեղանքի պատճառով հրշեջ տեխնիկան չի կարողացել արագ հասնել […]
22:07 04.06.2024
Իսրայելի զինվորականները Գազայի հատվածի կենտրոնական հատվածում նոր հարձակողական գործողություն են սկսել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թեւի դեմ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Գործողությունն իրականացվում է «Ալ-Բուրեյջ» փախստականների ճամբարի տարածքում՝ միաժամանակ ցամաքային և օդային ուժերով։ Օդում գործում են իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի թիրախներին, իսկ գետնին հետեւակը «նպատակային գործողություններ […]
21:58 04.06.2024
Իտալիայի փոխվարչապետ, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել է անձամբ գնալ Ուկրաինա կռվելու։ «Թող սաղավարտ դնի և գնա»,- ասել է նա նախընտրական միջոցառումներից մեկում՝ պատասխանելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու Մակրոնի առաջարկի մասին հարցին։ Սալվինին իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցության առաջնորդն է։ «Եթե մենք զիջենք մեր ինքնիշխանությունը Եվրոպային, մեր տղաները, […]
21:52 04.06.2024
Շրի Լանկայում մուսոնային անձրեւների հետեւանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 26-ի, շուրջ 130 հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։ Անձրևների և դրա հետևանքով առաջացած հեղեղների զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային, Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Կենտրոնական նահանգներում։ Այնտեղ ժամանակավոր ճամբարներում է տեղավորվել վտանգավոր շրջաններից տարհանված ավելի […]
21:45 04.06.2024
Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ ՆԱՏՕ-ի հետ ուղիղ ռազմական բախումով, որը կվերաճի միջուկային պատերազմի։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում խոստովանել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում պատերազմ ՆԱՏՕ-ի հետ, Պուտինը չի ցանկանում միջուկային պատերազմ»,- ասել է նա։ Ըստ Ռադակինի, քաղաքական գործիչները և լրագրողները չպետք […]
21:37 04.06.2024
Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ Վարչության որոշմամբ Ապարան-Ծաղկահովիտ տարածքային կազմակերպության փոխարեն Ապարանում և Ծաղկահովիտում կհիմնվեն առանձին Տարածքային կազմակերպություններ։ Նշանակվել է Արաբկիրի տարածքային […]
21:30 04.06.2024
Ս.թ. հունիսի 5-ից Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, […]
21:15 04.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Շիրակի փ․ 1, 2, 3, 20, 22 շենքեր, Արտաշիսյան փ․ 86, 88, 88ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Դուրյան թաղ. 29, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, […]
21:12 04.06.2024
Հունիսի 4-ին, ժամը 16։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղիք ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]
21:10 04.06.2024
Պաշտպանը մշտապես պատրաստակամ է ընդունելու անձանց, այդ թվում՝ քաղաքական գործընթացների մասնակիցների, և քննարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի ցանկացած հարց, Պաշտպանի լիազորությունների շրջանակում ձեռնարկելու դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցներ՝ ՄԻՊ հաստատություններին բնորոշ մեթոդաբանության և սկզբունքների պահպանմամբ։ Անդրադառնալով այսօր՝ հունիսի 4-ին, ՄԻՊ հաստատության առջև տեղի ունեցած հավաքի ընթացքում բարձրացված հարցերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է […]
21:07 04.06.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունն ավարտվել է 90%-ով։ «Ակկույու ատոմակայանի կառուցման համար մեծ ջանքեր են գործադրվում: Այս պահին առաջին էներգաբլոկի կառուցումն ավարտվել է 90%-ով», – ասել է նա կառավարության նիստին, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։
20:43 04.06.2024
Իսրայելը գնալով ավելի ու ավելի դաժան հանցագործություններ է կատարում Գազայի հատվածում պաղեստինցի բնակչության դեմ, քանի որ մոտենում է իր պարտությանը: Այս մասին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է Դամասկոսում Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հանդիպմանը։ «Դիմադրությունը լավագույն ընտրությունն է օկուպացիայի դեմ պայքարում», – ընդգծել է սիրիացի առաջնորդը, մեջբերում է SANA-ն: Նրա խոսքով՝ […]
20:35 04.06.2024
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ «Գեղարքունիքի մարզ» նոտարական տարածքի նոտար (նստավայր` «քաղաք Վարդենիս») Տիգրան Սարգսյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Նոտարին տրվել է նկատողություն: Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու և պատասխանատվության ենթարկելու համար հիմք են հանդիսացել օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հատկանիշները:
20:27 04.06.2024
Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասաց Անի Բադալյանը։
20:20 04.06.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում Գազայի հատվածում խաղաղ կարգավորման կոչ է արել։ «Ֆրանսիայի նախագահը վարչապետ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում և այդ առումով աջակցել է ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ ծրագրին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմը՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ը ևս պետք է ընդունի այդ առաջարկները։ Մակրոնն ընդգծել […]
20:13 04.06.2024
Երեխաների իրավունքների պաշտպանության միջագգային օրվա կապակցությամբ՝ Պրոբացիայի շահառուների և «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների երեխաների, ինչպես նաև անչափահաս դատապարտյալների համար կազմակերպվել են ժամանցային միջոցառումներ: Երեխաներին ողջունել են մուլտհերոսները և կազմակերպել հետաքրքիր ժամանցային խաղեր և ինտերակտիվ շոու: Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության և հոգատարության գգացումը զարգացնելու համար երեխաներին և նրանց ծնողներին տրվել են ծաղիկներ, ծաղկամաններ և սևահող՝ միասին տնկելու […]